Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ԸՆԴՄԻՋՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԴԱՍԵՐԸ ՎԵՐՍԿՍՎԵՑԻՆ

Մինինգիտի մանրէի տարածմամբ պայմանավորված երկշաբաթյա ընդմիջումը հանրային դպրոցներում ավարտվեց։

Հունիսի 2-ից հանրային դպրոցների տարրական դասարաններում եւ մանկապարտեզներում դասընթացները վերսկսվեցին։ «Վարակի տարածման դինամիկան նվազել է։ Շուրջ 300 հիվանդներ արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, 100-ի բուժումը շարունակվում է»,- հայտարարեց Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեյենկոն։  Նախարարի հավաստմամբ, հիվանդությունը եղել է թեթեւ եւ միջին ծանրության։ Հիշեցնենք, որ մինինգիտի մանրէով հիվանդության առաջին դեպքը վավերացվել է ընթացիկ տարվա ապրիլի 24-ին։ Հիվանդությունը տարածվել է ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ՝ երկրի տարածաշրջաններում։ Այդ պատճառով առողջապահության նախարարությունը մայիսի երկրորդ կեսին հանրային դպրոցներում տարրական դասարաններում եւ մանկապարտեզներում դադարեցրել է դասընթացները։
Հիվանդությունների եւ հասարակական առողջապահության վերահսկողության ազգային կենտրոնի տվյալներով, մինինգիտի մանրէով գրանցվել է հիվանդության 538 դեպք, որից 291-ը՝ մայրաքաղաքում։
Մինինգիտի մանրէի տարածման կապակցությամբ, Վրաստանի կրթության նախարարությունը երկրի հանրային դպրոցներում հաստատել է խիստ վերահսկողություն։
Ինչպես հայտարարեց կրթության նախարար Թամար Սանիկիձեն, դպրոցներ են առաքվել՝ ինչպես ռեսուրսկենտրոնների, այնպես էլ նախարարության մոնիտորինգի ծառայության աշխատակիցներ, որոնք տեղերում վերահսկելու են իրավիճակը։ Այդ մարդիկ վերահսկելու են ուսումնական գործընթացը եւ հիգիենայի պայմանները։ Ներկա դրությամբ, տեղերից ստացվող տեղեկատվությունը հուսադրող է»,- հայտարարեց Սանիկիձեն։

 

ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆ. «ԵՍ ՇԱՏ ԹԵԼԵՐՈՎ ԵՄ ԿԱՊՎԱԾ ԹԲԻԼԻՍԻԻՆ»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք մեր ընթերցողներին («Վրաստան», 24 մայիսի), Երեւանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնի ղեկավարը՝ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, Թբիլիսիի Գրիբոյեդովի անվան պետական ակադեմիական ռուսական դրամատիկական թատրոնի եւ երեւանցի դերասանների մասնակցությամբ, Գրիբոյեդովի անվան թատրոնում բեմադրեց Շեքսպիրի «Լիր արքա» պիեսը։ Տարբեր երկրների թատերախմբերի հետ համագործակցված աշխատանքում՝ ղազանչյանական ներկայացումները բնորոշվում են համապարփակ, խորքային մոտեցումներով, հաճախ՝ վերաիմաստավորված գաղափարական լուծումներով։ Այդ յուրօրինակ մոտեցման շնորհիվ, Թբիլիսյան հանդիսատեսի կողմից եւս մեծ հետաքրքրությամբ ընդունվեց Շեքսպիրյան հանրահայտ «Լիր արքա» ողբերգությունը։
Ներկայացումից հետո մենք զրուցեցինք ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանի հետ։

Ընթերցել...
 

ԻՐԱԿԼԻ ՂԱՐԻԲԱՇՎԻԼԻՆ ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽԵԹԻՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ

Մայիսի 24-ին «Վրացական երազանք» կուսակցության նախագահ, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի բնակչությանը ներկայացրեց հունիսի 15-ին անցկացվելիք տեղական ինքնակառավարման ընտրություններում «Վրացական երազանք» կոալիցիայի կողմից առաջադրվող շրջանային վարչությունների ղեկավարների թեկնածուներին։

Ինչպես հայտարարեց Իրակլի Ղարիբաշվիլին, կոալիցիան տարածաշրջանի բնակչությանն է ներկայացրել բոլորին քաջ հայտնի թեկնածուներ։ Նա համոզվածություն հայտնեց, որ կոալիցիան հաղթանակով կավարտի ընտրությունները։ Վարչապետը Ախալցիխեի մունիցիպալիտետի վարչության նախագահի պաշտոնի համար ներկայացրեց Գիորգի Կապանաձեի, Ախալցիխեի քաղաքապետի պաշտոնի համար՝ Զազա Մելիքիձեի, Ախալքալաքիի մունիցիպալիտետի վարչության նախագահի պաշտոնի համար՝ Էդուարդ Աղասարյանի, Նինոծմինդայի մունիցիպալիտետի վարչության նախագահի պաշտոնի համար՝ Գագիկ Կարսլյանի, Բորժոմիի մունիցիպալիտետի վարչության նախագահի պաշտոնի համար՝ Դմիտրի Ղիփիանու, Ադիգենիի վարչության նախագահի պաշտոնի համար՝ Զաքարիա Էնդելաձեի, Ասպինձայի վարչության նախագահի պաշտոնի համար՝ Լեւան Ցաբաձեի թեկնածությունները։

Ընթերցել...
 

ՍԱՅԱԹՆՈՎՅԱՆ ՎԱՐԴԱՏՈՆԸ՝ 100 ՏԱՐԵԿԱՆ...

25 մայիսի: 2014 թվական: Թբիլիսի: Մեյդան: Գորգասալու հրապարակ: Վարդերի բուրմունք: Ծով բազմություն: Տեղացիներ, հյուրեր: Գրողներ, երգիչներ,  քաղաքական, հասարակական գործիչներ: Թբիլիսցի հայեր, վրացիներ, հրեաներ, ադրբեջանցիներ, հույներ, քրդեր... Խոսք: Երգ: Պար: Ու… մի մեծ խոնարհում: Առ Սայաթ-Նովա Բանաստե՚ղծ, Սայաթ-Նովա Երգի՚չ, Սայաթ-Նովա Իմաստասե՚ր: Սայաթ-Նովա Փիլիսոփա, Սայաթ-Նովա Աշո՚ւղ, Սայաթ-Նովա Մա՚րդ, Մա՚րթ մարթ՝ սայաթնովյան լեզվով ասած:

Ավանդական տոնահանդեսն այս անգամ հոբելյանական է… 301 տարեկան հանճարի պատվին այն անցկացվում է 100-րդ անգամ, ասել է թե՝ թբիլիսյան (ուր ծնվել, ապրել ու չորս լեզվով՝ վրացերեն, հայերեն, թուրքերեն, պարսկերեն ստեղծագործել է թբիլիսցի մեծ հայը, «ցիղի համա» լացող հայը) ու արտաթբիլիսյան քանի՜ ազգի սերունդ է նույն մեծ խոնարհումը բերում հայոց պաշտելի զավակին, իր պատմության փառքերից մեկին, իր անզուգական Սիրերգակին ու Պատգամախոսին։

Ընթերցել...
 

ԻՈՍԵԲ ԳՐԻՇԱՇՎԻԼԻՆ՝ ՀԱՅ-ՎՐԱՑ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՋԱՀԱԿԻՐ

Վերջերս Թբիլիսիի «Հայարտուն» կենտրոնում, մասնակցությամբ հայ ու վրացի մտավորականության ներկայացուցիչների, հոգեւոր դասի՝ գլխավորությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, կայացավ վրաց գրականության փառքերից մեկի, դասական գրող, ակադեմիկոս Իոսեբ Գրիշաշվիլու ծննդյան 125-ամյակին նվիրված հոբելյանական երեկո: Միջոցառման օրը ամենեւին էլ պատահական չէր ընտրված կազմակերպիչների՝ Վրաստանի հայ երաժիշտների եւ գրողների «Վերնատուն» միությունների կողմից: Այն խորհրդանշում էր Գրիշաշվիլու՝ Սայաթ-Նովայի հավերժացման գործում ներդրած վիթխարի ավանդի դերը եւ ուղղակիորեն կապվում հաջորդ օրը՝ մայիսի 25-ին Վարդատոնի անցկացման հետ, քանզի Գրիշաշավիլին նաեւ առաջին՝ 1914 թվականի Վարդատոնի առաջին կազմակերպիչներից է Հովհ.Թումանյանի ու Գ.Բաշինջաղյանի հետ միասին:

Միջոցառումը, որը վարեց Վրաստանի հայ երաժիշտների միության նախագահ Արտեմ Գրիգորենցը, սկսվեց Իոսեբ Գրիշաշավիլուն ներկայացնող տեսահոլովակի ցուցադրմամբ, Թաբոր լեռան լանջին թառած թբիլիսյան Խարփուխ թաղամասին (որտեղ ծնվել ու ապրել, որով ներշնչված իր ստեղծագործություններն է գրել դասականը) նվիրված իր բանաստեղծություններն էր ընթերցում թբիլիսցի նկարիչ Ջովանի Վեփխվաձեն…

Ընթերցել...
 

ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵՑ

Մայիսի 16-ի երեկոյան ավարտվեց ինքնակառավարման քաղաքների, քաղաքապետերի, մունիցիպալային վարչությունների ղեկավարների թեկնածուների գրանցումը, ինչպես նաեւ սակրեբուլոների պատգամավորների թեկնածուների կուսակցական ու մեծամասնական թեկնածուների ցուցակների ընդունումը։

Այդ մասին հայտարարեց Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո խոսնակ Եկատերինե Ազարաշվիլին։
Տեղական ինքնակառավարման ընտրությունները կանցկացվեն հունիսի 15-ին։ Անմիջական քվեարկությամբ կընտրվեն տեղական ինքնակառավարման սակրեբուլոյի պատգամավորները, մունիցիպալիտետների վարչությունների նախագահն ու ինքնակառավարման քաղաքների քաղաքապետերը։ ԿԸՀ-ի տվյալներով, մունիցիպալային ընտրությունների մասնակցության հայտ են ներկայացրել 34 կուսակցություններ եւ միավորումներ, որոնցից գրանցվել են 22 կուսակցություններն ու ընտրական չորս դաշինքները։

Ընթերցել...
 

ԲԵԼԼԱ ՕՍԻՊՈՎԱ. «ՆՊԱՏԱԿԸ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ Է»

Իր խոսքն սկսելով կյանքի մասին՝ զրուցակիցս՝ Վրաստանի ժողովրդական պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնությունների խորհրդի գործադիր քարտուղար Բելլա Օսիպովան, խոստովանեց. «Իմ կյանքում ամեն ինչ ստացվում է ինքնին, անսպասելի, նախօրոք ոչինչ չեմ ծրագրում։ Կարելի է ասել, որ լողում եմ հոսանքով։ Իմ սիրելի գրական կերպարը միշտ եղել է Սկարլետ Օ’ Հարան՝ «Քամուց քշվածները» ֆիլմից։ Հիանալիորեն հիշում եմ նրա խոսքերը հիմնախնդիրների լուծման առնչությամբ. «Այդ մասին այսօր չեմ մտածի։ Այդ մասին կմտածեմ վաղը»։ Ես հաճախ եմ առաջնորդվում այդ սկզբունքով եւ հաղթում եմ»։

ԸՆՏԱՆԻՔԻ ՄԱՍԻՆ
Իմ ընտանիքը ծագումով Թբիլիսիից է, այստեղ ապրում է մեր չորրորդ սերունդը։ Ժամանակին ապուպապս հայտնվեց Վրաստանում՝ փրկվելով Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունից, եւ այդպես էլ մնաց Թբիլիսիում։ Ես շատ եմ սիրում իմ քաղաքը եւ իմ կյանքը չեմ պատկերացնում առանց նրա, թեպետ, խոստովանեմ, որ ունեցել ենք այստեղից հեռանալու հնարավորություն։ Ավելին, ամուսինս՝ Վալերին, նույնիսկ կատարեց Գերմանիա տեղափոխվելու փորձ, թեպետ միեւնույն է, վերադարձավ, չկարողացավ ապրել առանց Վրաստանի։ Գուցե բարին էլ դա էր։

Ընթերցել...
 

ՎԻԿՏՈՐ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՆՈՐ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

Ճանաչված, տաղանդավոր գրող Վիկտոր Հովսեփյանի (1949-1996), ով ծնվել, մեծացել ու ողջ կյանքն անցկացրել եւ մահացել է իր հարազատ Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում, «Երազի գունավոր ծիածան» (Թբիլիսի, 2014թ. «Մծիգնոբարի» հրատարակչություն) չափածո ժողովածուն, օրերս դրվեց ընթերցողի սեղանին։ Դա գրողի հետմահու տպագրված գրքերից մեկն է՝ «Կորուսյալ եդեմ», «Տերենտի Գրանելի», «Վարք զորականի», «Ձուկն ու երիցուկը», «Ութ իմաստուններ» (վերահրատարակված) հրատարակումներից հետո։
Գրքի շնորհանդեսը, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային կենտրոնում անցավ հետաքրքիր ու տարակարծիք մթնոլորտում։

Ընթերցել...
 
Ավելի Հոդվածներ...
Page 17 of 53
< Հունիս 2021 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30