Իսպանացի բանաստեղծ, դրամատուրգ Գարսիա Լորկայի (1898-1936թթ.) «Բեռնարդա Ալբայի տունը» պիեսը մշտապես եղել է բեմաշխարհի ուղղորդների հետաքրքրության առարկան։ Սկսած 1936-ից, երբ ստեղծվեց, մինչ այսօր այն զարդարում է աշխարհի առաջնակարգ թատրոնների խաղացանկը։
Նոյեմբերի 5-ին, Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնում. թատրոնի գեղխորհրդի դիտմանը հանձնվեց «Բեռնարդա Ալբայի տունը» պիեսի թբիլիսյան բեմականացումը, որի բեմադրիչ ռեժիսորը թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանն է։
Բազմազան են պիեսում արծարծված թեմաները։ Դրանցից մեկը հասարակություն - անհատ հարցն է, կյանքի կարծրացած, չգրված օրենքներին ու դրանց դատին ենթակա, բեկված ճակատագրերը։ Այս դեպքում, պիեսի բոլոր հերոսները, այս կամ այն կերպ, այդ դատի զոհերն են եւ ոչ միայն նրանք. դա այն միջավայրն է, ուր գյուղացիները պատրաստվում են սպանել, ամոթը թաքցնելու նպատակով, իր նորածնին խեղդած երիտասարդ մորը…
Մյուս հարցը սիրո համար պայքարն է, քո կեսի, քո տղամարդու որոնումը… Կյանքի այս կարեւոր խնդրի լուծումը հնչում է փորձառատ կյանքից դասեր քաղած Պոնսիայի կերպարում, հենց նա է հուշում տիրուհուն չխանգարել՝ բնության օրենքներով ծնված Ադելայի եւ Պեպիի սիրուն, քանի որ հենց Ադելան է Պեպիի կեսը եւ ոչ՝ իրական հարսնացուն, որ տարիքով փեսացուից մեծ է ու իր հոգեաշխարհով նրանից հեռու…
Պիեսի հերոսուհիները պայքարում են իրենց երջանկության համար՝ վերուստ կնոջը սահմանված դերակատարման գիտակցումով եւ դրանից բխող կյանքի բնական սպասումներով։ Կանացի այդ բարդ ներաշխարհը ներկայացնելու պատասխանատվությունը դրվել էր ստեղծագործական խմբի ավագ սերնդի ներկայացուցիչների ուսերին։ Պիեսի գլխավոր դերակատարները՝ թատրոնի առաջատար դերասանուհիներ Լեյլա Մկրտչյանը (Բեռնարդա), Մելանյա Բարսեղյանը (Պոնսիա), Նորա Օհանյանը (Տատիկ) յուրովի եւ ճիշտ են վերարտահայտում իրենց հերոսների ներաշխարհը եւ դրանում նրանց օգնում է նաեւ կերպարի մեկնաբանման սեփական «բանալին»։
Պիեսում ներգրավված դերասանները՝ Լիանա Օգանեզովան (Ադելա), Լյուբա Սահակյանը (Անգուստիաս), Գլորիա Գեւորգյանը (Ամելիա), Մարիամ Խաչոյանը (Մագդալինա), Սոֆյա Ներսիսյանը (Մարտիրիո), մի անգամ էլ ապացուցեցին, որ ավագ խաղընկերների արժանավոր սաներն են։ Նրանք կարողացան ասելիքը տեղ հասցնել եւ ստեղծել տպավորիչ կերպարներ։
Տխուր է պիեսի ավարտը։ Հերոսուհին, հանուն սիրած տղամարդու, ինքնասպան է լինում, բայց տխուր ավարտը, Նորին մեծություն Արվեստի ապրեցնող ուժի շնորհիվ, հանդիսատեսի մեջ չի սպանում՝ աշխարհի ու մարդկանց լավացման հույսը…
Այդ հույսով էլ հանդիսատեսը հեռացավ դահլիճից։
Ներկայացման երաժշտական ու նկարչական ձեւավորումները իրականացրել էին Վ.Ամիրաղյանը եւ Մ.Իոբաշվիլին։
ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ
заревел ирландец, отпрянув подальше " " от нападающего.
Некоторое время мы молча попыхивали дымом и слушали " " дождь.
Все эти мысли промелькнули " " в голове Карлоса в те короткие минуты, пока он " " стоял и застывшим взглядом смотрел в ту сторону, куда умчались грабители.
Пусть не толкуют " " о благородном спорте, " " о любви к лошадям, этим прекраснейшим из всех животных.
В точности так же, " " как два путешественника " " или две группы путешественников встретились бы в пустыне на суше, так встретились среди водной " " пустыни океана оба эти плота.
Нас швырнуло в лабораторный " " зал навстречу Зернову.
Нет, Родерик Пайк не побежит возвращать пакет.
Эти инсектициды стоят денег, и с меня могут содрать "скачать игры на андроид детские" по суду, если я распылю их над жильем.
Они были в другом положении, и он чувствовал, что ненавидит весь род людской.
На "фильмы скачать антихрист" празднестве, устроенном Джеком в честь возвращения ее отца, Ивен плясала и смеялась.
Результат превзошел все мои ожидания.
И пусть так и будет, пока мы совсем не состаримся.