Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

«ԴԱՇՆԱՄՈՒՐԸ ԻՄ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՐԵԿԱՄՆ Է»

Էլ.փոստ Տպել PDF

Մշակութային փոխկապերի «Կովկասյան տուն» կենտրոնում լեցուն դահլիճի առկայությամբ անցկացվեց երաժշտական երեկո, ավելի ստույգ ծնունդով թբիլիսցի, ներկայումս Գերմանիայի Զոլինգեն քաղաքում բնակվող  Իրինա Դավիդովա-Սաֆարովայի երաժշտական բենեֆիսը։ Երեկոն վարող Արտեմ Կիրակոզովը, լսարանին ներկայացնելով Իրինա Դավիդովա-Սաֆարովային, մեջբերեց նրա իսկ «Դաշնամուրը իմ լավագույն բարեկամն է» արտահայտությունը։

Իրինան մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ է, տնտեսագետ։ Սակայն մասնագիտությունն այդպես էլ չդարձավ նրա կոչումը։ Շատ ավելի տարված էր երաժշտությամբ։ Առավել եւս, որ ծնվել ու մեծացել է երաժշտասերների ընտանիքում, որտեղ անընդհատ հնչել է երաժշտությունը։ Հայրը՝ պրոֆեսոր, Վրաստանի ինժեներական ակադեմիայի խորհրդական Յուրի Սաֆարովը հիանալի նվագում է մի շարք երաժշտական գործիքների վրա։ Դեռեւս մանկուց Իրինան ստեղծագործում էր։ Ճակատագրի բերումով Իրինան հայտնվեց Գերմանիայում։ Հաշվի առնելով տեղի բծախնդրությունը, որտեղ առանց համապատասխան դիպլոմի տեղեկանքի կամ հանձնարարական նամակի, դժվար է գտնել համապատասխան աշխատանք, իսկ Իրինան տեխնիկական մասնագիտության աշխատանք չէր էլ փնտրում։ Որոշեց իրեն փորձել երաժշտական ասպարեզում, թեպետ այդ ուղին շատ ավելի փշոտ էր, քանի որ նույնիսկ կոնսերվատորիայի կրթությամբ շատ մասնագետներ մնում էին առանց աշխատանքի։
Հելմուտ Գելտինգերը «Գեզանդշյուլե Զոլինգեն»-ում, այսպես կոչված, «երաժշտական արհեստանոցի» վարիչը հենց այն անձնավորությունն էր, որը Իրինային երաժշտություն դասավանդելու հնարավորություն ընձեռեց։ Սկզբում նա դասավանդում էր հինգերորդ դասարանցիներին, որոնք ցանկացան շարունակել ուսուցումը, ապա՝ Իրինային վստահվեցին նաեւ մյուս դասարանները։ Աստիճանաբար ավելացավ սաների թիվը։ Նոր հայտնված ուսուցչուհին լայն ճանաչման արժանացավ։
«Կովկասյան տանը» անցկացված երեկոյին ներկաները մեծ ոգեւորությամբ ծանոթացան դաշնակահարուհու ստեղծագործությանը։ Երեկոյի հաջողությունը պայմանավորված էր նաեւ այնպիսի ճանաչված մենակատարների ելույթներով, ինչպիսիք էին ռոմանսների հայտնի կատարող Նազի Սարջվելիձեն, երգեցողության բազում մրցույթների դափնեկիր Աննա Պողոսովան, ջութակահար Դավիթ Կաբաջյանը։ Երեկոյի ավարտին ողջույնի խոսքով ելույթ ունեցան Վրաստանի ժողովրդական արտիստ Ռոբերտ Հովհաննիսյանը եւ կինոռեժիսոր, բանասեր Թենգիզ Մալանիան։

ԱՐՉԻԼ ԿՎԻՐԻԱ

 
< Դեկտեմբեր 2014 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31