Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

«ԶԱՐԹՈՆՔ»-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

Էլ.փոստ Տպել PDF

Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության պատանի ստեղծագործողների «Գրական ծիլեր» ակումբի «Զարթոնք» տարեգրքի  հերթական՝ վեցերորդ ժողովածուն (2012թ.), նորից համոզեց, թե որքան կարեւոր գործ են կատարում միությունը, նրա նախագահ, բանաստեղծ Գեւորգ Սնխչյանն ու ակումբի ղեկավար, մանկավարժ, գրող Խաժակ Եփրիկյանը, ում բարեխնամ թեւի տակ աճում է մի նոր գրական սերունդ:

Ավելի քան տասը տարվա կենսագրություն ունեցող «Զարթոնքը» այսօր վիրահայ գրականությանը տվել է Անրի Գրիգորյան, Արաքսյա Սնխչյան, Անահիտ Մարաբյան, Դիանա Մելիքյան, այլ նոր անուններ, որոնք մեզ արդեն ծանոթ են հեղինակային գրքերով: Հենց «Գրական ծիլականներ» ակումբի շնորհիվ էլ, ինչպես նշում է Գ.Սնխչյանը գրքի «Իմ սիրելի ծիլականներ» առաջաբան-ուղերձում, շատերը ստացան բանասիրական բարձրագույն կրթություն՝ լրացնելով մայրենիի ուսուցիչների, հայագետների շարքերը:
«Զարթոնք-6»-ը իր գաղափարա-հոգեբանական ընդգրկումներով փաստում է, որ գրական այդ գողտրիկ օջախում միավորված երիտասարդ ստեղծագործողները, գուցե թե չգրված օրինաչափությամբ, շարունակում են վիրահայ գրական ավանդույթները, անշուշտ՝  ժամանակի բերած շնչով: Ավանդական՝ Բնություն, Հայրենիք, Մայրական, Անձնական քնարերգությանը համահունչ, նրանց ասելիքում  հնչում է նաեւ բնականոն սերը դեպի այն ժողովուրդն ու երկիրը, որն այսօր իրենց ծննդավայր-հայրենիքն է, այսինքն՝ սերը դեպի վրաց  ժողովուրդն ու Վրաստան աշխարհը:
Գրքի լուսանկարներից մեզ նայող պատանի հեղինակներից շատերն արդեն քաջածանոթ են, եւ ուրախալի է, որ տարեգրքի ամեն նոր հրատարակության մեկ մշտական՝«Մեր նոր ծիլականները» խորագիրը ներկայացնում է նոր անունների, ինչը միության նպատակամետ ու հետեւողական գործունեության փաստումն է:
«Փույթ չէ, թե գրքում ընդգրկված պատանիներից միայն եզակիները կկարողանան դառալ արհեստավարժ գրող, մնացածները հո լավագո՞ւյնս կտիրապետեն մայրենիին, կդառնան ավելի գրագետ ու ընթերցասեր»,- գրում է իր ուղերձում միության նախագահը:
Հասակակից հեղինակների ստեղծագործություններից ստացած բերկրանքի զգացումը պատանի ընթերցողի համար նաեւ մայրենին ճանաչելու ու սիրելու անուղղակի խրախուսանք է: Ահա նաեւ դրա համար է  առանձնակի սիրով սպասվում «Զարթոնքը»:
- Սիրելի՛ ծիլականներ, ուրախ ենք, որ ձեր հոգեմտորումներում տեղ ունեն մարդկային ճշմարիտ արժեքները: Անդրադառանք դրանց: Գուցե ավանդական ելեւէջներով, բայց ազնիվ տառապանքով են կերտված բնությանը նվիրված Անժելա Սարոյանի «Ծովի ալիքներ»,  Էլզա Թորոսյանի «Բացվի՛ր առավոտ», Սյուզաննա Մելիքյանի «Գարուն», Հաբեթնակ Պոդոսյանի «Գարուն», Մարիամ Աբելյանի «Երբ գարունը գա» բանաստեղծությունները:
Սիրո ապրումներ են դարձել Դայանա Համբարձումյանի «Փոքրիկ նավակ», Սյուզաննա Մելիքյանի «Քո աչքերում մոլորված» տողերի ատաղձը:
Երազային տեսիլների անտեսանելի հեռուներն է չափում իր «Կապույտ ճամփաներում» Արմեն Գեւորգյանը: Մարիանա Կարապետյանը «Իմ հույսը» բանաստեղծության մեջ կոչում է հավատի ու հոգեղենի մեջ փնտրել հոգու հանգրվան:
Կյանքի անհանդուրժելի հակասություններն է հուզում Նարգիզ Պոդոսյանին՝ «Ինչո՞ւ»:
Հարատեւ ու անվերադարձ ժամանակի խոհն է արծարծում Արամ  Մանուկյանի «Ժամանակը»:
Ծննդավայր- բնօրրանն է շնչում Յանա Գանցյանի «Իմ գյուղը» բանաստեղծության մեջ: Հայաստանին են նվիրված Ծովինար Յոլչյանի «Հայաստան», Բուրաստան Ջանամյանի «Մենք ու մեր լեռները» հայրենասիրական բանաստեղծությունները: Իսկ Աննա Ծառուկյանի համար հավասարապես հարազատ են Հայաստան- հայրենիքն  ու Վրաստան-ծննդավայրը («Հայաստան», «Իմ Վրաստան»):
Ծիլականների ստեղծած կերպարներում չի մոռացվել ուսուցչի վեհ նկարագիրը: Այդ թեմային են նվիրված Լարիսա Նանայանի «Առաջին ուսուցչուհին» եւ Յանա Գանցյանի «Ուսուցչիս» բանաստեղծությունները: Ծնողի եւ Մոր ավանդական կերպարներն են ներկայացվում Լենա Բաբաջանյանի «Խոստանում եմ» եւ Վիոլետա Ղարագալյանի «Մայրիկիս» գործերում:
«Եղբորս» բանաստեղծության մեջ քույրական ջերմ զգացմունքներն է արծարծում Սոնա Սյումբոլցյանը:
Գիրքն ունի նաեւ արձակի բաժին: Այստեղ մեզ ներկայանում են նույնիսկ 10-11-ամյա հեղինակներ: Դրանցից Աստղիկ Կիրակոսյանը հանդես է եկել «Կոշիկների բողոքը» ինքնատիպ մանրապատումով, իսկ Անդրանիկ Քսպոյանն ուրախ ու երջանիկ կյանքի իր մանկական երազանքը մանրակերտել է «Տխուր ուռենին» հեքիաթում:
Անի Ավետիսյանի «Շունը» պատմվածքը հետաքրքիր անդրադարձ է կենդանական աշխարհի, մասնավորապես՝ շան հավատարմության  մասին:
Իր ժողովրդի անցյալ տխուր ճանապարհի, բայց հաղթական գալիքի տեսլականով է ներշնչված Արամ Մելիքյանի «Պայքարի՛ր, որ հաղթես»-ը:
Բնության ու անձրեւի մասին քնարական ներբող է հիշեցնում Լուսինե Հակոբյանի «Անձրեւը»:
«Զարթոնք-6»-ի թարգմանական բաժնում ներկայացված է Ռուզաննա Յոլչյանի վրաց դասական Ակակի Ծերեթելու «Ի՞նչ է կանչում աքլորը» պատմվածքի բնագրային թարգմանությունը, որը ջանադիր ու բարեխիղճ աշխատանքի արգասիք է:
Անշուշտ, «Զարթոնք» տարեգիրքը անգնահատելի ներդրում  է վիրահայ գրական կյանքին:
Լիահույս ենք, որ երիտասարդ  ստեղծագործողների հոգեղենին  ծառայելու ազնիվ ձգտումը կլուսավորի ոչ միայն նրանց մատաղ կյանքի սկիզբը, այլեւ անցնելիք ճանապարհը:

ԿԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության Թբիլիսիի մասնաճյուղի ղեկավար

услышал "Без малейших усилий Беседы о суфийских историях" я голос откуда-то сверху.

Прошла беспрецедентная волна дуэлей со "Прибыльное разведение коз и овец" смертельным исходом "Shaw Heartbreak house" и терактов по политическим мотивам.

Границы "Лунтик и его друзья Семечко" лагеря терялись из виду и на "Безмолвная честь" западе и на востоке.

Он "Прага" уже давно ушел, обеспокоенно сказала Алиса.

А пятый "Банковское дело Белоглазова" продолжал лежать навзничь.

Но мои "ДР по алгебре 9 кл" оппоненты во что бы "Искушение маркиза" то ни стало хотят сорвать постановку моей пьесы, "Психология для чайников" сказал Аззи.

 
< Հոկտեմբեր 2012 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31