Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Քաղաքականություն ԴԱՎԻԹ ԲԱՔՐԱՁԵՆ ՆԻՆՈԾՄԻՆԴԱՅՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ ՀԵՆԶԵԼ ՄԿՈՅԱՆԻՆ

ԴԱՎԻԹ ԲԱՔՐԱՁԵՆ ՆԻՆՈԾՄԻՆԴԱՅՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ ՀԵՆԶԵԼ ՄԿՈՅԱՆԻՆ

Էլ.փոստ Տպել PDF

altԵրեկ, օգոստոսի 24֊ին Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն այցելեց Նինոծմինդա։ Շրջանային մշակույթի տան առաջ հավաքված չորս հազարից ավելի նինոծմինդացիների, խորհրդարանի խոսնակը ներկայացրեց Միասնական ազգային շարժումից Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավորության թեկնածու Հենզել Մկոյանին։

Դիմելով ներկաներին,Դավիթ Բաքրաձեն Նինոծմինդան անվանեց վերածննդի եւ հույսի խորհրդանիշ, միաժամանակ, խորհրդարանի նախագահի խոսքերով, այն նաեւ ծառացած հիմնախնդիրների հաղթահարման խորհրդանիշ է։ «Եթե հարցնենք, Վրաստանը դարձե՞լ է ավելի լավը, քան ասենք 5-10 տարի առաջ էր, ապա համոզված եմ, որ բացարձակ մեծամասնությունը դրական պատասխան կտա։ Այսօր Վրաստանը, որպես երկիր, ավելի լավ վիճակումն է։ Սակայն եթե հարցնենք, հանդիսանո՞ւմ է, արդյոք, Վրաստանը այն երկիրը, ինչպիսին մենք ցանկանում ենք, ապա առաջինը ես կպատասխանեմ՝ դեռ ոչ։ Ուստի դեռեւս շատ անելիքներ ունենք»,- նշեց Բաքրաձեն։

 


Ներկայացնելով Նինոծմինդայի շրջանից Հենզել Մկոյանի թեկնածությունը, Դավիթ Բաքրաձեն ասաց, որ Մկոյանը այն մարդն է, ով երեք գումարումների խորհրդարանում ներկայացնելով նինոծմինդացիների շահերը, ավելի քան մեկ ուրիշը քաջատեղյակ է շրջանի մարդկանց հիմնախնդիրներին, ճանաչում է նրանց եւ անում է հնարավորը  ծագող հարցերի կարգավորման համար։ «Միասնական ազգային շարժման կողմից թեկնածությունների առաջադրման գլխավոր չափանիշը դա այն է, թե որքանով է թեկնածուն ծանոթ շրջանի հիմնախնդիրներին, յուրահատկություններին, եւ որքանով նա կարող է օգտակար լինել մարդկանց։ Հենց այս չափանիշերին էլ Հենզել Մկոյանը լրիվությամբ բավարարում է»,- հայտարարեց Դավիթ Բաքրաձեն։
Իր հերթին՝ դիմելով նինոծմինդացիներին, պատգամավորության թեկնածու Հենզել Մկոյանը նշեց, որ շրջանի ամենացավալի հիմնախնդիրը գործազրկությունն է։ «Համոզված եմ, որ այս տարի ավելի շատ աշխատատեղեր կստեղծվեն քան անցյալ տարիներին, քանզի գործարկվելու են մի շարք նախագծեր։ Քաջածանոթ եմ մեր մարդկանց, առանձին ընտանիքների հիմնախնդիրներին եւ ձեր վստահության քվեի դեպքում հնարավոր ամեն ինչ կանեմ ծառացած հարցերի կարգավորման համար»,- հայտարարեց Հենզել Մկոյանը։
Լուսանկարները՝ Վարազդատ Արզումանյանի եւ Կարեն Բդոյանի

 
< Օգոստոս 2012 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31