Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

«ՄԵՐ 300-ԱՄՅԱ ՄՇՏԱՆՈՐ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՆ»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք թերթի նախորդ համարում, հոկտեմբերի 26-ին, Թբիլիսիի Ի.Ջավախիշվիլու անվան պետական համալսարանում, տեղի ունեցավ գիտաժողով՝ նվիրված հայ խոշոր բանաստեղծ, աշուղ Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին։ Հիշեցնենք, որ գիտաժողովը կազմակերպվել էր Թբիլիսիի եւ Երեւանի պետհամալսարանների նախաձեռնությամբ։ Մինչեւ ԹՊՀ ռեկտոր Ալեքսանդր Կվիտաշվիլու կողմից գիտաժողովի բացումը, երեւանյան պատվիրակության անդամները՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը, բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, ԵՊՀ դասախոս-պրոֆեսոր Գեւորգ Մելիքյանը, ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը եւ ուրիշներ՝ ուղեկցությամբ Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանի, Համաշխարհային հայկական կոնգրեսի խորհրդի անդամ, գործարար Ռաֆիկ Աղաջանյանի եւ վիրահայ համայնքի մի խումբ անդամների, այցելեցին Թբիլիսիի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցի եւ հանդիպեցին Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ, ապա ծաղկեպսակ դրեցին տաճարի բակում գտնվող Մեծն Սայաթ-Նովայի շիրիմին։ Հիշատակի սրբազան պատարագ մատուցեց Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդը։

Ընթերցել...
 

ՄԱՂՎԱԼԱ ԳՈՆԱՇՎԻԼԻՆ ԴԱՐՁԱՎ ՓԱՌԱՏՈՆԻ ԱՌԱՋԻՆ ԴԱՓՆԵԿԻՐԸ

«ԳՐՈՂԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄՈՒՆԵՏԻԿ»

Այս խորագրով անցավ հոկտեմ բերի 15-19-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացված Պոեզիայի միջազգային փառատոնը, (տարածաշրջանում առաջին անգամ)։ Փառատոնին մասնակցում էին շուրջ 50 գրող՝ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ Վրաստանից, որը ներկայացնում էին Վրաստանի գրողների միության նախագահ, բանաստեղծուհի Մաղվալա Գոնաշվիլին, երիտասարդ տաղանադավոր բանաստեղծ Գենրի Դոլիձեի եւ բանաստեղծուհի, թարգմանիչ, «Կամուրջ» տարեգրքի գլխավոր խմբագիր Անահիտ Բոստանջյանը։
Փառատոնը նախաձեռնել էր Արցախի գրողների միությունը՝ գլխավորությամբ միության նախագահ, բանասիրության դոկտոր, Ստեփանակերտի Գր.Նարեկացի համալսարանի ռեկտոր, բանաստեղծ Վարդան Հակոբյանի։

Ընթերցել...
 

ՆԱՄԻ ՄԻԿՈՅԱՆԸ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ

Նամի Արտեմի Միկոյան,- անսովոր ճակատագրի տեր անհատականություն։

Ծնվել է Թբիլիսիում, Անդրկովկասում նշանավոր կուսակցական-տնտեսական գործչի, Աջարիայի մարզկոմի առաջին քարտուղար, Վրաստանի ժողկոմիսարիատի նախագահի տեղակալ, 1937-ին ռեպրեսիայի ենթարկված Արտեմ Գեուրկովի եւ մանկավարժ Քսենյա Պրեկլոնսկայայի ընտանիքում։ Իննը տարեկանից աղջնակին տանում են Երեւան եւ սկսում է ապրել իր մորաքրոջ ու նրա ամուսնու՝ Գրիգորի Արութինովի ընտանիքում, ով եւ դարձավ նրա հոգեհայրը։
Երեւանում, Հայրենական մեծ պատերազմի օրերին, դպրոցական Նամին օգնում էր հոսպիտալների վիրավորներին, ինչի համար արժանանում է «Հայրենականի տարիներին ցուցաբերած բարեխիղճ աշխատանքի համար» մեդալին։ Ավելի ուշ նա սովորում է Երեւանի կոնսերվատորիայում, եւ այն գերազանցությամբ ավարտում՝ ուսանում է դաշնակահարի եւ երաժշտագետի մասնագիտություն։

Ընթերցել...
 

ԳԻՏԱԺՈՂՈՎ ԹԲԻԼԻՍԻԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Ինչպես գիտենք, 2012 թվականը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարված է Սայաթ-Նովայի տարի։ Այդ ծրագրի շրջանակներում էլ երեկ՝ հոկտեմբերի 26-ին, Թբիլիսիի պետական համալսարանում կայացավ գիտաժողով՝ նվիրված Սայաթ-Նովայի 300-ամյա հոբելյանին։

Ընթերցել...
 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԵՆԹԱԴՐԱԲԱՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ

altԻնչպես արդեն հաղորդել ենք, ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձեւակերպվող ութերորդ գումարման խորհրդարանն անդրանիկ նիստը կանցկացնի Քութայիսիում, հոկտեմբերի 21-ին։ Նոր խորհրդարանում խորհրդարանականների մեծամասնությունը ներկայացնելու է «Վրացական երազանք» կոալիցիան։ Ինչպես նշում են կոալիցիայի անդամները, նոր խորհրդարանի օրակարգում կներառվեն օրենսդրական մի շարք փոփոխություններ։ 

Ապագա խորհրդարանի իրավաբանական հարցերի կոմիտեի ապագա նախագահ, կոնստիտուցիոնալիստ Վախթանգ Խմալաձեն ներկա դրությամբ չի մանրամասնում, թե որ օրենքներում եւ ինչ տեսակի փոփոխություններ են ծրագրվում իրականացնել, թեպետ նշում է, որ ներկայումս գործող շատ օրենքներում փոփոխությունների կատարումը կենսական անհրաժեշտություն է։
Նոր խորհրդարանում մեծամասնությունը, առաջին հերթին, մտադիր է հանդես գալ օրենսդիր մարմինը կրկին մայրաքաղաք վերադարձնելու նախաձեռնությամբ։ Ճիշտ է, նման որոշում ընդունելու համար «Վրացական երազանքը» պետք է ունենա սահմանադրական մեծամասնություն, որը այն չունի։ Ուստի լրիվ կազմի երկու երրորդ քվեների հավաքման համար մեծամասնությունը հույսը դնում է այն պատգամավորների վրա, ովքեր լրիվությամբ կընկալեն, թե ինչ բարդությունների հետ է կապված Քութայիսիում խորհրդարանի աշխատանքը։

Ընթերցել...
 

ԿԱՅԱՑԱՎ ԳԻՎԻ ՇԱՀՆԱԶԱՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՐԵԿՈՆ

alt

Հոկտեմբերի 13-ին, Թբիլիսիի «Քորթիարդ Մարիոտ» հյուրանոցում, կայացավ հայտնի բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարի ստեղծագործական երեկոն, որը կազմակերպել էր «Վրացական երազանք» կոալիցիան։

Իր ողջույնի խոսքում երեկոյին ներկա գտնվող «Վրացական երազանք» կոալիցիայի ղեկավար, Վրաստանի վարչապետի թեկնածու Բիձինա Իվանիշվիլին, անդրադառնալով Գիվի Շահնազար արվեստագետի անցած ճանապարհին, մասնավորապես ընդգծեց, որ նրա թարգմանություններն իր իսկ ընթերցմամբ պահվում են Վրաստանի հեռուստատեսության Ոսկե ֆոնդում։ Հայտնի վրաց գրող, սուխումցի, Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարի թեկնածու Գուրամ Օդիշարիան Գիվի Շահնազարին գնահատեց ոչ միայն որպես հոյակապ թարգմանիչ, այլեւ հանճարեղ անհատականություն, որի մարդկային օրինակով ու արվեստով է աճել իր սերունդը։

Ընթերցել...
 

«ԶԱՐԹՈՆՔ»-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության պատանի ստեղծագործողների «Գրական ծիլեր» ակումբի «Զարթոնք» տարեգրքի  հերթական՝ վեցերորդ ժողովածուն (2012թ.), նորից համոզեց, թե որքան կարեւոր գործ են կատարում միությունը, նրա նախագահ, բանաստեղծ Գեւորգ Սնխչյանն ու ակումբի ղեկավար, մանկավարժ, գրող Խաժակ Եփրիկյանը, ում բարեխնամ թեւի տակ աճում է մի նոր գրական սերունդ:

Ավելի քան տասը տարվա կենսագրություն ունեցող «Զարթոնքը» այսօր վիրահայ գրականությանը տվել է Անրի Գրիգորյան, Արաքսյա Սնխչյան, Անահիտ Մարաբյան, Դիանա Մելիքյան, այլ նոր անուններ, որոնք մեզ արդեն ծանոթ են հեղինակային գրքերով: Հենց «Գրական ծիլականներ» ակումբի շնորհիվ էլ, ինչպես նշում է Գ.Սնխչյանը գրքի «Իմ սիրելի ծիլականներ» առաջաբան-ուղերձում, շատերը ստացան բանասիրական բարձրագույն կրթություն՝ լրացնելով մայրենիի ուսուցիչների, հայագետների շարքերը:

Ընթերցել...
 

ՎԻՐԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ՀՈՒՅՍԵՐ Է ԿԱՊՈՒՄ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Վրաստանում բնակվող հայությունը մեծ հույսեր եւ սպասումներ ունի նոր ձեւավորված կառավարությունից:

Այս մասին հայտնեց «Վրացական երազանք»-ի հայազգի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը՝ հավելելով, որ կառավարությունը դեռ նոր է ձեւավորվել ու չնայած վաղ է խոսել հստակ ծրագրերի մասին, բայց ամեն դեպքում վիրահայությունը լավատես է: «Վրաստանում բնակվող հայերի համար շատ կարեւոր հարց է ինտեգրացիայի ամրապնդումը: Այսօր շատ քիչ թվով հայեր են ընդգրկված Վրաստանի քաղաքական կյանքում, շատ քչերն են, որ այդ ոլորտում պաշտոններ են զբաղեցնում, ցանկալի կլինի, որ այդ թիվը մեծանա: Մեկ հարց եւս շատ կարեւոր է. այն առաջնային է ոչ միայն հայերի, այլեւ Վրաստանի բոլոր ժողովուրդների համար` տնտեսական բարեփոխումներն ու զարգացումը, որը դրական ազդեցություն կունենա ողջ պետության համար»,- ընդգծեց Ռուսլան Պողոսյանը:

Ընթերցել...
 
Ավելի Հոդվածներ...
Page 45 of 53
< Հոկտեմբեր 2021 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31