Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ՄԻԽԵԻԼ ՍԱԱԿԱՇՎԻԼԻ. «2012 ԹՎԱԿԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎՃՌԱԿԱՆ ԿԼԻՆԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ»

Էլ.փոստ Տպել PDF

altԵրկրում շարունակվում է հոկտեմբերի մեկին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Ընտրություններին մասնակից կուսակցությունները տարածաշրջաններում ներկայացնում են մեծամասնական պատգամավորության իրենց թեկնածուներին, տեղի բնակչությանը ծանոթացնում իրենց նախընտրական ծրագրերին։

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Բաթումիում ներկայացրեց  «Միասնական Ազգային շարժում»-ից թեկնածուին՝ եվրոպական եւ եվրատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով պետնախարար Գիորգի Բարամիձեին։ Նշելով, որ Գիորգի Բարամիձեն ավարտել է Բաթումիի համալսարանը, Սաակաշվիլին հավելեց, որ նա կառավարող կուսակցությունից արժանավայել թեկնածու է։ Բաթումիում նախագահը հայտնեց համոզվածություն, որ խորհրդարանական ընտրություններում կհաղթի իր կուսակցությունը եւ դա կլինի վստահ ու անվերապահ հաղթանակ։
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, Սամտրեդիայում ներկայացնելով «Ազգային շարժումից» ընտրություններում մեծամասնական թեկնածուին, հայտարարեց, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունները վճռական կլինեն Վրաստանի համար։


«Դրանք վճռական ընտրություններ են Վրաստանի համար։ Դա հանրաքվե է այն հարցի վերաբերյալ, թե մենք ինչի ենք հասել վերջին ութ տարում։ Որոշվում է ոչ թե իմ բախտը, այլ՝ ամբողջ Վրաստանի, մեր երեխաների ու մեր երիտասարդության բախտը»,- հայտարարեց Սաակաշվիլին։
«Թող ձեզանից յուրաքանչյուրն իրեն հարցնի՝ Վրաստանը դարձե՞լ է ավելի լավ, քան ութ տարի առաջ էր։ Եթե դա այդպես է, ապա մենք չպետք է վերադառնանք ետ։ Մեր երթուղին առաջ ընթանալն է, աստիճանական զարգացումը»,- հայտարարեց Սաակաշվիլին։
Վրաստանի նախագահը խոստացավ Սամտրեդիայում վերականգնել երկաթուղու վարչությունը, ինչպես խորհրդային ժամանակներում։ «Սամտրեդիան պետք է դառնա երկաթուղային եւ ավիացիոն հաղորդակցության կենտրոն»,- ընդգծեց նա։

 
< Օգոստոս 2012 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31