Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՆՇՎԵՑ ԽԱՉՎԵՐԱՑ ՏՈՆԸ, ԵՎ ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՆՇՎԵՑ ԽԱՉՎԵՐԱՑ ՏՈՆԸ, ԵՎ ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Էլ.փոստ Տպել PDF

altՍեպտեմբերի 16-ին Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցում նշվեց Խաչվերաց տոնը՝ Խաչին նվիրված հինգ տաղավար տոներից ամենակարեւորը եւ վերջինը, որի խորհուրդը գերությունից Խաչի վերադարձն է ու փառաբանությունը:

Հավարտ պատարագի, հինավուրց եկեղեցու բակում կայացավ Խաչվերաց տոնին եւ Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գեւորգ եկեղեցու ամրացման ու մասնակի վերակառուցման աշխատանքների մեկնարկին նվիրված հանդիսություն, որին ներկա էին հավատացյալներ, մայրաքաղաքի հայ եւ վրաց մտավորականներ։ Այստեղ էին նաեւ հայտնի ճարտարապետ-ռեստավրատորներ Անատոլի Սոլոմոնաշվիլին ու Զուրաբ Գաչեչիլաձեն, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, պատգամավորության թեկնածու Դավիթ Սաղվարելիձեն, Թբիլիսիում գործող մի շարք հայկական կազմակերպությունների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։ 
Տոնական միջոցառմանը դիմելով հավաքվածներին՝ Վիրահայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը շնորհավորեց Խաչվերաց տոնի եւ Սուրբ Գեւորգ եկեղեցու ամրացման ու մասնակի վերակառուցման աշխատանքները սկսվելու կապակցությամբ: Նա հույս հայտնեց, որ  Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությունն ստացած ու Վրաստանի իշխանությունների աջակցությանն արժանացած նախագծի իրականացումից, վերականգնողական եւ ամրացման աշխատանքներից հետո, Սուրբ Գեւորգ տաճարը վերստին կներկայանա նորոգված, ամրացված ու գեղեցկացված տեսքով՝ վերականգնված որմնանկարչությամբ եւ պղնձե թիթեղապատ գմբեթով՝ որպես Վիրահայոց թեմի պատմական առաջնորդանիստ եկեղեցի:alt
Ապա ներկաներին շնորհավորեցին Վրաստանի Հայերի միության նախագահ, Ազգային շարժման կուսակցության խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում տեղ գրաված Հենրիխ Մուրադյանը, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Միասնական Ազգային շարժումից մայրաքաղաքի Կրծանիսիի շրջանի մեծամասնական պատգամավորության թեկնածու Դավիթ Սաղվարելիձեն։
Նշենք, որ Սուրբ Գեւորգ տաճարը կառուցվել է 1251 թվականին, Նարիղալա բերդի ստորոտում 631 թվականին կառուցված Թիֆլիսում առաջին հայկական տաճարի տեղում: Այն իր գոյության ընթացքում դիմակայել է բազում ներխուժումների եւ ավերվածությունների, սակայն կանգուն է մնացել՝ շարունակելով լինել հայ հավատացյալ ժողովրդի Աստծո տունը: Հայ տաղանդավոր նկարիչներ Նաղաշ Հովնաթանյանի եւ Գեւորգ Բաշինջաղյանի գեղանկարչության նմուշներով զարդանախշված Սուրբ Գեւորգ  տաճարը վերջին անգամ վերանորոգվել է 1924 թվականին:
  Այնուհետեւ, «Հայարտուն» մշակույթի կենտրոնի երգի եւ պարային համույթների ու անհատ կատարողների ուժերով տրվեց ճոխ համերգ: Վերջում օրհնվեց ավանդական մատաղը եւ բաժանվեց ժողովրդին:

ՍՈՒՍԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Стенания и " " крики напуганных до смерти " " пациентов перемежались с треском и " " скрежетом трех основных модулей, тершихся друг о друга " " и срывавших внешние панели " " с оболочки комплекса.

Может, однако, он " " ушел делать обход.

Логрус "моды на nfs most wanted скачать" пытается оказать сопротивление его намерениям.

Ты только подними его " " в воздух, " " а я буду смотреть и задавать вопросы.

Некоторые измерения " " опасны или откровенно чужды.

Римскую империю погубили вторжения варваров и отравление свинцом.

 
< Սեպտեմբեր 2012 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30