Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄԸ ՉԻ ՎԵՐԱՑՎՈՒՄ

Ինչպես արդեն հաղորդել ենք, այս տարի մանկավարժների հավաստագրման քննություններն աչքի ընկան բավականին ցածր արդյունավետությամբ։ Բավական է նշել, որ միայն տարրական մակարդակի ուսուցիչների 93,5 տոկոսը չկարողացավ հաղթահարել իմացության նվազագույն մակարդակը։

Վերոնշյալի, ինչպես նաեւ հավաստագրման քննությունների ծրագրման ու անցկացման, կազմակերպչական եւ քննական թեստերի պատրաստման գործում թույլ տրված որոշ բացթողումների հաշվառմամբ, ծագեց ենթադրություն, ըստ որի, հավաստագրման քննությունները հնարավոր է վերացվեն, թեպետ այդ ենթադրությունը կտրականապես հերքվեց քննությունների ազգային կենտրոնի կողմից։ Վերոնշյալ ենթադրությունը չհաստատեցին նաեւ Վրաստանի կրթության եւ գիտության նախարարությունում։ Ավելին, կրթության եւ գիտության նախարար Թամար Սանիկիձեի հայտարարությամբ, ուսուցիչների հավաստագրումը չի կարող լինել գնահատման միակ միջոցը։
Հիշեցնենք, որ ուսուցիչների հավաստագրման քննություններն առաջին անգամ անցկացվեցին 2010 թվականի ամռանը։ Այն ժամանակ, կրթության եւ գիտության նախաձեռնությամբ մշակված եւ խորհրդարանի կողմից ընդունված օրենքի համաձայն, 2014 թվականի համար բոլոր ուսուցիչները պետք է անցնեն հավաստագրում, հակառակ դեպքում, նրանք որպես ուսուցիչներ չեն աշխատի։
«Առկա սխեման շատ վատ էր ծրագրված, եթե հետեւեինք դրան, ապա 2015 թվականի համար ուսուցիչների լուրջ պակասորդ կունենայինք, ինչը կհանգեցներ դպրոցների փակման։ Դրա ակնհայտ վկայությունը այս տարվա հավաստագրման քննություններն են։ Հաշվի առնելով դա՝ մշակեցինք հիմնադրույթ, որով փոխարինելու ենք ուսուցիչների հավաստագրման գործընթացը։ Գնահատման համակարգը, որը մտադիր ենք ներդնել, կլինի բազմաբնույթ։ Մոտ օրերս ձեռնամուխ կլինենք այդ համակարգի քննարկմանը»,- հայտարարեց Թամար Սանիկիձեն։

Ընթերցել...
 

ՄԱՐԴԸ` ՏԱՐԻՆԵՐԻ ՀԵՌՎԻՑ

Կորյուն Ազրոյանը «մանկություն չունեցող» հայ գրական մտավորականության այն ներկայացուցիչներից է, ովքեր անցյալ դարասկզբին, ծնվելով Արեւմտյան Հայաստանում, ենթարկվում են կոտորածների ու գաղթի անագորույն ալիքներին, վերաբնակվում Այսրկովկասում, մեծանում, կրթվում ու դաստիարակվում են խորհրդային կարգերի օրոք, եւ յուրաքանչյուրն ըստ կարելվույն իր լուման է ներդնում հայ գրական, մանկավարժական ու մշակութային կյանքի նորոգ վերընթացին:

Կորյուն (ծննդյան կնքանունը Սիսակ¤ Ղազարի Ազրոյանը ծնվել է 1903 թվականի նոյեմբերի 7-ին, Բուլանըխի՝ պատմական Հարք գավառի Լիզ գյուղում: 1918-ին, փրկվելով կոտորածներից, եկել է Դիլիջան, ապա անցել Թիֆլիս եւ հաստատել մշտական բնակություն: Այստեղ սկզբում աշխատել է որպես կաշեգործ բանվոր, եւ այդ տարիներին էլ գրել է իր անդրանիկ բանաստեղծությունները` «Բանվոր Կորյուն» մականունով: 1926-ին ավարտել է Թիֆլիսի բանֆակը, իսկ 1932-ին՝ Մոսկվայի համալսարանի գրական-խմբագրական ֆակուլտետը: Վերադառնալով Թիֆլիս՝ աշխատանքի է անցել «Պրոլետար» օրաթերթի խմբագրությունում, սկզբում՝ գրական աշխատողի, այնուհետեւ բաժնի վարիչի պաշտոններով: 1932-33 թվականներին պատմություն եւ քաղաքատնտեսություն է դասավանդել  Թիֆլիսի կաշեգործների ֆաբգործուսումնարանում: 1931 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը, իսկ 1934-ին ընտրվել ԽՍՀՄ գրողների միության անդամ: Նույն տարին նշանակվել է Ղարաքիլիսայի (այժմ` Վանաձոր¤ «Սոցարշավ», ապա՝ Արթիկի «Լեռնագործ» թերթերի խմբագիր: Այնուհետեւ տեղափոխվել է Թիֆլիս, աշխատել տեղի «Պրոլետար» օրաթերթի արվեստի եւ գրականության բաժնի վարիչ: 1930-ական թվականներին երկրորդ կեսին եղել է Վրաստանի պրոլետարական գրողների միության հայկական մասնաճյուղի քարտուղար, հետագայում, մասնավորապես, Հայրենական պատերազմի տարիներին՝ Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղի նախագահ:
1940-ից մինչեւ կյանքի ավարտը Թիֆլիսի հայկական տարբեր դպրոցներում դասավանդել է հայոց լեզու եւ գրականություն, եղել է 88-րդ հայկական միջնակարգ դպրոցի տնօրենը: Վախճանվել է Թիֆլիսում, 1969 թվականի հոկտեմբերի 27-ին, 66 տարեկան հասակում:

Ընթերցել...
 

ՈՎ ԿՂԵԿԱՎԱՐԻ ԵՐԿՐԱՄԱՍԸ՝ ՆԱՀԱՆԳԱՊԵ՞ՏԸ, ԹԵ՞ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Հոկտեմբերի 27-ի նախագահական ընտրություններից հետո, երկրամասերի նախագահի լիազորները ներկայացրին պաշտոնաթողության դիմում։ Հրաժարականի որոշումն ընդունեց նաեւ Սամցխե֊Ջավախեթիի տարածաշրջանում Վրաստանի նախագահի լիազոր Իվանե (Վանո) Ծիկլաուրին: «Ազգային շարժման» քաղաքական խորհրդի ավարտին, նա նախագահի գրասենյակ դիմեց համապատասխան հայտարարությամբ: Երկրամասային վարչության լիազորի բացատրությամբ, իր կողմից նման որոշում կայացնելու պատճառ դարձավ քաղաքական նոր ուժի մուտքը իշխանություն:

 Որպես տարածաշրջանի լիազոր՝ Իվանե Ծիկլաուրին աշխատել է մոտ մեկ տարի: Նրա խոսքով, տվյալ ժամանակահատվածում նախագահի աշխատակազմը զգալիորեն օգնել է տարերքից տուժած տեղի բնակչությանը: Հարցվողների մի մասը գտնում է, որ երկրում նոր նախագահ ընտրելուց հետո, նահանգապետի կողմից հրաժարական տալու որոշումը ճիշտ քայլ է:
Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանային լիազորի գրասենյակում այս պահի դրությամբ մոտ 50 հոգի է աշխատում: Ըստ նրանց, մինչ այս պահը վարչակազմը աշխատում էր սովորական ռեժիմով: Սամցխե-Ջավախեթիի նահանգապետի տեղակալ Գելա Դեմետրաձեի պարզաբանմամբ, նահանգապետի հրաժարականի որոշման մասին իրազեկվել է լրատվամիջոցներից, իսկ ինքն անձամբ իր հրաժարականը փաստող դիմում դեռեւս չի գրել, չնայած գտնում է, որ երկրում զարգացող իրադարձությունների արդյունքում, իրենք եւս կհրաժարվեն իրենց պաշտոններից:

Ընթերցել...
 

ԲԱՆԱԿՈՒՄ ԾԱՌԱՅԱԾ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄՆ ԱՆՎՃԱՐ Է

Ինչպես արդեն հաղորդել ենք, անցյալ տարվա սեպտեմբերի 19-ին, Վրաստանի նախագահի թիվ 3866 «Ուսանողների կողմից զինվորական պարտադիր ծառայության անցման դեպքում արտոնությունների շնորհման մասին» հրամանագրով, այն ուսանողները, ովքեր կամավոր ցանկություն են հայտնում մեկ տարի ծառայել բանակում, այնուհետեւ ուսումը չորս տարվա ընթացքում կարող են շարունակել պետության 100 տոկոսանոց ֆինանսավորման պայմաններում։

«Այն ուսանողները, ովքեր 2012-2013 թվականներին եւ հաջորդ ուսումնական տարիներին կանցնեն Միասնական ազգային քննությունները, կհաղթահարեն իմացության նվազագույն արգելագիծը, կընդունվեն հավաստագրված բուհեր՝ հանրակրթական ծրագրերով, ովքեր չեն ստացել պետական ուսումնական գրանտ եւ անձնական ցանկությամբ պարտավորվում են 12 ամիս ծառայել զինվորական զորամասում, Վրաստանի պաշտպանության նախարարության զինված ուժերում, պետության կողմից կապահովվեն բակալավրիատի ուսուցման համար անհրաժեշտ գրանտի ֆինանսավորմամբ»,- ասված է նախագահի հրամանագրում։

Ընթերցել...
 

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Համաժողովի աշխատանքին մասնակցեց Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության պատվիրակությունը՝ նախարարի առաջին տեղակալ Քեթեւան Նատրիաշվիլու գլխավորությամբ։

Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի եւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Հայաստանի նախագահության շրջանակում տեղի է ունեցել Եվրամիության Արեւելյան գործընկերության եւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների կրթության նախարարների տարածաշրջանային երկօրյա համաժողովի աշխատանքը՝ նվիրված Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի զարգացման խնդիրներին: Համաժողովը կազմակերպել են Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը, Եվրախորհուրդը եւ Ուսանողների եվրոպական միությունը:

Ընթերցել...
 

ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Այսպիսով, հոկտեմբերի 27-ին անցկացվեցին Վրաստանի անկախ պետականության պատմության մեջ վեցերորդ նախագահական ընտրությունները, եւ երկիրն ունեցավ թվով չորրորդ նախագահը։

Թեպետ, ինչպես արդեն հաղորդել ենք, նորընտիր նախագահի իրավասությունները զգալիորեն տարբերվում են նախորդ երեք նախագահներին վերապահվող լիազորություններից։ Բանն այն է, որ դեռեւս 2011 թվականին նախորդ գումարման խորհրդարանի կողմից իրականացված սահմանադրական փոփոխությունները, որոնք ուժի մեջ էին մտնելու չորրորդ նախագահի երդմնակալության օրվանից, նկատելի տեղաշարժեր են նախատեսում ինչպես իրավասությունների, այնպես էլ՝ կառավարման լիազորությունների բաշխման հարցում։

Ընթերցել...
 

ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ, ՆՈՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

Այսպիսով, վաղը՝ հոկտեմբերի 27-ին, Վրաստանի բնակիչները նորանկախ պետականության պատմության մեջ վեցերորդ անգամ, իրենց սահմանադրությամբ վերապահված իրավունքի կիրարկմամբ կընտրեն երկրի չորրորդ նախագահին։

Ինչպես արդեն հաղորդել ենք, ընտրություններին իրենց թեկնածություններն են առաջադրել տարբեր թեքվածության կուսակցությունների եւ նախաձեռնող խմբերի 23 թեկնածուններ, որոնցից երեքը կին են (եւս մի էական տարբերություն¤։ Թեպետ, ամենայն հավանականությամբ, հիմնական պայքարը կծավալվի երեք թեկնածուների միջեւ։ Խոսքը վերաբերում է «Վրացական երազանք» կոալիցիայից 44-ամյա Գիորգի Մարգվելաշվիլուն, «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից 41-ամյա Դավիթ Բաքրաձեին եւ «Ժողովրդավարական շարժում՝ միասնական Վրաստանի» թեկնածու, Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, ժամանակին երկու անգամ երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, 49-ամյա Նինո Բուրջանաձեին։ Թեպետ ընտրություններին մասնակցում են նաեւ հասարակության հայտնի գործիչներ, մասնավորապես, Քրիստոնեա-ժողովրդավարական շարժման լիդեր, լրագրող Գիորգի Թարգամաձեն,  ԿԸՀ-ի նախկին նախագահ Զուրաբ Խարատիշվիլին, Լեյբորիստական կուսակցության նախագահ Շալվա Նաթելաշվիլին, փաստաբան Քարթլոս Ղարիբաշվիլին, կոմկուսի կենտկոմի նախկին առաջին քարտուղար Ավթանդիլ Մարգիանին, Նեստան Կիրթաձեն, Կոբա Դավիթաշվիլին, Սերգո Ջավախաձեն եւ ուրիշներ։

Ընթերցել...
 

ԳԱՐՈՒՆ ԱԿՈՊՈՎ. «Ես երջանիկ եմ, մտերիմ էի Բորիս Պայճաձեի, Հրանտ Շահինյանի,… հետ»

altԱվելի քան 50 տարի նա գրում է սպորտի մասին եւ միշտ՝ օպերատիվ, հետաքրքիր, սկզբունքայնորեն պաշտպանում իր տեսակետը։ Մեր զրուցակիցն է Վրաստանի վաստակավոր ժուռնալիստ, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ, Պատվո շքանշանի ասպետ, բասկետբոլի միջազգային կարգի մրցավար, մարզական թեմայով բազում աշխատությունների հեղինակ Գրիգոր (Գարուն¤ Ակոպովը, որը հոկտեմբերի 19-ին նշեց իր 90-ամյա հոբելյանը։ Նա 38 տարի (1949-1987) Վրաստանում «Սովետսկի սպորտ» թերթի եւ 27 տարի (1960-1987) «Ֆուտբոլ» շաբաթաթերթի սեփական թղթակիցն էր։

- Նախ թույլ տվեք Ձեզ շնորհավորել հոբելյանի առթիվ, մաղթել առողջություն եւ հաջողություններ։
- Շնորհակալություն բարեմաղթանքների համար։
- Ինչպե՞ս դարձաք մարզական լրագրող, չէ՞ որ սովորում էիք Վրաստանի պոլիտեխնիկական ինստիտուտում եւ պատրաստվում էիք դառնալ ինժեներ-մեխանիկ։

Ընթերցել...
 
Ավելի Հոդվածներ...
Page 27 of 53
< Օգոստոս 2021 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31