Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու նախաձեռնությամբ, երկրի տարածաշրջանների ռազմավարական եւ տնտեսական զարգացման համար մեկնարկեց «Ուժեղ տարածաշրջան, ուժեղ Վրաստան» նոր նախագիծը։ Միջոցառմանը մասնակցել են կառավարության անդամներ, գործարարներ եւ տեղի իշխանությունների ներկայացուցիչներ:
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻՆ՝ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿՈՆԿՐԵՏ ԾՐԱԳԻՐՆախագիծը կողմնորոշված է տարածաշրջանների տնտեսական առաջընթացի, քաղաքների աշխուժացմանը, արտադրությունների գործարկմանը, մարդկանց աշխատանքով ապահովելուն եւ քաղաքացիների նյութական վիճակի բարելավմանը։
«Կրկին անգամ կոչ եմ անում ներգրավվել կառավարության կողմից ներկայացված նոր նախագծին, ավանդ ներդրեք տարածաշրջանի հզորացման գործում, ինչը մեր պետության հզորության նախապայմանն է։ Ես հավատում եմ ձեր հայրենասիրությանը, ձեր հնարավորություններին եւ վստահ եմ, որ կներկայացնեք բազում նախաձեռնություններ, որոնք կիրականացվեն տարածաշրջանում։ Մենք առավելագույնս կաջակցենք ձեզ՝ լինի դա գույքի խորհրդանշական գնով փոխանցում, ճանապարհ, ջուր, լուսավորություն կամ՝ այլ ենթակառույցային օբյեկտ։ Ձեզ կներկայացվի առավելագույն օժանդակություն, պետության կողմից համաֆինանսավորում՝ ինչպես կենտրոնական, այնպես էլ տեղական մակարդակով։ Մենք ունենք տարածաշրջաններում իրական փոփոխություններ սկսելու բացառիկ հնարավորություն։ Եթե մենք տարածաշրջանները չզարգացնենք միայն քաղաքների զարգացմամբ, իրատեսական արդյունքի չենք հասնի»,- հայտարարեց Վրաստանի վարչապետը՝ դիմելով գործարարներին։
«Գլխավոր ուշադրությունը պետք է ուղղված լինի Վրաստանի տարածաշրջանների զարգացմանը, քանի որ ես եւ կառավարության անդամները համակարծիք ենք, որ, առանց ուժեղ տարածաշրջանների, հնարավոր չէ Վրաստանի գոյությունը: Հենց դրանից ելնելով՝ մենք նախաձեռնեցինք «Ուժեղ տարածաշրջան, ուժեղ Վրաստան» նախագիծը: Մեզ համար դա կլինի գլխավոր շարժիչ ուժը: Դա հետաքրքրական կլինի յուրաքանչյուր գործարարին: Եվ այժմ, երբ մենք սկսում ենք այս նախագիծը, կարծում ենք, որ այն եւս մեկ հետաքրքիր քայլ է, որը պետք է իրական օգուտ բերի»,- ընդգծեց Իրակլի Ղարիբաշվիլին:
Վարչապետը հիշեցրեց, որ այդ նախագծի պատրաստման աշխատանքն ինքը տնտեսական թիմին հանձնարարել էր մի քանի ամիս առաջ, եւ այսօր արդեն յուրաքանչյուր տարածաշրջանի համար պատրաստվել է առանձին ծրագիր: Նա նշեց, որ ամեն շաբաթ կներկայացվի կոնկրետ տարածաշրջանի գործողությունների ծրագիրը: Վարչապետի հանձնարարությամբ, կառավարությանն առընթեր տնտեսական խորհուրդը լրիվությամբ ուսումնասիրել է բոլոր տարածաշրջանների հնարավորությունները, բնական ռեսուրսները, տնտեսական ներուժը, մարդկային ռեսուրսները եւ կազմել մանրամասն պատկերը, թե ինչ է անհրաժեշտ յուրաքանչյուր տարածաշրջանի տնտեսական զարգացման համար։ Նոր ծրագրի ներկայացման նպատակով, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին առաջինն այցելեց Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջան եւ հանդիպում ունեցավ տեղի գործարարների հետ։
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԸ
Իր խոսքում, Իրակլի Ղարիբաշվիլին ներկաներին հիշեցրեց այն իրականացված նախագծերի մասին, որոնք տարածաշրջանում կատարվել են վերջին երկու տարիների ընթացքում։
Դրանք են՝ Վրաստանի բոլոր քաղաքացիները ապահովագրվել են համընդհանուր առողջապահության նախագծով, ավարտվել է 82 նոր ամբուլատորիաների շինարարությունը, 150 լարիով ավելացվել եւ 650 լարիի է հասցվել գյուղական բժիշկների աշխատավարձը, մեկնարկել է «C» հեպատիտի դեմ պայքարի նախագիծը, բոլոր հիվանդների համար բուժումը կդառնա մատչելի, նվազագույն կենսաթոշակը դարձել է 150 լարի, կրկնապատկվել է սոցիալապես անպաշտպան բնակիչների ու բռնագաղթվածների նպաստը։ Աշակերտներն անվճար ստացել են 1016700 կոմպլեկտ դասագրքեր, բարձրագույն կրթությունը 21 մասնագիտությունների ուղղությամբ դարձել է անվճար, լրիվությամբ ֆինանսավորվում է մասնագիտական ուսումնարանների 12 հազար ուսանողների ուսման վարձը, կառուցվել են 20 նոր ու վերանորոգվել 1000 դպրոցներ։ Վեց տարածաշրջաններում յուրաքանչյուր երրորդ եւ հաջորդ զավակների համար տրվում է ամենամսյա օգնություն, լեռնային տարածքներում՝ 200, իսկ հարթավայրերում՝ 150 լարի։ «Էլեկտրական հոսանք՝ բոլոր գյուղերին» պետական նախագծի շրջանակներում 2013 թվականից մինչ օրս էլեկտրիֆիկացվել է 22 գյուղ, 2013 թվականից մինչ օրս շահագործման է հանձնվել 8 հիդրոէլեկտրակայան, դրանց վրա ընդհանուր ներդրումը կազմել է 251 միլիոն ԱՄՆ դոլար։ 13 տոկոսով ավելացվել է Վրաստանից ապրանքների արտահանումը։ Եվրամիության շուկա արտահանվող վրացական ապրանքի ծավալը ավելացվել է 32 տոկոսով, իսկ Ռուսաստան՝ 153 տոկոսով։ 2012, 2013, 2014 թվականներին, ընդհանուր առմամբ, Վրաստանի էկոնոմիկայում կատարվել է 3 միլիարդ 125 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում։ «Արտադրի՚ր Վրաստանում» նախագծի շրջանակներում, Վրաստանի մասշտաբով արդեն ընդգրկված են 64 ընկերություններ, իսկ նախագծի ընդհանուր գումարը կազմում է 112 միլիոն ԱՄՆ դոլար։ 2015 թվականի համար այդ նախագծով գործող արտադրություններում կաշխատի 4500 մարդ։ Կառուցվել են 54 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ճանապարհներ, 19 նոր կամուրջներ, վերանորոգման աշխատանքներ են իրականացվել 554 կիլոմետր ճանապարհների եւ 87 կամրջի վրա, վերանորոգվել է 573 հիդրոտեխնիկական կառույց, մաքրման աշխատանքներ են իրականացվել 3 հազար կիլոմետր ոռոգման ջրանցքներում։ Երկրի 35 մունիցիպալիտետներում ջրամատակարարման բարելավման նպատակով իրականացվել են 53 նախագծեր։
Սակավահող ֆերմերների գարնանային նախագծի շրջանակներում գյուղացիներին անվճար տրվել է 107605506 լարիի պարարտանյութ, 47853368 լարիի թունաքիմիկատներ, 8579187 լարիի սերմնանյութ, 53704193 լարիի գյուղատնտեսական գործիքներ, 232486 լարիի սարքավորումներ։ Այդ ամենի արդյունքում, ընդհանուր առմամբ, հերքվել է 427765 հեկտար հողատարածք։
Արտոնյալ ագրովարկի շրջանակներում տրվել է 799324000 լարիի, ընդհանուր առմամբ 27713 վարկ, բացվել է 105 նոր արտադրություն, վերազինվել է՝ 580-ը։ Գյուղատնտեսության ֆինանսավորված արտադրություններում ստեղծվել է ավելի քան 10 հազար նոր աշխատատեղ։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում «Հզոր տարածաշրջաններ, հզոր Վրաստան» նոր նախագծի շնորհանդեսի շրջանակներում, Ասպինձա ավանում ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրու հետ մասնակցեց տարածաշրջանի հատուկ հանձնարարությունների գծով երկրամասային վարչության բացման արարողությանը։
ԵՐԵՔ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ՝ ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽԵԹԻԻ ՀԱՄԱՐ
«Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի ուսումնասիրությունից հետո, առանձնացվեցին երեք հիմնական ուղղություններ։ Դրանք են գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը եւ զբոսաշրջությունը։ Այդ երեք ուղղությունների զարգացումը կապահովի տարածաշրջանի առաջընթացը։ Երկրամասում առկա են փոքր եւ միջին գործարարության զարգացման լավ հնարավորություններ։ Հիանալի հեռանկարներ կան անտառանյութի վերամշակման, կահույքի արտադրության եւ բնական ռեսուրսների յուրացման ուղղությամբ։ Որպես օրինակ կարելի է բերել Ախալցիխեի մահուդե արտադրությունը, Ախալդաբայի կահույքի ֆաբրիկան, Նինոծմինդայի կարի ֆաբրիկան եւ այլ հաստատություններ, որոնց վերականգնումը եւ գործարկումը կնպաստի տարածաշրջանի աշխուժացմանը եւ եկամտաբեր կլինի գործարարության համար։ Բոլոր ներդրողներին, ովքեր կհետաքրքրվեն այդ արտադրություններով, անձամբ ես աջակցություն եմ խոստանում»,- Ախալցիխեում կայացած հանդիպմանը հայտարարեց վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Իր խոսքում, կառավարության ղեկավարը ուշադրություն բեւեռեց տարածաշրջանի բացառիկ պատմամշակութային ժառանգության եւ առանձնակի աշխարհագրական դիրքի վրա, ինչը զբոսաշրջության զարգացման նշանակալի գործոնն է։ Իրակլի Ղարիբաշվիլին համոզվածություն հայտնեց, որ նոր նախագծի հաջող իրականացումը կաշխուժացնի տարածաշրջանը, կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը եւ տեղի բնակչության բարեկեցության բարձրացմանը։
ԱԽԱԼՔԱԼԱՔԻՈՒՄ, ՆԻՆՈԾՄԻՆԴԱՅՈՒՄ, ԱԽԱԼՑԻԽԵՈՒՄ, ԱՍՊԻՆՁԱՅՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՆԱԽԱԳԾԵՐԸ
Վրաստանի կառավարությունը 2012 թվականից մինչ օրս Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում նշանակալից մի շարք նախագծեր է իրականացրել։ Մասնավորապես, տարածաշրջանում հաշվետու ժամանակահատվածում ավարտվել է 600 ենթակառույցային նախագծի իրականացումը։ Այդ նախագծերի շնորհիվ ավարտվել են 93 ճանապարհի, 14 կամուրջի, ջրամատակարարման 142 օբյեկտի եւ ոռոգման համակարգի 35 օբյեկտի, կոյուղու չորս օբյեկտի եւ այլ նշանակության 157 օբյեկտի վերանորոգումները։ 2015 թվականի համար ծրագրված է շուրջ 726 ենթակառույցային նախագծի իրականացում։
Գյուղատնտեսության ոլորտում տարածաշրջանում բացվել է հինգ նոր արտադրություն, 33 հաստատություններում ավարտվել է վերազինումը, աշխատանքի է տեղավորվել 345 մարդ։ Տարածաշրջանի մունիցիպալիտետներում գործում են 94 գյուղատնտեսական կոոպերատիվներ։ Երկրամասում գործում է գյուղատնտեսական մեխանիզացիայի սերվիս-կենտրոն՝ 70 միավոր գյուղատնտեսական տեխնիկայով։ Տարածաշրջանում գործում են նաեւ անասունների հիվանդության ախտորոշման եւ կանխման լաբորատորիա, Վաչիանիի գիտահետազոտական կենտրոնը, պարենամթերքի ազգային գործակալության տարածաշրջանային կենտրոնը։ 2013-2014թթ. տեղի ֆերմերներին հանձնվել է 526 գյուղատնտեսական քարտ։
Ինչ վերաբերում է կրթության ոլորտին, ապա հաշվետու ժամանակահատվածում վերանորոգվել է 60 հանրային դպրոց եւ Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի ուսանողական հանրակացարանը։ Բնական գազով ապահովվել են տարածաշրջանի 40 հանրային դպրոցները։ Բուղաշենում կառուցվել է նոր դպրոց։ Վերանորոգման աշխատանքներն ավարտվել են երկրամասի 22 մանկապարտեզներում։ Ներկայումս ընթացքի մեջ է 30 դպրոցի վերանորոգումը, շարունակվում է Արալ գյուղում նոր դպրոցի շինարարությունը։ Երկրամասի տասնյակ դպրոցներում ընթացքի մեջ է բժշկական կաբինետների հանդերձավորման գործընթացը։
Երկրամասում նշանակալից փոփոխություններ են իրականացվել առողջապահության առումով։ 2014 թվականին Սամցխե-Ջավախեթիին է փոխանցվել շտապ օգնության 14 նոր մեքենա, շահագործման է հանձնվել 6 նոր ամբուլատորիա։ Երկրամասի մասշտաբով՝ համընդհանուր առողջապահության ապահովագրության պոլիս է տրվել 101304 մարդու։ Ավելացվել է գյուղական 82 բժշկի եւ 141 բուժքրոջ աշխատավարձը։ Երկրամասի մասշտաբով 3307 ընտանիքի սոցիալական օգնությունն ավելացվել է։ Ճգնաժամային վիճակում գտնվող ընտանիքի երեխաներին նախատեսված օգնության ծրագրի շրջանակներում, Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում նման օգնություն է փոխանցվել 92 ընտանիքների։
Էներգետիկայի ոլորտում երկրամասի մասշտաբով անհատական էլեկտրահաշվիչներ է տեղադրվել 9897 աբոնենտի, բնական գազ է հասցվել 3520 աբոնենտի։ Երկրամասում կառուցվող էլեկտրակայանների շինարարությունում աշխատանքով ապահովվել է ավելի քան հազար մարդ, որի 60 տոկոսը տեղացիներ են։
Վրաստանի արդարադատության նախարարության աջակցությամբ, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղում բացվել է հասարակական կենտրոն, բնակչությանը մատուցվում է ավելի քան 200 ծառայության տեսակ։ 2016 թվականի համար նախարարությունը ծրագրում է Ախալքալաքիում բացել արդարադատության տուն։ Վրաստանի վարչապետի նախաձեռնությամբ, տարածաշրջանում իրականացվել է մշակութային 29 տան վերանորոգումը, համապատասխան գույք հանձնվել նկարչական դպրոցներին, երաժշտական դպրոցներին, կինոցուցադրումների համար համապատասխան սարքավորումներ տրվել Ախալքալաքիին եւ Նինոծմինդային։ Վարչապետի նախաձեռնությամբ, մշակվել է երկրամասում զբոսաշրջության զարգացման 2015-2017 թվականների գործողության ծրագիրը, որի համաձայն այդ ոլորտում ներդրվելու է շուրջ 30 միլիոն դոլար։
Տարածաշրջանում նշանակալից քայլեր են իրականացվել երկրամասի տնտեսական զարգացման ուղղությամբ։ Ընթացքի մեջ է Կարս-Ախալքալաքի երկաթուղում մայրուղու շինարարությունը, Ախալքալաքի-Կարծախի հատվածում արդեն իրականացվել է փորձնական գնացքաշարի առաքումը եւ այլ նախագծեր։ «Կրկին անգամ կոչ եմ անում ներգրավվել կառավարության կողմից ներկայացված նոր նախագծին, ավանդ ներդրեք տարածաշրջանի հզորացման գործում, ինչը մեր պետության հզորության նախապայմանն է։ Ես հավատում եմ ձեր հայրենասիրությանը, ձեր հնարավորություններին եւ վստահ եմ, որ կներկայացնեք բազում նախաձեռնություններ, որոնք կիրականացվեն տարածաշրջանում։ Մենք առավելագույնս կաջակցենք ձեզ՝ լինի դա գույքի խորհրդանշական գնով փոխանցում, ճանապարհ, ջուր, լուսավորություն կամ՝ այլ ենթակառույցային օբյեկտ։ Ձեզ կներկայացվի առավելագույն օժանդակություն, պետության կողմից համաֆինանսավորում ինչպես կենտրոնական, այնպես էլ տեղական մակարդակով։ Մենք ունենք տարածաշրջաններում իրական փոփոխություններ սկսելու բացառիկ հնարավորություն։ Եթե մենք տարածաշրջանները չզարգացնենք միայն քաղաքների զարգացմամբ, իրատեսական արդյունքի չենք հասնի»,- հայտարարեց Վրաստանի վարչապետը՝ դիմելով գործարարներին։
«Գլխավոր ուշադրությունը պետք է ուղղված լինի Վրաստանի տարածաշրջանների զարգացմանը, քանի որ ես եւ կառավարության անդամները համակարծիք ենք, որ առանց ուժեղ տարածաշրջանների, հնարավոր չէ Վրաստանի գոյությունը: Հենց դրանից ելնելով՝ մենք նախաձեռնեցինք «Ուժեղ տարածաշրջան, ուժեղ Վրաստան» նախագիծը: Մեզ համար դա կլինի գլխավոր շարժիչ ուժը: Դա հետաքրքրական կլինի յուրաքանչյուր գործարարին: Եվ այժմ, երբ մենք սկսում ենք այս նախագիծը, կարծում ենք, որ այն եւս մեկ հետաքրքիր քայլ է, որը պետք է իրական օգուտ բերի»,- ընդգծեց Իրակլի Ղարիբաշվիլին: