Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

«ԲԺՇԿԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐԱՄՈՒԽ ԼԻՆԵԼՈՒ ՄԵՋ Է»

Էլ.փոստ Տպել PDF

altՆա համոզված է, որ բժշկությունը ոչ միայն մասնագիտություն է, այլեւ՝ կոչում։ Շարունակելով ընտանեկան ավանդույթները՝ իրեն նվիրեց բժշկությանը։ Մեր զրուցակիցն է Թբիլիսիի ջերմուկաբուժական (բալնելոգիական) առողջարանի տնօրեն, բուժական տուրիզմի համադրույթի հիմնադիր Նիկոլոզ Սաակաշվիլին։

- Նիկոլայ Միխայլովիչ, Ձեր ծնողները հայտնի գիտնականներ էին։ Պատմեք, խնդրում եմ, նրանց մասին։
- Հայրս՝ Միխեիլ Սաակաշվիլին, պրոֆեսոր էր, ժամանակին Թբիլիսիի բժշկական ինստիտուտի ռեկտորն է եղել։ Նրա մասնագիտությունը նյարդաբանությունն էր։ Հայրս փիլիսոփա էր, բժշկական ինստիտուտում հիմնադրել է Վրաստանի բժշկության պատմության ամբիոնը։ Եղել Ի.Թարխնիշվիլու անվան մրցանակի առաջին դափնեկիրը՝ ֆիզիոլոգիայի եւ բժշկության բնագավառում։
Նա շփվում էր հիանալի մարդկանց հետ, մտերիմ էր հայտնի բանաստեղծների, նկարիչների, հասարակական գործիչների հետ։ Նրանք բոլորը հաճախ էին հավաքվում մեր տանը, եւ ես հիշում եմ այն առանձնահատուկ ստեղծագործական մթնոլորտը, որ ստեղծում էին նրանք։ Այդ մարդիկ ինձ շատ բան տվեցին, շատ բան սովորեցրին։
Ինչ վերաբերում է մորս՝ Նինա Նիկոլաեւնա Ծուծունավային, ապա նա զարմանալի մարդ էր, հասցնում էր անել ամեն ինչ՝ դաստիարակում էր երեխաներին, վարում տնտեսությունը, զբաղվում գիտական ու մանկավարժական գործունեությամբ։ Նա դարձավ նաեւ վրացական դեղաբույսերի անդրանիկ ժողովածու քարտագրացուցակի հեղինակը։
Ես միակ երեխան չէի ընտանիքում։ Մենք մեծանում էինք Քեթինո քրոջս հետ միասին։ Քույրս շատ հետաքրքիր եւ բազմակողմանի զարգացած անձնավորություն էր, ցավոք, վաղ հեռացավ կյանքից։ Նա միաժամանակ ե՚ւ ֆիզիկոս էր, ե՚ւ բժիշկ, ե՚ւ նկարիչ։ Քրոջս ստեղծած նկարներն առ այսօր զարդարում են իմ առանձնասենյակը, դրանք իմ մանկության մասնիկն են եւ առօրյա կյանքիս հաղորդում են ջերմություն ու հարմարավետություն։
Մանկության հուշերը չեն խամրում. դրանք տարիների ընթացքում դառնում են ավելի ու ավելի վառ։ Ես միշտ աշխատել եմ իմ երեխաների մեջ դաստիարակել հարգանք նախնիների, մեր արմատների նկատմամբ։
- Վերադառնանք Ձեր մասնագիտությանը։ Համոզված եմ, որ Դուք, ինչպես եւ շատերը, հաճախ բախվել եք հետեւյալ քաղքենիական կարծիքին. պրոֆեսորի որդյակների առջեւ բոլոր ճանապարհները բաց են, եւ նրանք կյանքում կհասնեն ամենայն հաջողության՝ անկախ հանգամանքներից… Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը նման դատողության հանդեպ։
- Այո, լսել եմ նման բաներ, սակայն տարիների հետ հանգել եմ այն եզրակացության, որ խոսում են՝ խոսեն։ Ամեն մարդ իր ճակատագիրն ունի։ Բոլորին մի արշինով չես չափի։ Իսկ որեւէ մեկին տարհամոզել, ամեն անգամ պատմել իմ կենսագրության մանրամասները, սա արդեն իմ կանոնների մեջ չի մտնում։ Ի դեպ, բժշկական ինստիտուտ ընդունվելիս, ինձ հետ, ինչպես դուք ասացիք՝ պրոֆեսորի որդյակի հետ, տեղի ունեցավ կազուս. ընդունող հանձնաժողովը հրաժարվեց ընդունել իմ փաստաթղթերը։ Ինչո՞ւ։ Ինչպես պարզվեց, Վրաստանի այն ժամանակվա ղեկավարությունը հենց այդ պահին ընդունել էր անհեթեթ որոշում՝ պայքար հայտարարել մասնագետ բժիշկների գերդաստանների դեմ։ Այսօր դա անհեթեթություն է, եւ ամեն մի խելացի մարդ ձեզ կասի. ընդհակառակը, հարկավոր է ողջունել, եթե երեխաները ցանկանում են շարունակել ընտանեկան ավանդույթները, ցանկանում են ընթանալ իրենց մայրերի ու հայրերի, պապերի մասնագիտական հետքերով։ Բայց այն ժամանակ… Բարեբախտաբար, ի վերջո ողջամտությունը հաղթեց, եւ ես դարձա Թբիլիսիի բժշկական ինստիտուտի բուժֆակուլտետի ուսանող։
- Ծնողները Ձեզ երե՞ս էին տալիս։
- Ոչ մի դեպքում։ Ավելին, ինստիտուտ ընդունվելուց մեկ տարի առաջ հայրս ինձ, որպես բանվոր, աշխատանքի տեղավորեց ցեմենտբենտոնային գործարանում։ Դժվարին աշխատանք էր։ Երկու ամիս անց, նա ինձ հարցրեց, թե ես ինչպես եմ պատկերացնում իմ ապագան. «Ի՞նչն է լավ՝ լինել անկիրթ, զբաղվել ծանր ֆիզիկական աշխատանքով, թե՞ սովորել եւ նվիրաբերվել գիտությանը»։ Կասեմ անկեղծորեն. այն ժամանակ, ինչպես ինձ թվում էր, ես բավականին հասուն երիտասարդ էի, սակայն հորս տված դասը յուրացրի եւ չմոռացա ամբողջ կյանքում։
- Ինչպե՞ս է դասավորվել Ձեր կարիերան։
- Ես ճաշակեցի բժշկի մասնագիտության բոլոր դրական ու բացասական կողմերը։ Աշխատել եմ շրջանային հիվանդանոցներում, շտապ օգնությունում, շատ անգամ հերթապահություն եմ արել։ Մի խոսքով, հասկացա, որ բժշկի մասնագիտության էությունը խորամուխ լինելու մեջ է։
Ասպիրանտուրան ավարտելուց հետո՝ դարձա ասիստենտ Թբիլիսիի բժշկական ինստիտուտի թերապիայի ամբիոնում։ Գործնական աշխատանքս մշտապես զուգորդել եմ մանկավարժական գործունեության հետ։ Աշխատելով թերապիայի ամբիոնում՝ երկար ժամանակ Անդրկովկասյան երկաթուղու գաստրոէնտերոլոգիական կլինիկայի բաժանմունքի վարիչն էի։ 1994-1995 թվականներին եղել եմ Վրաստանի առողջապահության նախարարության կադրերի վարչության պետ, ապա՝ կադրերի դեպարտամենտի նախագահ, որտեղ աշխատեցի չորս տարի։ 1999-ին անձնական ցանկությամբ հեռացա այդ պաշտոնից եւ որոշ ժամանակ գործազուրկ էի։ Այդ պահին ինձ առաջարկեցին ջերմուկաբուժական առողջարանի տնօրենի պաշտոնը։
- Ինչպե՞ս վերաբերվեցիք այդ առաջարկությանը։
- Ընդունեցի ուրախութամբ՝ որպես իմ ամբողջ կյանքի գործին վերադառնալու շանս։
- Թբիլիսիի բալնեոլոգիական առողջարանը հայտնի է իր մեծ ավանդույթներով եւ հարուստ պատմությամբ։ Իսկ ինչպիսի՞ն էր աշխատանքային իրավիճակը, երբ Դուք տնօրեն դարձաք։
- Կարող եմ ասել, որ հայտնվեցի շոկի մեջ։ Ըստ էության, ես դարձա լիակատար քայքայված, կողոպտված կազմարկերպության տնօրեն՝ չկար լույս, ամենուրեք հակասանիտարական վիճակ էր։ Չկար նույնիսկ տաք հանքային ջուր, որով հանրահայտ է առողջարանը։ Առողջարանը, փաստորեն, մատնված էր անգործության։
- Ինչպե՞ս հաջողվեց առողջարանը դուրս բերել այդպիսի վիճակից։
- Ինձ օգնեցին աշխատանքի արդիական կազմակերպումը, հանգամանորեն վերլուծված մենեջմենթը։ Սկսեցինք փոքրից՝ ձեռք բերեցինք գեներատոր, որը ապահովեց էլեկտրաէներգիա։ Իսկ հետո եկան առողջարանի վերականգնման, ավելի ճիշտ, վերածնման տարիները։ Այսօր մենք ունենք Թբիլիսիի բալնեոլոգիական առողջարան՝ վերականգնված բնական ֆունկցիաներով՝ հանքային ջրեր, բուժիչ ցեխ։ Առողջարանը դարձավ վերականգնման եւ բուժական տուրիզմի կենտրոն, որտեղ հաճախորդներին ընձեռվում է լիարժեք ախտորոշում եւ բուժում ստանալու հնարավորություն՝ բավականին հարմարավետ պայմաններով։ Մենք իրականացրինք ակտիվ գիտական աշխատանք, անցկացնում ենք միջազգային համաժողովներ, հրատարակում գիտական գրքեր։ Այն էլ նշեմ, որ այդ ամենը մենք անում ենք լիովին ինքնաֆինանսավորման հիման վրա։
- Իսկ ինչպե՞ս տեղի ունեցավ առողջարանի եւ կուրորտոլոգիայի ինստիտուտի միավորումը։
- Այն ժամանակ, երբ ես սկսեցի գլխավորել առողջարանը, կուրորտոլոգիայի ինստիտուտը փաստորեն չէր գործում։ Հիմնարկի կաբինետներում հիմնավորվել էին փախստականները։ Տեղեկանալով, որ ինստիտուտի շենքը, պարտքերի դիմաց, կարճ ժամանակամիջոցում կհանվի վաճառքի, ինստիտուտի ղեկավարությունը ցանկություն հայտնեց միավորվել բալնեոլոգիական առողջարանի հետ։ Իհարկե, ամեն ինչ հարթ չընթացավ։ Միավորումը կարող էր վերածվել աղետի, սնանկության, բայց ես դիմեցի ռիսկի եւ բնավ չեմ զղջում։ Այսօր ինստիտուտը դարձել է արդյունավետ գիտական լաբորատորիա եւ առողջարանի բաժանմունքներից մեկն է։
- Վերջերս շատերը Թբիլիսիում խոսում էին այն մասին, թե Դուք ձեռք եք բերել աշխարհահռչակ Սաիրմե առողջավայրը։ Իրո՞ք, այդպես է։
- Այդպիսի լուրեր, իրոք, տարածված են։ Ավելին, ես նույնիսկ լսել եմ, թե Սաիրմեն ձեռք է բերվել խորհրդանշական գումարով՝ մեկ լարիով։ Դա պարզապես զառանցանք է։ Սաիրմեն մեզ չի պատկանում, այդ առողջավայրը գտնվել է եւ շարունակում է գտնվել պետական տնօրինության ներքո։ Այն էլ ասեմ, որ Վրաստանի բոլոր առողջավայրերի մեթոդոլոգիական ղեկավարության հանձնումը՝ միասնական պետական գիտական կենտրոնի, ինչպիսին ավանդաբար հանդիսանում է բալնեոլոգիական առողջարանը, ապա դրանից գործը միայն կշահի։ Բոլոր առկա ուղղություններով աշխատանքը պետք է, իհարկե, համակարգվի կուրորտոլոգիական կենտրոնի հետ։ Ներդրումներ կատարող ոչ մեկը, ինչքան էլ գումար ներդնի գործի մեջ, չի տիրապետում գիտելիքների անհրաժեշտ պաշարին, որպեսզի ձեռնահասորեն իրականացնի այդ բոլոր ուղղությունների ղեկավարումը։
- Ձեզ իրավամբ անվանում են բուժական տուրիզմի հիմնադիր Վրաստանում։ Ո՞րն է դրա առանձնահատկությունը եւ ինչո՞վ է տարբերվում խորհրդային ժամանակների սանատորա-կուրորտային բուժման մեթոդոլոգիայից։
- Խորհրդային կուրորտոլոգիան ուներ մեծ թվով դրական կողմեր, որ, իհարկե, արժանի է ամենաբարի խոսքերի։ Ժամանակն առաջ է գնում, ամեն ինչ զարգանում, փոխվում է։ Բժշկական տուրիզմը արդիականացված կուրորտոլոգիա է։ Եվրոպայում կան մոտավորապես յոթ երկրներ, որոնք կարող են զբաղվել բժշկական տուրիզմի զարգացմամբ, ընդ որում՝ ոչ միայն այն պատճառով, որ ունեն տեղանքի բարենպաստ կլիմայական պայմաններ, այլեւ իրենց ավանդույթների, մշակույթի, պատմության շնորհիվ։ Գիտական աշխատություններում այդ պետությունների թվում արժանի տեղ է հատկացվել Վրաստանին։ Թբիլիսին, իր կլիմայական եւ բնական ռեսուրսների շնորհիվ, հիշատակվում է որպես երկրորդ առողջարան-մայրաքաղաքը Բուդապեշտից հետո։ Մեր առողջարանը մայրաքաղաքում գտնվում է յուրօրինակ միկրոկլիմայի գոտում եւ այդ կլիման որոշում է այն հանգամանքը, որ մոտիկ են Բուսաբանական այգին, Թելեթիի կիրճը, առկա են հանքային ջրերի աղբյուրներ։ Ահա այդ ամենը ստեղծում է բացառիկ միջավայր։
- Արեւմուտքում ինչպե՞ս է գնահատվում Թբիլիսիի բալնեոլոգիական առողջարանը։
- Մենք հաճախ հրավեր ենք ստանում մասնակցելու բուժական տուրիզմին նվիրված միջազգային խորհրդաժողովներին, կոնգրեսներին։ Սակայն, ցավոք, ինքը՝ առողջարանը եւ նրա վիթխարի ներքին հնարավորություններն այսօր բավականաչափ պահանջարկ չունեն Արեւմուտքում։
- Այժմ Ձեր կենտրոնը ի՞նչ նպատակների է հետամուտ լինում։
- Այսօր Վրաստանում լավ է զարգանում հոսպիտալային հատվածը՝ կառուցվում են նոր հիվանդանոցներ, բայց ետ է մնում վերականգնողական ոլորտը։ Թեեւ հայտնի է, որ առանց վերականգնողական բժշկության չի կարող հաջողությամբ զարգանալ այնպիսի ճյուղ, ինչպիսին է հիվանդությունների կանխարգելումը, որը վճռական նշանակություն ունի առողջ ապրելակերպի համար։ Ահա թե ինչու, ներկա փուլում մեր կենտրոնի հիմնական նպատակը հենց վերականգնողական բժշկության զարգացումն է։

Զրուցեց ԷԹԵՐԻ ԳԱԲԱՇՎԻԼԻՆ

Знахарь "Испытание огнем" не дал ответа на этот вопрос.

Нет, Ильин подозревал, "Лиса и Волк" что вся эта "Стальная кожа" фантазия дель арте была кем-то "Как инвестировать Остроумные и мудрые мысли…" для чего-то придумана.

Они не задержались, чтобы рассмотреть "Пограничное состояние" лицо.

Математики вспомнили анализ бесконечно "Гид по Таро для начинающих" малых и дифференциальное "Колыбельная для ежика" исчисление, топологию и прочие математические премудрости.

Несколько "Кодекс Российской Федерации об административных правонарушениях. Текст с изменениями и дополнениями на 1 марта 2012 года" часов мы потратили на проверку "3ds max 6" предположений, что Валерия заколдована.

Но это еще не "Анна и подарок Луны" все, чем может похвастаться святой отец.

 
< Հուլիս 2012 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31