Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՆԳԱՄՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Էլ.փոստ Տպել PDF

Հոկտեմբերի 11-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Սփյուռքի նախարարություն եւ մասնակցեց նախարարության 5-ամյա գործունեության ամփոփմանը նվիրված միջոցառմանը: Մինչ այդ, նա շրջայց կատարեց նախարարությունում, դիտեց Սփյուռքի նախարարության անցած 5 տարիների գործունեությունը ներկայացնող ցուցահանդեսը:

Հանդիպմանը ներկա էին համահայկական կազմակերպությունների, Սփյուռքի նախարարության գործընկեր կառույցների, հոգեւոր դասի ներկայացուցիչներ, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանն իրենց նպաստը բերած պետական, քաղաքական, հասարակական գործիչներ, մտավորականներ, նախարարության աշխատակիցները։ Միջոցառմանը կատարած աշխատանքի հաշվետվությամբ ելույթ ունեցավ Հայաստանի Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։
Հայաստանի սփյուռքի նախարարության հետ իրենց սերտ համագործակցության մասին ելույթով հանդես եկան եւ նախարարության հոբելյանը շնորհավորեցին սփյուռքահայ մի շարք գործիչներ՝ Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, Լիբանանի «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Գանտահարյանը, Համազգային հայ կրթական եւ մշակութային միության կենտրոնական վարչության ատենապետ Վաչե Փափազյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լենա Հալաջյանը: ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի շնորհավորական խոսքն ընթերցեց կենտրոնական վարչության խորհրդի անդամ Վազգեն Յակուբյանը:
Իր ողջույնի խոսքում Հայաստանի նախագահը շնորհավորեց Սփյուռքի նախարարության հիմնադրման հոբելյանի առթիվ, խոսեց նախարարության առջեւ դրված խնդիրների, անցած ուղու եւ ձեռքբերումների, այդ կառույցի առաքելության ու նրա կողմից իրականացվելիք հետագա ծրագրերի մասին: Սերժ Սարգսյանը նախարարությանը մաղթեց նորանոր ձեռքբերումներ համայն հայության ներուժը մեկտեղելու, Հայաստան հայրենիքը հզորացնելու եւ Սփյուռքը հայ պահելու համազգային այդ դժվարին առաքելության իրագործման ճանապարհին:
Հանդիպման ավարտին Սփյուռքի նախարարության մի խումբ աշխատակիցների՝ երկարամյա ու բարեխիղճ աշխատանքի համար եւ մի խումբ սփյուռքահայերի` Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, ինչպես նաեւ հայապահպանության գործում ներդրած ավանդի համար Հայաստանի նախագահը հանձնել է Հայաստանի պետական բարձր պարգեւներ եւ Հայաստանի նախագահի շնորհակալագրեր:

 
< Հոկտեմբեր 2013 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31