Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՐԿՐԻ ԲՈՒՀԵՐ

Ասում են՝ լավ մեկնարկը հաջողության կեսն է։ Վրաստանի հայալեզու դիմորդներին, երկրի պետական բոլոր բուհերում վերապահված է տեղերի 12 տոկոսը։ Դիմորդներին տրված է բացառիկ հնարավորություն մայրենի լեզվով ունակությունների մեկ քննություն հանձնելով, օգտվել վրաց լեզվի ուսուցման 1+4 Վրաստանի նախագահական ծրագրով նախատեսված արտոնություններից, որոնք թույլ են տալիս վրաց լեզվի մեկամյա ինտենսիվ ուսուցումից հետո դառնալ վրացական բուհերում գործող ցանկացած ֆակուլտետի ուսանող։ Ուսուցման առաջին տարվա ավարտին անհրաժեշտ է միայն հանձնել լեզվի քննությունը։
Իրոք, բացառիկ արտոնություն է։ Վրաստանի նախագահը վճարում է լավագույն 100 ուսանողների հնգամյա ուսուցման վարձը։

Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ վերոնշյալ ծրագիրը մեկնարկեց 2010 թվականին Վրաստանի նախագահի նախաձեռնությամբ։ 60 կրեդիտով նախատեսված (30-ական կրեդիտ յուրաքանչյուր կիսամյակի համար¤ լեզվական ծրագիրը կազմավորվել էր լեզվի իմացության մակարդակի բարձրացման համար։ 12 տոկոսային հարաբերակցությունը բաշխված է հետեւյալ կերպ՝ 5-ական տոկոս տրվում է հայալեզու եւ ադրբեջանալեզու դիմորդներին եւ 1-ական՝ աբխազներին եւ օսերին։

Ընթերցել...
 

ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ՝ ԱԽԱԼՔԱԼԱՔԻՈՒՄ

Մարտի 23-ին, Ախալքալաքիում, անցկացվեց Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի խորհրդատվական խորհրդի արտագնա նիստը։

Նիստին քննարկվեցին տարածաշրջանի մունիցիպալիտետներում իրականացվող ենթակառույցային նախագծերը, դրանց փորձաստուգման եւ վերահսկողության հարցերն ու հայտնաբերած թերացումները։ Քննարկվեց նաեւ պետգնումների գործընթացում ծագած հիմնախնդիրների հարցը։

Ընթերցել...
 

ԳԱԳԻԿ ԿԱՐՍԼՅԱՆ. «ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՇԱՏ ՕԳՏԱԿԱՐ ԵՎ ՀՈՒՍԱԴՐՈՂ ԷՐ»

Մենք արդեն հաղորդել ենք, որ Իրակլի Ղարիբաշվիլու նախաձեռնությամբ կյանք բերվեց երկրի տարածաշրջանների ռազմավարական ու տնտեսական զարգացման համար «Ուժեղ տարածաշրջան, ուժեղ Վրաստան» նախագիծը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի կենտրոն Ախալցիխեում։
Վրաստանի վարչապետը շնորհանդեսի շրջանակներում հանդիպում ունեցավ յոթ շրջանների մունիցիպալիտետների վարչությունների նախագահների, ինչպես նաեւ տարածաշրջանի գործարարների հետ:
Հանդիպման մասնակիցների թվում էր նաեւ Նինոծմինդայի մունիցիպալիտետի վարչության նախագահ Գագիկ Կարսլյանը:
Երկրի վարչապետի ելույթի եւ «Ուժեղ տարածաշրջան, ուժեղ Վրաստան» նախագծի մասին մենք խնդրեցինք պատմել Գագիկ Կարսլյանին։

- Հիմնականում ի՞նչ խնդիրներ են դրված Վրաստանի վարչապետի այդ նախագծում:
- Թող հայտնի լինի մեր քաղաքացիներին, որ ներկայումս, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու նախաձեռնությամբ, մեկնարկել է երկրի տարածաշրջանների ռազմավարական եւ տնտեսական զարգացման «Ուժեղ տարածաշրջան, ուժեղ Վրաստան» նախագիծը: Նրանում նախատեսվում են Վրաստանի տարածաշրջանների տնտեսական առաջընթացի, նոր արտադրությունների գործարկման, մարդկանց աշխատատեղերով ապահովելու եւ բնակչության նյութական վիճակի բարելավման խնդիրները: Ախալցիխեում կայացած հանդիպմանն էլ հիմնականում շոշափվեցին այդ հարցերը: Նշվեցին նաեւ Նինոծմինդայի շրջանում նախատեսվող հիմնական բարեփոխումներն ու տեղաշարժերը:

Ընթերցել...
 

«ՀԻՇԱՏԱԿՆ ԱՐԴԱՐՈՑ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ ԵՂԻՑԻ»

Վրաստանի մայրաքաղաքում շարունակվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները։

Մարտի 21-ին, Վրաստանի հայ երաժիշտների միության նախաձեռնությամբ եւ «Հայարտուն» կրթա-մշակութային կենտրոնի աջակցությամբ, տեղի ունեցավ անմեղ նահատակների հիշատակին նվիրված դասական երաժշտության երեկո։

Ընթերցել...
 

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽԵԹԻՈՒՄ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու նախաձեռնությամբ, երկրի տարածաշրջանների ռազմավարական եւ տնտեսական զարգացման համար մեկնարկեց «Ուժեղ տարածաշրջան, ուժեղ Վրաստան» նոր նախագիծը։ Միջոցառմանը մասնակցել են կառավարության անդամներ, գործարարներ եւ տեղի իշխանությունների ներկայացուցիչներ:

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻՆ՝ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿՈՆԿՐԵՏ ԾՐԱԳԻՐ
Նախագիծը կողմնորոշված է տարածաշրջանների տնտեսական առաջընթացի, քաղաքների աշխուժացմանը, արտադրությունների գործարկմանը, մարդկանց աշխատանքով ապահովելուն եւ քաղաքացիների նյութական վիճակի բարելավմանը։
«Կրկին անգամ կոչ եմ անում ներգրավվել կառավարության կողմից ներկայացված նոր նախագծին, ավանդ ներդրեք տարածաշրջանի հզորացման գործում, ինչը մեր պետության հզորության նախապայմանն է։ Ես հավատում եմ ձեր հայրենասիրությանը, ձեր հնարավորություններին եւ վստահ եմ, որ կներկայացնեք բազում նախաձեռնություններ, որոնք կիրականացվեն տարածաշրջանում։ Մենք առավելագույնս կաջակցենք ձեզ՝ լինի դա գույքի խորհրդանշական գնով փոխանցում, ճանապարհ, ջուր, լուսավորություն կամ՝ այլ ենթակառույցային օբյեկտ։ Ձեզ կներկայացվի առավելագույն օժանդակություն, պետության կողմից համաֆինանսավորում՝ ինչպես կենտրոնական, այնպես էլ տեղական մակարդակով։ Մենք ունենք տարածաշրջաններում իրական փոփոխություններ սկսելու բացառիկ հնարավորություն։ Եթե մենք տարածաշրջանները չզարգացնենք միայն քաղաքների զարգացմամբ, իրատեսական արդյունքի չենք հասնի»,- հայտարարեց Վրաստանի վարչապետը՝ դիմելով գործարարներին։

Ընթերցել...
 

«ԱՆԱՆՅԱՆ-ՀՈՎՆԱՆՅԱՆՆԵՐԻ ՈՏՆԱՀԵՏՔԵՐՈՎ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

2015 թվականի մարտի 15-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, կայացավ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանի «Անանյան-Հովնանյանների ոտնահետքերով» գրքի շնորհանդեսը: «Հայարտուն» կենտրոնի նախաձեռնությամբ, «Վրաստան» թերթի աջակցությամբ եւ գործարար Ռաֆիկ Աղաջանյանի հովանավորությամբ կազմակերպված միջոցառմանը ներկա էին գրքի հեղինակը, հյուրեր, թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչներ:

Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունից եւ բարեմաղթանքից հետո, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լեւոն Չիդիլյանը երախտիքի խոսքեր ուղղեց Սերգո Երիցյանին եւ նրա հետ աշխատող խմբին հայ գործարարների հետքը Վրաստանում վեր հանելու եւ սերունդներին ներկայացնելու ազգանվեր գործի համար:

Ընթերցել...
 

ՕՐՈՋԱԼԱՐԸ՝ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԴԱՐԲՆՈՑ

Գարունն ինքնին տոն է, իսկ երբ այն զուգորդվում է հաջողությունների բերկրանքով, կրկնակի տոն է դառնում:

Իսկ 2015 թվականի գարունը հաճելիորեն շռայլ գտնվեց Նինոծմինդայի շրջանի Օրոջալարի հանրային դպրոցի համար: Կրթօջախի 8-րդ դասարանի աշակերտուհիներ` երեք փխրուն աղջնակներ, ովքեր իրենց հաջողությունների մասին խոսելիս հայացքները խոնարհում, կրկին բարձրացրին հարազատ դպրոցի ու գյուղի պատիվը:

Ընթերցել...
 

ՄԱՄԻԱ ԹԱՎԱՐԹՔԻԼԱՁԵ. «ԾԱԼԿԱՅԻ ԿԱՐՏՈՖԻԼԸ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՆ ՇՈՒԿԱՆ ՉԻ ԶԻՋՈՒՄ»

Հանրահայտ փաստ է, որ Ծալկան կարտոֆիլի մշակաբույսի հարցով երկրի գլխավոր մատակարարներից մեկն է։ Այդպիսով այդ մշակաբույսի որակի ու բերքատվության հարցը նշանակալից է ոչ միայն Ծալկայի մունիցիպալիտետի համար։ Բարեբախտաբար, այդ տեսանկյունից Ծալկայի կարտոֆիլի բերքը Սամցխե-Ջավախեթիում աճեցրած պալարապտուղների հետ միասին , կասեինք, դիմանում են մրցակցությանը եւ, փաստորեն, շուկայից դուրս մղում արտասահմանից ներկրած կարտոֆիլը։ Չնայած նրան, որ շուկայական էկոնոմիկան ինքը նպաստում է այդ մրցակցությանը, պալարապտղի աճեցման հարցում առկա են վտանգավոր գործոններ։ Կարտոֆիլի ցանքադաշտերի խնամքի, այնտեղ իրականացվող աշխատանքների հարցում մենք հանդիպում ունեցանք Ծալկայի մունիցիպալիտետի գյուղատնտեսական խորհրդատվական կենտրոնի պետ ՄԱՄԻԱ ԹԱՎԱՐԹՔԻԼԱՁԵԻ հետ։

Ընթերցել...
 
Ավելի Հոդվածներ...
Page 3 of 53
< Դեկտեմբեր 2022 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31