Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ԹԻՖԼԻՍՅԱՆ ԵՐԵԿՈ ԵՐԵՎԱՆՈՒՄ

2014թ. ապրիլի 22-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայացավ տոհմիկ թիֆլիսահայ, մշակութային գործիչ, արվեստի գործերի հավաքորդ, տեխնիկական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Պիրադովի հերթական հեղինակային երեկոն` «Թիֆլիսյան նոստալգիա» խորագրով:

Դահլիճում ներկայացված էին նկարիչներ Լ.Բոյախչեւի, Գ.Գրիգորյանի, Ա.Դիլբարյանի, Լ.Ճողոշվիլու, Թ.Մաճավարիանու, Շ.Մատուաշվիլու` Ա.Պիրադովի անձնական հարուստ հավաքածուի նմուշներ հանդիսացող գեղանկարչական աշխատանքները, որոնց Ալեքսանդր Բոգդանովիչը տալիս էր հետաքրքիր բացատրություններ, թե այս կամ այն գեղանկարում ինչ է պատկերված եւ, թե ինչ է ցանկացել արտահայտել հեղինակը:
Դաշնամուրային կատարումներով հանդես եկավ Ա.Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմինե Գրիգորյանը: Ալեքսանդր Պիրադովը նշեց, որ Արամ Խաչատրյանի երաժշտությունը հայկական լինելով հանդերձ, այնուամենայնիվ, թիֆլիսյան է:

Ընթերցել...
 

ՇԱԼՎԱ ՓԻՓԻԱ. «ՆԵՐԿԱ ԴՐՈՒԹՅԱՄԲ, ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽԵԹԻԻՆ ԱՐՏՈՆՅԱԼ ԱԳՐՈՎԱՐԿԻ ՏԵՍՔՈՎ ՀԱՏԿԱՑՎԵԼ Է ՄՈՏ 10 ՄԻԼԻՈՆ ԼԱՐԻ»

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՆԱԽԱԳԾԵՐԸ ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽԵԹԻՈՒՄ

Վրաստանի կառավարության նախաձեռնությամբ, գյուղատնտեսության նախարարությունը մշակել է «Արտոնյալ ագրովարկերի» նախագիծը,  որը 2013 թվականի մարտի 27-ից իրականացնում է գյուղատնտեսական նախագծերի կառավարման գործակալությունը։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում գերատեսչության կողմից Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում իրականացվող եւ իրականացվելիք նախագծերի մասին Վրաստանի գյուղատնտեսության նախարար Շալվա Փիփիայի հետ հարցազրույցը։

- Բատոնո Շալվա, նախ մի քանի խոսք՝ «Արտոնյալ ագրովարկեր» նախագծի մասին։
- Ինչպես հավանաբար տեղեկացված եք, Վրաստանի կառավարությունը գյուղատնտեսությունը հռչակել է իրատեսական առաջնահերթություն։ Գյուղմթերքների արտադրության, վերամշակման եւ պահպանման-իրացման պայմանների բարելավման նշանակալի լծակներից մեկը վերոնշյալ օղակները էժան եւ մատչելի դրամական միջոցներով ապահովումն է։ Հենց այդ նպատակին է ծառայում «Արտոնյալ ագրովարկեր» նախագիծը։ Գյուղատնտեսության կարիքների կարգավորմանն ուղղված վերոնշյալ նախագիծը ի սկզբանե կազմավորված է երեք բաղադրիչներից. 1.Սակավահող ֆերմերների համար առանց տոկոսի ապրանքային վարկ (ապառիկ), 2.Միջին եւ խոշոր ֆերմերների համար արտոնյալ ագրովարկեր, 3.Գյուղատնտեսական արտադրությունների համար արտոնյալ ագրովարկեր։

Ընթերցել...
 

ԱՆԻ ՄՈՍՈՅԱՆ. «ԻՄ ՆՊԱՏԱԿՆ Է, ՈՐ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՍ ԼԱՎ ՏԻՐԱՊԵՏԵՆ ՎՐԱՑԵՐԵՆԻՆ»

Նինոծմինդայի թիվ 3 հանրային դպրոցում վրաց լեզու են դասավանդում մի քանի ուսուցչուհի (ի դեպ, բոլորն էլ այս դպրոցի նախկին սաներն են), որոնց նպատակն է իրականացնել «Վրաց լեզուն՝ ապագա հաջողության գրավական» ծրագիրը:

Ներկա պայմաններում լեզու գիտենալը խիստ անհրաժեշտ է (իմաստուններից մեկը ասել է «Քանի լեզու գիտես, այնքան մարդ ես»): Ինչ խոսք, անձամբ ես, որպես մայրենի լեզվի ուսուցչուհի, նախապատվությունը տալիս եմ հայոց լեզվին, բայց միեւնույն ժամանակ գլխավոր առարկաներից մեկն է համարվում եւ վրացերենը՝ մեր պետական լեզուն: Ըստ իս, վրացերենի ուսուցումը բարդ գործընթաց է, բայց, միաժամանակ, ընդգծում եմ վրացերենի մեծ կարեւորությունն ու դերը, նրա նշանակությունը մեր առօրյա կյանքում: Վրաստանում ապրող յուրաքանչյուր մարդ շատ լավ պիտի ըմբռնի, թե ինչու պիտի լավ սովորի ու գիտենա պետական լեզուն եւ, համապատասխան կրթություն ստանալուց հետո, ինչ առավելություններ կարող է ունենալ տարբեր բնագավառներում:
Մեր զրուցակիցն է դպրոցում եւ տարածաշրջանում, նաեւ կասեի երկրում ճանաչված վրաց լեզվի մասնագետ, փորձառու ուսուցչուհի Անի Մոսոյանը։

Ընթերցել...
 

ՎՐՁՆԱՐՎԵՍՏԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԵԾ ԵՂԵՌՆԻՆ

Ապրիլի 12-ին, «Հայարտուն» կենտրոնում բացվեց՝ «Հուշարձան եղեռնի նահատակներին» խորագիրը կրող ցուցահանդես՝ նվիրված Եղեռնի 99-րդ տարելիցին, որի կազմակերպիչն էր Վրաստանի հայ նկարիչների միությունը։

Պատկերասրահի՝ «Հուշարձան եղեռնի նահատակներին» խորագիրը ներառել էր Վրաստանում ապրող հայ վրձնարվեստի տարբեր սերնդի ներկայացուցիչների։ Եվ ոչ միայն…
Այս ցուցահանդեսին ներկայացված էին 60-ից ավելի վիրահայ գեղանկարիչների եւ ժամանակակից վրաց կերպարվեստի ներկայացուցիչների աշխատանքներ։

Ընթերցել...
 

ԹԱՄԱՐ ՍԱՆԻԿԻՁԵ. «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՇԱՏ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԸՆՁԵՌՈՒՄ»

Ուսանողները, ովքեր մինչեւ 2014 թվականի գարնանային զորակոչը սեփական ցանկությամբ կծառայեն բանակում, կստանան ուսման գրանտներ։

Վրաստանի կառավարության ընդունած որոշման համաձայն, բակալավրիատի հանրակրթական ծրագրով պետական ֆինանսավորմամբ կապահովվեն այն ուսանողները, ովքեր 2012 եւ 2013 թվականներին հանձնել են միասնական ազգային քննությունները, հաղթահարել նվազագույն իմացության մակարդակը, ընդունվել հավաստագրված բուհերի հանրակրթական ծրագրերում եւ չեն ստացել կամ մասնակիորեն են ստացել ուսման պետական գրանտը ու սեփական ցանկությամբ մինչեւ 2014 թվականի գարնանային զորակոչը ստանձնել են տասներկու ամսով Վրաստանի պաշտպանության զորամիավորումներում զինվորական պարտադիր ծառայությունն անցնելու պարտավորություն։
Վրաստանի կրթության եւ գիտության նախարարությունն ու Վրաստանի պաշտպանության նախարարությունը, վերոնշյալ որոշման կատարման նպատակով պետք է ապահովեն համապատասխան միջոցառումների իրականացումը։ Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառույցների նախարարությունը, զորակոչվող քաղաքացիների թվաքանակում պետք է հաշվի առնի Վրաստանի պաշտպանության նախարարության զինված ուժերում զորակոչված վերոնշյալ կոնտինգենտի ուսանողների թիվը։

Ընթերցել...
 

ՎԱՉԻԱՆՑԻՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

Վրաստանի ոչ վրաց բնակչության վրաց լեզվի ուսուցման եւ ինտեգրման հետ կապված հիմնախնդիրները բոլորին քաջ ծանոթ են։ Դրանով էր պայմանավորված 2009 թվականին մեկնարկած «Սովորել վրացերենը՝ որպես երկրորդ մայրենի լեզու» նախագծի իրականացումը ազգային փոքրամասնություններով հոծաբնակ տարածաշրջաններում։

Հինգ տարի է՝ այդ նախագծով աշխատում եմ Ջավախեթիում։ Այն հաջողությամբ իրականացվում է, ինչի վկայությունն են վերջին տարիների հաջողություններն ու ուսումնասիրությունների արդյունքները։
Մենք շատ լավ գործերի նախաձեռնողներ ենք եւ դրանցից մեկը կանաչապատման հետ կապված գործողությունն էր։ Քարքարոտ եւ կլիմայական բարդ պայմանների պատճառով, Ջավախեթիում բնական անտառների տարածքները փոքր են, եւ մարդկանց օգնության կարիքն այստեղ առավել նշանակալից է։

Ընթերցել...
 

ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ԳԱՐԵԳԻՆ ՄԻՐԶՈԵՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Թբիլիսցի խեցեգործ, գեղանկարիչ Գարեգին Միրզոեւի այցետոմսից.
Ծնվել է 1935-ին, Թբիլիսիում, ավարտել՝ մայրաքաղաքի Գեղարվեստի ակադեմիայի խեցեգործության բաժինը, զուգահեռաբար զբաղվել գեղանկարչությամբ։ 1967-ից ԽՍՀՄ նկարիչների միության անդամ է։ 1962-ից մասնակցել է համամիութենական ցուցահանդեսների։ Աշխատանքները գտնվում են Վրաստանի Պետական պատկերասրահներում, Վրաստանի եւ արտասահմանյան մասնավոր հավաքածուներում։
Պապը՝ Եգոր Միրզոեւը, եղել է Թիֆլիսի նշանավոր շինարար-ինժեներներից մեկը, քաղաքի մի շարք հետաքրքիր կառույցների շինարար։ Հայրը՝Վրաստանի վաստակավոր գեղանկարիչ Գրիգոր Միրզոեւը, նշանակալի դեր է կատարել Վրաստանի նկարիչների միության ստեղծման գործում։

79-ամյա գեղանկարիչը,1978-ի անդրանիկ անհատական ցուցահանդեսից 36 տարիների ընդհատումից հետո, այս օրերին  Վրաստանի հայ նկարիչների միության եւ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ, Կենտրոնի պատկերասրահում կերպարվեստի սիրահարների դատին հանձնեց իր հին ու նոր խեցեգործական եւ յուղաներկ աշխատանքները։
Ընդգծելով վարպետի վրձնարվեստի առանձնահատկությունը՝ Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը մասնավորապես արժեւորեց նրա խեցեգործության պլաստիկան, իսկ յուղաներկում՝ գույնի կատարյալ զգացողությունը… Եվ չկարողացավ չընդգծել՝ «Կան նկարիչներ, որ անընդհատ ուզում են նման անձնասրահներով լինել հանրության ուշադրության կենտրոնում, իսկ ծերունազարդ գեղանկարիչը, իրեն հատուկ բացառիկ համեստությամբ, երկար թախանձանքից հետո միայն համաձայնեց ցուցահանդեսին…»։

Ընթերցել...
 

ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՆԻՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ «ԹԱՄԱՄ ԱՇԽԱՐՀ…» ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ

Օրերս մայրաքաղաքի Ազատության հրապարակում գտնվող «Divan» ակումբում կայացավ Սայաթ-Նովայի «Թամամ աշխարհ…» երգի տեսահոլովակի շնորհանդես՝ Նինա Կարապետյանի կատարմամբ: 25-ամյա թբիլիսցի երգչուհին արվեստի իր կենսուղու մեջ առաջին նշանավոր իրադարձությունն է գրանցում: Ուրախ ենք նաեւ մենք, որովհետեւ մեր օրերի երիտասարդ հայ կատարողների շրջանում, ովքեր ծնվել, մեծացել, ձեւավորվել ու որպես անհատներ շարունակում են ստեղծագործել Թբիլիսիում, տեսահոլովակը թերեւս առաջինն է: Ուստի գնահատանքով ու խրախուսանքով մոտենալով այս ծնունդին ու համարելով այն խթան ու սկիզբ հաջորդողների համար, մենք նույնպես շնորհավորում ենք Նինային, մաղթելով նրան արժեքավոր ու գեղեցիկ կատարումների վաստակ:

Շնորհանդեսից անմիջապես հետո, մեզ հետ կիսելով տպավորությունները, Նինան տեսահոլովակի ծնունդը համեմատեց հայտնի մի ասույթի հետ՝ գիշերվան հաջորդում է առավոտը: Պարզվում է, ուրախալի այս նախաձեռնությանը նույնպես նախորդել էր փոքր-ինչ հիասթափությունը…

Ընթերցել...
 
Ավելի Հոդվածներ...
Page 19 of 53
< Մայիս 2020 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31