Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ՍԵՊՏԵՄԲԵՐԻՑ ԿՐԹՕՋԱԽՆԵՐԸ ԿՈՒՆԵՆԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐ

Նոր ուսումնական տարվա նորամուծություններից է այն, որ սեպտեմբերից  դպրոցներում կվերականգնվեն բժշկական կաբինետները։ Նախագիծը համատեղ իրականացնում են Վրաստանի կրության եւ առողջապահության նախարարությունները։

Ինչպես տեղեկացրին կրթության նախարարությունից, դպրոցական բժիշկները իրականացնելու են առողջապահության ամրանդման միջոցառումների ծրագրումը ու դրանց կատարումը, նպաստելու են քրոնիկական հիվանդությունների ու վնասվածքների, վարակիչ հիվանդությունների տարածման կանխմանը։ Ծնողներին ժամանակին տեղեկատվություն են փոխանցելու այս կամ այն հիվանդության կանխման եւ բուժման մասին։ Հանձնարարականներ են փոխանցելու դպրոցի տնօրինությանն ու դասղեկներին, երեխաների առողջապահական վիճակի մասին։ Ակտիվորեն ներգրավվելու են նաեւ հիվանդությունների կանխմանն ուղղված պատվաստումների իրականացման գործընթացին։

Ընթերցել...
 

ՌՈԲԵՐՏ ԷԼԻԲԵԿՅԱՆԻ ԱՐՎԵՍՏԸ

Հայաստանի ժողովրդական նկարիչ 73֊ամյա Ռոբերտ Էլիբեկյանը ծնվել է Թբիլիսիում։ Նա Վրաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, ժամանակին, մինչեւ Երեւան տեղափոխվելը, 1960-ական թվականներին Թբիլիսիի Ստ.Շահումյանի անվան պետհայդրամայի թատրոնի տնօրեն Վաղարշակ Էլիբեկյանի որդին է, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Հենրի Էլիբեկյանի եղբայրը։
Ավարտել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Նրա արդիաշունչ գործերի կերպարները հիմնականում կանայք են, թատրոնի դերասաններ։ Հորինվածքներում ի հայտ են եկել արդուզարդի, կենցաղային իրերի մանրամասեր, թատերական դեկորներ եւ այլն։ Դիմանկարներին բնորոշ են հոգեբանական նուրբ շերտերի բացահայտումը, քնարականությունը։ Հեղինակ է թատերական ձեւավորումների (Լյուդվիգ Մինկուսի «Դոն Կիխոտ», Էդգար Հովհաննիսյանի «Անտունի», Արամ Խաչատրյանի «Հավերժություն» բալետներ, Լեոնկավալլոյի «Պայացներ» օպերա, բոլորը՝ Երեւանի օպերայի եւ բալետի թատրոն եւ այլն)։

«Արքունի ճաշակով Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը այնքա՜ն պակասում էր մեր կերպարվեստին…»։

Մինաս Ավետիսյան

Ստեղծագործողների ճակատագրերն, անկասկած, տարբեր են լինում, եւ նրանցից քչերին է վիճակվում առաջին իսկ ցուցահանդեսից ու դեռ տակավին երիտասարդ լայն ճանաչում գտնել եւ զգալ, որ իրենց արվեստն անհրաժեշտ է մարդկանց։ Ռ.Էլիբեկյանն այն երջանիկ արվեստագետներից է, որի արվեստը մշտապես հետեւում է բարու եւ գեղեցիկի օրենքներին։ Սովորական հայացքի համապատկերի մեջ չտեղավորվող էլիբեկյանական կտավները հմայում են կերտման անզուգական վարպետությամբ։ Դրանց կերտողի աստվածատուր շնորհը, գուներանգ խորությունն ու պատկերման յուրօրինակ եղանակը դիտողին պարուրում են քնքշությամբ ու լուսավոր ժպիտով։ Էլիբեկյանի ներաշխարհի հարուստ երկունքից ծնված երփնագրերը միջոց են հեղինակի կյանքն ու աշխարհը դրսեւորելու համար, որոնք արդեն վաղուց նրան դուրս են բերել ժամանակի շրջագծից։

Ընթերցել...
 

ԱՆՑԿԱՑՎԵՑ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ՆԻՍՏԸ

«Հայարտուն» կենտրոնում, նախագահությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վրաստանի հանձնախմբի հերթական նիստը:

Նիստի աշխատանքին մասնակցում էին հանձնախմբի անդամները Թբիլիսիից, Բաթումիից, Սամցխե-Ջավախեթիից, Քվեմո Քարթլիից: Ներկաներին բաժանվեց պատրաստված թղթածրար, որը ներառում էր հանձնախմբի անդամների կողմից կազմված աշխատանքային ծրագրերը, որոնք ուղղված են Հայոց ցեղասպանության փաստի մասին Վրաստանի հասարակայնության տեղեկացվածության ապահովմանը եւ ապագա միջոցառումների մասին նախագծերին։
Նիստին ներկա էր Վրաստանում Հայաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Վահագն Աֆյանը:

ԳԻՍԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

ՏԱՃԱՏ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆ. «ԹՈՒՐՔ ՄԵՍԽԵԹՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄԸ ՋԱՎԱԽԵԹԻՈՒՄ ԱՆԻՐԱՏԵUԱԿԱՆ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ»

Հայաստանում գործող «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպության համանախագահ, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը քիչ հավանական է համարում թուրք մեսխեթցիների Սամցխե-Ջավախեթիի երկրամասում վերաբնակեցման արագացումը:

Նա չի կարծում, որ դա իրականություն կդառնա Վրաստանի` ԵՄ ասոցիացման պայմանագրի ստորագրումից հետո: Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նշեց պատգամավորը: «Տարիներ շարունակ, ինչ փլուզվեց խորհրդային միությունը, անընդհատ շահարկվում է այդ հարցը, բայց ես թուրք մեսխեթցիների վերաբնակեցումը իրատեսական չեմ համարում: Գործնականորեն դա իրատեսական չի, այն ինչ-որ տեսական դրույթ է եւ, առաջին հերթին, սպառնում է Վրաստանի անվտանգությանն ու Վրաստան պետության շահերին»,-ասաց Տաճատ Վարդապետյանը:
Այն դիտարկմանն ի պատասխան, որ Վրաստանը Եվրամիության առջեւ ունի մեսխեթցի թուրքերին վերաբնակեցնելու պարտավորություն, պատգամավորը նշեց. «Փորձը ցույց է տվել, որ կարծես թե ճանապարհները բացվեցին, դռները բացեցին, բայց գործնականում այնտեղ չունենք վերաբնակեցված թուրք մեսխեթցի: Դա անիրականանալի դրույթ է, որ չեմ կարծում կյանքի կոչվի: Բացի դրանից` այսօր Վրաստանում այնպիսի մոտեցումներ կան, որ նրանց գերջերմ հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ լուրջ սպառանալիք են, եւ կարծում  եմ, որ Վրաստանը դրանից պետք է լուրջ հետեւություններ անի»:
Օրերս «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպությունը իր մտահոգությունն էր հայտնել այս թեմայի առնչությամբ` համարելով, որ այն լուրջ սպառնալիք կարող է հանդիսանալ ջավախահայերի համար:

 

Ո՞Վ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս Է ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ ՄՈՒՆԻՑԻՊԱԼԻՏԵՏՆԵՐԻ ՍԱԿՐԵԲՈՒԼՈՆԵՐՈՒՄ

Ինչպես արդեն հաղորդել ենք, հունիսի 15-ին Վրաստանում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց արդյունքներով ընտրվելու էին ինքնակառավարման 12 քաղաքների քաղաքապետերն ու 59 մունիցիպալիտետի վարչության նախագահները։
Ընտրությունների արդյունքներով վիրահայ համայնքը, հանձինս մունիցիպալիտետների սակրեբուլոների պատգավմավորների, իր ներկայացուցչությունը կունենա Ախալքալաքիի, Ախալցիխեի, Նինոծմինդայի, Ասպինձայի, Ադիգենիի, Բորժոմիի, Ծալկայի, Մառնեուլիի, Բոլնիսիի, Թեթրիծղարոյի, Դեդոփլիսծղարոյի մունիցիպալիտետներում։
Ձեզ ենք ներկայացնում տեղական ընտրությունների արդյունքներով, ըստ մունիցիպալիտետների, սակրեբուլոներում ընտրված հայազգի պատգամավորների մասին խմբագրության տրամադրության տակ եղած տեղեկատվությունը։

ԱԽԱԼՔԱԼԱՔԻ
Ախալքալաքիի մունիցիպալիտետի սակրեբուլոյում 37 պատգամավորից 15-ն ընտրվել է համամասնական, իսկ 22-ը՝ մեծամասնական ընտրակարգով։
Համամասնականով ընտրված պատգամավորներից ութ պատգամավորները ներկայացնում են «Վրացական երազանքը», չորսը՝ «Ոչ խորհրդարանական ընդդիմությունը» եւ սակրեբուլոյում մեկական ներկայացուցիչ կունենան «Նինո Բուրջանաձե-Միասնական ընդդիմությունը», «Վրաստանի վետերանների եւ հայրենասերների շարժումը» եւ «Միասնական ազգային շարժումը»։
Մեծամասնական ընտրակարգով սակրեբուլոյում ընտրված 22 պատգամավորից 18-ը կոալիցիայի ներկայացուցիչներն են, երկուսը՝ «Ոչ խորհրդարանական ընդդիմությունից», եւս երկուսը անկախ պատգամավորներ են։

Ընթերցել...
 

ԱԽԱԼՔԱԼԱՔՑԻ ՍԵԴԱ ՄԵԼՔՈՒՄՅԱՆՆ ՈՒ ՆԻՆՈԾՄԻՆԴԱՑԻ ԿԱՐՄԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ՝ ՎՐԱՍՏԱՆԻ ԼԻԴԵՐ-ԿԱՆԱՆՑ ՏԱՍՆՅԱԿՈՒՄ

«Լրատվամիջոցների զարգացման հիմնադրամը», Վրաստանի մասշտաբով լիդեր-կանանց հայտնաբերման նպատակով, անցկացրեց «Իմ լիդեր կինը» մրցույթը, որը նպատակաուղղված էր ժողովրդավարական կառավարման եւ որոշումների ընդունման գործընթացում կանանց ներգրավման ընդլայնմանն ու կին-լիդերների համար գործունեության առավել լայն մրցասպարեզի ձեւավորմանը։

Մրցույթի մասնակիցները տեքստի, տեսագրության կամ լուսանկարի տեսքով բլոգեր էին պատրաստելու տարբեր տարածաշրջաններում բնակվող լիդեր-կանանց մասին։
Բլոգերների մրցույթի տասը հաղթած հեղինակների եւ տասը լիդեր-կանանց պարգեւատրումը «Լրատվամիջոցների զարգացման հիմնադրամն» անցկացրեց Թբիլիսիում։
Սամցխե-Ջավախեթիից «Լրատվամիջոցների զարգացման հիմնադրամի» կողմից լիդեր-կանայք են ճանաչվել ախալքալաքցի Սեդա Մելքումյանը, նինոծմինդացի Կարմեն Հովսեփյանը, ախալցիխեցի Մարինա Մոդեբաձեն։

Ընթերցել...
 

ԻՐԱԿԼԻ ՂԱՐԻԲԱՇՎԻԼԻ. «ՎՐԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՐԱՆՑՎԵՑ ՀԻՇԱՐԺԱՆ ՏԱՐԵԹԻՎ»

ՎՐԱՍՏԱՆԸ, ՈՒԿՐԱԻՆԱՆ ԵՎ ՄՈԼԴՈՎԱՆ ԴԱՐՁԱՆ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԱՍՈՑԻԱՑՎԱԾ ԱՆԴԱՄ

Հունիսի 27-ին Բրյուսելում կայացավ Վրաստանի Եվրամիության հետ Ասոցիացման համաձայնագրի ստորագրման արարողությունը։ Համաձայնագիրը ստորագրեցին. վրացական կողմից՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Եվրամիության կողմից՝ Եվրոպայի խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպիեն եւ եվրահանձնաժողովի նախագահ Խոսե Մանուել Բարոզուն։

Փաստաթուղթն ստորագրեցին նաեւ Եվրամիության բոլոր 28 անդամ երկրների կառավարությունների ղեկավարները։
Վրաստանի հետ մեկտեղ, նման համաձայնագիր ստորագրվեց նաեւ Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ։ 
«Այսօր իմ հայրենիքի պատմության մեջ գրանցվում է նոր հիշարժան տարեթիվ։ Այսօր Վրաստանը վիթխարի քայլ կատարեց ազատ Եվրոպայի ուղղությամբ։ Այսօրվա առթիվ շնորհավորում եմ ողջ Վրաստանին։ Հենց այսօրվան հասնելու համար շատ սերունդներ զոհաբերեցին իրենց։ Ուրախ եմ, որ հենց իմ սերնդին բախտ վիճակվեց հասնելու մեր նախնիների այս երազանքին։ Այսօր Վրաստանին տրվում է պատմական հնարավորություն վերադառնալու իր բնական միջավայրին՝ Եվրոպային։ Միջավայր, որից մենք հարյուրավոր տարիներ արհեստականորեն անջատված էինք»,- իր ելույթում հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Ընթերցել...
 

ՊԱԱՏԱ ԶԱՔԱՐԵԻՇՎԻԼԻ. «ՆԱԽ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ ՓՐԿԵՆՔ, ԱՊԱ ՈՐՈՇԵՆՔ, ԹԵ ՈՒՄ ԵՆ ՊԱՏԿԱՆՈՒՄ»

Եվրամիության հետ Ասոցիացման համաձայնագրի, այդ համաձայնագրում ազգային փոքրամասնություններին նվիրված բաժնի, ազգային փոքրամասնությունների ինտեգրմանն ուղղված միջոցառումների մասին մեր հարցերին պատասխանում է Վրաստանի հաշտեցման եւ իրավահավասարության հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին։

- Բատոնո Պաատա, բնականաբար, առաջին հարցը վերաբերում է հունիսի 27-ին ստորագրած Եվրամիության հետ Ասոցիացման համաձայնագրին։ Ի՞նչ սպասելիքներ կարող ենք ունենալ համաձայնագրի կիրարկումից։
- Եվրամիության հետ Ասոցիացման համաձայնագրի նշանակության մասին շատ է գրվել ու ասվել։ Այն ներառում է երկրի կյանքի բոլոր ոլորտները։ Համաձայնագրով անմիջականորեն ազատ առեւտրի մասին պայմանավորվածությունն ինքնին վիթխարի նշանակություն ունի երկրի էկոնոմիկայի ու առանձին վերցրած յուրաքանչյուր քաղաքացու համար։

Ընթերցել...
 
Ավելի Հոդվածներ...
Page 15 of 53
< Սեպտեմբեր 2021 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30