Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՁՄԵՌԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում ներկա է գտնվել Համահայկական ձմեռային առաջին խաղերի բացման արարողությանը:

Սերժ Սարգսյանը ողջունել է Համահայկական ձմեռային առաջին խաղերի մասնակիցներին ու հյուրերին։ Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր նախաձեռնել եւ այս 15 տարիների ընթացքում ջանք ու եռանդ չեն խնայել, որպեսզի խաղերը կայանան։ Նախագահն ընդգծել է, որ այսօր վստահությամբ կարելի է փաստել, որ Համահայկական խաղերը կայացել են:

Ընթերցել...
 

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Մայա Միմինոշվիլու հայտարարությամբ, Միասնական ազգային քննություններում նախատեսված են մի շարք նորամուծություններ։

Մասնավորապես, արգելագիծը 20-ից հասցվելու է 23 միավորի, հետեւաբար դիմորդը հավաքելու է առնվազն 24 միավոր, որպեսզի շարունակի մասնակցությունը մրցույթին։ Ըստ Միմինոշվիլու, սույն փոփոխությունը բացառելու է առարկայի պատահական շրջագծման միջոցով արգելագծի հաղթահարման փաստերը։ «Ընդհանուր ունակությունների հատվածում, նախատեսված չորս պատասխանների փոխարեն, դիմորդներին կառաջարկվի 5 պատասխան։

Ընթերցել...
 

ՏՀԱՃ ՄԻՋԱԴԵՊ ԹԲԻԼԻՍԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Փետրվարի 16-ին Թբիլիսիում տեղի ունեցավ տխուր ու տհաճ միջադեպ, որը լայն արձագանք, վրդովմունք եւ որոշակի տարակուսանք առաջացրեց վիրահայ համայնքում։

Այդ օրը, մայրաքաղաքի Սուրբ Էջմիածին եկեղեցու հարակից տարածքում հավաքված հավատացյալները, թբիլիսցի Գեորգի Էլիբեգովի կողմից Վիրահայոց թեմի հասցեին կատարած սադրիչ հայտարարությունների կապակցությամբ, հեռախոսով կապվեցին նրա հետ։ Մարդիկ հուսով էին, որ նա կպարզաբաներ, թե ինչ աղբյուրներից է ստացել նման տեղեկատվությունը։ Ի պատասխան այդ օրինական պահանջին, Էլիբեգովի կողմից հնչեցին հայհոյանքներ։ Իր նվիրական զգացումներում վիրավորված հավատացյալների խումբը, եկեղեցու դեմ զրպարտությունները դադարեցնելու պահանջով, Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի հետ, շարժվեց եկեղեցուց երեք-չորս հարյուր մետր հեռավորության վրա գտնվող Էլիբեգովի տան կողմը։ Տան մոտ, Էլիբեգովը, իրեն բնորոշ կոպիտ ձեւերով, Տեր Մանուկին հասցրեց բանավոր եւ ֆիզիկական վիրավորանքներ, որին ի պատասխան, համբերությունից դուրս եկած մարդիկ ստիպված էին պատասխանել նույն ձեւով։ Փախչելով տուն, Էլիբեգովը վայրկյաններ անց դուրս թռավ կացնով, որը թափահարելով փորձեց հարձակվել հավաքվածների վրա, նույնիսկ թեթեւակի վիրավորեց նրանցից մեկին։ Սկիզբ առած ծեծկռտուքը կանխեցին պարեկային ոստիկանության ներկայացուցիչները, որոնք Էլիբեգովի դեմ հարուցեցին քրեական գործ։

Ընթերցել...
 

«ԱՅՍ ՆԿԱՐԻՉԸ ՄԵՐ ՍՎԵՏԼԱՆԱՅԻ ԵՎ ԻՌԵՆԻ ՊԱՊԻԿՆ Է»

Այս մարդուն, ում մասին գրում եմ, Թբիլիսիի թիվ 104 դպրոցում տեսնում են գրեթե ամեն օր։ Նա գալիս է այս կրթօջախ, որպեսզի տուն տանի իր երկու թոռնուհիներին՝ 2-րդ դասարանցի Սվետլանային ու 6-րդ դասարանցի Իռենին, ովքեր սովորում են այստեղ։ Նա վաստակաշատ ու ճանաչված թբիլիսցի գեղանկարիչ Գեւորգ Մանոյանն է։ Մանոյանը մեր երկրի կերպարվեստի աշխարհին ծանոթ է իր ինքնատիպ վրձնով։ Նրա կտավներն ու առանձնապես նատյուրմորտները ցուցադրվել ու դեռ ցուցադրվելու են զանազան պատկերասրահներում, զարդարում եւ դեռ զարդարելու են գեղարվեստի սիրահար հավաքորդների բնակարաններ։ Իր ստեղծագործական հարուստ կենսագրության մեջ, սակայն, նա նման պահեր դեռ չէր ունեցել…

Փետրվարի 13-ին Գեւորգ Մանոյանի ստեղծագործությունների համար «պատկերասրահ» էր դարձել Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոցի գողտրիկ բեմը, իսկ հանդիսատեսը դպրոցի աշակերտները, ծնողները եւ ուսուցիչներն էին։ 

Ընթերցել...
 

ՍԵԴԱ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ. «ՄԵԶ ՎԵՐԱՊԱՀՎԵԼ Է ԱՌԱՆՑ ԱՐԳԵԼՔՆԵՐԻ ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ»

Փետրվարի 10-12 Թբիլիսիում Միավորված Ազգային Կազմակերպության (ՄԱԿ) կանանց կազմակերպության «Նորարարական նախաձեռնություն հանուն գենդերային իրավահավասարության» նախագծի շրջանակներում անցավ «Որոշումներով հիմնավորված ադվոկացիայի եւ գենդերային (կանանց¤ շահերի պաշտպանության հարցով մեինստրիմինգի հարցեր» վարժանքը, որին մասնակցեցին  Վրաստանի Ժողովրդական պաշտպանի տարածաշրջանային ներկայացուցիչները, ոչ կառավարական կազմակերպություններն ու փորձագետները։
«Վրաստան» թերթի լրագրողը հանդիպում ունեցավ Վրաստանի ժողովրդական պաշտպանի Սամցխե-Ջավախեթիի ներկայացուցիչ Սեդա Մելքումյանի հետ:

- Տիկին Սեդա, Դուք վարժանքի մասնակիցների թվում էիք։ Ի՞նչ կասեիք այդ մասին։
- Վարժանքի հիմնական թեման մարդու իրավունքների համակարգում գենդերային իրավահավասարությունն էր։ Այսօր քննարկվեցին մի շարք հիմնախնդրային թեմաներ, որոնցից ուզում եմ առանձնացնել ընտանեկան բռնությունը եւ քաղաքականությանը կանանց ոչ բավարար քանակությամբ մասնակցության պատճառահետեւանքային կապը: Նշվեց, որ ժամանակի հրամայականն է՝ դիտարկել քաղաքականության մեջ կանանց առավել ակտիվ ներգրավման հարցը, համարվում է, որ գենդերային հավասարությունն իրավամբ ժողովրդավարության նախադրյալն է, որ շատ է նպաստում հասարակության կայուն զարգացմանը, ժողովրդավարական գործընթացների խորացմանն ու հասարակության կենսագործունեության կազմակերպմանը:

Ընթերցել...
 

ՋԻՄ ԹՈՐՈՍՅԱՆ՝ ՀԱՅ - ՎՐԱՑԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ

Ջիմ Թորոսյա՜ն... 1926 թվականին ծնված եւ 40 օր առաջ, 86 տարեկան հասակում  Երեւանում կյանքից հեռացած մեծ ճարտարապետ, որի անունը  արդի ճարտարապետական աշխարհում ասոցիացվում է նշանավորի, մնայունի, արժեքի, դասի ու դպրոցի, խոշորագույնի  հետ...
Ի ծնե  ճարտարապետ, բայց նաեւ՝ ճարտարապետ- բանաստեղծ, ճարտարապետ-նկարիչ,  կյանքը խորապես ճանաչող ու այդ կյանքը փիլիսոփայորեն ապրած իսկական արվեստագետ… մտավորական…

Ջիմ Թորոսյա՜ն… ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ,  ճարտարապետության հիանալի տեսաբան՝ գնահատված ոչ միայն հայոց, այլեւ աշխարհի շատ ժողովուրդների կողմից, Ճարտարապետության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր, 1971-1981 թթ. Երեւանի գլխավոր ճարտարապետ, Վրաստանի ճարտարապետության ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր, Թբիլիսիում  եւ աշխարհի բազմաթիվ անհատական ցուցահանդեսներով հանդես եկած  ճարտարապետ...

Ընթերցել...
 

ԳԱՆՁԱՅՈՒՄ ՆՇՎԵՑ ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԸ

Փետրվարի 9-ին, Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում, Վահան Տերյանի տուն-թանգարանում, նշեցին քնարերգուի ծննդյան 129-ամյակը՝ վերստին արժեւորելով եւ արժանին մատուցելով բանաստեղծին:

Նինոծմինդայի հոգեւոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանն ու Սամցխե-Ջավախեթիի առաջնորդական փոխանորդությունից հայր Տաթեւ վարդապետ Մարուքյանը Տերյանի տուն-թանգարանում կատարեցին օրհնության կարգ: Միջոցառումը ներածական խոսքով բացեց թանգարանի տնօրեն Վաղարշակ Թանգամյանը։
Այնուհետեւ, ներկաները մասնակցեցին տոնական օրվա գրական հատվածին: Առանձնակի սիրով ունկնդրվեցին Գանձայի դպրոցականների տերյանական երգը, ընթերցումներն ու ասմունքը (ղեկ.՝ Քրիստինե Մանոյան¤։ Երեխաները հանդիսատեսի դատին ներկայացրին Տերյանի բանաստեղծությունների մի փունջ:
Վահան Տերյանի տուն-թանգարանի միջոցառմանը մասնակցեցին Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Սմբատ Կյուրեղյանը, վարչության նախագահ Գագիկ Կարսլյանը, փոխնախագահներ Կոնստանտին Վարդանյանը, Սամվել Իրիցյանը, սակրեբուլոյի պատգամավորներ Գրիգոր Մխիթարյանը, Սամվել Աբգարյանը, տարածքային  միավորի լիազոր Հայկ Քեցյանը, տեղի մտավորականության եւ հասարակայնության ներկայացուցիչները։

ԱՐԵՎԻԿ ՂԱՐՍԼՅԱՆ

 

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՀԵՏ

Վրաստանում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի կրթության եւ գիտության (ԿԳ) նախարար Արմեն Աշոտյանը հանդիպել է Թբիլիսիի թիվ, թիվ 104, 103, 132, Ախալքալաքիի, Ախալցիխեի եւ Նինոծմինդայի շրջանների հայկական հանրային դպրոցների ու բաժինների մի խումբ մանկավարժների հետ, որը կայացել է Թբիլիսիի «Ուսուցչի տանը»:
Հանդիպմանը Հայաստանի ԿԳ նախարարն անդրադարձավ Վրաստանում հայկական դպրոցների ներկայիս վիճակին, մասնավորապես՝ խոսեց մանկավարժների վերապատրաստման եւ «Հայոց լեզվի» դասաժամերի ավելացման, ինչպես նաեւ «Հայ ժողովրդի պատմության» հավելյալ (ֆակուլտատիվ) դասաժամեր մտցնելու հարցին: Հանդիպման մանրամասների մասին մեր թղթակիցը զրուցել է թիվ 103 հանրային դպրոցի հայկական բաժնի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Գայանե Մխիթարյանի հետ:

- Տիկին Գայանե, ի՞նչ ընթացք ուներ հանդիպումը: 
- Հանդիպումը շատ ջերմ էր, հարցերը բարձրացվում ու քննարկվում էին երկուստեք:

Ընթերցել...
 
Ավելի Հոդվածներ...
Page 22 of 53
< Հոկտեմբեր 2020 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31