Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ՀԻՊՈԹԵՔԱՅԻՆ ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԹԵՎԱԿՈԽՈՒՄ Է ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒԼ

Էլ.փոստ Տպել PDF

Ինչպես արդեն հաղորդել ենք, Վրաստանի խորհրդարանը հիպոթեքային պայմանագրերով, բռնագրավումների որոշումների կատարումը հետաձգել է մինչեւ հաջորդ տարվա փետրվարի մեկը։

Օրենսդիր մարմնի սույն, ինչպես նաեւ բանկային համակարգին վերաբերող մյուս որոշումները հանգեցրին միկրոֆինանսական կազմակերպությունների քննադատությանը։ Նրանց պնդմամբ, խորհրդարանի կողմից հիպոթեքային որոշումների կատարման մորատորիումի (ժամանակավոր ընդհատում¤ որոշումը միանշանակորեն բացասաբար կանդրադառնա երկրի էկոնոմիկայի վրա։ Օրինանախագիծը քննադատության արժանացավ նաեւ կոմերցիոն բանկերի կողմից։
Իսկ հիպոթեքային պայմանագրերով ծանրաբեռնված մարդիկ, իրենց հերթին, պահանջում են քննչական հանձնաժողովի ստեղծում, որը քննելու է բանկային սույն գործընթացը, որի արդյունքում շատ քաղաքացիների առջեւ ծառացել է առանց բնակարանի մնալու սպառնալիքը։ «Այդ նպատակով մենք Վրաստանի ողջ մասշտաբով սկսում ենք ստորագրահավաք։ Մինչեւ քննչական հանձնաժողովի աշխատանքի ավարտը, պահանջում ենք նաեւ մորատորիում հայտարարել հիպոթեքային պայմանագրերով մարդկանց բնակարաններից արտաքսման վրա»,- հայտարարեցին հատուկ կազմավորված հիպոթեքային կոմիտեում։
Կազմակերպչական կոմիտեի կողմից ընդունած բանաձեւում նշվում է, որ իրենց կողմից խորհրդարանական քննչական հանձնաժողովի հիմնման պահանջը պայմանավորված է նրանով, որ հարկ է մանրամասն քննարկել պետության կողմից բանկերին տրված գումարների (նկատի ունեն 2008 թվականին ստացված 2 միլիարդ դոլարը¤ նպատակահարմարությունը։ Միաժամանակ, կոմիտեի ներկայացուցիչների նման հանձնաժողովը կարող է մշակել եւ, վերջին հաշվով, կյանքի կոչել հիպոթեքային պայմանագրերով ծագած լուրջ հիմնախնդիրը։
«2008 թվականի օգոստոսյան պատերազմը եւ դրանից հետո ծավալված ֆինանսական ճգնաժամը հստակորեն ցուցադրեցին պետության հանցագործ քաղաքականությունը, որի արդյունքում, ներկա դրությամբ, ավելի քան 75 հազար ընտանիք կանգնած է իրենց բնակարանները կորցնելու վտանգի առջեւ»,- ասված է ընդունված բանաձեւում։
Ինչպես արդեն նշվեց, վերոնշյալ օրինանախագիծը խիստ քննադատության ենթարկվեց միկրոֆինանսական կազմակերպությունների եւ բանկերի կողմից։ Միկրոֆինանսական կազմակերպությունների ասոցիացիայի նախագահ Արչիլ Բակուրիձեն հայտարարեց, որ օրինանախագիծը միանշանակորեն բացասական ազդեցություն կունենա երկրի էկոնոմիկայի վրա։ Ա.Բակուրիձեի պարզաբանմամբ, օրինանախաձեռնությունը կհանգեցնի վարկը վերցնողների կողմից պայմանագրի պայմանների խախտումներին, իսկ կնքված պայմանագրերի կատարումը, տնտեսական առաջընթացի յուրատեսակ երաշխիքն է։
Ասոցիացիայում նշում են նաեւ, որ օրինանախագծի ընդունման դեպքում իրենք վերապահում են այն դատարանում բողոքարկելու իրավունքը։
Հիշեցնենք, որ հիպոթեքային պայմանագրով գրավադրված գույքի առգրավումը մինչեւ հաջորդ տարվա փետրվարի մեկը հետաձգելու մասին խորհրդարանական մեծամասնության անդամ Գեդեւան Փոփխաձեի օրինանախագիծը խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց, թեպետ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլու քննադատությունից եւ բանկային հատվածի խիստ բացասական դիրքորոշման պատճառով, հարցի վերջնական քննարկումը հետաձգվեց մինչեւ սեպտեմբեր։

ՅՈՒՐԻ ԽՈՐԵՆՅԱՆ

 
< Օգոստոս 2013 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31