Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ՄԵԾ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Մեծ եղեռնը Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18թթ.) ու դրան հաջորդած տարիներին Օսմանյան կայսրության եւ քեմալական կառավարության՝ Արեւմտյան Հայաստանում, Կիլիկիայում եւ կայսրության մյուս հայաբնակ վայրերում, ինչպես նաեւ Արեւելյան Հայաստանում իրագործած հայ ազգաբնակչության զանգվածային տեղահանության ու բնաջնջման պետական քաղաքականությունն է: Բնորոշվում է որպես XX դարի առաջին ցեղասպանություն:

Հայերի, ինչպես նաեւ Օսմանյան կայսրության մյուս քրիստոնյա բնակչության դեմ իրագործված ցեղասպանության թուրքական քաղաքականության հիմքում պանիսլամիզմի եւ պանթյուրքիզմի պետական դարձած գաղափարախոսություններն էին:
Երիտթուրքական կառավարությունը, մտնելով Առաջին համաշխարհային պատերազմի մեջ, «Մեծ Թուրան» ստեղծելու հեռահար ծրագրեր ուներ: Այդ նպատակի իրականացման ճանապարհին անհրաժեշտ էր առաջին հերթին ոչնչացնել հայ բնակչությանը` նրանց մեղադրելով ռուսական կողմնորոշման եւ պանթյուրքիստների զավթողական ծրագրերը խոչընդոտելու համար: Հայերի բնաջնջումը միաժամանակ օրակարգից կհաներ նաեւ Հայկական հարցը, որով վերջ կդրվեր եվրոպական տերությունների միջամտություններին Թուրքիայի ներքին գործերին:

Ընթերցել...
 

ՎՐԱՑԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

(14 ապրիլի, 1915թ. թերթ «Սախալխո փուրցելի» N 257) - Օսմանների երազանքը: Երիտթուրքերի «Տանին» թերթը գրում է. «Օսմանյան կայսրությունը դուրս չի գա պատերազմից, մինչեւ Ռուսաստանը չթուլանա, եւ թուրք-ռուսական սահմանը չանցնի Կովկասյան լեռնաշղթայով»:
(11 հունիսի, 1915թ. թերթ «Սախալխո փուրցելի» N 304) - Ստամբուլից եկածները պատմում են, որ այնտեղ իրավիճակը սրվում է, օրեցօր դառնում ճգնաժամային: Կախել են 23 հայի. որոնց վերջերս էին բռնել, նրանց մեջ է Խորհրդարանի պատգամավոր Զոհրաբ բեյը:
Ստամբուլում շարունակվում են հայերի հետապնդումները: Առանց որեւէ պատճառի ձերբակալել եւ մահվան են դատապարտել 20 հայ տղամարդու եւ 3 հայ կնոջ:

Ընթերցել...
 

ՍՏԱՄԲՈՒԼԻ ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԷՆՎԵՐԻՆ, ԹԱԼԵԱԹԻՆ ԵՎ ՋԵՄԱԼԻՆ ՀԵՌԱԿԱ ԴԱՏԱՊԱՐՏԵՑ ՄԱՀՎԱՆ

Մուդրոսի զինադադարի (1918) կնքումից անմիջապես հետո, համաշխարհային հասարակայնության ճնշման տակ, թուրքական նոր կառավարությունը որոշեց պատասխանատվության ենթարկել Թուրքիան պատերազմի մեջ ներքաշած եւ հայերի ցեղասպանությունը կազմակերպած երիտթուրքական «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության ղեկավար գործիչներին։ Երիտթուրքերի դատավարության նյութերը հերքում են թուրքական պաշտոնական շրջանների՝ հայերի ցեղասպանությունը ժխտող պնդումները։

Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո երիտթուրք պարագլուխները գերմանական սուզանավով փախան Գերմանիա: 1918թ. դեկտեմբերի 16-ին Օսմանյան կայսրությունը հատուկ հրամանագրով դատավարություն սկսեց Միություն եւ առաջադիմություն կուսակցության ղեկավարության դեմ: Թալեաթը, Էնվերը, Ջեմալը, Սայիդ Հալիմը, Նազըմը, Շաքիրը, Ջեմալ Ազմին եւ մյուսները մեղադրվում էին Օսմանյան կայսրությանը պատերազմի մեջ ներքաշելու, քրիստոնյա (հայ) հպատակների ջարդի եւ տեղահանության կազմակերպման մեջ: Դատավարությունը տեւեց մոտ երկու ամիս՝ 1919-ի ապրիլի 28-ից հունիսի 26-ը:
Դատավճիռը հրապարակվեց հուլիսի 5-ին. 31 մեղադրյալներից 4-ը՝ Թալեաթը, Էնվերը, Նազըմը եւ Ջեմալը, հեռակա կարգով դատապարտվեցին մահվան, մյուսները՝ տարբեր տարիների բանտարկության: Իթթիհատի շրջանային 36 քարտուղարների նկատմամբ կայացվեց առանձին դատավարություն, որի դատավճիռը հրապարակվեց 1920-ի հունվարի 8-ին: 3 հոգի դատապարտվեց մահվան, 10-ը՝ տարբեր տարիների բանտարկության, թեպետ վերոնշյալից ոչ մեկը ի կատար չածվեց։ Փաստորեն, այս ամենը կեղծիք էր: Ուստի, հայ քաղաքական շրջանակները ստիպված էին իրենք պատժել թուրք ոճրագործներին:
1919-22թթ. սպանվեցին ոճրագործներ Թալեաթը, Էնվերը, Ջեմալը եւ ուրիշները:

 

ԻՐԱԿԼԻ ՂԱՐԻԲԱՇՎԻԼԻ. «ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՆ ԱՆՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ»

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ՔՎԵՄՈ ՔԱՐԹԼԻՈՒՄ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին եղավ Քվեմո Քարթլիի տարածաշրջանում եւ այնտեղ անցկացրեց «Ուժեղ տարածաշրջան-ուժեղ Վրաստան» նախագծի շնորհանդեսը։

Մինչ այդ, վարչապետը Ռուսթավիում հանդիպում ունեցավ տարածաշրջանային վարչության, մունիցիպալիտետների ղեկավարների հետ։ Հանդիպմանը մունիցիպալիտետների ղեկավարները վարչապետին տեղեկատվություն ներկայացրին երկրամասում իրականացվող նախագծերի ընթացքի եւ իրականացվելիք աշխատանքների մասին։
Մառնեուլիում, տեղի գործարարների հետ հանդիպմանը, Իրակլի Ղարիբաշվիլին նշեց, որ նոր նախագծի գլխավոր նպատակը երկրի տարածաշրջանների ռազմավարական եւ տնտեսական զարգացման ապահովումն է։
«Հարկ է արդյունավետ քայլեր կատարել տարածաշրջանների զարգացման ուղղությամբ։ Դրան կհետեւի տեղի բնակչության զբաղվածության հարցի կարգավորումն ու արտադրությունների վերականգնումը»,-հայտարարեց վարչապետը։

Ընթերցել...
 

ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԲԱԹՈՒՄԻՈՒՄ

Ապրիլի 5-ին Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցում նշվեց Սուրբ Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը, որին հավատացյալների հետ միասին մասնակցեցին նաեւ Բաթումիի քաղաքապետ Գիորգի Երմակովը եւ Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը։

Սուրբ պատարագից հետո, ելույթ ունենալով բաթումահայ հավատացյալների առջեւ, քաղաքապետը ջերմորեն շնորհավորել է բոլորին Սուրբ Զատկի տոնի առթիվ՝ լավագույն մաղթանքներ հղելով իր հայազգի համաքաղաքացիներին: Արամ Գրիգորյանը իր երախտագիտության խոսքն է ուղղել Բաթումիի քաղաքապետին՝ հայկական եկեղեցու եւ համայնքի նկատմամբ մշտական ուշադրության եւ աջակցության համար`ընդգծելով եկեղեցու դիմաց քաղաքապետարանի կողմից վաղուց սպասված ցայտաղբյուրի վերականգնման փաստը:
Նույն Սուրբ Փրկիչ եկեղեցում ապրիլի 7-ին Արամ Գրիգորյանը ՀՀ սփյուռքի նախարարության պարգեւներ, ինչպես նաեւ Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսության շնորհակալագրեր է հանձնել մի խումբ բաթումահայ կանանց: «Մայրենիի դեսպան» մեդալի արժանացավ հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի, Բաթումիի հայկական դպրոցի ուսմասվար Դոնարա Վարոսյանը: Հայոց լեզվի եւ գրականության, կիրակնօրյա դպրոցի, եկեղեցուն առընթեր Գեղագիտական կենտրոնի ու «Հեղնար» պարային խմբի ուսուցիչներ եւ համայնքային ակտիվիստներ արժանացան պատվոգրերի ու շնորհակալագրերի:

 

«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ»

Այս խորագիրն էր կրում Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում ապրիլի 4-ին կայացած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումը: Ախալցիխեցի լուսանկարիչ եւ լրագրող, 34-ամյա Սերգեյ Ֆիդանյանի նախաձեռնությամբ, «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ եւ Վիրահայոց թեմի հովանու ներքո կազմակերպված հեղինակային լուսանկարների ցուցադրությանը կցվել էին Ցեղասպանությունից փրկվածների ու Վրաստանում ապաստանածների ժառանգների հայերեն, վրացերեն, ռուսերեն պատմությունները:

Կենտրոնի սրահի պատերին փակցված լուսանկարները ներկայացնում էին Հայոց ցեղասպանությունը վերապրածների չորս սերնդի 34 ժառանգների, որոնց միավորել էր հայկական գենը եւ հայ ազգի նկատմամբ ոճրագործությունը:
Ցուցահանդեսը բացեց «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լեւոն Չիդիլյանը։
Բոլոր ելույթ ունեցողները՝ «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանում Հայաստանի դեսպանության խորհրդական Կարեն Մելիքյանը, Թբիլիսիի հայ մտավորականների միության նախագահ Ենոք Թադեւոսյանը, Վրաստանի հայերի միության նախագահ Հենրիխ Մուրադյանը, լուսանկարիչներ Յուրի Մեչիտովը, Ռուբեն Ռուխկյանը, նկարիչներ Ջովաննի Վեփխվաձեն, Իռենա Օհանջանովան, ՎՀՀԿ նախագահ Սամվել Մկրտչյանը, բանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանը, մանկավարժ Մանանա Կարապետյանը, Վիկտորյա Մաքսոեւան եւ ուրիշները արժեւորեցին հեղինակի մտահղացումը։
Երախտագիտություն հայտնելով Վիրայոց թեմի առաջնորդին եւ «Հայարտուն» կենտրոնի ղեկավարությանը աջակցության համար՝ Սերգեյ Ֆիդանյանը ցուցահանդեսն անվանեց իր ներդրումը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակին՝ հայտնելով այն Ջավախեթիում եւ քաղաքամայր Երեւանում ցուցադրելու իր նպատակի մասին:
Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, իր օրհնությունը բերելով ներկաներին, կարեւորեց սփյուռքահայության դերն ու նշանակությունը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ այն դատապարտելու գործում:
Որոշվեց ցուցահանդեսի լուսանկարները եւ կցված պատմությունները հրատարակել առանձին գրքով:

ՍՈՒՍԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՈԳԵԿՈՉՈՒՄ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Վրաստանի Ավետարանական-Մկրտական Եկեղեցու Խաղաղության մայր տաճարում հավատացյալների եւ երգչախմբերի հետ համատեղ կայացավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող միջոցառում:

Հավատացյալները հետաքրքրությամբ դիտեցին Քույր եկեղեցու բակում Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի կազմակերպած Մեծ Եղեռնի մասին պատմող լուսանկարների ցուցադրությունը:
Եկեղեցում Հիշատակի երեկոն սկսվեց հայերեն եւ վրացերեն լեզուներով Տերունական միասնական աղոթքով: Վրաստանում Ավետարանական-Մկրտական Եկեղեցու առաջնորդ, Գերաշնորհ Մալխազ արքեպիսկոպոս Սոնղուլաշվիլին Պահքի այս օրերին նահատակներին հիշելու, նրանց հոգիների համար աղոթելու կոչ արեց:
Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը շնորհակալություն հայտնեց Եվրոպայի Եկեղեցական խորհրդի անդամ, Վրաստանի Ավետարանական-Մկրտական Եկեղեցու հոգեւոր առաջնորդներին Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին միասնական աղոթք բարձրացնելու, հայ հավատացյալներին ջերմորեն ընդունելու եւ հայոց ցավն ու վիշտը կիսելու համար:

 

ՆՈՐԻՑ ՈՒ ՆՈՐՈՎԻ ՀՆՉԵՑ ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԸ

«Հայարտուն» կենտրոնում, Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում, տեղի ունեցավ Վահան Տերյանի ծննդյան 130-ամյակին նվիրված երեկո։

«Վահան Տերյանը եւ Հայոց ցեղասպանությունը» խորագրով նախաձեռնությունը պատկանում էր հայոց լեզվի եւ գրականության վաստակաշատ մանկավարժ, Վրաստանի «Պատվո» եւ Հայաստանի «Մովսես Խորենացի» մեդալի ասպետուհի, ներկայումս՝ Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցուն կից Սբ. Եղիա մարգարեի անվան կիրակնօրյա դպրոցի երկարամյա ու սիրված ուսուցչուհի Ռոզա Զոհրաբյանին։

Ընթերցել...
 
Ավելի Հոդվածներ...
Page 2 of 53
< Օգոստոս 2024 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31