Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ՍԻԼՎԱ ԹՈՐՈՍՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ

Էլ.փոստ Տպել PDF

Թբիլիսիի Ի.Ջավախիշվիլու անվան պետական համալսարանի ճշգրիտ եւ բնագիտական գիտությունների ֆակուլտետի դասախոս, Երիտասարդ գիտնականների հանրապետական կոնֆերանսին (2005) իր դիպլոմային աշխատանքով երրորդ տեղը գրաված, 30-ամյա Սիլվա Թորոսյանին 2013 թվականին ճանաչեցին ոչ միայն Վրաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս։

Անցյալ տարի օգոստսին, հաջողությամբ հանձնելով անհրաժեշտ քննությունները, նա դարձավ «Wolfram Research» ընկերախմբի՝ տեխնոլոգիաների եւ ուսումնական դասընթացների հավաստագրված հրահանգիչ։ Սիլվա Թորոսյանն իր այդ կարգավիճակով ներկայումս առաջին կինն է հետխորհրդային տարածքում։
Մենք հանդիպեցինք Սիլվային եւ խնդրեցինք պատմել իր աշխատանքի մասին։
- Սիլվա, առաջին հերթին, պարզաբանեք ի՞նչ ասել է «Wolfram Research» ընկերախումբ։
- Այդ ընկերախումբն իր անունը ստացել է դրա հիմնադրի ազգանունից. 1988 թվականին Սթիվեն Վոլֆրամն ստեղծեց այդ սիստեմի առաջին ծրագիրը, որի վրա աշխատում էր դեռ ուսանողական տարիներից։ Մաթեմատիկայի վրա հիմնված սիստեմը կիրառողին տալիս է բազմակողմանի գիտական հաշվարկումների անցկացման հնարավորություն՝ սկսած տարրական մաթեմատիկայից, մինչեւ հաշվարկչային բարդ մեթոդների իրականացում։ 
- Ունի՞ որեւէ առավելություն մյուս սիստեմների շարքում։
- Համակարգչային այդ սիստեմը կիրառողին ծառայում է թե՚ որպես հաշվարկիչ, թե՚ որպես հզոր ծրագրային սիստեմ, որի միջոցով հնարավոր է իրագործել ընդհուպ մաթեմատիկական մոդելների կազմում եւ դրանց հետազոտում։
Փորձագետներն ընդգծում են, որ «Wolfram Mathematica» ծրագրին հավաստագրված հրահանգիչները բարձր մակարդակի ռեյտինգային ուսուցիչներ են, ինչպես ասում են, սուպեր մակարդակի «Wolfram» տեխնոլոգիաների փորձագետներ։
- Իսկ ո՞րն է Ձեր բերած նորը այդ սիստեմում, պատմեք Ձեր գյուտի մասին։
- Ես «Wolfram Mathematica» սիստեմում ստեղծել եմ թեստային ծրագիր, որը համալսարանում օգտագործվում է ուսանողների հետ հարցադրում անցկացնելու ժամանակ։ Ի դեպ, իմ կողմից ստեղծվել են նաեւ տարբեր անիմացիաներ ու ծրագրեր։ Թեստային ծրագրավորման թեմայով երկու գիտական հոդվածների հեղինակ եմ։ Իմ ուսումնական դասընթացը կոչվում է «Wolfram Mathematica սիստեմը եւ նրա հնարավորությունները»։
- Ըստ Ձեզ, ինչո՞ւ էր անհրաժեշտ այդ նորամուծությունը։
- Իմ կարծիքով, ուսանողը պետք է տիրապետի համակարգչի աշխատանքին՝ «Wolfram Mathematica» սիստեմի հիմքով, քանի որ, որպեսզի ուսանողը սիստեմի շրջանակում էֆեկտիվ ծրագրավորման եւ իր մեջ անկախ ուսման հետաքրքրություն ու ունակություն մշակի, նա պետք է յուրացնի անհրաժեշտ գիտելիք եւ գործնական հնարքներ ու սովորություններ։ Սրա հետ մեկտեղ, ուսանողը պետք է տիրապետի եւ միեւնույն ժամանակ վարժ օգտագործի ժամանակակից տեխնոլոգիաները։
- Միջազգային ճանաչման հասնելուց հետո, Դուք Ձեզանում զգո՞ւմ եք որեւէ փոփոխություն։
-  …Ինձ աշխատելու նոր լիցք հաղորդվեց, եւ ես ցանկանում եմ այն փոխանցել նաեւ ուսանողներիս։ Ճանաչումն ինձ մղում է հասնել որակավորման նոր աստիճանի, ինչին, կաջակցի տարբեր երկրներում գործող «Wolfram Research» ընկերախումբը։
- Ի՞նչ կցանկանայիք ավելացնել։
- Օգտվելով բարեպատեհ առիթից՝ իմ շնորհակալությունն եմ ուզում բերել պետհամալսարանի իմ գիտական ղեկավար Զաուր Մաչաիձեին՝ ինձ «Wolfram Mathematica» սիստեմին ծանոթացնելու  եւ մեր համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Վլադիմիր Պապավային՝ իմ այս հաջողության համար։
- Հաջողություն Ձեզ եւ նոր ձեռքբերումներ։

ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 
< Մարտ 2014 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31