Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն Շ.ԱԶՆԱՎՈՒՐ. «ԿԵՑՑԵ՚ ՄԻԽԵԻԼ ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ, ՈՐ ԻՐ ԽՈՍՏՈՒՄԸ ԿԱՏԱՐԵՑ»

Շ.ԱԶՆԱՎՈՒՐ. «ԿԵՑՑԵ՚ ՄԻԽԵԻԼ ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ, ՈՐ ԻՐ ԽՈՍՏՈՒՄԸ ԿԱՏԱՐԵՑ»

Էլ.փոստ Տպել PDF

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՎԻՐԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏalt

Աշխարհահռչակ հայ երգիչ եւ երգահան Շառլ Ազնավուրը օգոստոսի 15-ին Վրաստանի կառավարության հրավերով ժամանեց Թբիլիսի:

Ու նույն օրն արդեն կեսօրից հետո մարդաշատ էին փողոցները, որ տանում էին դեպի Թբիլիսիի սիրտը՝ Ռուսթավելու պողոտա՝ «Մերիոտ» հյուրանոց, հանդիպելու մեծանուն շանսոնիեին։
Ու սպասվածի պես, սիրառատ, ջերմ ու հուզալի եղավ վիրահայ մտավորականության ներկայացուցիչների հանդիպումը երիտասարդական ավյունը պահպանած, ալեհեր Շառլ Ազնավուրի հետ։ Հանդիպում, որ կազմակերպել էր Վրաստանի հայերի միությունը՝ ի նշան երգչի հանդեպ վիրահայության անպարագիծ սիրո ու խոնարհումի։

 

 

Հանդիպմանը ներկա էին Վրաստանի հինգ նախարարությունների հայազգի երիտասարդ պատասխանատու պաշտոնյաներ, հոգեւորականներ, գիտության եւ կրթության գործիչներ, գրողներ, դերասաններ, նկարիչներ, երաժիշտներ,  լրագրողներ, ուսանողներ…
«Մերիոտը» շնչում էր Ազնավուրյան հմայքի մթնոլորտում։ Եվ ժպտերես էին թե՚ մեծարգո հյուր, թե՚ հյուրընկալ։ Փոխադարձ էր սերը։ Շանսոնիեն շատ ուրախ էր… Նրան սրտանց ողջունեց Վրաստանի հայերի միության նախագահ Հենրիխ Մուրադյանը. «Մենք անհամբեր էինք սպասում Ձեր գալստյանը, ու հիմա մեր երջանկությանը չափ չկա, տեսնելու Ձեզ համաշխարհային հռչակի մեծությանդ, երգի ասպետին, տեսնելու այստեղ մեր կողքին, մեզ հետ զրուցելիս։ Մենք խոնարհվում ենք Ձեր անվան առջեւ, Ձեր երգի առջեւ, Ձեր գործի առջեւ, Ձեր քաղաքական առողջ գաղափարների հանդեպ։ Մենք շատ ենք սիրում Ձեզ, շնորհակալություն այս պատմական այցի համար»։
Շանսոնիեն ժպտում էր ու սիրակարոտ պատասխանում հայերեն։alt

Վիրահայոց կյանքի այսօրվա պատկերը համառոտ ներկայացրեց Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, հատկապես կարեւորելով այն էական պարագան, որ Վրաստան երկիրը, ի դեմ իր նախագահ Միխեիլ Սաակաշվիլու, ազգային փոքրամասնությունների, մասնավորապես հայերի համար ընձեռել է բոլոր հնարավորությունները իրենց ներուժը բացահայտելու, ինքնադրսեւորվելու, ազատ ստեղծագործելու, վրաց հասարակայնությանը ինտեգրվելու համար. «Մենք այսօր ունենք 135 հայկական կրթօջախ, պետական թատրոն, հայերեն հեռուստահաղորդումներ, թերթ, գրողների, նկարիչների, երաժիշտների, մտավորականների միություններ»։
Շառլ Ազնավուրին ողջունեցին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, Պետրոս Ադամյանի անվան պետհայդրամայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, հատկապես ներկայացնելով Թբիլիսիի հայկական թատրոնը, նրա անցյալը, ներկան, դերասանների ստեղծագործական հաջողությունները,  «Կամուրջ» տարեգրքի գլխավոր խմբագիր, վրաց մշակույթի դեսպան, բանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանը։ Նա շանսոնիեին նվիրեց իր գրքերից մի քանիսը, այդ թվում՝ «Սայաթ-Նովա» շքեղազարդ գիրք-ալբոմը։
Մեծ արվեստագետին ողջունեցին նաեւ 1952 թվականի Հելսինկիի Օլիմպիական խաղերի չեմպիոն Ռաֆայել Չմշկյանը, Վրաստանի վաստակավոր արտիստ Ռոբերտ Հովհաննիսյանը, «Մանկական Եվրատեսիլ-2012» փառատոնի հաղթող Աննա Խանչալյանը եւ ուրիշներ։
Վրաստանի հայերի միության նախագահ Հենրիխ Մուրադյանը համայնքի անունից Շառլ Ազնավուրին նվիրեց ժամանակակից վրաց անվանի նկարիչ Ջովանի Վեփխվաձեի Թբիլիսիին նվիրված կտավներից մեկը։
«Մերիոտ֊Թբիլիսի» հյուրանոցում ծավալված ուրախությունը այնուհետեւ տարածվեց, գնաց, հասավ Հավլաբար, Սուրբ Էջմիածին հայկական եկեղեցի։alt
Շառլ Ազնավուրը Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի ուղեկցությամբ այցելեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի: Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորությամբ եկեղեցու բակում Ազնավուրին դիմավորել եւ ողջունել են հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ:
Վիրահայոց թեմի առաջնորդը աղոթք բարձրացրեց Հայաստանի եւ Վրաստանի բարեկամության եւ աշխարհասփյուռ հայության միասնության աղերսով: Վիրահայոց թեմի առաջնորդը գնահատանքի եւ օրհնության խոսք ուղղեց  մեծ շանսոնիեին, իր կարճատեւ դադարի ընթացքում հայկական եկեղեցում մոմ վառելու եւ թբիլիսահայության հետ հանդիպելու առիթը բաց չթողնելու համար:
Վերջում Շանսոնիեն ինքնագրեր բաժանեց հավաքվածներից ոմանց, մոմ վառեց եկեղեցում։
Բարի գալստյան արարողությունից եւ մոմավառությունից հետո աշխարհահռչակ երգիչը «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում հանդիպեց Վրաստանի հայ համայնքային տարբեր կառույցների, մասնավորապես` հոգեւոր դասի, թեմի հոգաբարձուների խորհրդի, ինչպես նաեւ մի շարք հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Ողջունելով մեծ մարդասերին եւ բարեգործին` Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը հավաստեց այն սերն ու հարգանքը, որ տածում է թբիլիսահայությունը իր մեծանուն հայրենակցի նկատմամբ:
«Հայարտուն» մշակույթի կենտրոնի համակարգող եւ մշակույթի բաժնի պատասխանատու Լեւոն Չիդիլյանը՝ Շառլ Ազնավուրին եւ ֆրանսիացի հյուրերին ներկայացրեց կենտրոնի ծավալած գործունեությունը:
Ի նշանավորումն հանդիպման՝ «Հայարտուն» կենտրոնում երգչին գեղանկարիչ Թենգիզ Միկոյանը նվիրեց «Հին Թիֆլիս, Մանթաշյան շարքեր» կտավը, նվերներ մատուցեցին նաեւ խեցեգործ Լեւոն Օսիպովը, երաժիշտ Լեւոն Շահբազյանը: Շառլ Ազնավուրը վրացահայ հայրենակիցներին արեւշատություն բարեմաղթեց  վրացական «Քինձմարաուլի» գինով: 
Երեկոյան՝ ի պատիվ Շառլ Ազնավուրի, Վրաստանում Հայաստանի դեսպանության կողմից տրվեց պաշտոնական ընթրիք։
Այցի առաջին օրը, Շառլ Ազնավուրը, չնայած ծանրաբեռնված գրաֆիկի, կարողացավ ժամանակ գտնել եւ շրջայց կատարեց Թբիլիսիի կենտրոնում։ Նրան զարմացրեցին եւ հիացրեցին այն նորակառույցները, որոնք վեր են խոյացել Թբիլիսիի կատարած նրա վերջին այցելությունից՝ 2005 թվականից հետո։ Ներկա այցելությունից ստացած տպավորություններն արտահայտելիս, Ազնավուրը վրացական հեռուստաալիքներին տրված հարցազրույցում իր զարմանքն է հայտնել իրականացված փոփոխությունների վերաբերյալ՝ ասելով՝ «Կեցցե՚ Միխեիլ Սաակաշվիլին, որ իր խոստումը կատարեց»։
Իսկ օգոստոսի 16֊ին Ախալցիխեում, Ռաբաթի վերականգնված ամրոցի թանգարաններից մեկում, մինչեւ համերգը, Շառլ Ազնավուրը հանդիպում ունեցավ Ախալքալաքիից եւ Նինոծմինդայից Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավորների, Ախալցիխեի, Ախալքալաքիի, Նինոծմինդայի, Ասպինձայի մունիցիպալիտետների ղեկավարների, տեղի մտավորականության, հայկական հասարակական կազմակերպությունների եւ հայ հասարակայնության ներկայացուցիչների հետ։ Ջերմ, անկեղծ մթնոլորտում կայացած հանդիպմանը Ազնավուրը իր հիացմունքը հայտնեց տեղի ունեցած փոփոխությունների առթիվ, առանձնակի ընդգծելով Վրաստանի իշխանությունների հոգատար վերաբերմունքը ազգային փոքրամասնություն ներկայացնող հայ բնակչության նկատմամբ։

ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ
ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Стоял один из тех ясных погожих "Практические советы великой Ванги" осенних дней, которые с наступлением сезона "Жюстин" ветров становятся все реже "Философия китайского буддизма" и ценнее.

Отчасти потому, что китайская цивилизация даже во времена царствования Легендарных Властителей была "Полный сборник решений задач...Группа А" более утонченной, чем любая из современных ей культур.

Я покачал "Отечественное законодательство 11-20 веков ч.2" головой и отвернулся.

Затем последовали формулировка "Наследование по завещанию Практ. пособие" и тестирование гипотез.

У людей было "Большой толковый словарь рус. языка 60т слов Ушаков" больше времени для медленной адаптации.

Скорость смены миров увеличилась.

И все равно это настоящий английский "Зов Ктулху" джентльмен старой закваски.

Довольно долго я этим не занимался.

Настоящий преступник, стоя у подножия "Шпаргалка по административному праву" виселицы, не обрадовался бы гонцу, принесшему ему весть о помиловании, больше, чем обрадовался я.

Летучие мыши описали над его головой полукруг и снизились, почти "Правдина Энергия изобилия" повторив точные и уверенные движения его руки, начавшей выводить на полу "Думай думай голова" красной краской затейливый узор.

Именно на этом и основывалось обучение мозг и тело должны были знать.

Пойндекстер смотрит на "История отеч. гос-ва и права ч.2" дочь растерянным и все еще вопрошающим взглядом.

 
< Օգոստոս 2012 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31