Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ՔԻՄ ՔԱՇՔԱՇՅԱՆԸ ԵՎ ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ

Թբիլիսիում էր գտնվում Բեռլինի, Վիեննայի եւ Նյու Յորքի ֆիլհարմոնիաների հայտնի մենակատար, աշխարհում ամենաբարձր երաժշտական «Գրեմմի» մրցանակի արժանացած, հայազգի, ամերիկյան աշխարհաճանաչ ալտահար Քիմ Քաշքաշյանը, որը մասնակցեց «Կոնտրապունկտ» երաժշտական փառատոնին։ Նրա հետ մեկտեղ, փառատոնին մասնակցեց նաեւ նշանավոր կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ, երեւանցի Տիգրան Մանսուրյանը։

«Կոնտրապունկտը» ամենամյա խոշոր իրադարձություններից մեկն է Վրաստանի մայրաքաղաքի մշակութային կյանքում։ Այն արդեն հինգերորդ տարին անընդմեջ անցկացվում է Եվգենի Միքելաձեի անվան երաժշտական կենտրոնում։
Փառատոնին հասարակայնությանը ավանդաբար ներկայացվում են ժամանակակից մեկ վրացի եւ մեկ օտարերկրացի կոմպոզիտորի  ստեղծագործությունները։ Այս անգամ ունկնդիրների դատին հանձնվեցին Վրաստանի ժողովրդական արտիստ, արվեստի վաստակավոր գործիչ Վաժա Ազարաշվիլու եւ հայկական կոմպոզիտորական դպրոցի ժամանակակից դասական Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները։ Դրանք հնչեցին դիրիժոր եւ կոմպոզիտոր, Վրաստանի ազգային ֆիլհարմոնիայի նվագախմբի ղեկավար Նիկա Ռաճվելու ղեկավարած նվագախմբի կողմից։ 

Ընթերցել...
 

ՄԻԽԵԻԼ ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ ԱԽԱԼՔԱԼԱՔԻՈՒՄ

altՎրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ապրիլի 17-18-ին գտնվում էր Ախալքալաքիում։

 Շրջանում գտնվելու ընթացքում, երկրի ղեկավարը Ախալքալաքիում այցելեց թիվ 3 վրացական հանրային դպրոցը եւ ներկա գտնվեց պատմության դասին։ Այցի ժամանակ, նա դպրոցի տնօրեն Լելա Ճինճարաուլուն պարգեւատրեց Պայծառափայլության նախագահական շքանշանով։
Դպրոցում նախագահը զրուցեց աշակերտների հետ եւ ուշադրություն բեւեռեց երկրի նորագույն պատմության վրա։ Մանկավարժների հետ զրույցում նա նույնպես կարեւորեց Վրաստանի պատմության ուսուցումը։
Վրաստանի նախագահը նաեւ այցելեց Գումբուրդոյի Սուրբ Զոսիմի անվան ուսումնական պանսիոնատ, որը ստեղծվել է Սրբազան Նիկոլոզի ջանքերով։
Միխեիլ Սաակաշվիլին դիտեց ուսումնական հաստատությունը, ծանոթացավ տեղում պատրաստած առարկաներին եւ դիտեց այստեղ նկարահանված ֆիլմեր։

Ընթերցել...
 

ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ` ԱՐՏԱԺԱՄՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԻՄԱՑ

Վրաստանի խորհրդարանը ձեռնամուխ է եղել աշխատանքային օրենսգրքում կատարվելիք ուղղումների քննարկմանը, որոնց համաձայն, շաբաթական 40 ժամից ավելի եւ հանգստյան օրերի աշխատանքը պետք է վճարվի՝ որպես արտաժամյա։

Օրինագծի համաձայն, Վրաստանում աշխատանքային օրը 18 տարեկանից բարձր անձանց համար չպետք է լինի 40 ժամից ավելի՝ հնգօրյա աշխատանքի ընթացքում, 16-ից բարձր՝ 36 ժամ, 14 տարեկանից բարձր՝ 24 ժամ։ Արտաժամյա աշխատանքը ենթադրում է ժամավճար։ Կողմերի համաձայնության դեպքում, արտաժամյա աշխատանքը կարող է հատուցվել լրացուցիչ հանգստյան օրով։
Արտաժամյա համարվում է այն աշխատանքը, որ մարդը կատարում է ըստ գործատուի հետ համաձայնության, եւ որի տեւողությունը շաբաթվա ընթացքում (հինգ աշխատանքային օր¤ գերազանցում է 40 ժամը։ Արտաժամյա է համարվում նաեւ պաշտոնական տոնակատարությունների օրերին կատարվող աշխատանքը։

Ընթերցել...
 

… ԵՎ ԹԲԻԼԻՍԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԸ

altՇարունակում ենք ներկայացնել հատվածներ «Թբիլիսի. զբոսաշրջիկի տեղեկատու» անգլերենով եւ ռուսերենով ուղեցույցի՝ մեր քաղաքի պատմական ու մշակութային արժեքավոր հուշարձանների եւ կառույցների մասին պատումնաշարից:

Կոտե Աբխազիի փողոց.
«ԱՐՄՅԱՆՍԿԻ ԲԱԶԱՐ»...
Գորգասալի հրապարակից վերեւ Կոտե Աբխազիի (նախկին՝ Լեսելիձե) փողոցն է: Միջնադարում այն անվանում էին Շուա-բազարի, որ թարգմանաբար նշանակում է՝ մեջտեղի շուկա: Այն բաժանում էր քաղաքը վերին ու ստորին հատվածների: Սկզբունքորեն պաշտոնական շուկա այստեղ երբեք չի եղել, բայց փողոցը մշտապես իր կենդանությամբ է առանձնացել: Ժողովրդի մեծ մասը քաղաքի հենց այս մասով է անցուդարձ արել: «Առավոտից մինչ ուշ երեկո այստեղ տարածվում էին մուրճի հարվածների ձայներն ու խաղային ոսկրիկների թխթխկոցը, աշուղների երգերը, գրաստապանների գոչյունները, զուռնայի կպչուն լալկանությունը, դհոլի թնդյունն ու ուրախ դմդմբոցը… Այս ամենն ընդհատվում, կորչում ու լուծվում էր ընդհանուր աղմուկի, բազմության ու եռուզեռի մեջ: Անմիջապես գետնի վրա շարված էին քաղցր խաղողի կույտերը, մասնատած սաթե եգիպտացորենը, լոլիկները, բաց մանուշակագույն սոխը, ճերմակվում էին ոչխարի պանրի գնդերը.... Կյանքը փողոցում եռում էր....», - գրում էր Իրակլի Անդրոնիկովը (1908-1990թթ. սովետական գրող, գրականագետ, ՍՍՀՄ ժողովրդական արտիստ):

Ընթերցել...
 

… ԵՎ ԹԲԻԼԻՍԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԸ

altՇարունակում ենք ներկայացնել հատվածներ «Թբիլիսի. զբոսաշրջիկի տեղեկատու» անգլերենով եւ ռուսերենով ուղեցույցի՝ մեր քաղաքի պատմական ու մշակութային արժեքավոր հուշարձանների եւ կառույցների մասին պատումնաշարից:

ԹԲԻԼԻՍԻԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ. Քեթեւան Ծամեբուլու պողոտա 8
«Ավլաբարի» մետրոկայարանի մերձակայքում գտնվում է Պ.Ադամյանի անվան Թբիլիսիի պետական հայկական դրամատիակական թատրոնը, որն արդեն 157 տարեկան է: Նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը կատարվել է 1936թ.: (Խմբ.կողմից։ Շենքի ճարտարապետը Գաբրիել Տեր-Միքելովն է։ Հայտնի ճարտարապետը նախագծել է նաեւ Թբիլիսիի Մերիոտ հյուրանոցը)։ Խորհրդային Միության տարիներին թատրոնն ստացել է պետականի կարգավիճակ, իսկ 1991թ. կրում է հայ բեմի XIX դարի կորիֆեյներից մեկի` Պետրոս Ադամյանի անունը: (Խմբ. կողմից։ Շենքի վթարային լինելու պատճառով, թատրոնի բեմում ներկայացումներ ժամանակավորապես չեն ցուցադրվում: Այդուհանդերձ, թատերախումբը, բեմադրիչները շարունակում են իրենց գործունեությունը եւ ներկայացումներով հանդես գալիս ինչպես Թբիլիսիի թատերաբեմերից մեկում, այնպես էլ՝ հյուրախաղային ծրագրերով երկրի հայաբնակ շրջաններում, ինչպես նաեւ Հայաստանում):

Ընթերցել...
 

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ

ՆԱԽԱԳԱՀԸ ՀԵՐՔԵԼ Է ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հերքել է վարչապետ Բիձինա Իվանիշվիլու ապրիլի 11֊ին անցկացրած մամլո ասուլիսում հնչած բոլոր մեղադրանքները՝ կապված 2008 թվականի ռուս֊վրացական պատերազմի հետ, իբր պատերազմն սկսելու մեջ կա Վրաստանի մեղքը եւ հրաժարվել է համագործակցել այդ գործով հետաքննություն իրականացնող մարմնի հետ:
Վրաստանի նախագահն այս կապակցությամբ հատուկ հայտարարությամբ հանդես է եկել Լեհաստանում, բրիֆինգի ժամանակ, Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկիի հետ հանդիպումից հետո:

Ընթերցել...
 

ՄԻԼԵՆԱ ԿՎԱՃԱՆՏԻՐԱՁԵ. «ԻՄ ՄԵՋ ԱՅՆՔԱՆ ՇԱՏ Է ՀԱՅԿԱԿԱՆԸ»

altԹբիլիսիի Մ.Թոիձեի անվան քոլեջի շրջանավարտ, մասնագիտությամբ բրուտ Միլենա Կվաճանտիրաձեն, այդպես էլ կշարունակեր իր ոչ մասնագիտական՝ բանկետային սրահի կառավարչի ծառայությունը Թբիլիսիի Շերաթոն Մետեխի հյուրանոցում, եթե աշխարհ չգար առաջնեկ զավակը։ Հենց մանչուկի ծնվելը ստիպեց մայրիկին նստել տանը ու ակամա հիշել մասնագիտական նախասիրությունների մասին։ Չէ՞ որ, բացի կավագործութունից, ճակատագիրը նրան օժտել էր նաեւ տնայնագործության այլ ճյուղերի, մասնավորապես՝ կանացի արդուզարդ պատրաստելու շնորհքով…

 33-ամյա Միլենան այսօր արդեն չի պատկերացնում իր առօրյան առանց այդ զարդարանքների, ու դա ոչ միայն այն պատճառով, որ նա կանացի արդուզարդի սիրահար է։
- Բնական, թանկարժեք քարերից (մարգարիտ, ագաթ, ամեթիստ, նռնաքար եւ այլն) զարդեր պատրաստելը սկսեցի որպես հոբբի, բայց հետո, երբ տեսա, որ դրանք մարդկանց դուր են գալիս, եւ նրանք պատրաստ են վճարել դրանց համար, հոբբին վերածվեց դեռ մասնագիտության, ապա, որպես դրա հետեւանք, բիզնեսի։
Մի խոսքով, անմեղ նախասիրությունը վերածվեց արվեստի, որն այսօր գերագույն բավարարվածության զգացում է պարգեւում ե’ւ այն ստեղծողին, ե’ւ դիտողին, ե’ւ գնողին։ Պարզվեց, որ գեղեցիկի սիրահար Միլենան ի բնե նաեւ այն արարող ինքնատիպ արվեստագետ է։
Իհարկե՝ մեղվաջան աշխատանք, իհարկե՝ ինքնամոռաց նվիրվածություն։ Այս ամենի հետ անտեսանելի ու կախարդական ուժի ներգործություն ունեցող մի պարագա էլ կա Միլենայի արվեստում, դա արհեստավոր հայրիկից փոխանցված ստեղծագործ երեւակայությունն է։ 
Խորհրդային իշխանության փլուզումից հետո՝ 90-ականների մութ օրերին, ինքնուս ոսկերիչ հայրիկի ամենակարող ձեռքերի շնորհիվ, Կվաճանտիրաձեների ընտանիքը կարողացավ հաղթահարել այն օրերին գրեթե բոլորին սպառնացող նյութականի խնդիրը։

Ընթերցել...
 

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՉԻ ՀԱՆԴԻՊԻ ՊԵՏԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՄՈՏ ՀԱՎԱՔՎԱԾ ՄԻ ԽՈՒՄԲ ԱԽԱԼՔԱԼԱՔՑԻՆԵՐԻ ՈՒ ՆԻՆՈԾՄԻՆԴԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ

altԱԿՑԻԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՊԱԱՏԱ ԶԱՔԱՐԵԻՇՎԻԼՈՒ ՀԵՏ

Ախալքալաքիի եւ Նինոծմինդայի մի խումբ բնակիչներ ապրիլի 5֊ին Թբիլիսիի կառավարության գրասենյակի մոտ պահանջում էին հանդիպում Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլու հետ։

Չնայած այդ պահանջին, Բիձինա Իվանիշվիլու հետ հանդիպումը չկայացավ։ Ինչպես news.ge գործակալությանը հայտարարեցին վարչապետի աշխատակազմից, նման հանդիպում ծրագրված չէ, եւ ընդհանրապես, վարչապետը չի կարող ընդունել գրասենյակի մոտ անցկացվող ցանկացած ակցիայի մասնակիցներին, քանի որ այլ գործերով զբաղվելու ժամանակ չի ունենա։ Ելնելով վերոնշյալից՝ վարչապետի աշխատակազմը ակցիայի մասնակիցների պահանջը լուրջ չի համարում։

Ընթերցել...
 
Ավելի Հոդվածներ...
Page 37 of 53
< Սեպտեմբեր 2020 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30