Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ԹԲԻԼԻՍԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ

Էլ.փոստ Տպել PDF

«ՍԱ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՄԵՐ ԵՐԿՐԻ՝ ՎՐԱՍՏԱՆԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ ԿԼԻՆԻ…»alt

Սովորականից մարդաշատ էր Վրաստանի Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան պատկերասրահը դեկտեմբերի 1֊ին։ Պատճառը  Վրաստանի հայկական եկեղեցիները ներկայացնող մեծածավալ ցուցահանդեսն էր…

Եկեղեցական ճարտարապետական մշակութային հուշարձաններին նվիրված «Թբիլիսիի հայկական եկեղեցիները երեկ եւ այսօր» խորագիրը կրող ցուցահանդեսին ներկայացված 100-ից ավելի գեղանկարչական կտավները, նախեւառաջ, հայ եւ վրաց քրիստոնյա ժողովուրդների քրիստոնեական հավատամքի պատմական վկաներն էին։ Հենց այս տաճարներում եւ նրանց զորակցությամբ էր դարերի ընթացքում հայը, հաճախ, քրիստոնյա եղբայր վրացու հետ՝ Աստծուն հասցրել իր  աղոթքն ու տրտունջը։ «Հայարտուն» կենտրոնի հերթական միջոցառման խորհուրդը նաեւ հոգեւոր այդ միասնության  փաստումն էր…
Գեւորգ Մանոյան, Թենգիզ Միկոյան, Ալլա Անտոնյան, Արտեմ Ալագուրյան, Էռնա Դոլմազովա, Մարիամ Ծիպուխյան, Դարիկո Առաքելյան, Հայկազուն Ղարագուլյան, Իրենա Օհանջանովա, Անդրանիկ Տարասյան, Էլմիրա Ղազարյան, Ջիովաննի Վեփխվաձե, Գիա Սոփրոմաձե, Աննա Սոփրոմաձե, Սերգո Բոյախչեւ, Յանա Ներսեսովա, Ռուբեն Ներսեսով, Մայիս Կիրակոզով, Եվգենյա Փարսադանովա, Ալեքսանդր Իգիթխանյան, Յանա Իաշվիլի… Ահավասիկ, վիրահայ գեղանկարչության՝ ավագ միջին եւ կրտսեր սերնդի այն անունները, որոնց տաղանդի շնորհիվ հանդիսատեսը հաղորդակցվեց պատմության ու մշակույթի փառահեղ վկաներին։
Վրաստանի հայ մտավորականների միության թբիլիսյան բաժնի ղեկավար Ենոք Թադեւոսյանն իր խոսքում պատմեց, որ Թբիլիսիում տարբեր ժամանակաշրջաններում գործել են  26-28 հայկական եկեղեցիներ, որոնց մասին վկայություններ են թողել նույնիսկ միջնադարի եվրոպացի ճանապարհորդներ Մարկո Պոլոն, Շարդենը եւ, որոնք ավերվել են մասամբ մահմեդական արշավանքներից, մասամբ՝ դադարել գործել խորհրդային շրջանի հակակրոնական քաղաքականության, 37-38 թվականների անձի պաշտամունքի արդյունքում…
Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանի ելույթը ծանուցեց առաջիկայում լույս տեսնող, Թբիլիսիի հայկական եկեղեցիների ստեղծումն ու գործունեությունը փաստող, գիտական հրատարակումների մասին։
Ելույթ ունեցան նաեւ Վրաստանի ժողովրդական պաշտպանության գրասենյակի հանդուրժողականության կենտրոնի ղեկավար Բեքա Մինդիաշվիլին, գեղանկարիչ Ջ,Վեփխվաձեն ու լուսանկարիչ-արխիվապահ Ս.Դարչինյանը։
 Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Տեր եպիսկոպոս Միրզախանյանն իր ելույթում, մասնավորապես, ասաց. «Ցուցահանդեսը նշանակում է, որ մենք պետք է պահենք, պահպանենք այն, ինչ ստեղծվել է մեր հայրերի կողմից… Հայերս, վրացիները, ադրբաջանցիները՝ բոլորս Կովկասի ժողովրդի զավակն ենք եւ միասին պիտի վերականգնենք, պահենք ու պահպանենք հայկական եկեղեցիները, որոնք Վրաստանի պատմական հուշարձաններն ու արժեքներն են…»։
Ցուցահանդեսին տեղի ունեցավ՝ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի հրատարակությամբ,  2012-ին լույս տեսած Ս.Կարապետյանի «Թբիլիսիի Սուրբ Նշան, Սուրբ Նիկողայոսի եկեղեցի» բրոշյուրի շնորհանդեսը։
Միջոցառման պատվավոր հյուրերն էին Վրաստանի Պատրիարքության Սուրբ Անդրեյ Նախակոչի անվան վրացական համալսարանի ռեկտոր Սերգո Վարդոսանիձեն, Վրաստանի մուսուլմանական վարչության ղեկավար շեյխ Վագիֆ Ակպերովը։ Ցուցահանդեսին ներկա էին Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վրաստանի հայերի միության նախագահ Հենրիխ Մուրադյանը, Վրաստանում  Հայաստանի դեսպանության դիվանագիտական կազմի ներկայացուցիչներ, արվեստի աշխատողներ, սովորական քաղաքացիներ:
Միջոցառումը կազմակերպել էր «Հայարտուն» մշակույթի կենտրոնը, Վրաստանի հայ նկարիչների միությունը, Հայաստանի Ազգային արխիվը՝ աջակցությամբ Հայաստանի Սփյուռքի եւ Մշակույթի նախարարությունների։

ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ

И, "Профессиональный оборотень" несмотря на это, "Вязание с бисером Свитеры шапки шарфы перчатки" старая кобыла не в "Налоги на дураков Обмануть всех кроме себя" силах состязаться "Журавль и лиса. Русская народная сказка" с конем мустангера.

Внезапно "Отелло Макбет" моя любимая стала "Лимоны желтые" удаляться.

она сделала несколько "Воровская добыча" быстрых пассов своей палочкой.

воскликнул "Россия и Ближний Восток. Котел с неприятностями" незнакомец, приблизившись "Логистика Учеб." к каравану.

Скажи, чтобы я "Новейший Путин. Что ждет Россию?" мог спокойно заснуть.

Преступника следует покарать, и немедленно!

Нет, Майкл Уорски совершенно "краткое содержание салтыков-щедрин премудрый пескарь" не собирался корчиться "кунг фу скачать книгу" от страха в отпущенные ему двадцать две минуты.

Вместе с ними "скачать харуки мураками кафка на пляже" пришла определенная готовность.

Всегда "Клинок князя Дракулы" используй его на благо Ордена.

У меня "игры космические гонки" все в порядке, спасибо, отвечал он.

Пока "а.дюма три мушкетера краткое содержание" что ни одно из этих условий не "Толковый словарик школьника." выполнено.

хоть и при таких "Ты, я и Париж" обстоятельствах, которые вряд ли можно пустить в зачет; и быстрая "Все о планировке сада" проверка чувств так чтобы вновь не "краткое содержание- женитьба бальзаминова" попасться показала, что я вполне мог влюбиться в нее.

 
< Դեկտեմբեր 2012 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31