Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ԳԱՐՐԻ ԱՆՏՈՆՅԱՆԸ՝ ՆՈՐԻՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ ՇԵՓՈՐԻ ԱՍՊԵՏ

Էլ.փոստ Տպել PDF

Հետաքրքիր միջոցառում է անցկացրել Վրաստանի հայ երաժիշտների միությունը։ Այդ միջոցառման գլխավոր հերոսը Վրաստանում ճանաչված շեփորահար, Թբիլիսիի պետական կոնսերվատորիայի ասոցիացված պրոֆեսոր, Թբիլիսիի Ջանսուղ Կախիձեի անվան սիմֆոնիկ նվագախմբի առաջին շեփորահար Գարրի Անտոնյանն էր։

«Հայարտուն» մշակութային կենտրոն, որտեղ անցկացվեց միջոցառումը, Գարրի Անտոնյանը եկավ իր սաների հետ։ Երեկոյի կազմակերպիչ եւ վարող Արտեմ Կիրակոզովը խոսեց այս երաժշտական գործիքի յուրահատկության, դրա տեխնիկական հնարավորությունների մասին։ Մեծ արհեստավարժի մոտ այն ի վիճակի է հնչեցնելու նույնիսկ ջութակին բնորոշ հնչյուններ։ Թբիլիսիի պետական կոնսերվատորիայի ուսանողներ Իլո Շիոլաշվիլին եւ Վալերի Սաատաշվիլին կատարեցին արիաներ տարբեր օպերաներից։ Թբիլիսիում հազվադեպ է, երբ կանայք նվագում էին փողային գործիքների վրա։ Վիկտորյա Ղազարյանը եւ Քեթի Դոլիձեն սովորում են Թբիլիսիի երաժշկական վեցամյա դպրոցում։ Նրանց կատարմամբ հնչեցին Մերի Դավիթաշվիլու հեղինակած երգերը եւ «Աիդա» օպերայի հանրաճանաչ երթը։ Եվ ահա, բեմ բարձրացավ մաեստրո Գարրի Անտոնյանը, որը Վալերի Սաատաշվիլու հետ կատարեց կոմպոզիտոր Մերաբ Մերաբիշվիլու «Դուետը»։ Ընդ որում, երգահանն ինքը ներկա էր միջոցառմանը եւ համերգի վերջում հրապարակայնորեն իր գոհունակությունը հայտնեց երգեցողության եւ նվագակցության յուրօրինակ կատարման կապակցությամբ։
Իններորդ դասարանցիներ Սերգեյ Անտոնյանն ու Սերգեյ Սարգսյանը կատարեցին բուռն ծափահարությունների արժանացած Գ. Սվերիդովի ռոմանսը եւ Ա.Բաբաջանյանի «Սերենադը»։ Սակայն, ունկնդիրների բուռն ոգեւորությունն առաջացրեց Գ.Անտոնյան, Ի.Շիոլաշվիլի եւ Վ.Սաատաշվիլի եռյակը, որը հիանալիորեն կատարեց մի շարք յուրահատուկ ստեղծագործությունների, այդ թվում՝ «Նվագախմբի հետ գրամեքենայի համերգը» ստեղծագործության հեղինակ, ամերիկյան երգահան Լ.Անդերսոնի «Շեփորահարների շքերթը»։ Անցկացված համերգի հաջողությանը մեծապես նպաստեց կոնցերտմեյստեր Նինո Լեյկաշվիլին։

ԱՐՍԵՆ ԲԱՐԱԿԱԶՅԱՆ

 
< Դեկտեմբեր 2013 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31