Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ՆՈՐԻՑ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԷՐ ՍՈՆԱ ՎԱՆԸ

ՆՈՐԻՑ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԷՐ ՍՈՆԱ ՎԱՆԸ

Էլ.փոստ Տպել PDF

Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնում կայացավ հանդիպման երեկո՝ նախկինում երեւանաբնակ, այժմ Ամերիկայում ապրող ու ստեղծագործող բանաստեղծուհի Սոնա Վանի հետ։

Սոնա Վանի առաջին՝ «Փշրանքներ», ժողովածուն լույս է տեսել 1996-ին, Լոս Անջելեսում, որին հետեւել են «Ես անուն չունեմ», «Ես ձայն եմ լսում», «Զառա անունով թռչունը» գրքերը։ Վերջինս Երեւանում արժանացել է ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալին։ 2006-ին Սոնա Վանը հիմնադրեց «Նարցիս» գրական-գեղարվեստական, մշակութային հանդեսը։ Նրա պոեզիան թարգմանվել է վրացերեն, ուկրաիներեն, ռուսերեն, բելառուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, ղազախերեն…
Երեկոյին ելույթներ ունեցան բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, գեղանկարիչ Նոդար Սոլողաշվիլին, Երեւանից ժամանած գրականագետներ Ռուզաննա Արիստակեսյանը եւ բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը։
Իրենց գեղագիտական հմայքով երեկոյին առավել լիարժեքություն հաղորդեցին Նազի Սարջվելաձեի, Թինաթին Գոնաշվիլու, Սվետլանա Տատոեւայի, Աննա Պողոսովայի, Ժաննա Դավթյանի, Մարինա Մոսեսովա-Կիրակոսովայի, Իրինա Շուկաշվիլու, Գիորգի Մամիթաշվիլու, Ալեքսանդրա Դավթյանի, Վանո Մկրտչյանի մատուցած գեղեցիկ երգը, երաժշտությունը, ասմունքն ու բեմադրությունը։
Օրվա հերոսուհու՝ Սոնա Վանի ներկաներին ուղղված շնորհակալանքը նաեւ կոչ էր փոխադարձ սիրո, բարեկամության, մարդկայնության եւ հույս ու հավատի։
Նա շնորհակալություն հայտնեց բանաստեղծ-թարգմանիչ Անահիտ Բոստանջյանին իր բանաստեղծությունների վրացերեն թարգմանության համար։
Օրհնության, գնահատանքի եւ ապրեցնող հույսի շնչով էր տոգորված Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի խոսքը, որ դարձավ այդ՝ տուրքի երեկոյի, գեղեցիկ ամփոփումը։

ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 
< Հուլիս 2012 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31