Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ԲԻՁԻՆԱ ԻՎԱՆԻՇՎԻԼԻ. «ՄԵՆՔ ՄԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲՈԼՈՐ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ ԿԿԱՏԱՐԵՆՔ ԵՎ ԿԳԵՐԱԿԱՏԱՐԵՆՔ»

altՎրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, վերջին մի քանի ամիսներին ստեղծված ավանդույթի համաձայն, հուլիսի 3-ին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ անցկացրեց հերթական հանդիպումը։ Մամլո ասուլիսին վարչապետը խոսեց երկրում ստեղծված իրավիճակի, ընթացիկ իրադարձությունների եւ իր գխավորած կառավարության առաջիկա ծրագրերի մասին, պատասխանեց լրագրողների հարցերին։

ՎՐԱՍՏԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՁԳՏԵԼ ԴԵՊԻ ՆԱՏՕ
Լրագրողների համար մամլո ասուլիսում վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց, որ Վրաստանը շարունակում է իր ձգտումը դեպի ՆԱՏՕ եւ այդ էր ապացուցում Հյուսիսատլանտյան խորհրդի  նիստը, որ անցյալ շաբաթ կայացավ Թբիլիսիում։
«Եվրոպական ընտրությունն ամբողջ վրաց ժողովրդի որոշումն է, ինչն ամրագրվեց 2008 թվականի հանրաքվեի ժամանակ, եւ մենք մտադիր չենք հրաժարվել դրանից»,- ընդգծեց նա։
Իվանիշվիլին համարում է, որ Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը «եղան հաջող»։ Նա գտնում է, որ ալյանսը Վրաստանի անվտանգության ապահովման լավ պայմանն է։
Պետք է նշել, որ վերջին ժամանակներս ՆԱՏՕ ընդունվելը Վրաստանում արդեն գնահատվում է ոչ այնքան միանշանակորեն։ Վերջին հարցումների համաձայն, ՆԱՏՕ ընդունվելը պաշտպանում է բնակչության 61 տոկոսը, իսկ նախկինում այդ ցուցանիշը 75 տոկոս էր։

Ընթերցել...
 

ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԹԵԹՆ ԸՆԴԼԱՅՆՎԵՑ

Առողջապահության նախարար Դավիթ Սերգեյենկոյի հայտարարության համաձայն, հուլիսի 1-ից ընդլայնվել է ընդհանուր ապահովագրության փաթեթը։

Ըստ նրա պարզաբանման՝ փետրվարի 28-ի նախագիծը նախատեսում էր միայն երեք բաղադրատարր՝ պլանային ամբուլատորիա, անհետաձգելի ամբուլատորիա, անհետաձգելի ստացիոնար։ Հուլիսի 1-ից դրան ավելացավ պլանային ստացիոնարը, որն իր ծավալով անհամեմատ գերազանցում է ապահովագրային սպասարկման լրիվ փաթեթը, այսինքն՝ օգնության ծավալն ավելանում է մի քանի անգամ։
Նախարարը հայտարարել է, որ հուլիսի 1-ից ավելի բարձր նպաստ սկսեցին ստանալ սոցիալապես անապահով ընտանիքները։ Ընտանիքի առաջին անդամը 30 լարիի փոխարեն ստանում է 60, իսկ յուրաքանչյուր հաջորդ անդամը 24 լարիի փոխարեն՝ 48 լարի։
Դավիթ Սերգեյենկոն հաղորդել է նաեւ՝ յուրաքանչյուր քաղաքացի կստանա բազային ապահովագրային փաթեթ, այսինքն՝ գործող փաթեթին ավելանում է պլանային սպասարկումը, ինչպես ամբուլատորային, այնպես էլ՝ ստացիոնար մակարդակով։
Հուլիսի 1-ի դրությամբ, ընդհանուր ապահովագրային փաթեթից արդեն օգտվել են 18 ծննդկաններ, եւ այդ թվակազմը անընդհատ կավելանա։ Ամբողջ երկրի մասշտաբով արդեն սկսվել է հաճախորդների հաշվեգրումը պլանային սպասարկումներ ստանալու համար։ Նրանք, ովքեր չեն մասնակցել մասնավոր ապահովագրային նախագծերին, կարող են ստանալ ընդհանուր ապահովագրությամբ նախատեսված սպասարկում։ Նրանք պետք է դիմեն իրենց ընտանեկան բժշկին, ինչպես խոշոր քաղաքներում, այնպես էլ շրջաններում, եւ կստանան պարզաբանումներ, թե փաստաթղթեր ստանալու համար ուր եւ ինչպես պետք է դիմել։
Լուրեր էին տարածվել, որ վերացվել են ամսական պետական նպաստները փախստականների համար։ Փախստականների գործերով եւ բնակեցման նախարարությունն այդ առիթով հանդես է եկել հատուկ հայտարարությամբ. «Դա սխալ տեղեկատվություն է եւ խնդրում ենք այն չտարածել, չճշգրտելով, փախստականներին չմոլորեցնելու համար։ Ոչինչ չի վերացվել, ընդհակառակը, սոցիալապես անապահով բազայում ընդգրկված փախստականները կստանան կրկնապատկված նպաստ»։

Ընթերցել...
 

ԹԲԻԼԻՍԻԻ ՉԳՈՐԾՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է

Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարար Գուրամ Օդիշարիայի հայտարարության համաձայն, Թբիլիսիում չգործող հայկական տաճարների վերականգնումը եւ վերանորոգումը կկատարվի անհատույց։

Սույն որոշումն ընդունել է Վրաստանի վարչապետը եւ հայկական կողմին դրան ծանոթացրել Երեւան այցի ժամանակ։
«Ընդամենը մի քայլ տարբերությամբ, միմյանց կողքին կանգնած են մզկիթ, հայկական եկեղեցի եւ վրացական տաճար։ Մենք ավելի հարուստ կդառնանք, եթե ավելի սիրենք, ավելի հարգենք եւ ավելի շատ տանք։ Համարձակ քայլեր անելը միշտ էլ շահավետ է, եւ այսօր մենք պետք է ընթանանք հենց համարձակ քայլերով»,- հայտարարել է Գուրամ Օդիշարիան։
Նրա խոսքերով, վրաց փորձագետներն ուսումնասիրել են այդ հուշարձանները եւ դրանց թվում կան այնպիսիք, որոնց վերականգնմանը կարելի է ձեռնամուխ լինել արդեն մի քանի ամսից հետո։
- Թբիլիսիում գտնվող չգործող հայկական եկեղեցիների վերականգնման աշխատանքներն սկսվել են,- մեզ հետ զրույցում ասաց խառը հանձնաժողովի անդամ,  «21դար» ոչ կառավարական կազմակերպության ղեկավարներից Պաատա Գաչեչիլաձեն։ - Այդ հանձնաժողովի կազմում են Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարության, Վրաստանի Պատրիարքարանի, Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Վիրահայ թեմի ներկայացուցիչները, փորձագետներ Հայաստանից եւ ոչ կառավարական հատվածի ներկայացուցիչները։
Պաատա Գաչեչիլաձեն ասաց նաեւ, որ Նորաշեն եկեղեցուց արդեն դուրս են բերվել գրադարակները եւ գրքերը, մաքրվում է տարածքը։ Մշակույթի նախարարությունը վերակառուցման եւ շենքի ամրապնդման նախագիծը  արդեն հանձնել է «Քարթու» հիմնադրամին, որը ֆինանսավորում է աշխատանքները։ Իսկ Սուրբ Նշան եկեղեցում ամրապնդվում է հիմքը։ Այստեղ առկա են բարդացնող հանգամանքներ՝ տաճարի պատին կից բնակելի կառույց է, որտեղ գրանցված է 15 մարդ։ Հարակից տարածքը սեփականաշնորհված է։ Եկեղեցու տակ ստեղծվել է նկուղ։ Վիճելի հարցերի պատճառով հայց է ներկայացվել դատարան։ Ինչ վերաբերում է Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցուն, ապա ամրապնդվում է ցանկապատը։

 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ

altՀունիսի 27-28-ին Թբիլիսիում, «Ռեդիսոն բլյու Իվերիա» հյուրանոցի խորհրդակցությունների դահլիճում անցկացվեց «Արեւելյան գործընկերության» երկրների (Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, Մոլդովա, Ուկրաինա, Բելոռուս¤ մշակույթին նվիրված առաջին նախարարական խորհրդաժողովը։ Խորհրդաժողովի մասնակիցների թվում է նաեւ Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

altԽորհրդաժողովը պաշտոնապես բացեցին Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պաշտպանության նախարար Գուրամ Օդիշարիան եւ կրթության, մշակույթի մուլտիլինգվալիզմի եւ երիտասարդության հարցերի եվրակոմիսար Անդրուլա Վասիլյուն։
Միջոցառման կազմակերպիչներն են Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարությունը եւ Եվրահանձնաժողովը:
Նախարարն իր բացման խոսքում նշեց, որ Խորհրդաժողովը կուղղորդի հետագա աշխատանքը եւ թույլ կտա գնահատել «Արեւելյան գործընկերության» մշակութային ծրագրի միջանկյալ արդյունքները: Բարձր մակարդակի այս իրադարձությունը կարեւոր ուղենիշ կդառնա մշակույթի ասպարեզում «Արեւելյան գործընկերության» երկրների միջեւ գործակցության զարգացման ճանապարհին:


Ելույթներում ընդգծվեց, թեեւ մշակույթի՝ որպես տնտեսական զարգացման գործոնի ըմբռնումը ճանաչվել է միջազգային մակարդակով, Հարավային Կովկասի երկրների համար սա համեմատաբար նոր մոտեցում է: Սույն խորհրդաժողովը կոչված է այդ տարածաշրջանի երկրների համար շրջանառության մեջ դնել «մշակութային տնտեսություն» հասկացությունը՝ հնարավորություն տալով ծանոթանալ Արեւմուտքի փորձին եւ հասարակայնությանն օգնել ավելի շատ բան իմանալ համալիր մշակութային-տնտեսական մոտեցման հեռանկարների մասին:
Խորհրդաժողովը բաղկացած է հինգ նստաշրջաններից, որոնք միջազգային մակարդակի փորձագետները վարում են ըստ իրենց  բնագավառների. ստեղծագործությունը եւ ինովացիաները՝ որպես զարգացման խթան, ավանդույթները եւ մշակութային ժառանգությունը՝ որպես զարգացման աղբյուր, գեղարվեստա-մշակութային արտադրությունները եւ դրանց տնտեսական ներուժը, տնտեսական զարգացմանը նպատակամղված մշակութային քաղաքականությունը, արհեստների դերը գեղարվեստի իրերի արտադրություններում:
Ավելացնենք, որ, Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արեւելյան գործընկերության մշակութային ծրագրի շրջանակներում, սեպտեմբերի 26-28-ին Թբիլիսիում կանցկացվի եւս մեկ միջոցառում. «Մշակույթի՝ որպես տնտեսական աճի շարժիչ ուժի ըմբռնումը. նոր մոտեցում Հարավային Կովկասի համար» թեմայով միջազգային խորհրդաժողովը:

Его брат советовал взять волшебные ножи, у него "игровые автоматы бесплатно сейчас" с собой их "скачать песни школа" было восемь.

Эта любительница ночевок в лесу таскала с "dvr player скачать" собою походный шатер всякий раз, как отправлялась на богомолье.

Ему нужно было продумать свои действия на "Паровозик из Ромашково" много ходов вперед, чтобы занять наиболее "скачать фильм великолепный век все серии" выгодную позицию в новой Тысячелетней Войне меж силами Света "Читаем по буквам. Набор карточек с рисунками для детей 4-6 лет" и Тьмы, а также решить наконец, что делать с настоящим Фаустом.

Вонь "краткое содержание кладовая солнца краткое содержание" Пань вдохновенно рычал на "краткое содержание неизвестный цветок" оставшихся жукообразных демонов, но для них драка была окончена.

Чтобы сделать их пригодными для обитания, "Республика ШКИД" нужно приложить много труда.

Но в отличие от неуловимых энергетических потоков в "друг вокруг новая версия скачать" прежней тюрьме, эти были крошечными и дискретными, как песчинки на берегу.

 

ՊԱՏԱՆԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

«Հայարտուն» մշակույթի կենտրոնում բացվեց ցուցահանդես, որտեղ ներկայացվեցին Թբիլիսիի թիվ 98 դպրոցի եւ լուսանկարչական ստուդիայի սան, 15-ամյա Էդուարդ Բադոյանի 27 լուսանկարչական գործերը՝ բոլորն էլ նվիրված Թբիլիսիին։

Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ, մանրանկարիչ Մերուժան Շահումյանը ներկայացրեց եւ ողջունեց արվեստի աշխարհում անդրանիկ քայլեր անող պատանի լուսանկարչին։
Պատանու ստեղծագործական մեկնարկը արժեւորեցին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վիրահայոց թեմի մամլո խոսնակ Սուսաննա Խաչատրյանը, սրբանկարիչ Միխեիլ Մճեդլիշվիլին, ռեժիսոր, գեղանկարիչ Միքայել Գրիգորյանը, Վրաստանի մտավորականների միության Թբիլիսիի կազմակերպության նախագահ Ենոք Թադեւոսյանը… Ոմանք նրանում տեսան ապագա գեղանկարչի, ոմանք հայրաբար խորհուրդ տվեցին չմեծամտանալ՝ հնչող գովասանքներից։ Իսկ Վիրահայոց թեմի առաջնորդ  Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, պատանի ստեղծագործողին մաղթեց քրիստոնեական հավատքով ու ազգանվեր գործունեությամբ լուսավորված ուղի։

ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 

ԹԲԻԼԻՍԻԻ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՆՇՎԵՑ ՄԵԾ ԵՐԱԺՇՏԻ ԾՆՆԴՅԱՆ 110-ԱՄՅԱԿԸ

Թբիլիսիի Արամ Խաչատրյանի անվան թիվ 10 արվեստի դպրոցում հանդիսավորությամբ նշվեց համաշխարհային նշանակություն ունեցող խոշորագույն կոմպոզիտոր, 20-րդ դարի երաժշտական մշակույթի ականավոր գործիչ Արամ Խաչատրյանի 110-ամյա հոբելյանը:

Տոնական միջոցառմանը պատրաստվել էր ողջ դպրոցը, իսկ տոնական համերգին ընդգրկվել էին բոլոր նվագարանների դասարանների աշակերտները:
Կոմպոզիտոր Վաժա Ազարաշվիլին ներկայացնելով ԽՍՀՄ պետական եւ Լենինյան մրցանակների դափնեկիր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, նաեւ պատմեց մեծատաղանդ երաժշտի հետ իր հանդիպումների մասին:
Տարին հոբելյանական է: Ուստի կշարունակվեն հոբելյանական միջոցառումները՝ նվիրված 20-րդ դարի ամենահայտնի կոմպոզիտորների շարքին դասված Արամ Խաչատրյանի պատվին:

Потому что даже такой высокоразвитой "вою на луну нюша скачать" цивилизации, как веганская, требуется ручной труд существ с отдельным "калыханка доўгі дзень скачать" большим пальцем.

Примененное вами "Пропись 4. Хочу хорошо писать. К букварю "Мой первый учебник" для 1 класса. ФГОС" заклинание не имеет достаточной магической силы.

И всю дорогу "скачать песню прости прощай моя любовь" до конюшни гадал, где-то сейчас находится голубой туман.

Он увидел, что "голодные игры читать скачать" пламя разрастается, становится огромным костром почти с "Читалочка. Пособие для первоклассников, которые хотят научиться читать лучше. В 2-х частях. Часть 1" него ростом, даже больше его.

Добудь мне этот футляр со "скачать ключ для навител для андроида" свитком, и щенок твой, но ты будешь его выгуливать, кормить и "скачать даша суворова до утра" все остальное.

Меня чуть ли не сразу сшиб с ног "учебник для мужчин женщина" удар содрогнувшейся "коренюгин александр скачать песни" земли, однако, я сумел вовремя вскарабкаться из разверзшейся трещины и убраться подальше от расхулиганившейся тектоники.

 

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԸ՝ ՎՐԱՍՏԱՆԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՊԱՐՏՔ

«Վրաստան» թերթի ս.թ. մարտի 23-ի թիվ 21-22 համարում տպագրված «Ի՞նչ բախտ է վիճակվելու խորհրդային ավանդներին, եւ ո՞վ է պատասխանատու այդ հարցում» հոդվածը լայն արձագանք առաջացրեց։ Խմբագրության փոստով ստացվող նամակներում ընթերցողներն առաջադրեցին խորհրդային ավանդների հետ կապված հարցերի մանրամասն հարցը։ Ցավոք, խմբագրությունը դեռեւս ստույգորեն չի կարող պատասխանել ընթերցողների հարցերին (ե՞րբ, ինչպե՞ս, ի՞նչ համարժեքությամբ¤։ Թեպետ ընդառաջելով ընթերցողների խնդրանքին՝ մենք վերոնշյալ թեմայի առնչությամբ շարունակում ենք աշխատանքը։ Այս անգամ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դեռեւս 1998 թվականին խորհրդային ավանդները պետության ներքին պարք ճանաչելու մասին խորհրդարանի քննարկմանը ներկայացված օրինանախագծի հեղինակ, տնտեսական հարցերի փորձագետ ՄԻԽԵԻԼ ՋԻԲՈՒՏԻԻ հետ հարցազրույցը։

- Բատոնո Միխեիլ, նախ եկեք հստակեցնենք պետության ներքին պարտք հասկացությունը։
- «Պետական պարտքի մասին» օրենքով, որպես Վրաստանի ներքին պարտք, համարվում է բնակչության կողմից պետական նախկին կոմերցիոն բանկերում ներդրած ավանդների ինդեքսացմամբ ծագած պարտքերը, նախկին Խորհրդային Միության արտաքին քաղաքական գործունեության կողմից շրջափակված, նույն բանկի Թբիլիսիի մասնաճյուղի հաշվին ամրագրված, Վրաստանի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատկանող  եւ չփոխհատուցված միջոցներից ծագած պարտքերը, Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի կողմից, այդ բանկի թղթակցային հաշիվներին ամրագրված Վրաստանի իրավաբանական անձանց պատկանող միջոցների պետության արտաքին պարտքի հաշվին ամրագրման արդյունքում ծագած պարտքերը, Թուրքմենստանից 1995 թվականից ներառյալ ներբերված բնական գազի սակագնի վճարման փոխարեն, Վրաստանի կառավարության հանձնարարությամբ երկրի արտադրությունների եւ կազմակերպությունների կողմից կուտակած եւ չփոխհատուցված արտադրանքից ծագած պարտքերը, Վրաստանի Հանրապետության 1992 թվականի ներքին շահման պարտատոմսերի (օբլիգացիա) պարտքերը, նախկին Խորհրդային Միության 1990 թվականի պետական, առանց տոկոսի, նպատակային պարտատոմսերի մարման պարտքերը, կոոպերատիվ բնակարանաշինության հետ կապված, պետության կողմից ստանձնած պարտավորությունները, մունիցիպալային «Թբիլտրանս» արտադրությունում պայմանագրով աշխատող վարորդների բնակարանների կապակցությամբ ծագած պարտքերը, բնակչության կողմից պետական վիճակախաղի տոմսերով շահած եւ չփոխհատուցված իրերի պարտքերը, նախկին Խորհրդային Միության «Ինդուստրիալբանկի» կողմից շրջափակված, նույն բանկի Բաթումիի մասնաճյուղի հաշվին ամրագրված, Վրաստանի իրավաբանական անձանց տարադրամային չփոխհատուցված միջոցներից ծագած պարտքերը։

Ընթերցել...
 

«ԻՐ ԹՈՐԻԱՅԻՑ ԼԱՎ ՏԵՂ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՉԿԱ»

alt- Բջջային հեռախոսիս լղարիկ գումարը դեռ չսպառած` հայտնեմ, որ լրացել է մեր շրջանի լավագույն ուսուցիչներից մեկի` Տարիել Սեխլյանի ծննդյան վաթսուն եւ մանկավարժական գործունեության քառասուն տարին: Այս հրաշալի առիթով կուզենայի, որ դու հանդես գայիր ակնարկով,- լսափողի մեջ լսվում է «Արշալույս» թերթի խմբագիր Մանուկ Կարախանյանի ձայնը։
Ինքնասիրությունս, անշուշտ, շոյված է` մեծապես շնորհակալ եմ: Եվ ակամայից ժպտալով՝ հուշերիս կծիկն եմ քանդում:

 …Հազար ինն հարյուր վաթսունինը թվականի հունվարի քսանն է: Մեր՝ այն ժամանակ Բոգդանովկայի (այսօր՝ Նինոծմինդա¤ հայկական միջնակարգ դպրոցի մարզադահլիճում ուրորէ սկիզբ կառնի մաթեմատիկայի հանրապետական օլիմպիադայի շրջանային փուլը: Մի տեսակ անհանգիստ հոգեվիճակի մեջ ներքաշված՝ ամբարտավան ու հպարտ «տանտերերս», վերեւից նայելով գյուղերից շրջկենտրոն եկած մեր վեհերոտ հասակակիցներին, X3 + X2- 392=0 բարդագույն հավասարման շուրջն ենք գլուխ ջարդում՝ փորձելով այն լուծել ոչ գրաֆիկական եղանակով: Այստեղ է, որ մեզ մոտեցավ Հեշտիայի թիվ 1 միջնակարգ դպրոցը ներկայացնող տղաներից մեկը, որի անունը, ինչպես ծանոթանալուց հետո իմացա, Տարիել էր` Սեխլյան Տարիել: Նա էլ իրենն ասաց: Կրքերն է’լ ավելի բորբոքվեցին: Եվ մինչ հավաքական եզրակացության կհանգեինք, մեզ ներս հրավիրեցին:
Ի վերջո ավարտվեց մաթեմատիկայի օլիմպիադայի շրջանային փուլը: Հոգնաբեկ իններորդ դասարանցիներս արագորեն ցրվեցինք:

Ընթերցել...
 
Ավելի Հոդվածներ...
Page 33 of 53
< Օգոստոս 2020 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31