Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառույցների նախարար Ռամազ Նիկոլաիշվիլին աշխատանքային այցով գտնվում էր Ախալքալաքիի շրջանում։
Նախարարը, Ախալքալաքիի շրջանում Վրաստանի նախագահի լիազոր Լաշա Ճկադուայի, շրջանի մունիցիպալիտետի ղեկավարության ուղեկցությամբ դիտեց Արագվա գյուղում տեղակայված մանկական դահուկային մարզահամալիրին տանող ճանապարհի կարգավորման եւ ասֆալտապատման աշխատանքները։ Նախարարը հանդիսավոր պայմաններում բացեց Ախալքալաքի֊Բակուրիանի ճանապարհի 10 կիլոմետրանոց վերականգնված հատվածը։ Նշենք, որ վերականգնված ճանապարհահատվածից օգտվում են Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի 40-ից ավելի բնակավայրերի բնակիչները։ Այն տեղի բնակիչներին կապում է ոչ միայն շրջկենտրոնի, այլեւ արոտավայրերին ու հողահանդակներին։ Դա, ինչպես նշեց Նիկոլաիշվիլին, երկրամասում երկրագործության ու անասնապահության զարգացման համար լուրջ նախադրյալ է։ Այն նշանակալի դեր կկատարի նաեւ Արագվայի ձմեռային մարզահամալիրի գործունեության բարելավման ու տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման գործում։ Ճանապարհահատվածի վերականգնված աշխատանքներն իրականացվել են Վրաստանի կառավարության եւ տարածաշրջանային զարգացման ու ենթակառույցների նախարարության մունիցիպալային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ։Ինչպես հեռախոսազրույցում նշեց Ախալքալաքիի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Համլետ Մովսիսյանը, շահագործման հանձնված ճանապարհահատվածից կօգտվեն շրջանի Խուլգումո, Մաջադիա, Թոթխամ, Կորխ, Արագվա, Գոման, Բուղաշեն, Բալխո, Տիկնա եւ Օրջա գյուղերի բնակիչները։ «Հաջորդ փուլում ծրագրված ճանապարհային աշխատանքները կիրականացվեն Կոթելիա, Բարալեթ, Էխտիլա, Մերենիա, Ղադոլար, Բուռնաշեթ, Ազավրեթ, Մոդեգամ, Կաջո, Սիրկվա, Տուրցխ, Ագանա, Բեժանո գյուղերում»,- ասաց Համլետ Մովսիսյանը եւ հավելեց, որ շրջանում այս եւ հաջորդ տարվա համար ծրագրվում է ենթակառույցներին վերաբերող եւս մի շարք նախագծերի իրականացում։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառույցների նախարարը տեղի ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որտեղ բարձրացվեցին տեղի բնակիչներին հուզող հիմնախնդիրները, խոսվեց տարածաշրջանում իրականացվող եւ իրականացվելիք նախագծերի մասին։ Մասնավորապես նշվեց, որ վերոնշյալ ճանապարհից բացի, 2013 թվականին կսկսվի եւ կավարտվի Ախալքալաքիում նոր, 55 մահճակալանոց հիվանդանոցի շինարարությունը։
ՅՈՒՐԻ ԽՈՐԵՆՅԱՆ
Я " " вспомнил белое животное, которое Джек тащил за собой.
Но наш рулевой " " увидел вдруг нечто, отчего бросил весло " " так внезапно, словно руку его разбил паралич или " " конец весла превратился в раскаленное железо.
Он сооружен из " " всевозможных крупных обломков деревянных частей корабля.
Толстоватый, белокурый мальчишка, среди тех, внизу, не казался " " страшным, но я чувствовал, что его будущее " " окутано крутящейся грозовой тьмой, пронизанной ударами молнии и раскатов " " грома.
Сняв фуражки, мы укрыли ими " " затворы винтовок, чтобы сохранить их сухими.
А то откажусь от " " тебя к едрене фене, и ты сдохнешь без тела.