Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ԳԱԳԻԿ ԴԱՎԹՅԱՆԻ ՎՐԱՑԵՐԵՆ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ

Էլ.փոստ Տպել PDF

Հայ-վրաց բազմադարյա բարեկամության ոսկե մատյանի անվերջ շարունակվող էջերը համալրվեցին եւս մեկով. եւ այդ էջն այս անգամ էլ, ինչպես շատ հաճախ, զարդարվեց մեր ժողովուրդների գրական  օրավուր զարգացող փոխառնչությունների մի գեղեցիկ դրվագով: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի՝ պաշտոնական այցով Վրաստանում գտնվելու այցի շրջանակներում, մարտի 22-ին, Թբիլիսիում, Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարության հանդիսությունների դահլիճում կայացավ հայաստանցի անվանի բանաստեղծ, թարգմանիչ, բազմաթիվ գրական մրցանակների դափնեկիր (այդ թվում՝ Վլադիմիր Մայակովսկու, Իվանե Մաչաբելու) Գագիկ Դավթյանի վրացերեն թարգմանված նորընծա «Բաց նամակ» բանաստեղծական ժողովածուի (նրա առաջին վրացերեն գիրքը լույս է տեսել դեռեւս 25 տարի առաջ, 1988-ին, դարձյալ «Մերանի» հրատարակչությունում՝ «Արեւն ու մենք» խորագրով) շնորհանդեսը:

Շնորհանդեսին ներկա էին Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարար Գուրամ Օդիշարիան, Վրաստանում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը,Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը,  Վրաստանի ու Հայաստանի գրողների միությունների նախագահներ Մաղվալա Գոնաշվիլին ու Լեւոն Անանյանը, հայ ու վրացի գրողներ, մշակույթի ու արվեստի, կրթության, քաղաքական, հասարակական գործիչներ, դիվանագետներ, հոգեւոր դասի ներկայացուցիչներ:
Միջոցառումը բացեց ու Գագիկ Դավթյանի ստեղծագործական ուղու, վրաց ժողովրդի ու նրա գրողական ընտանիքի հետ սերտ ու բարեկամական կապերի մասին խոսեց Վրաստանի մշակույթի նախարար, բանաստեղծ Գուրամ Օդիշարիան։ «Ավանդույթները շարունակվում են, եւ անչափ հաճելի է, որ այս ուղղությամբ ակտիվ են համագործակցում Վրաստանի ու Հայաստանի գրողների միությունները, մեր նախարարությունները, եւ արդյունքում՝  ծնվում ու իրագործվում են մեկ կամ մի  քանի ծրագրեր ու նախագծեր…»,- ընդգծեց նա՝ երախտիքի իր խոսքը հղելով Գագիկ Դավթյանին, ժողովածուի թարգմանիչներին (Մ.Գոնաշվիլի, Գ.Շահնազար, Բ.Արաբուլի. Վ.Խարչիլավա, Վ.Խորնաուլի, Գ.Պիրվելի, Մ.Կեզուա, տողացիի հեղինակներ Մ.Գեւուրկովա, Վ.Սարիշվիլի) ու հրատարակչական կազմին՝ «Մերանի» հրատարակչությանը (խմբագիր  ու տնօրեն՝ Ն.Ճոճուա), ինչպես նաեւ Վրաստանի մշակույթի նախարարությանն ու Գրողների միությանը ծրագրի ու տպագրությանն աջակցելու համար:
Վրաստանում ՀՀ դեսպանը բարձր գնահատեց մշակույթի, ի մասնավորի գրականության դերը ժողովուրդների մերձեցման գործում՝ ընդգծելով, որ թարգմանական այս գրքերը խորապես են նպաստում հայ ու վրաց ժողովուրդների դարավոր մշակութային կապերի ամրապնդմանը:
Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը հանգամանալից ներկայացրեց Գագիկ Դավթյան տաղանդավոր բանաստեղծին, հիանալի թարգմանչին՝ նրա ստեղծագործական ուղու առաջին օրերից ցայսօր:
Հուզիչ էր Վրաստանի գրողների միության նախագահ, գրքի առաջաբանի հեղինակ, բանաստեղծուհի Մաղվալա Գոնաշվիլու խոսքը: Նա ջերմորեն շնորհավորեց իր հին ու մտերիմ գրչընկերոջը՝ Գագիկ Դավթյանին, ով նաեւ իր «Արեւի արցունքը» հայերեն թարգմանության հեղինակն է եւ, ինչպես իր բոլոր ելույթներին հայ ժողովրդի հանդեպ իր մեծ սերը վկայակոչելով, հույս հայտնեց, որ ժողովածուի բոլոր բանաստեղծական «նամակները» անպայման կգրավեն վրացի ընթերցողին, նրա սիրտը կմտնեն, կդյութեն ու նաեւ խորհել կտան մեր կյանքի շատ ու շատ անցանկալի հիմնախնդիրների շուրջ:
Գագիկ Դավթյանին շնորհավորեցին նաեւ բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, բանաստեղծներ Դավիթ Շեմոքմեդելին, Բաղաթուր Արաբուլին, Վախթանգ Խարչիլավան, այլք...
Վերջում, ներկաներին իր շնորհակալության ու երախտիքի անմիջական խոսքը հղեց Գագիկ Դավթյանը: Գեղեցիկ ու հուզիչ էր այս խոսքը. իսկական բարեկամի, սրտացավ հարազատի խոսք, որի ակունքները, ինչպես նա ասաց, գալիս են դեռեւս հեռավոր 80-ականներից, երբ ինքն առաջին անգամ այցելեց Վրաստան։
Գագիկ Դավթյանը իր գրչընկերային համագործակցությունը համեմատեց ֆուտբոլի խաղի հետ, երբ կողմերը ոգեւորված ուզում են հաղթել միմյանց... «Մենք էլ գրական ֆուտբոլ ենք խաղում»,- կատակեց նա։

ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ

Особенно с "реферат гост оформление" теми, кто знается с нечистой силой.

Я "ati radeon hd 3600 series скачать драйвера" продолжал тянуться сквозь нее.

Желающих опротестовать ваше "Контрольно-измерительные материалы. Английский язык. 5 класс. ФГОС" заявление будет немало.

Скривнер "игровые автоматы на виртуальные деньги" широко раскрыл глаза и "мегаджек игровые автоматы" отрицательно покачал головой.

Первым, кому он "скачать песни из индийских фильмах" представил меня, был Фрэнк Кашел, которого мы "психологические игры в лагере" обнаружили в главной лаборатории поедавшим сэндвич "игры бесплатно черепашки ниндзя 2" и наблюдавшим "windows xp shell32 dll скачать" за ходом какого-то опыта.

Он увидел, как "Щелкунчик и Мышиный король" косые лучи солнца окрасили сотворенную им пустыню.

 
< Ապրիլ 2013 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30