Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ԳՈՒՅՆԵՐԻ ՄՈԼԵԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԹԲԻԼԻՍՅԱՆ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Էլ.փոստ Տպել PDF

alt«Գույների մոլեգնություն՝ ներդաշնակության մեջ». այս խորագիրն էր կրում երեկոն, որը լավագույնը դարձավ այն նախաձեռնող ու վարող հեղինակի՝ պրոֆեսոր Ալեքսանդր Պիրադովի «Թբիլիսյան երեկոներ» շարքում: Իսկ երեկոն կայացավ մայրաքաղաքի թեկուզեւ ոչ ամենամեծ, բայց լեփ-լեցուն դահլիճում, Վրաստանի կոմպոզիտորների միության տանը: Ու թերեւս առավել լուսապայծառ թվաց երեկոն, քանզի թե’ կատարող ու թե’ հանդիսատես վաղուց կարոտել էին նման հանդիսության:

Տեխնիկական գիտությունների դոկտորը, գեղարվեստական կտավների ճանաչված հավաքորդն ու անխոնջ կազմակերպիչը ներկաների առջեւ բացել էր մի աշխարհ, ուր միաձուլված էին գույները, ձայներն ու բառերը: Եվ ամենազարմանահրաշը երիտասարդին վայել այն բացառիկ եռանդն ու կորովն էր, որով նա կազմակերպել ու անցկացնում էր միջոցառումը:
Ալեքսանդր Պիրադովը օժտված է առանձնահատուկ ոճով, ներքին էներգիայով, որտեղ կա մի ուրույն, մի անսակարկելի վսեմություն ու բարյացակամություն: Այս անգամ նա ներկայացրեց գեղարվեստական իր տեսիլքը. գեղագիտական գրեթե նոր գաղափար՝ գույների մոլեգին շռինդ, լույս, որոնք պիտի ներդաշնակվեն քնարականության հետ ու այդպիսով լույս ճառագեն: Այդ պահին միայն կարող է ծնվել հրաշքը, եւ ծնունդին մասնակից բոլորը կարող են ճշմարիտ հաճույք ստանալ: Այո’, հնարավոր է եւ վիճարկել նման գաղափարի հետ, որն ինչ-որ տեղ պարզունակ է թվում, բայց չէ՞ որ հեղինակը չի ժխտում, որ իրականում արհեստավարժ արվեստագետ չէ:
«Այժմ դուք մեծ բավականություն կստանաք» հանդիսավարի բառերն, ասես, երեկոյի կրկներգն էին դարձել: Այնպես, կարծես հանդիսատեսը պարտավոր էր ենթարկվել ու այդ հաճույքը «ստանալ»՝ համարելով դա միակ նպատակն արվեստում: Բայց հիրավի, զարմանալի էր. Ալեքսանդր Պիրադովին հաջողվեց այն, ինչ հազվադեպ է հաջողվում մինչեւիսկ բարձրակարգ արվեստագետներին։ Հանդիսատեսն իրոք «ենթարկվեց» ու հաճույքով թափանցեց երաժշտության աշխարհ:
Բեմին ներկայացված էին Զուրաբ Նիժարաձեի եւ Գայանե Խաչատրյանի լուսավարար կտավները, որոնք եւ դարձան երեկոյի գեղագիտական երանգը: Ալեքսանդր Պիրադովը դրանք այնքան սիրով էր ներկայացնում, որ թվում էր՝ իրենն են այդ հրաշակերտ արարումները: Երաժշտական մասը բացեց դաշնակահարուհի Քրիստինա Մերաբովան՝ հրաշալի կատարելով Ռեւազ Լաղիձեի «Ռոնդո-տոկկատոն»: Նրան հաջորդեց քույրը, նույնպես միջազգային մրցույթների դափնեկիր Ռեգինա Մերաբովան՝ այս անգամ Արամ Խաչատրյանի «Տոկկատո»-ի կատարմամբ: Ու երեկոն ստացավ իսկական թբիլիսյան երանգ. ընդգրկված էին վրացի ու հայ թբիլիսցի կոմպոզիտորների ստեղծագործություններ: Կախա Ցաբաձեի «Էքսպրոմտ»-ը հնչեց ջութակահարուհի Քեթեւան Թավշավիձեի եւ դաշնակահարուհի Մայա Ջիչվելաշվիլու զգայական կատարմամբ:
Իշխում էր հին Թիֆլիսի մթնոլորտ: Իսկապես մայրաքաղաքային ու մի փոքր էլ՝ գավառային, բառիս ամենադրական իմաստով: Գավառականությունն, ի դեպ, իր մեջ երեւույթների մի ամբողջ դաս կարող է պարունակել: Եվ դրանցից մեկը միմյանց խնդրելու մարդկային անտարբերության ժխտումն է. մարդն ու ստեղծագործող անհատը չեն լուծվում, նրանք մշտապես մեր աչքի առջեւ են: Այսպես, «բնակչության մեկ շնչին» հարաբերության մեջ, ստեղծագործ ոգով օժտված կամ արվեստին առնչվող մարդկանց թիվը Թբիլիսիում միշտ էլ բարձր է եղել, քան այլ տեղերում: Մեր քաղաքն աշխարհին է տվել բացառիկ գործիչների, որոնցից յուրաքանչյուրն առանձնացել է ազգային իր բացառիկ եւ ուրույն «թբիլիսցու» պատկանելությամբ: Ու դա կազմել է մշակույթների, լեզուների ու արվեստի աշխարհների մի ամբողջ հանրագումար: Թբիլիսին ասես ուղիղ ելք է ունեցել դեպի համամարդկայինի աշխարհ: Միաժամանակ, դասակարգվել է արվեստի գործիչների տարբեր խավերի ու շրջանների, որոնք, ի վերջո, հանդիպել են իրար նույն խաչմերուկում եւ միախառնվել ընկերության ու բարեկամության նույն հյուսքում: Եվ այն, որ արվեստին առնչվող ամեն ոք, այսինքն՝ ոչ միայն նրա արարիչները, այլեւ հանդիսատեսը, ճանաչում էին միմյանց եւ կազմում մի միասնական օջախ, չէր նվազեցնում ոչ մի պահանջ, դեռ ավելին, ավելի բարձրաճաշակ էր դարձնում այն: Թբիլիսին հակված էր դեպի բարին ու, թեեւ այնտեղ շատ հաճախ էր պաթոսա-կոմպլիմենտար տոնը, բայց խստապահանջ էր նաեւ: Բավականին բարձր էր գնահատվում հատկապես ստեղծագործելու մեկնակետը:
Եվ ահա, Վրաստանի կոմպոզիտորների միության տանը կայացած այս երեկոն, որ պարուրված էր վաղեմիության հանդեպ կարոտի ջերմացնող զգացողությամբ, համերգային իր ծրագրի ու գողտրիկ լսարանի միջոցով, պեղել էր ասես մոռացվածն ու դրանով այդքան ուրախություն բերել հանդիսատեսին: Իսկ կենդանի դասականի՝ Վաժա Ազարաշվիլու մասնակցությունը համերգին հաղորդել էր նրան հատուկ ձեւաչափ: Մաեստրոյի ստեղծագործությունները հնչեցին ոչ մեկ անգամ: Քույրեր Մերաբովաների «Գալոպ»-ի կատարումը համընդհանուր հիացմունք առաջացրեց, իսկ Հերբերտ ֆոն Կարայանի անվան մրցույթի դափնեկիր Գալինա Բանդուրայի կողմից Վ.Ազարաշվիլու «Ռախմանինովին ձոնված» ստեղծագործության նուրբ ու վիրտուոզ կատարումն արժանացավ ոչ միայն հանդիսատեսի, այլեւ իր՝ հեղինակի երախտիքին:
Ալեքսանդր Պիրադովը պատմեց, որ երեւանյան մի ընտանիքում դպրոցական աղջնակը դաշնամուրի առաջ նստել ու նվագել էր Վաժա Ազարաշվիլու «Նոստալգիան», ստեղծագործություն, որ արարել էր կոմպոզիտորը Սուլխան Ցինցաձեի մահվան օրը: Հյուրի հարցին, թե որտեղի՞ց էր սերտել այդ ստեղծագործությունը, պատասխանել էր, որ վերջինս ընդգրկված է իրենց դպրոցական ծրագրում: Լսելով այդ՝ ներկաները համակվեցին երկու մշակույթների կենդանի, նաեւ մերօրյա գոյության հաճելի զգացումով, դեռ հին ժամանակներից եկող, երբ ազգային իրենց բազմերանգության մեջ վրացական ու հայկական մշակույթները Թբիլիսիում հաճախ էին ստեղծում գեղարվեստական ու մարդկային ընդհանուր արժեքներ:
Կոնսերվատորիայի պրոֆեսոր Վիլլի Գրիգորյանը կատարեց երկու ստեղծագործություն Գեորգի Ցաբաձեից ու Միքայել Թարիվերդիեւից՝ «Դու մի տխրիր» երգը: Եվ կարծես կարոտախտը առ հնությունը, մոռացնել էր տալիս դարաշրջանների վազքը՝ խարսխելով այն մարդկային ու ստեղծագործական գրեթե կատարյալ հարաբերությունների վրա: Մասնակիցներից գրեթե բոլորը կատարում էին ստեղծագործություններ, որոնք վաղուց արդեն ոչ միայն միս ու արյունն էին դարձել թբիլիսցիներիս, այլեւ համաշխարհային մշակույթի սեփականությունը: Միքայել Թարիվերդիեւի բազմաժանր ստեղծագործությունները հնչեցին գրեթե բոլոր մասնակիցների կողմից: Մերաբովաները կատարեցին Մ.Թարիվերդիեւի երկու դաշնամուրի համար մշակած պիեսներն ու նաեւ Ա.Խաչատրյանի «Սուսերով պարը»: «Բրավո» եռյակը՝ Գալինա Բանդուրան, Անատոլի Դանելյանն եւ Ալյոնա Օհանովան, ընտրել էր Մ.Թարիվերդիեւի «Մելոդիան» եւ Վ.Ազարաշվիլու «Տանգոն»:
Թբիլիսյան երեկոն լիարժեք չէր լինի, իհարկե, առանց հյուրերի: Այս անգամ անակնկալ դարձան հայտնի դաշնակահար Անրի Մերաբովի կողմից կատարած երեւանցի, այս տարի իր մահկանացուն կնքած կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի «Երեկոն Արարատյան դաշտավայրում» եւ «Սասունցիների պարը»: Պրոֆեսոր Պիրադովը պատմեց, որ երկար էր փնտրում նաեւ համերգն ավարտող ակորդ, ապա որոշել էր, որ դա հարազատ պիտի լիներ կովկասյան բոլոր ժողովուրդներին: Եվ ընտրել էր  Ա.Խաչատրյանի «Լեգզինկան», որը կատարվեց Անրի Մերաբովի, Գալինա Բանդուրայի, Անատոլի Դանելյանի եւ թմբկահար Դավիդ Ուզունովի կողմից՝ ողջ դահլիճի ռիթմիկ ծափահարությունների ներքո:
...Այդ օրը ստեղծվել էր բեմի ու հանդիսատեսի միասնություն, այդքան խորթ ու հազվադեպ մեր ժամանակների համար. դա կարող եք տեսնել լուսանկարի ճանաչված վարպետ Լեւան Գորգիջանիձեի լուսանկարներում: Կարելի է վստահ ասել, որ հավաքվել էր թբիլիսիյան բազմազգ հանդիսատեսը, անցյալի հանդեպ իր կարոտախտը մարելու համար: Ու թվում էր, թե այս իմաստով միայն ավագ սերունդը պիտի լիներ: Սակայն, ինչպես պարզվեց, դահլիճում եւ’ երիտասարդներ, եւ’ երեխաներ կային:
Անշուշտ, սա միայն հույս է ներշնչում, որ ներդաշնակության թբիլիսյան ավանդույթները կփոխանցվեն  եւ կապրեն որպես կենդանի օրգանիզմ:

ՄԱՐԻԱ ՖԻԼԻՆԱ

Вне всякого " " сомнения, он не хотел быть священником, ведь его воспитывали, " " как воина.

Ноги соскользнули со скалы, я грохнулся, разбив "скачать сергей трофим город сочи" при падении до крови руки.

Нет, милорд, это не так, возразил Аззи.

Ему пришлось сильно снизить скорость.

Женщина-эльф " " уставилась на нее, а остальной Колдовской Народ затрещал и зачирикал "скачать армянский дудук" от изумления все, кроме зеленого " " гоблина, который катался по земле, умирая от смеха.

Ты храбро " " сражался с целым войском врагов и "Скачать alcohol 120 ключ" убил многих знаешь, ты очень искусно владеешь мечом, но "скачать бланк табеля учета рабочего времени т 13" один негодяй подкрался к тебе со спины и ударил палашом по голове, когда " " ты этого совсем не ожидал!

 
< Դեկտեմբեր 2012 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31