Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ԱՌԱՋԻՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ ՄԱՐԻԵՏԱ ՕԳԱՆԵԶՈՎԱՅԻ ԱԶԳԱՆՈՒՆՆ Է

Էլ.փոստ Տպել PDF

ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԹԻՎ 72 ՀԱՆՐԱՅԻՆ ԴՊՐՈՑՈՒՄ

Ուսուցիչների միջազգային օրվա կապակցությամբ, Թբիլիսիի թիվ 72 հանրային դպրոցում անցկացվեց տոնական միջոցառում։ Տոնի շրջանակներում, կրթօջախի մանկավարժները կազմակերպել էին իրենց իսկ աշխատանքների՝ գեղանկարների, ասեղնագործությունների, գոբելենների եւ այլնի ցուցահանդես։

Միջոցառումը բացառիկ էր նաեւ նրանով, որ այդ օրը դպրոցի մանկավարժները մեծ սիրով ու նաեւ ափսոսանքով վաստակած հանգստի ճանապարհեցին հարգարժան ուսուցչուհի Մարիետա Օգանեզովային, ով շուրջ 50 տարի աշխարհագրություն էր դասավանդում այդ կրթօջախում։


Վաստակաշատ ուսուցչուհուն ջերմ խոսքեր ու մաղթանքներ հասցեագրեցին դպրոցի տնօրեն Մանանա Կիկաչեիշվիլին, Թբիլիսիի Կրծանիսիի շրջանից Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Շոթա Խաբարելին։ Վերջինս բոլոր ուսուցիչներին շնորհավորեց նաեւ մասնագիտական օրվա առիթով եւ խոսեց այն փոփոխությունների մասին, որոնք ծրագրված են կրթական համակարգում։ «Բազմազգ Վրաստանում, մասնավորապես՝ այս բազմազգ կրթօջախում, նման միջոցառման անցկացումը մարդու վաստակի արժեւորման, բարեկամության, համագործակցության հստակ արտահայտությունն է, ինչով էլ հպարտանում է մեր երկիրը»,- հայտարարեց պատգամավորը։
Միջոցառման ավարտին հյուրերն ու մանկավարժները դպրոցի առաջին հարկում մասնակցեցին «Պատվո վահանակի» բացման արարողությանը։ «Մենք խոնարհվում ենք ձեր վաստակի առջեւ» վահանակի բացման պատիվը վերապահվեց Մարիետա Օգանեզովային։
Վահանակին միայն մի ազգանուն էր. ոսկե տառերով գրված էր՝ Մարիետա Օգանեզովա։
Ինչպես նշեցին կազմակերպիչները, տարիների ընթացքում վահանակի վրա կավելանան այն մարդկանց ազգանունները, ովքեր արժանվույնս կրել են մանկավարժի անունը եւ պատվով կատարել իրենց պարտքը մատաղ սերնդի դաստիարակության գործում։
Վերջում Մարիետա Օգանեզովան շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին՝ դպրոցի տնօրենին եւ սիրելի կոլեկտիվին. «Երբեք չէի էլ երազի ինձ նման ձեւով ճանապարհելու մասին։ Շնորհակալություն նման ջերմ ու հոգատար, հարազատի վերաբերմունք ցուցաբերելու համար։ Եվ լավ կլիներ, եթե այս միջոցառումը դառնար ավանդական, ու բոլոր այն մանկավարժները, ովքեր բարեխղճորեն են կատարում իրենց պարտքը, արժանանային նման պատվի»,- հուզված ու երախտագիտության արցունքներն աչքերին նշեց տիկին Մարիետան։

ԱՆՆԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

 
< Հոկտեմբեր 2014 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31