Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ԳԻՏԱԺՈՂՈՎ ԹԲԻԼԻՍԻԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Էլ.փոստ Տպել PDF

Ինչպես գիտենք, 2012 թվականը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարված է Սայաթ-Նովայի տարի։ Այդ ծրագրի շրջանակներում էլ երեկ՝ հոկտեմբերի 26-ին, Թբիլիսիի պետական համալսարանում կայացավ գիտաժողով՝ նվիրված Սայաթ-Նովայի 300-ամյա հոբելյանին։

Այն նախաձեռնել էին արդեն մի քանի տարի միմյանց հետ գործնական եւ բարեկամական կապեր հաստատած Թբիլիսիի Ի.Ջավախիշվիլու անվան եւ Երեւանի պետական համալսարանները։
Բացման խոսքով հանդես եկան համալսարանների ռեկտորներ Ալեքսանդր Կվիտաշվիլին եւ Արամ Սիմոնյանը։ Համալսարանի նիստերի Կլոր սրահում վրաց եւ հայ մասնակիցներին ողջունեցին ԹՊՀ հումանիտար գիտությունների դեկան Դարեջան Թվալթվաձեն, Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, հայագետ, պրոֆեսոր Զազա Ալեքսիձեն։
Սայաթ-Նովայի ու նրա անժամանակյա հանճարի, նրա սիրո եւ բարեկամության մշտանոր քնարի, լեզվական առանձնահատկությունների, միջնադարյան պոեզիայում նրա անզուգական տեղի եւ այլ թեմաների շուրջ բանախոսություններով հանդես եկան ԵՊՀ պրոֆեսոր, հայ գրականության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը, ԵՊՀ հայ բանասիրության դեկան Արծրուն Ավագյանը, ԹՊՀ պրոֆեսոր Նամադի Բարթաիան, թարգմանիչ Զեզվա Մեդուլաշվիլին։
Գիտաժողովի նիստին մասնակցում էր Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը։

ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ

 
< Հոկտեմբեր 2012 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31