Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Քաղաքականություն ՆՈՐ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

ՆՈՐ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Էլ.փոստ Տպել PDF

Մոտ ժամանակներում Վրաստանի խորհրդարանում կձեւավորվի նոր խմբակցություն։ Այն կկազմեն Միասնական ազգային շարժումից դուրս եկած պատգամավորները։ Նախնական տեղեկատվությամբ, խմբակցությունը կկոչվի «Անկուսակցական անկախ մեծամասնականներ»։ Ենթադրաբար այն կգլխավորի Լենտեխիի շրջանից Մեծամասնական պատգամավոր Գիորգի Լիպարտելիանին։
Նոր խմբակցությունը մտադիր է համագործակցել՝ ինչպես խորհրդարանական մեծամասնության, այնպես էլ փոքրամասնության հետ, իսկ իր գործունեության առաջնահերթային հարցերը կապված կլինեն էկոնոմիկայի հետ։ Գերակայությունը կտրվի հարկային օրենսդրության հարցերին։
Խմբակցությունը հիմնել են խորհրդարանական ընտրություններում «Միասնական ազգային շարժման» ներքո խորհրդարան ընտրված մեծամասնական պատգամավորներ Գիորգի Լիպարտելիանին, Գոդերձի Բուկիան, Հենզել Մկոյանը, Կախա Օքրիաշվիլին եւ Սերգո Խաբուլիանին։ Նրանք նորընտիր խորհրդարանի աշխատանքի առաջին իսկ օրը հրաժարվեցին նախկին կառավարող կուսակցությունից։ Օրերս նրանց միացավ եւս մեկ մեծամասնական պատգամավոր Գիորգի Գոզալաշվիլին, որը դուրս եկավ «Ազգային շարժում-տարածաշրջաններ» խմբակցությունից։

 
< Նոյեմբեր 2012 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30