Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ՓԱՌԱՏՈՆԸ ԻՐԱՐ ՆՈՐԻՑ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ԵՎ ԻՐԱՐ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԼԱՎ ԱՌԻԹ Է

Էլ.փոստ Տպել PDF

Մայիսի 13-22-ին Թբիլիսիում անցկացվեց Ա.Շալիկաշվիլու անվան մնջախաղի միջազգային փառատոնը, որը նվիրված էր Թբիլիսիի մնջախաղի պետական թատրոնի 50-ամյա հոբելյանին։

Փառատոնի հիմնադիրն ու կազմակերպիչը Վրաստանի ժողովրդական արտիստ Ամիրան Շալիկաշվիլին էր։ Փառատոնին մասնակցում էին Մարսել Մորոյի սան Ջոզեֆ Միխեիլ Կրեյցերը «JOMI»-ի ներկայացմամբ (Գերմանիա), միջազգային մրցույթների դափնեկիր Մակոտո Ինոուեն ճապոնական «Կափբուկի» թատրոնի ավանդույթներով ստեղծած «Dojo-ji»-ի ներկայացմամբ, Երեւանի մնջախաղի թատրոնը Թբիլիսիում ներկայացրել է «Շերանիկը» ներկայացումը։ Իրենց գործերը ներկայացրին նաեւ վրացական երեք թատերախմբերը։ Կազմակերպիչները որոշել են այն ամենամյա դարձնել:

Փառատոնին, որպես հատուկ հյուր հրավիրված էր մնջախաղի թատրոնների եվրոպական կենտրոնի նախագահ Մարկո Ստոյանովիչը։
Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը նշեց, որ Վրաստանում հրաշալի մշակութային մթնոլորտ էր:
«Կարծում եմ, որ մեր վրացի գործընկերները որոշել են փառատոն կազմակերպել՝ մեր օրինակին հետեւելով: Հրաշալի մթնոլորտ էր։ Փառատոնն իրար նորից հանդիպելու եւ իրար հետ աշխատելու լավ առիթ էր: Մեր «Շերանիկ» ներկայացումը հետաքրքրությամբ ընդունվեց: Դահլիճում խորհրդավոր մթնոլորտ էր ստեղծվել»,-նշեց Ժիրայր Դադասյանը եւ հավելեց, որ հայկական ներկայացումը դիտել են նաեւ Թբիլիսիի հայկական թատրոնի գործընկերները: Այնուհետեւ մնջախաղի թատրոնի դերասաններն այցելել են Թբիլիսիի հայկական թատրոն:
«Վրացական թատրոնին ամեն անգամ հրավիրում ենք մեր երկրում անցկացվող մնջախաղի փառատոնին, բայց այլեւայլ հանգամանքներից ելնելով չեն կարողանում գալ: Հույս ունեմ, սակայն, որ հաջորդ փառատոնին իրենք անպայման կմասնակցեն»,- հավելեց Դադասյանը:

ԼՈՒԻԶԱ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԱ
Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետհայդրամայի տնօրեն

 
< Հունիս 2015 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30