Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ԼԵԳԵՆԴԱՐ «ՊԱՐԻ ՄԻՇԱՆ» ԿԴԱՌՆԱՐ 82 ՏԱՐԵԿԱՆ…

1994 թվականի մայիսի 15-ին, Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնում՝ չարագործի ձեռքով իրականացված պայթյունը, անհեթեթորեն, ընդհատեց ընդամենը 61 տարեկան Միքայել Հովսեփյանի կյանքը (1933-1994թթ.) եւ այդով՝ նաեւ նրա գեղեցիկ ու ազգանվեր գործունեությունը…

Իր ստեղծած ժողովրդական պարային խմբերով՝ Հովսեփյանը, չպարտադրված, դրանով իսկ զարմացնող նվիրվածությամբ, շուրջ 40 տարի՝ 1960-90-ականներին, Թբիլիսիում շարունակեց պարարվեստի ավանդույթների պահպանման ու տարածման գործը։ Վրաստանի վաստակավոր արտիստ Մկրտիչ Ղազարյանի՝ ժողգործիքների «Սայաթ֊Նովա» համույթի հետ, նրա պարախումբը հյուրախաղային համերգներով վաստակեց Վրաստանի, նրա սահմաններից դուրս՝ Հայաստանի, Ռուսաստանի տարբեր քաղաքների՝ ժողովրդական արվեստին խոնարհվող հանդիսատեսի սերն ու ճանաչումը…

Ընթերցել...
 

ԱԿԱԿԻ ՄԱՃՈՒՏԱՁԵ. «ՄԵՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԸ, ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽԵԹԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՎԵՐԱԾԵԼ ԶԱՐԳԱՑԱԾ ԵՐԿՐԱՄԱՍԻ»

Սամցխե֊Ջավախեթիի տարածաշրջանում 2014 թվականը նշանավորվեց զգալի տեղաշարժերով։ Հատկանշական էր, որ տեղաշարժեր գրանցվեցին ոչ միայն երկրամասի տնտեսության համար ավանդական ճյուղերում, այլեւ՝ գրեթե բոլոր ոլորտներում։ Մեր հարցերին, թե ի՞նչ աշխատանքներ են իրականացվել երկրամասում, պատասխանում է Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում պետական լիազոր-նահանգապետ Ակակի Մաճուտաձեն։

- Բատոնո Ակակի, արդեն մեկ տարի է, ինչ Դուք զբաղեցնում եք Սամցխե֊Ջավախեթիի պետական լիազոր֊նահանգապետի պաշտոնը։ Եթե հանրագումարենք այդ պաշտոնում Ձեր մեկամյա գործունեության արդյունքները, ի՞նչն եք համարում նշանավոր։
֊ Իրոք, մեկ տարի է, ինչ գլխավորում եմ երկրամասային վարչությունը, թեպետ, կարծում եմ, ավելի լավ կլիներ խոսեինք վերջին երկու տարիներին կատարած աշխատանքների մասին, քանի որ անցյալ տարին յուրովի դարձավ 2013֊ին սկսած աշխատանքների շարունակման տարի։

Ընթերցել...
 

ԹԱՄԱՐ ՍԱՆԻԿԻՁԵ. «ՄԵՐ ԳԼԽԱՎՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՈՒՄՆ Է»

Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Թամար Սանիկիձեն ներկայացրեց իր գլխավորած գերատեսչության երկու տարվա աշխատանքի արդյունքները։

Նախարարի խոսքերով, գերատեսչության գլխավոր ձեռքբերումը համակարգի ապաքաղաքականացումն ու դպրոցական մանդատուրների ծառայության բարեփոխումն է։
«2012 թվականի դեկտեմբերին «Ընդհանուր կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարվեցին մանդատուրների գործառույթներին վերաբերվող կետում։ Փոփոխություններն առնչվեցին նրանց պարտավորություններին, իրավասություններին։ Փոփոխությունները փաստորեն հանգեցրին մանդատուրների համակարգի նորացմանը, ծագեց նրանց նախապատրաստման, մասնագիտական որակավորման բարձրացման անհրաժեշտություն։ Նման փոփոխությունը բարձրացրեց մանդատուրների նկատմամբ պահանջարկը, եւ այսօր ավելի քան 400 դպրոցներից պահանջում են ներդնել մանդատուրների համակարգը։ Պահանջարկի բավարարման համար մշակել ենք եռամյա ծրագիր»,- հայտարարեց Թամար Սանիկիձեն։

Ընթերցել...
 

ՈՐՊԵՍԶԻ ԲԱԶՄԱՆԱՆ ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐՆ ԻՐԱՐ ՄԻԱՑՆՈՂ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

Վրաստանի եւ Հայաստանի Հանրապետության կրթության ու գիտության նախարարությունների հովանավորությամբ իրականացվող, վեցամյա պատմություն ունեցող «Վրաստան-Հայաստան հանրակրթական կամուրջներ» համագործակցային ծրագրի շրջանակներում, 49 հոգուց բաղկացած խումբը, որի կազմում էին Թբիլիսիի թիվ, թիվ 118, 119, 120, 167, 132 դպրոցների ուսուցիչներ, սովորողներ, Վրաստանի կրթության եւ գիտության աշխատողների ազատ արհմիության Գլդանիի շրջանային կազմակերպության նախագահ Վիկտորյա Բալավաձեն, կրթության հարցերով փորձագետ, «Թանադգոմա» ոչ պետական կրթական կազմակերպության նախագահ Քեթեւան Աբեսաձեն, եռօրյա այցով գտնվում էր Երեւանում: Հանդիպումը նախաձեռնել ու հովանավորել էր Վրաստանի կրթության եւ գիտության աշխատողների ազատ արհմիությունը:

Ինչպես միշտ, ծրագիրը հագեցած էր բազմածիր ուսումնակրթական, փորձի փոխանակման, ճանաչողական եւ ժամանցային բովանդակությամբ: Այն սկսվեց Սադախլո-Բագրատաշեն անցակետային սահմանից եւ տեղափոխվեց Իջեւանի կրթահամալիր, հետո՝ Դիլիջանի ազգագրական թանգարան, Սեւան:

Ընթերցել...
 

ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ.«ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄԵԾ ՊԱՏԻՎ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՄԵՐ ԱՄԵՆԱՄԵՐՁԱՎՈՐ ՀԱՐԵՎԱՆ ՈՒ ԱՄԵՆԱՄՏԵՐԻՄ ԲԱՐԵԿԱՄ ԵՐԿՐՈՒՄ»

Հարցազրույց՝ Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Յուրի Վարդանյանի հետ

֊ Նախ մի քանի խոսք՝ Ձեր մասին։ Հաճախ ենք լսել Ձեր մարզական ձեռքբերումների մասին, նշանակալի աշխատանքային փորձ եք կուտակել նաեւ Հայաստանի կառավարության բարձր պաշտոններում։

- Անշուշտ, ինձ համար հաճելի է, որ սպորտի երկրպագուները չեն մոռանում մարզական ձեռքբերումներս: Մարզական կարիերայիս ընթացքում քրտաջան աշխատանքի շնորհիվ ինձ հաջողվել է նվաճել ամենաբարձր «գագաթները», ըմբոշխնել երկրպագուների սերն ու հիացմունքը, բնականաբար, կյանքիս այդ ժամանակաշրջանի հիշողությունները շատ թանկ են ինձ համար: Սակայն, պետք է խոստովանեմ, որ այժմ պետական ոլորտում գործունեությունս ամբողջովին կլանում է իմ ժամանակը եւ բավարարում աշխատանքային պահանջմունքերս։
Դուք իրավացի եք, պետական բարձր պաշտոններում իմ ծառայության աշխատանքային փորձը ինձ վստահություն է տալիս, որ հայրենիքիս համար օգտակար կլինեմ նաեւ Վրաստանում Հայաստանի դեսպանի պատասխանատու դիրքում։

Ընթերցել...
 

ԱՅՍ ԱՆՍՈՎՈՐ ՈՒ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՌԱՖԻԿ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ...

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՃԱՆԱՉՎԱԾ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՀԵՏ

֊ Անկեղծ ասած, Ձեզ հետ զրուցելիս, մեր կողմից լռելն ավելի ճիշտ կլիներ, բայց, քանի որ մենք մարդիկ ենք եւ ոչ թե տելեպատներ, ստիպված ենք հարցեր տալ: Իսկ թե ինչո՞ւ լռել, բացատրեմ: Երբ Դուք պատմում եք ինչ-որ բան, հետաքրքիր մեջբերումներ եք անում նշանավոր գրողներից... Կամ ասենք ինչ-որ մեկը երգում է հայկական կամ վրացական երգ...Դուք անմիջապես մեջբերումներից բացի, խոսքերի հեղինակի, երգահանի անունն եք տալիս... Շարունակե՞մ...
- Չէ՚, կարիք չկա: Ոչ մի անսովոր բան դրանում չկա: Միջնակարգ կրթությամբ մարդն էլ կարող է այդպիսին լինել: Բայց ահա, եթե մարդն ունի բարձրագույն կրթություն, դա ամենեւին էլ զարմանալի չէ: Չպիտի զարմանալ: Այս առումով մի բան կասեմ միայն. մարդիկ մի տեսակ ետ են սովորել լռությունից, մանավանդ այն դեպքում, երբ պետք է ոչինչ չասել, այլ ընդամենը լռել, որպեսզի որեւէ բան ասելով չփչացնենք ոչինչ…

Ընթերցել...
 

60 ՏԱՐԻ՝ ՍԻՐՈՎ, ՀՈՒՅՍՈՎ ՈԻ ՀԱՎԱՏՈՎ

Եսայի Աբովյանը դարձավ 60 տարեկան, եւ այսօր նա մեր ամանորյա հյուրն է։

Եսային ավարտել է Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը։ Դաշնակահար-ուսուցչի մասնագիտությամբ աշխատել է Գորիի երաժշտական ուսումնարանում, Թբիլիսիի 3-րդ երաժշտական դպրոցում, Մոսկվայի՝ Գլինկայի անվան դպրոցում եւ Ել.Գնեսինի անվան ինստիտուտում։ Եղել է Թբիլիսիի պետական ֆիլհարմոնիայի մենակատար։ Դասական երաժշտության՝ «Դաշնակահարների հանրապետական» (Վրաստան, 1984-85-86թթ.), «ԱՊՀ երկրների միջազգային» (Ռուսաստան, 1999թ.), «Մեկ ազգ, մեկ մշակույթ» (Հայաստան, 2006թ.) մրցույթների դափնեկիր է։ Թբիլիսիի հանդիսատեսի համակրանքը նվաճել է մենահամերգների, ինչպես նաեւ համայնքի միջոցառումներին ունեցած ելույթների շնորհիվ։
Արդեն մեկ տարի՝ ղեկավարում է Վիրահայոց թեմի Առաջնորդարանի՝ Պատմա-մշակութային ժառանգության կենտրոնը, բայց, նախեւառաջ, նա մեր քաղաքի երաժշտական կյանքի անբաժանելի մասն է։

Ընթերցել...
 

ԱՌԱՏ ՁՆԱՏԵՂՈՒՄՆԵՐԸ ԼՈՒՐՋ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ

Հունվարի 7-8-ին ձնատեղումները լուրջ հիմնախնդիրներ էին ստեղծել Վրաստանի բարձրալեռ շրջաններում եւ  հատկապես Հայաստան ու Ռուսաստան տանող ճանապարհներին։ Մասնավորապես, ավտոտրանսպորտի երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվեց Ռուսաստանի հետ կապող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (ռազմավիրական¤ եւ Հայաստանի հետ կապող Նինոծմինդա-Հայաստանի սահման ճանապարհահատվածներում։

Նինոծմինդայի շրջանում փրկարարներն ու ոստիկանները ձնե թակարդից ազատել են մոտ 300 մեքենա։ Մոլեգնած տարերքի պայմաններում երթեւեկության ապահովման նպատակով, շրջանում ստեղծվել էր արտակարգ շտաբ, որը գլխավորում էր Նինոծմինդայի շրջանից Վրաստանի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը։ Մենք հեռախոսով կապվեցինք նրա հետ։

Ընթերցել...
 
Ավելի Հոդվածներ...
Page 6 of 53
< Փետրվար 2023 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28