Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ՉԻ ՓՈԽՎԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Էլ.փոստ Տպել PDF

altՀոկտեմբերի 29-ին կայացավ քննությունների Ազգային կենտրոնի ղեկավար Մայա Միմինոշվիլու մամլո ասուլիսը, որտեղ նա անդրադարձավ Միասնական ազգային քննությունների եւ ատեստացիոն քննությունների ընթացակարգին առնչվող հարցերին։

Ինչպես հայտարարեց Մայա Միմինոշվիլին, հաշվի առնելով ավարտական դասարանների աշակերտների, մանկավարժների, ինչպես նաեւ հասարակության առանձնակի հետաքրքրությունները, Վրաստանի կրթության եւ գիտության նախարարությունը մոտ ժամանակներում կմշակի դպրոցների ավարտական քննությունների մոդելը, ինչը կդառնա այս կամ այն առարկայի պարտադիր հատվածի ուսուցման եւ աշակերտների համար քննական գործընթացի տրամաբանական շարունակության առավել գործող տարբերակը։
Նոր մոդելով, 11-րդ դասարանի աշակերտները ուսումնական տարվա վերջին կհանձնան ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության եւ աշխարհագրության քննություններ, իսկ 12-րդ դասարանի աշակերտները՝ վրաց լեզվի եւ գրականության, օտար լեզվի, մաթեմատիկայի եւ պատմության քննություններ։
Միաժամանակ, 11-րդ դասարանի աշակերտը, անկախ հանձնած քննության գնահատականի, հաջորդ դասարանում շարունակում է ուսումը եւ վերոնշյալ առարկայի քննությունը լրացուցիչ հանձնում ուսումնական տարվա վերջին։
Ելնելով նոր մոդելի յուրահատկությունից՝ 2012-2013 ուսումնական տարվա վերջին հանրակրթական հաստատությունները անմիջականորեն կապահովեն 12-րդ դասարանցիների ավարտական քննությունների անցկացումը։ Իսկ հաջորդ ուսումնական տարվանից, դպրոցներում ավարտական քննությունները կիրականացվեն քննությունների ազգային կենտրոնի կողմից։ Դրանք կանցկացվեն կենտրոնի կողմից մշակված կոմպլեկտային, այսպես կոչված, CAT մոդելով։
Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումը շարունակելու համար, դիմորդները սովորականի նման Միասնական ազգային քննությունները հանձնելու են հուլիսին։
Միաժամանակ, կրթության եւ գիտության նախարարությունը սկսում է համադրույթի մշակումը, ըստ որի, սահմանվելու են կրթության համակարգում իրականացվելիք կոմպլեքսային փոփոխությունները։ Դպրոցներում ավարտական քննությունների մոդելի վերջնական կատարելագործումը, հիմնական սկզբունքների ընտրությունն իրականացվելու է վերոնշյալ հիմնադրույթի մշակումից հետո։

 
< Նոյեմբեր 2012 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30