Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

11 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ՝ ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽԵԹԻԻ ԵՎ ՔՎԵՄՈ ՔԱՐԹԼԻԻ ՀԱՄԱՐ

Առաջիկա չորս տարիների ընթացքում Հարավային Վրաստանի տարածաշրջանների՝ Սամցխե-Ջավախեթիում եւ Քվեմո Քարթլիում գյուղատնտեսության եւ էկոնոմիկայի զարգացման համար կծախսվի 11 միլիոն դոլար։

Ինչպես հայտարարեց Վրաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Կիրվալիձեն, վերոնշյալ նախագիծը համատեղ իրականացնում են Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալությունը, հարեւանության Դանիայի ծրագիրը եւ Վրաստանի գյուղատնտեսության գերատեսչությունը։
Նրա խոսքերով, նախագծի նպատակն է նպաստել Սամցխե-Ջավախեթիում եւ Քվեմո Քարթլիում տնտեսական աճին եւ աղքատության մակարդակի նվազեցմանը։
«Այսօր մեկնարկում է նոր նախագիծը, որը կիրականացվի Հարավային Վրաստանի տարածաշրջաններում։ Նախագիծը հիմնականում կողմնորոշված է կաթնային արտադրության զարգացմանը եւ կարտոֆիլագործության ընդլայնմանը»,- հայտարարեց Կիրվալիձեն՝ հավելելով, որ նախագծի շրջանակներում, մատչելի տոկոսներով ֆերմերներին կտրվեն վարկեր։
Նշենք, որ վերոնշյալ 11 միլիոն դոլարից 8 միլիոնը հատկացնում է Դանիան եւ գումարի այդ մասը հատկացված է Վրաստանին 2008 թվականի դոնորների գագաթաժողովի շրջանակներում, մնացած 3 միլիոնը հատկացնում է Շվեյցարիան։

Значит, дела его " " идут плохо, если последней инстанцией он " " избрал тебя.

На такой женщине, как мадам " " Вишо, с ее формами, " " светлыми волосами и почти нордическим типом лица это " " смотрелось бы просто.

Крапчатый, в " " свою очередь, прыгнул на стражника, который " " замахнулся на бегу, намереваясь обезглавить Джорда.

Я " " разрешаю этому человеку входить сюда.

К обеду они почти подошли к " " городу.

Гм, промычала она, перекатываясь поближе " " и прижимаясь к нему.

Однако в одной из " " повозок спрятано также и огнестрельное оружие " " длинноствольное коричневое ружье американского образца.

Он потерял надежду " " до наступления темноты закончить путешествие, как предполагал " " раньше.

Она ему ответила, что по грибы, " " тогда он сказал, что скоро пойдет по грибы тоже.

крон продавали " " чешский народ черно-желтому " " орлу.

Отец и дочь убрали со стола, и " " вскоре Сципион вернулся, так как ему велели " " находиться при мне.

Я хорошо помнил боковую тропинку, которая сильно сокращала дорогу, и " " мы повернули на нее.

 

ՆԱ ԻՆՔՆ ԷՐ ԽՈՍՈՒՄ ԻՐ ՄԱՍԻՆ…

altԼուսանկարիչ, արձակագիր Ազատ Մանուկյանի ծննդյան 75-ամյակին էր նվիրված հիշատակի երեկոն, որը կազմակերպել էր «Հայարտուն» մշակույթի կենտրոնը ՀՀ Մշակույթի եւ Սփյուռքի նախարարությունների աջակցությամբ։

Մարդկային շփումների մեծագույն արվեստին գիտակ ու այդ արվեստի շնորհիվ նաեւ իր լուսանկարչական ինքնատիպ աշխարհն ստեղծած ժամանակակից լուսանկարչի այս հետմահու ցուցահանդեսը դիտվեց առանձնակի հետաքրքրությամբ, անբռնազբոս քննարկումների ու հուշերի մթնոլորտում։ Եվ պատճառը պարզ էր՝ դիտորդների մեջ դժվար էր գտնել մեկի, ով ճաշակած չլիներ Ազատ Մանուկյանի մարդկային ջերմությունը, հյուրընկալված չլիներ գողտրիկ արվեստանոցի վերածված լուսանկարչատանը, որ ներկաների շուրթերին, թիֆլիսյան շնչով պարուրված, «Ազատի դուքան» մտերմիկ անունով էր հիշվում…

Ընթերցել...
 

ՍԻՐՈ, ՆՎԻՐՈՒՄԻ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ ԱՆՍՈՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ

altԱմեն անգամ, երբ թերթում ես մի պահ սովորական թվացող այս մարդու կենսագրության էջերն ու բացահայտում այն անսովոր ճանապարհը, որ անցել է երգ-երաժշտության  անխոնջ մշակը, ակամայից համակվում  ես  ակնածանքի  մեծ  զգացումով: Մուկուչ Ղազարյանի  կյանքն  եղել է մեծ ու փոքր իրադարձությունների հսկայական շղթա, որի ամեն մի օղակ իր ամրությունն ու գեղեցկությունն ունի:  Իր  ժողովրդի արժանավոր զավակն այս  օրերին կդառանար իննսուն  տարեկան: Հոբելյանական  տարելիցի առթիվ, մեկ անգամ եւս  վերհիշենք նրա անցած ճանապարհի ինչպես երեւացող, այնպես էլ` չերեւացող կողմերը, որոնք հավասարապես նշանակալից են եւ ուսանելի։

Մուկուչ Ղազարյանը ծնվել է 1922 թվականի հոկտեմբերի 21-ին, Թբիլիսիում, ավարտել տեղի թիվ 70 հայկական միջնակարգ  դպրոցը: 1941-1942թթ.  կամավոր զորակոչվում է Հայրենական պատերազմ, մի քանի ամսում ավարտում ռազմական ուսումնարանը եւ մարտնչում պատերազմի ամենավտանգավոր ճակատում, կռիվներից մեկում վիրավորվում է գլխից ու ձեռքից եւ տեղափոխվում թիկունք: Այնուհետեւ, ֆիզկուլտուրայի ինստիտուտում սովորելը համատեղել է կոշկի ձեւարարի աշխատանքի հետ: Թբիլիսիի, Վրաստանի  բռնցքամարտի առաջնության մրցումներում մի քանի անգամ նվաճել է մրցանակային տեղեր: Ավարտել է նաեւ Մոսկվայի տեխնոլոգիական ինստիտուտը եւ երկար տարիներ զբաղեցրել պատասխանատու պաշտոններ. 1943-1955թթ.  թղթի եւ մանածագործական ֆաբրիկայի բազայի վարիչն էր, 1955-1957թթ.՝ կոշկի վերանորոգման միավորման գլխավոր ինժեները, եւս երկու տարի մանածագործական  ֆաբրիկայի գլխավոր ինժեները, այնուհետեւ 3 տարի՝ տեղական արդյունաբերության նախարարության ավագ-ինժեները, իսկ 1961թվականից մինչեւ թոշակի անցնելը, 21 տարի՝ տեղական արդյունաբերության նախարարության վարչության արտադրատեխնիկական բաժնի վարիչ: Ամենուրեք նա իրեն դրսեւորել է որպես բանիմաց, հմուտ, ղեկավարին հատուկ ունակություններով օժտված, կազմակերպական ընդունակությունների տեր անձնավորություն: Վկան կառավարական պարգեւներն են. 2 շքանշան, 12 մեդալ, պատվոգրեր, շնորհակալագրեր:

Ընթերցել...
 

ՉԻ ՓՈԽՎԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

altՀոկտեմբերի 29-ին կայացավ քննությունների Ազգային կենտրոնի ղեկավար Մայա Միմինոշվիլու մամլո ասուլիսը, որտեղ նա անդրադարձավ Միասնական ազգային քննությունների եւ ատեստացիոն քննությունների ընթացակարգին առնչվող հարցերին։

Ինչպես հայտարարեց Մայա Միմինոշվիլին, հաշվի առնելով ավարտական դասարանների աշակերտների, մանկավարժների, ինչպես նաեւ հասարակության առանձնակի հետաքրքրությունները, Վրաստանի կրթության եւ գիտության նախարարությունը մոտ ժամանակներում կմշակի դպրոցների ավարտական քննությունների մոդելը, ինչը կդառնա այս կամ այն առարկայի պարտադիր հատվածի ուսուցման եւ աշակերտների համար քննական գործընթացի տրամաբանական շարունակության առավել գործող տարբերակը։

Ընթերցել...
 

«ԲԵՌՆԱՐԴԱ ԱԼԲԱՅԻ ՏՈԻՆԸ» ԱԴԱՄՅԱՆԻ ԲԵՄՈՒՄ

Իսպանացի բանաստեղծ, դրամատուրգ Գարսիա Լորկայի (1898-1936թթ.) «Բեռնարդա Ալբայի տունը» պիեսը մշտապես եղել է բեմաշխարհի ուղղորդների հետաքրքրության առարկան։ Սկսած 1936-ից, երբ ստեղծվեց, մինչ այսօր այն զարդարում է աշխարհի առաջնակարգ թատրոնների խաղացանկը։

 

Նոյեմբերի 5-ին, Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնում. թատրոնի գեղխորհրդի դիտմանը հանձնվեց «Բեռնարդա Ալբայի տունը» պիեսի թբիլիսյան բեմականացումը, որի բեմադրիչ ռեժիսորը թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանն է։

Ընթերցել...
 

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ՝ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Հարություն Հովհաննիսյանը նշանակվել է Սամցխե-Ջավախեթիի նահանգապետի առաջին տեղակալ։
Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում Վրաստանի նախագահի լիազոր Իվանե Ծիկլաուրին՝ նոր տեղակալին վարչության աշխատակիցներին ներկայացրեց հոկտեմբերի 22-ին կայացած հանդիպմանը։
Սամցխե-Ջավախեթիի նահանգապետի առաջին տեղակալի պաշտոնը թափուր էր 2009 թվականի փետրվարի 17-ից։ Մինչ այդ պաշտոնը զբաղեցնում էր Սամվել Հովեյանը։
Հարություն Հովհաննիսյանը նախորդ, յոթերորդ գումարման խորհրդարանում Ախալքալաքիի մեծամասնական պատգամավորն էր։
Ինչպես հայտարարեց Իվանե Ծիկլաուրին, չորս տարվա ընթացքում Հարություն Հովհաննիսյանը Ախալքալաքին ներկայացնում էր խորհրդարանում։ Ուստի նա քաջատեղյակ է երկրամասի բնակիչների հիմնախնդիրներին եւ այդ պաշտոնում նա հաջողությամբ կաշխատի։

Когда Фелим задал "Приключения Незнайки и его друзей" последний вопрос, закончивший "Английский язык для менеджеров. Учебно-методический комплекс" длинную тираду, Тара "Fitzgerald This Side of Paradise" жалобно завыла, будто отвечая "Египет Хургада Эль Гуна" ему.

Грохот колес колесницы разносился "Звездный корпус" по всему небу.

Да им "Приглашаем к праздничному столу" вовсе и не нужно "Opel Corsa B" так много.

Я избавлюсь от "Все о музеях мира. Иллюстрированный справочник художественных музеев" своей отрицательной энергии ради "Теория гос-ва и права Смоленский" тебя, мама.

Наконец в комнате "Кофе" воцарилось молчание.

Мне незачем здесь воспроизводить все его юридические хитросплетения.

Ընթերցել...
 

ՅՈՒՐԻ ՄԵՉԻՏՈՎԸ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ԲԱՐՁՐ ՊԱՇՏՈՆԻ

Հոկտեմբերի 13-ի համարում մենք հաղորդել էինք, որ Յուրի Մեչիտովը «Վրացական երազանք» կոալիցիայի ցուցակով ընտրվել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր։
Ցավոք, սույն տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Նախնական կանխագծումներով, կոալիցիայի ցուցակից գործադիր մարմին տեղափոխումների շնորհիվ ցուցակում 57֊րդ հորիզոնականում նշված Յուրի Մեչիտովի պատգամավոր ընտրվելու հավանականությունը բարձր էր, սակայն, ինչպես պարզվեց, կոալիցիայում նախօրոք հստակեցրել էին կազմի մեջ մտնող կուսակցություններից թե՚ օրենսդիր, թե՚ գործադիր մարմիններում ներգրավվող անձանց թիվը։ Քանի որ կոալիցիայի ցուցակում Յուրի Մեչիտովը ներկայացվել էր որպես անկուսակցական, ուստի ցուցակային տեղաշարժերը նրան չվերաբերվեցին, որովհետեւ նրանից առաջ ցուցակում, ցավոք, չգտնվեց գործադիր մարմնում պաշտոնի հավակնորդ անկուսակցական պատգամավորության թեկնածու։
Սակայն, ինչպես արդեն հաղորդել ենք, կոալիցիայի լիդեր, ներկայիս վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ընտրություններից անմիջապես հետո հայտարարել էր, որ ցուցակներում ընդգրկված, սակայն խորհրդարան չանցած անձինք կտեղավորվեն գործադիր տարբեր մարմիններում։
Սույն հանգամանքը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ Յուրի Մեչիտովը։ Նրա խոսքերով, մոտ օրերին այդ թեմայով ինքը կունենա պաշտոնական հանդիպում, թեպետ նա հրաժարվեց կոնկրետացնել, թե ինչ պաշտոնին ինքը կարող է հավակնել։

Ты становишься фокальной "игры на сплочение в лагере" точкой.

По этому его часто "Библия для детей. Ветхий и Новый Заветы." узнавали, хотя все его имя состояло "примеры по математике с ответами" из одной буквы Х.

Конечно же, бутылки работы Кая "роман дубровский краткое содержание" Крапивника бесценны это всем известно вот уже четырнадцать "решебник по алгебра 8 класс макарычев" столетий.

6 А в это самое время "стихи собственного сочинения парню" в тихом лесном "скачать властелин колец две крепости" уголке, под деревом, сидел гном Рогни, погруженный в размышления.

И "скачать песни из сериала любовь на районе" ВСЕ ЖЕ, Я "Скачать программу для 3d моделирования" ДОПУСКАЮ, ЧТО ТЫ СМЕЛ, РАЗ "Скачать microsoft word 2007 бесплатно rus" ТАК ОБРАЩАЕШЬСЯ К НЕИЗВЕСТНОМУ.

Род Медичи, под титулом великих герцогов Тосканских, правил Флоренцией до 1737 г.

 

ՆՈՐ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Մոտ ժամանակներում Վրաստանի խորհրդարանում կձեւավորվի նոր խմբակցություն։ Այն կկազմեն Միասնական ազգային շարժումից դուրս եկած պատգամավորները։ Նախնական տեղեկատվությամբ, խմբակցությունը կկոչվի «Անկուսակցական անկախ մեծամասնականներ»։ Ենթադրաբար այն կգլխավորի Լենտեխիի շրջանից Մեծամասնական պատգամավոր Գիորգի Լիպարտելիանին։
Նոր խմբակցությունը մտադիր է համագործակցել՝ ինչպես խորհրդարանական մեծամասնության, այնպես էլ փոքրամասնության հետ, իսկ իր գործունեության առաջնահերթային հարցերը կապված կլինեն էկոնոմիկայի հետ։ Գերակայությունը կտրվի հարկային օրենսդրության հարցերին։
Խմբակցությունը հիմնել են խորհրդարանական ընտրություններում «Միասնական ազգային շարժման» ներքո խորհրդարան ընտրված մեծամասնական պատգամավորներ Գիորգի Լիպարտելիանին, Գոդերձի Բուկիան, Հենզել Մկոյանը, Կախա Օքրիաշվիլին եւ Սերգո Խաբուլիանին։ Նրանք նորընտիր խորհրդարանի աշխատանքի առաջին իսկ օրը հրաժարվեցին նախկին կառավարող կուսակցությունից։ Օրերս նրանց միացավ եւս մեկ մեծամասնական պատգամավոր Գիորգի Գոզալաշվիլին, որը դուրս եկավ «Ազգային շարժում-տարածաշրջաններ» խմբակցությունից։

 
Ավելի Հոդվածներ...
Page 44 of 53
< Դեկտեմբեր 2021 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31