Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՁՄԵՌԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ

Էլ.փոստ Տպել PDF

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում ներկա է գտնվել Համահայկական ձմեռային առաջին խաղերի բացման արարողությանը:

Սերժ Սարգսյանը ողջունել է Համահայկական ձմեռային առաջին խաղերի մասնակիցներին ու հյուրերին։ Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր նախաձեռնել եւ այս 15 տարիների ընթացքում ջանք ու եռանդ չեն խնայել, որպեսզի խաղերը կայանան։ Նախագահն ընդգծել է, որ այսօր վստահությամբ կարելի է փաստել, որ Համահայկական խաղերը կայացել են:
Համահայկական ձմեռային առաջին խաղերի կրակը վառեց Օլիմպիական խաղերի չեմպիոն Իսրայել Միլիտոսյանը: Իսկ մարզիկների անունից Օլիմպիական երդում տվեց Սոչիի Ձմեռային խաղերի մասնակից Արման Սերեբրակյանը:
Ձմեռային առաջին խաղերին մասնակցության հայտ է ներկայացրել 11 պետության 22 քաղաքի մոտ 400 մասնակից: Խաղերի ընթացքում կխաղարկվի 39 մեդալ եւ 1 գավաթ: Խաղացանկում ընդգրկված մարզաձեւերից երեքը` դահուկ, լեռնադահուկ, եւ սնոուրբորդ, կանցկացվեն Ծաղկաձորում, իսկ հոկեյի մրցաշարը` Երեւանում:
Ավելացնենք, որ խաղերի առաջին իսկ արդյունքներն ավելի քան գոհացուցիչ են, առանձնապես՝ վրաստանցի մասնակցների համար։ Այսպես. խաղերի լեռնադահուկորդների հատուկ ոլորավայրէջք մրցաձեւի կանանց մրցապայքարում առաջատարը Թամար Բարբարյանն էր (Թբիլիսի): Նա հաղթող դարձավ նաեւ լեռնադահուկորդների հսկա ոլորավայրէջքի կանանց պայքարում։
Աչքի ընկան նաեւ տղամարդիկ։ Խաղերի տղամարդկանց լեռնադահուկի մրցումներում 80 մասնակիցների թվում առաջին տեղը զբաղեցրեց Վրաստանի ներկայացուցիչ Նիկոլոզ Կոզանաշվիլին:
Համահայկական առաջին ձմեռային խաղերին մասնակցում է շուրջ 400 մարզիկ:

 
< Մարտ 2014 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31