Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ՎԼԱԴԻՄԻՐ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ. «ՆՈՐ ՕՐԵՐԻ ՇՆՉՈՎ ԵՆՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ՄԵՐ ՆԵՐԿԱՅԻՍ ԱՇԽԱՏԱՆՔԸ»

ՎԼԱԴԻՄԻՐ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ. «ՆՈՐ ՕՐԵՐԻ ՇՆՉՈՎ ԵՆՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ՄԵՐ ՆԵՐԿԱՅԻՍ ԱՇԽԱՏԱՆՔԸ»

Էլ.փոստ Տպել PDF

altՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՆԻՆՈԾՄԻՆԴԱՅԻ ՄՈՒՆԻՑԻՊԱԼԻՏԵՏԻ ՍԱԿՐԵԲՈՒԼՈՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

 - Ինչպե՞ս կգնահատեք այսօրվա մեր կյանքում տեղի ունեցող հիմնարար առաջընթացը։
- Իհարկե, միայն դրական։ Այն, որ անցյալում մեզ համար երազանք էր, ինչպես ընդունված է ասել, ֆանտազիա էր թվում, այսօր իրականություն է դառնում։ Եվ այդ ամենը կարճ ժամանակում, վերջին 6-7 տարվա ընթացքում, էլ չեմ խոսում վերջին ամիսների մասին։
- Իսկ այդ շարժերից որո՞նք եք համարում կարեւորները։
- Կխոսեմ վերջին երկու տարվա հաջողությունների մասին։ Ճանապարհաշինություն, որ բառացիորեն թափ է առել վերջին 3-4 տարիներին։ Ավելորդ չեմ համարում մեկ անգամ եւս ընդգծել, որ չորս տասնամյակ անընդհատ բարձրացնում էինք կենտրոնական ճանապարհների բարեկարգման մասին հարցը, բայց խոստումները մնում էին լոկ խոստում՝ ձայն բարբառո հանապատի։ Եվ ահա այդ ցանկալի օրը եկավ։ «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրով եւ ոչ ավելի, քան երկու տարվա ընթացքում հիմնականում վերակառուցվել են ու ասֆալտապատվել կենտրոնական մայրուղիները՝ դեպի Թբիլիսի ու Վրաստանի մյուս երկրամասեր եւ Հայաստանի սահմանը տանող ճանապարհները։ Այժմ իրականում զգում ենք, թե որքան մեծ նշանակություն ունի այդպիսի ճանապարհներով երթեւեկելը։ Դրա շնորհիվ էլ կրկնակի եւ ավելի անգամ կրճատվել է ճանապարհներին գտնվելու ժամանակի ընթացքը։


- Եվ նման բարենորոգումները շարունակակա՞ն են լինելու։
- Իհարկե։ Երկու տարի է, ինչ սկսվել եւ շարունակվում է Նինոծմինդայի բարեկարգումը։ Նոր պահանջներին համապատասխան, արդեն ասֆալտապատվել են քաղաքի գլխավոր փողոցները։ Այդ աշխատանքները շարունակվում են։ Արդեն հիմնովին վերակառուցվում է եւ ասֆալատապատվում կենտրոնական՝ Ազատության փողոցը։ Ասեմ նաեւ, որ ասֆալտապատ ճանապարհը հասցվելու է մինչեւ քաղաքի երկու գերեզմանատները։ Զուգահեռաբար ընթանում է ջրատարների եւ կոյուղիների նորացումը, հները փոխարինվում են նորերով, ցանցը գնալով ընդլայնվում է։
Բարեփոխումներ են կատարվում նաեւ քաղաքի մյուս ոլորտներում։ Պետական միջոցների հաշվին փոխվում են բարձրահարկ բնակելի շենքերի տանիքները, դրանք թիթեղապատվում են։ Դրանով իսկ այլեւս չեն լսվում բնակիչների բողոքներն ու գանգատները, թե շենքի տանիքը փուլ է եկել, անձրեւների ժամանակ ջրով են լցվում սենյակները, եւ այլն, եւ այլն։
- Երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու նախաձեռնությամբ իրականացվող սոցիալական ու կենցաղային նախագծերը շրջանում ինչպե՞ս են իրականացվում։
- Բացառապես նախատեսված ծրագրին համապատասխան։ Այդ ծրագրի շարքին են դասվում, առաջին հերթին, գազիֆիկացումը եւ էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը։ Ասեմ, որ այդ ուղղություններում գործերը հիանալի են կազմակերպված։ Նախ նշենք, որ հիմնովին վերակառուցվում են էլեկտրահաղորդման գծերը շրջանի բոլոր բնակավայրերում։ Այդ աշխատանքները Նինոծմինդայում եւ շրջակա գյուղերում ավարտվել են, ու շուտով ավարտին կհասցվեն ողջ շրջանի տարածքում։ Գծերը այլեւս վտանգավոր չեն։ Մոռացության են տրվել այն ոչ հեռավոր ժամանակները, երբ օրերով էներգիա չէր մատակարարվում, կամ գծերը խափանվում էին եւ բնակչությունը խարխափում էր խավարի մեջ։
Ինչ վերաբերում է գազիֆիկացմանը, ապա այս գործում եւս լուրջ աշխատանքներ են տարվում։ Գրեթե ամբողջությամբ գազիֆիկացվել է Նինոծմինդան, դրա հետ նաեւ շրջակա գյուղերը (Մեծ Խանչալի, Հեշտիա, Ջիգրաշեն, նաեւ ներքին գոտու մյուս բնակավայրերը)։ Այժմ երկնագույն վառելիքի երակները ձգվում են դեպի հեռավոր գյուղերը…
- Ուրիշ էլ ի՞նչ ուղղություններով են կատարվում վերափոխումները։
- Մեծ տեղ ու նշանակություն է այսօր արդեն տրվում գյուղական ճանապարհների բարեկարգմանը, իսկ ձմռանը՝ դրանց մաքրմանը։ Հիմնարար նորոգման են ենթարկվում մշակույթի տները՝ բոլոր բնակավայրերում, առանց բացառության, նորացվում են նաեւ ծիսակատարությունների տները, շենքերի տանիքները, դուռ-պատուհանները, կառուցվում են նորերը (Սաթխա, Մեծ Արագյալ, Օրոջալար, Կաթնատու, Ջիգրաշեն եւ այլն)
Նշեմ նաեւ, որ անցյալ տարի վերանորոգման աշխատանքներ կատարվեցին երաժշտական դպրոցում, իսկ այս տարի շարունակվում է տվյալ դպրոցական շենքի ընդլայնումը։ Դպրոցում (տնօրեն՝ Վարդուհի Փոթուլյան¤ սովորում են տարբեր հասակի 180 երեխաներ, աշխատում են հմուտ մասնագետներ։ Նրանց սաները մասնակցում են հանրապետական բազմաթիվ մրցույթների,  փառատոների, զբաղեցնում են մրցանակային տեղեր եւ արժանանում պարգեւների։ Մեր մյուս հաստատությունը՝ «Ծիծեռնակ» մանկապարտեզը եւս մեծ ճանաչում ունի (տնօրեն՝ Նարինե Գինոսյան)։ Մանկապարտեզ են ժամանում ոչ միայն քաղաքի, այլեւ շրջանի գյուղերի երեխաները։ Հասունացել է շրջանի մեծ գյուղերում մանկապարտեզ բացելու հարցը, որը, հավանաբար, իր լուծումը կստանա մոտ ապագայում։
- Պարոն Ստամբոլցյան, այդ բոլորով հանդերձ, մի կարեւոր կենսական նշանակության հարց։ Մի ժամանակ շատ բողոքներ էին լսվում խմելու ջրի վերաբերյալ։ Այժմ ի՞նչ վիճակում է այն։
- Ժողովրդական իմաստությունը մի խոր իմաստով ասում է՝ ապրելու համար ինչ է պետք՝ հաց եւ ջուր։
Հացի մասին մեկ ուրիշ անգամ, իսկ ջրի խնդիրը, իրոք, շատ էր հուզում բնակչությանը։ Այս բնագավառը դրվեց ուշադրության կենտրոնում, սկսվեցին ջրաշինարարական լայն աշխատանքներ։ Կառուցվեցին նորերը, վերականգնվեցին հները։ Կառուցվեցին ջրատարի բազմաթիվ գծեր, եւ մեր լեռնային քաղցրահամ, անուշ ջրերը հոսեցին քաղաք եւ գյուղեր։ Ճիշտն այն է, որ այդ հիմնախնդիրն արդեն հիմնովին լուծված է։ Խմելու ջուր ունեն ե՚ւ Նինոծմինդայի բոլոր թաղամասերի բնակիչները, ե՚ւ Գանձայի, Փոկայի, Սաթխայի, Ջիգրաշենի, Մեծ Խանչալիի, բոլոր, բոլոր գյուղերի բնակիչները։
- Երկու խոսք, կրթօջախների մասին։
- Կրթօջախները տարեցտարի համալրվում են բարձրագույնավարտ մասնագետներով։ Առավել մեծ ուշադրություն է դարձվում պետական լեզվի ուսուցմանը եւ այդ գործում ձեռքբերումներն արդեն առկա են։ Ամեն տարի նորամուծություններ են լինում, հնարավորին չափ լավ պայմաններ են ստեղծվում սովորողների համար։
Ասենք, որ վերջին ժամանակներում գյուղական շատ դպրոցներ են նորոգվել (Սպասովկա, Սաթխա, Փոքր Խանչալի, Կաթնատու, Մեծ Խանչալի եւ այլն), բարեկարգվել, հիմնականում դրականորեն է լուծվել ձմռանը շենքերը տաքացնելու կարեւոր խնդիրը։
- Աշխուժացել է եւ մարզական կյանքը շրջանում։
- Այո՚, շատ տեղերում կառուցված են մարզադաշտեր (հատկապես՝ մինի ֆուտբոլի), մարզադահլիճներ, ստեղծվել են այլեւայլ հարմարանքներ։ Ահա ե՚ւ մի թարմ օրինակ. մոտ մեկ ամիս առաջ շահագործման հանձնվեց Սաթխա գյուղի մարզադաշտը, ուր հիանալի պայմաններ կան անգամ երկրի մասշտաբով ֆուտբոլային հանդիպումներ անցկացնելու համար։ Շրջանում կան ոչ միայն ֆուտբոլային, այլեւ վոլեյբոլի, բասկետբոլի, ուրիշ մարզաձեւերի թիմեր ու միավորումներ։
Հարկ եմ համարում նշել, որ այսօրվա նվաճումները, մեծամասշտաբ շինարարական աշխատանքներն իրականացվում են երկրի ղեկավարության, առանձնապես Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու օգնությամբ ու օժանդակությամբ։ Այս գործում իր ուրույն տեղն ունի Վրաստանի խորհրդարանի անդամ Հենզել Մկոյանը։ Գրեթե բոլոր հարցերը վճռելիս նա կանգնած է մեր կողքին, ամեն անգամ իր խոսքն է ասում  եւ, ինչպես ասում են, միշտ հասնում է նեղն ընկած ժամանակ։
- Բայց ամեն ինչ չէ, որ հարթ ու գեղեցիկ է ընթանում։ Լուրջ հիմնախնդիրներ դեռ կան, այդպես չէ՞։
- Իհարկե։ Շատ ցավոտ հարցեր կան, որ պետք է լուծվեն։ Առաջին, գլխավոր խնդիրներից մեկը աշխատատեղեր ստեղծելն է, որ մարդիկ կարողանան աշխատել ու ապրել։ Դա միանգամից լուծել հնարավոր չէ։ Ժամանակ ու պայմաններ են անհրաժեշտ, որպեսզի իրականացվեն այդ ամենը։ Մեզ հարկավոր է նոր աստիճանի բարձրացնել հարցերի հարցը՝ գյուղատնտեսությունը, պայմաններ ստեղծել գյուղատնտեսական մթերքների իրացման համար, հասնել այն բանին, որ այդ ճանապարհին վերացվեն խոչընդոտները։ Պակաս կարեւոր հանգամանք չէ տեղում վերամշակման ձեռնարկությունների ստեղծումը։ Միջին եւ մանր բիզնեսի զարգացումը եւս առաջին պլան է մղվում։ Հիմնախնդիրներ, որոնք պետք է լուծվեն շրջանի զարգացման ճանապարհին։ Կասկածից վեր է, այդ ամենը գործողության մեջ կդրվեն ժամանակի ընթացքում։ Ներկա տվյալները խոսում են այն մասին, որ մենք լավատեսորեն ենք նայում ապագային, ապրում ու գործում ենք նոր օրերի շնչով, այդ շունչն էլ մեզ թեւավորում է ու մղում նորանոր կանխագծումների։

ՄԱՆՈՒԿ ԿԱՐԱԽԱՆՅԱՆ
Նինոծմինդա

Там "Код Армагеддона" было холодно, и его "1533 новых заговора сибирской целительницы" шаги громко звучали по цементу.

Чуть "Дочь Монтесумы" погодя я услышал резкий "Волшебный мир Толкина" вздох неподалеку.

Ее отец "Академия Первая трилогия" приверженец древних традиций.

Пни этих "Древнегреческий язык Учеб. пособие" ублюдков в задницу и от меня "Седьмое небо" тоже!

Я знала "Мир животных Более 300 видов" их давным-давно, сказала она.

Он "Энциклопедия целебных растений" привел их в комнату, "Купель Офелии" в центре которой стоял большой стол с маленьким аппаратом.

 
< Հուլիս 2012 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31