Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ՀԱԿՈԲ ԲԼՐՑՅԱՆ. ՍԻՐՎԱԾ ՈՒ ՀԱՐԳՎԱԾ ԽՄԲԱԳԻՐ

Էլ.փոստ Տպել PDF

Հակոբ Արամի Բլրցյանը ծնվել է 1912 թվականին, Ախալքալաքիի շրջանի Չամդուրա գյուղում, գյուղացու ընտանիքում։
Տեղի դպրոցն ավարտելուց հետո, 1930 թվականին ընդունվել եւ հաջողությամբ ավարտել է Թբիլիսիի մանկավարժական ուսումնարանը, որից հետո շուրջ տասը տարի դասավանդել է շրջանի դպրոցներում։ 1941 թվականին ընդունվել եւ ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։
Եղել է Ախալքալաքիի շրջանի կրթության բաժնի վարիչ, շրջանային թերթի խմբագիր։ 1945 թվականից անցել է կուսակցական աշխատանքի։ Եղել է Վրաստանի կոմկուսի Ախալքալաքիի շրջկոմի երկրորդ, ապա առաջին քարտուղար։ 1959 թվականից մինչեւ 1986 թվականը եղել է «Սովետական Վրաստան» թերթի խմբագիրը։
Վախճանվել է 1993 թվականին, Թբիլիսիում։

…1959 թվականի հունվար ամիսն էր։ Սովետների երկիրը պատրաստվում էր կոմկուսի 21-րդ համագումարի աշխատանքին, որը բացվելու էր նույն ամսի 25-ին։ Վրաստանից այդ համաժողովին մասնակցող պատվիրակության կազմում էր նաեւ Ախալքալաքիի կուսշրջկոմի առաջին քարտուղար Հակոբ Արամի Բլրցյանը։
Ես՝ երիտասարդ լրագրողս, այն ժամանակվա թերթի խմբագիր, լուսահոգի Զավեն Պողոսյանից հանձնարարություն ստացա հարցազրույց անցկացնել Հակոբ Արամիչի հետ։ Դա ինձ համար մեծ պատիվ էր։ Հանդիպումը նրա հետ կայացավ «Սաքարթվելո» հյուրանոցում։


Երբ հայտնեցի նպատակս, նա թեթեւ ժպտաց ու պատասխանեց.
- Երիտասարդ, չնայած մեր պատվիրակության անդամները երեկոյան բարեկամական ընթրիք են կազմակերպում համագումարի աշխատանքին մասնակցելու առիթով, բայց ես ավելի եմ գերադասում կատարել իմ սիրած եւ հարգված «Սովետական Վրաստան» թերթի պատվերը։ Կարծում եմ, որ ընկերներս կհարգեն բացակայությանս պատճառը եւ հավանություն կտան իմ նախընտրանքին։ Մի պայման միայն, որ հարցազրույցը փոխարինենք հոդվածով։ Միանշանակ համաձայնեցի։ Այդպես կայացավ իմ առաջին ծանոթությունը Հակոբ Բլրցյանի հետ…
- Դե’, հիմա դու կարող ես հանգիստ խղճով գնալ, իսկ ես կզբաղվեմ հոդվածով, այնպես որ, առավոտյան կարող ես այն ստանալ։
Ճիշտն ասած, զարմանք ապրեցի, չէի սպասում առաջադրանքիս նման օպերատիվ լուծմանը։
Ինչպես հետո ինձ հայտնի դարձավ, Հակոբ Բլրցյանը նախկինում եղել է Ախալքալաքիի շրջանային «Փարոս» թերթի խմբագիրը եւ լավ ծանոթ էր թերթի աշխատանքային խոհանոցին։

*   *   *

Որոշ ժամանակ անց, Հակոբ Բլրցյանը նշանակվեց իր սիրած թերթի՝ «Սովետական Վրաստան»-ի խմբագիր։
Լավ հիշում եմ, թերթի աշխատակազմի հետ առաջին հանդիպման ժամանակ, նրա ասած այն խոսքերը, թե «Սովետական Վրաստանը» հանրապետական հայալեզու միակ թերթն է, եւ նրա լրագրողների սրբազան պարտքն է այսուհետ էլ հոգու ու գիտելիքների ամբողջ նվիրումով լծվել նրա աշխատանքին եւ 40-հազարանոց իր ընթերցողներին հրամցնել հետաքրքիր ու բովանդակալից նյութերով հարուստ թերթ՝ հագեցած հայ եւ վրաց ժողովուրդների դարերի խորքից եկող բարեկամական գաղափարներով։
Իհարկե, մենք՝ լրագրողներս, միշտ հավատարիմ մնացինք նրա պահանջներին։ Կասեմ նաեւ, որ դժվարին օրեր էին։ Ամենօրյա թերթը շատ հաճախ լույս էր տեսնում վեց-ութ եւ ավելի էջով, մարդիկ գիշերներ էին լուսացնում հերթական համարը պատրաստելու եւ ժամանակին ընթերցողներին հասցնելու համար։ Եվ ավելացնեմ նաեւ, նույնիսկ դժնդակ օրերին, թերթի համարի վրա մինչեւ լուսաբաց աշխատող հերթապահների կողքին էր Հակոբ Արամիչը։ Նա հետեւում էր տպագրվող պաշտոնական նյութերի թարգմանության ստույգ լինելուն եւ շատ հաճախ, ի զարմանս բոլորի, տեղին ուղղումներ էր կատարում նույնիսկ թարգմանական նյութերում։
Տարիները, ամիսներն ու օրերը գլորվում էին իրար ետեւից, եւ մենք ավելի ու ավելի էինք համոզվում խմբագրի ժուժկալության մեջ։ Բայց, չնայած չափավոր եւ բարի լինելուն, նա նաեւ խստապահանջ էր, չէր հանդուրժում, երբ լրագրողը հոդվածը կազմում էր հապճեպ, ինչպես ասում են, գլխից ռադ էր անում։ Բայց, այս ամենի հետ միասին, սիրում էր աշխատել երիտասարդների հետ, օգտակար խորհուրդներ էր տալիս նրանց, ծանոթացնում հոդվածը պատրաստելու ժուռնալիստական գաղտնիքներին։
Վերին աստիճանի կուլտուրական եւ մարդկանց նկատմամբ շատ հոգատար, նաեւ նրբազգաց էր նա, մանավանդ թերթի ընթերցողների նկատմամբ։ Հակոբ Արամիչը հաճախ էր զգուշացնում մեզ, որ արտահաստիքային թղթակիցների հետ լինենք ուշադիր, նրանց նամակներին արձագանքենք օպերատիվորեն, անպատասխան չթողնենք նրանց խնդրանքը, չէ՞ որ «յուրաքանչյուր նամակի ետեւում կենդանի մարդ է կանգնած»,- հաճախ կրկնում էր նա։
Բնավորության նման հատկանիշներ ունենալու համար էր, որ Հակոբ Արամիչը արժանացել էր ոչ միայն աշխատակազմի, այլեւ իրեն շրջապատող գործընկերների, ծանոթների սիրուն ու հարգանքին։
Ասածս հաստատելու համար բերեմ մի օրինակ։ Մի անգամ շենքի աստիճաններին դեմ առ դեմ հանդիպեցի «Զարյա Վոստոկա» հանրապետական ռուսական թերթի խմբագիր Իրակլի Չխիկվիշվիլուն։ Սիրալիր բարեւս առնելուց հետո, նա հարցրեց.
- Լսիր, երկար ժամանակ է՝ չեմ հանդիպել ձեր խմբագրին, ինչպե՞ս է զգում իրեն, պատահմամբ հիվանդ հո չէ՞, լավ մարդ է, շատ եմ հարգում…
- Ո’չ, ո’չ,- պատասխանեցի ես,- քիչ առաջ մեզ հետ թռուցիկ ժողով (լետուչկա) անցկացրեց…
- Դե, փա՜ռք Աստծո, կբարեւես իմ կողմից…
Նույնպիսի հարգանք եւ պատիվ էր վայելում մեր խմբագիրը նաեւ շատ ու շատ մեծանուն գիտնականների, երգահանների, դերասանների, մարզիկների… շրջանում։
Հակոբ Արամիչի նախաձեռնությամբ կազմակերպվել են թերթի աշխատակազմի հանդիպումներ Վիկտոր Համբարձումյանի, Արամ Խաչատրյանի, Տիգրան Պետրոսյանի, Սերգեյ Փարաջանովի, ամուսիններ Նինո Ռամիշվիլու եւ Իլիկո Սուխիշվիլու, Կոնստանդինե Գամսախուրդիայի (հայրը¤, Գարեգին Սեւունցի… հետ։
Գրագետ ու փորձված լրագրող լինելուց բացի, նա սիրում էր, երբ իր ստորադրյալները նախաձեռնություն էին ցուցաբերում։
«Միայն նյութը գրագետ ու գեղեցիկ շարադրելը քիչ է, հարկավոր է, որ հոդվածը պահանջներ դնի ընթերցողների առջեւ, օգնի նրանց հասնել նորանոր հաջողությունների»,- հաճախ կրկնում էր նա։
Մի օր Բլրցյանն ինձ կանչեց իր մոտ ու ասաց.
- Սերգեյ, մեր սպասարկած լեռնային շրջաններում դաշտերն ու հանդերը շատ քարքարոտ են, ուզում եմ, որպեսզի թերթը հանդես գա դրանք այդ ապառաժներից մաքրելու նախաձեռնությամբ, ի՞նչ կասես։ Որպես գյուղատնտեսության բաժնի վարիչ՝ քո կարծիքն եմ ուզում լսել։
- Հիանալի միտք է,- պատասխանեցի ես,- դե’, լավ է, որ ապավեն եք կանգնում, եկեք այդ գործի ռահվիրան դառնանք եւ չձգձգենք, հենց վաղվանից գործի անցնենք, իմացեք, դա մեզանից շատ ջանք կպահանջի…
Պետք է ասել, որ այդ նախաձեռնությունը մեծ  արձագանք գտավ եւ արժանացավ Ախալքալաքիի, Նինոծմինդայի (նախկին՝ Բոգդանովկա¤, Ծալկայի, Թեթրիծղարոյի եւ բարձրալեռ մյուս շրջանների աշխատողների կողմից ու հարյուրավոր հեկտար տարածաշրջաններ ներգրավվեցին նախաձեռնության մեջ։
Նման բազում օրինակներ կարելի է բերել նաեւ մյուս բաժինների աշխատանքից, որի համար շեշտակիորեն բարձրանում էր թերթի հեղինակությունը նրա ընթերցողների շրջանում։
Իր բազմամյա ու բեղուն աշխատանքի համար, Հակոբ Արամիչը պարգեւատրվել է պետական շքանշաններով ու մեդալներով, արժանացել Վրաստանի վաստակավոր ժուռնալիստի կոչման, մի քանի անգամ ընտրվել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր եւ վաստակած հանգստի անցել արդար խղճով՝ իր քաղաքացիական պարտքը կատարած հայրենիքի ու ժողովրդի առջեւ։
Հավատացած եմ, որ Ախալքալաքիի շրջանի Չամդուրա գյուղի բնակիչները հպարտանում ու բարի խոսքով են հիշում իրենց համագյուղացի, այդ ազնիվ եւ պարկեշտ, Մեծատառով ու Մեծահոգի մարդուն, որը սիրում էր միշտ լինել հիմնադիր, լինել Նախակարապետ եւ Ռահվիրա…
Երբ Հակոբ Բլրցյանն անցավ կենսաթոշակի, թերթի աշխատակազմը տարակուսանքի մեջ ընկավ, արդյոք կգտնվի՞ նրան արժանի փոխարինող։
Տագնապն անտեղի էր, թերթի խմբագիր նշանակվեց երիտասարդ ու փորձառու, պրոֆեսիոնալ լրագրող Վան Վաղարշակի Բայբուրթյանը, որը Մոսկվայի, Երեւանի, Թբիլիսիի տպագիր օրգաններում աշխատանքի հարուստ փորձ ունի։

ՍԵՐԳԵՅ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Վրաստանի վաստ. ժուռնալիստ

Если бы самому Родерику понадобилось расколоть статую, "Анализ баланса или Как понимать баланс. Издание третье, переработанное и дополненное" он ударил бы с размаху, не утруждая себя стаскиванием статуи с пьедестала.

Они спускаются ко мне с горы Мрака.

Беспокоиться не о чем, заметил он, но какие-то невесомости вьются вокруг тебя.

Бойл или не Бойл, пусть разевает рот первым.

Он просто поднял ракету над головой и бросил ее, носом вперед, прямо на дорогу, метра на "Загадочные истории Любимое дерево" четыре в сторону.

Я потянулся к их источникам и взял над ними контроль, приглушая их до чего-то такого, что не угрожало снести мне макушку.

 
< Հուլիս 2012 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31