Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Քաղաքականություն ՕԼԻԳԱՐԽԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԵՐԲԵՔ ԴՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՉԻ ՀԱՆԳԵՑՐԵԼ

ՕԼԻԳԱՐԽԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԵՐԲԵՔ ԴՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՉԻ ՀԱՆԳԵՑՐԵԼ

Էլ.փոստ Տպել PDF

ԲԱՆԱՎԵՃԵՐ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Հուլիսի 4-ին Ստրասբուրգում, Եվրախորհրդարանում Վրաստանի վերաբերյալ քննարկումներ անցկացվեցին։ Ստրասբուրգում եվրոպացի խորհրդարանականները խոսեցին Վրաստանի ներքին քաղաքական իրավիճակի, հոկտեմբերին ծրագրված ընտրությունների եւ վրաց ընդդիմության մասին։ Նրանք ընդգծեցին Վրաստանի առաջընթացը ժողովրդավարության զարգացման առումով եւ իշխանությանը կոչ արեցին է՚լ ավելի ուժեղացնել այն։ Քննարկումներում դրական գնահատական տրվեց «Մասթ Քերի» սկզբունքների ներդրմանը։

 

Եվրախորհրդարանում ամենախոշոր խմբակցության՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) պատգամավորները կասկածի տակ դրեցին այդպիսի բանավեճերի անհրաժեշտությունը՝ նշելով, որ անհրաժեշտ չէ քննարկել ընտրական գործընթացը Վրաստանում, եւ հարցը օրակարգում դրվել էր Բիձինա Իվանիշվիլու կողմից վարձված ընկերությունների ակտիվ աջակցությամբ։


Մինչեւ բանավեճերի սկսվելը, պատգամավորների համար ընթերցվեց ԵԽ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հայտարարությունը։
Բանավեճերն սկսվեցին լեհ պատգամավոր Քշիշտոֆ Լիզեկի ելույթից։ Նա նշեց, որ Եվրախորհրդարանում Վրաստանում ընթացող ընտրական գործընթացի քննարկումը տեղի է ունենում Բիձինա Իվանիշվիլու վարձած լոբբիստական ֆիրմաների ջանքերով։ «Օլիգարխների մասնակցությունը քաղաքականությանը երբեք չի բերել դրական արդյունքներ»,- հայտարարեց նա։
Իր հերթին, ավստրիացի պատգամավոր Ուլրիկե Լունաչեկը նշեց. «Մենք չպետք է լինենք որեւէ կուսակցության կողմնակից… Մենք պետք է զգուշացնենք վրացիներին՝ ինչպես ընդդիմությանը, այնպես էլ իշխանություններին, որ բառացի պատերազմը եւ անթափանցիկ պայմանները վնաս կհասցնեն Վրաստանի իմիջին»,- եւ հավելեց, որ ինքն անձամբ չի սիրում օլիգարխներին քաղաքականության մեջ, եւ մարդու ունեցած փողը չպետք է լինի չափանիշ, ըստ որի, նրան պետք է ընտրեն կամ չընտրեն։
Գերմանիայից պատգամավոր Էլմար Բրոկը հայտարարեց, որ իշխանության կողմից Իվանիշվիլու «Վրացական երազանքի» հանգամանալի ստուգումն օրինական է, եւ նման ընկերությունները չպետք է Եվրոպային թելադրեն, թե ինչ կերպ սահմանեն հարեւանության քաղաքականությունը։
Բուլղարացի պատգամավոր Քրիստիան Վիգիենինը ասաց, որ նման բանավեճերը չպետք է ընկալվեն որպես անվստահություն որեւէ երկրի նկատմամբ։ «Ոչ ոք չի կարող հերքել այն, որ Վրաստանը հասել է լավ առաջադիմության»։
Լեհաստանից պատգամավոր Ադամ Բիլանը ուշադրությունը բեւեռեց ռուսական գործոնի վրա եւ, այդ ենթատեքստով, հիշատակեց Ռուսաստանի կողմից պլանավորված «Կովկաս-2012» զորավարժությունները, որոնք, ինչպես ասաց նա, համընկնում են Վրաստանում անցկացվելիք ընտրությունների հետ։ Նա նաեւ հայտարարեց, թե կարեւոր է ապահովել, որպեսզի Ռուսաստանը չմիջամտի Վրաստանի ներքին գործերին, այդ թվում՝ «ընդդիմադիր խմբերին ֆինանսավորելու» միջոցով։
Լիտվացի պատգամավոր Վիտաուտաս Լանսբերգիսի հայտարարությամբ կան գործոններ, որոնք կարող են առաջիկա ընտրությունների ժամանակ Վրաստանում հանգեցնել ապակայունացման եւ օտար երկրի ինտերվենցիայի։ Նա որպես առաջին գործոն անվանեց «վիթխարի քանակությամբ ռուսական փողի ներկրումը» Վրաստան։ «Վտանգավոր է, երբ կոռումպացված քաղաքագետները եւ աղքատ մարդիկ միավորվում են նրա համար, որ Վրաստանին շեղեն եվրոպական քաղաքականությունից։ Երկրորդ գործոնը դա մոտալուտ ընտրությունների ժամանակ Վրաստանի սահմանների մոտ հզոր զորավարժությունների անցկացումն է, ըստ երեւույթին, փողոցային հակամարտության կանխագծումներով։ «Ռուսաստանի կառավարությունը կփորձի բնակչության ուշադրությունը սոցիալական ճգնաժամից ուղղել դեպի արտաքին թշնամին եւ՝ կրկնել արյունոտ բռնությունը»,- ընդգծեց Լանդսբերգիսը։
Ֆրանսիացի պատգամավոր Առնո Դանժանը հայտարարեց, որ Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքի մի մասի զինագրավումը քննարկելու փոխարեն, քննարկվում է «օլիգարխ» Իվանիշվիլու լոբբիստների օգնությամբ զետեղված հարցը։
Եվրախորհրդարանի աշխատանքին մասնակից Վրաստանի պատվիրակության անդամ Չիորա Թաքթաքիշվիլին նշեց. «Այս քննարկումները հստակորեն ցույց տվեցին. չնայած Իվանիշվիլու կողմից վարձած լոբբիստների բանակի, եվրոպական քաղաքականությունում անթափանց փողի առկայությունն ու ընտրողների կաշառումն անընդունելի են։ Նրանց անհանգստացնում է «Կուսակցությունների ֆինանսավորման մասին» օրենքի անտեսումը։ Քննարկումներում առանձնակի ընդգծվեց, որ Վրաստանում նախընտրական գործընթացում ներգրավվել է քաղաքական միավորում, որի նպատակը ընտրողներին կաշառելն է եւ, դրանով իսկ, հարցականի տակ դնել երկրի առաջընթացը։ «Եվրախորհրդարանը դրական գնահատեց Վրաստանի առաջընթացը եւ դատապարտեց Վրաստանում քաղաքական գործընթացների գնման ու ընտրողներին կաշառելու «Վրացական երազանքի» փորձերը»,- հայտարարեց Թաքթաքիշվիլին։
Բանավեճերի ավարտից առաջ, Կիպրոսի եվրոպական գործերի փոխնախարար Անդրեաս Մավրոյանիսը հրապարակեց եզրափակիչ հայտարարություն Էշթոնի անունից։ Այնտեղ ասվում է, որ արդարացի եւ իրավահավասար մասնակցությունն ընտրություններին կարեւոր կլինի ընտրությունների արդյունքների օրինականության հասնելու համար։
Հայտարարությունում նաեւ նշվում է, որ Եվրամիությունը ուշադրությամբ հետեւում է Վրաստանի նախընտրական իրավիճակին եւ փնտրում է լրացուցիչ օգնություն ցույց տալու հնարավորություններ, որպեսզի ապահովի գործընթացի առավելագույն թափանցիկություն, այդ թվում՝ քվեարկություն մոնիտորինգի միջոցով։

Вот "Задачи по физике для профильной школы с примерами решений. 10-11 классы" вы и расскажете нам о том, что произошло "Основы тактической подготовки современного солдата" с вами девять лет назад, как вы жили эти "Золушка. Веселая мозаика. Наряд для Золушки" годы, чего добились и что утратили.

Нам "Полночная любовница" назвали номер, по которому мы могли позвонить, "Космос: планеты, звезды, галактики. Иллюстрированный справочник" если потребуется.

Сегодняшнее поведение офицера не уменьшило неприязни Карлоса.

Через минуту снова "Макароны и К" раздался звонок.

Что и "Воровской шансон Рэп для мента" говорить, старался он изо всех сил, и все-таки ему "Принцип Отелло" вскоре пришлось убедиться, что от его усилий толку нет.

Хотя "Настольная книга психолога-практика" в этом предположении не было ничего невероятного, "Четыре встречи Жизнь и наследие Н. Морозова" но оно почему-то не убеждало меня.

 
< Հուլիս 2012 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31