Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ՎԱՆՈ ՄԵՐԱԲԻՇՎԻԼԻ. «ՎՐԱՑԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ - ԿՎՃԱՐԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԸ, ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԿԸՆՁԵՌՎԵՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԸՆՏԱՆԻՔԱՎՈՐՆԵՐԻՆ ԿՏՐՎԵՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ…»

Էլ.փոստ Տպել PDF

Վրաստանի վարչապետ Վանո Մերաբիշվիլին եւ պաշտպանության նախարար Դմիտրի Շաշկինը, սեպտեմբերի 6-ին, Վազիանիի ռազմակայանում պաշտպանության գերատեսչության ներկայացուցիչներին, զինծառայողներին եւ նրանց ընտանիքների անդամներին ներկայացրին նոր հիմնադրույթը։

Նոր հիմնադրույթը հիմնված է «Երեք-T» սկզբունքի վրա եւ ուժի մեջ է մտնում 2013 թվականից։ Այդ հիմնադրույթը նշանակում է Total Care - պետության համատարած հովանավորություն՝ յուրաքանչյուր զինծառայողի ու նրա ընտանիքի նկատմամբ, Total Training - բանակում կրթության եւ գիտության մակարդակի համատարած բարձրացում ու Total Defence - համատարած պաշտպանություն։
Վազիանիում կայացած հանդիպմանը, Մերաբիշվիլին հիմնական շեշտը դրեց հիմնադրույթի Total Care բաղադրիչի վրա։
Այդ բաղադրիչը նախատեսում է զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալ-տնտեսական պաշտպանություն։ Ծրագրի մեջ ներառված են առողջապահության ու կրթության ոլորտներում հատուկ նախագծեր, արտոնություններ տրանսպորտում եւ բանկային արտոնություններ, բնակտարածությամբ ապահովում, հանգստի կազմակերպում։ Ինչպես նշեց Վանո Մերաբիշվիլին, Վրաստանի կառավարությունը շարունակում է աշխատել փաստաթղթի կատարելագործման ուղղությամբ։
«2013 թվականից պաշտպանության նախարարությունը կֆինանսավորի բակալավրիատի չորսամյա ուսուցումը։ Դրա համար անհրաժեշտ է մեկ տարի ծառայել բանակում։ Երկրորդ ժամկետով բանակում ծառայությունը շարունակելու դեպքում, նախարարությունը մինչեւ ծառայության ավարտը կֆինանսավորի նաեւ մագիստրատուրայում կրթությունը»,- նշեց Մերաբիշվիլին։
Ընդ որում, զինվորականները կստանան համակարգչի ուսուցման վաուչերներ, իսկ ազգային փոքրամասնության ներկայացուցիչները՝ նաեւ վաուչերներ վրաց լեզվի ուսուցման համար։
Իր հերթին, պաշտպանության նախարար Դմիտրի Շաշկինը նշեց, որ հաջորդ տարվա ամռանից կգործեն զինծառայողների երեխաների ամառային ճամբարներ։ Իսկ այս տարվա սեպտեմբերին զինծառայողները զինվորական նոր ավանում կստանան բնակարաններ։
 Նոր հիմնադրույթի շրջանակներում, կտրուկ կբարելավվի զինծառայողների եւ նրանց ընտանիքների համար նախատեսված ապահովագրական ծրարը։ Ընդսմին, զինվորականների համար կստեղծվի վերականգնման հիմնադրամ, որը, անհրաժեշտության դեպքում, կծախսվի զինծառայողների եւ նրանց ընտանիքների բժշկական սպասարկման ապահովման համար։ Հատուկ հիմնադրամ է ստեղծվել նաեւ արտասահմանում զինծառայողների ուսուցումը ֆինանսավորելու համար։
Զուգահեռաբար, Վրաստանի պաշտպանության նախարարությունը ծրագրում է կիրարկել ընտանեկան ծրագրեր, որը մասնավորապես նախատեսում է սպաների, կապրալների եւ սերժանտների առաջին դասարանցի երեխաներին անվճար դասագրքերով ապահովում։ Պայմանագրով 16 տարի ծառայած զինծառայողի երեխաները կստանան բակալավրիատում սովորելու համար գրանտի ֆինանսավորման իրավունք։ 20-ամյա ծառայության դեպքում, զինծառայողի երեխան կստանա գրանտ՝ մագիստրատուրայում սովորելու դեպքում, իսկ զինծառայողների կանայք կստանան մասնագիտական կրթության վաուչեր։

Архангел " " Михаил помнил Аззи с тех времен, когда он "скачать песни кто создал тебя такую" и демон Мефистофель были назначены Верховными Главнокомандующими Сил Света и Тьмы "Русификатор для mafia" во Второй Тысячелетней Войне, а проще говоря " " в истории с доктором Фаустом.

Я никогда не рожу ему "скачать схему вышивка" детей, и его род угаснет!

Он был учителем, "скачать 5 сезон теории большого взрыва" но ученик превзошел его.

Я слишком долго "скачать группы крови на рукаве" преследовал его и не могу теперь упустить!

С помощью своего кольца я попробовал создать " " что-то вроде изолирующей прокладки, которая заглушила бы магическое " " воздействие другого.

С тех пор, как " " ты вернулся, вы виделись всего несколько раз.

Перед самым рассветом, когда должен " " был вот-вот прозвучать сигнал о " " готовности, на связь с генералом вышел сам президент.

Однако она твердо верила в "КН Красавица и Чудовище Чудесный вечер" необратимость заслуженного воздаяния.

Попробуй когда-нибудь полизать пару десятков марок.

Теперь "Вкус праздничной кухни" же, наоборот, этот призрак его ободрил.

Я смотрел, как она спокойно "Господство кланов" шла через ряды машин ко входу в иммиграционный " " отдел.

Один из убитых вот здесь, в штате Юта оказался братом полицейского.

 
< Սեպտեմբեր 2012 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30