Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Մշակույթ ՍԻՐՈՎ ՄԻԱԲԱՆՎԱԾ ԵՐԵՔ ՍԵՐՈՒՆԴ

ՍԻՐՈՎ ՄԻԱԲԱՆՎԱԾ ԵՐԵՔ ՍԵՐՈՒՆԴ

Էլ.փոստ Տպել PDF

altՕրերս վիրահայ մտավորականությունը ներկա գտնվեց գրող֊մանկավարժ Խաժակ Եփրիկյանի՝ «Պատմվածքներ», բանաստեղծուհիներ Սիլվա Սիփանուհու՝ «Սիրո մրցանակ» եւ Արաքսյա Սնխչյանի՝ «Ուրիշ լուսնի տակ» նորընծա ժողովածուների շնորհանդեսին, որին ներկա էին Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանում Հայաստանի դեսպանության խորհրդական Լեւոն Թորգոմյանը, գրող, թարգմանիչ Գիվի Շահնազարը, Ախալքալաքիից ու Նինոծմինդայից ժամանած հյուրեր։

Հայ գրատպության 500֊ամյակին նվիրված այդ շնորհանդեսը պատշաճ առիթ էր  «Վերնատուն» միությանը՝ ներկայացնելու նաեւ իր 16 տարիների գրական հունձքը, երեկոյին ցուցադրվեցին այդ տարիների արգասիք, վիրահայ հեղինակների 140 անուն տպագիր գրքերը։


Հայապահպանության ազգանվեր գործին ծառայող այդ հերթական միջոցառման նախաձեռնությունը  պատկանում էր Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնին եւ Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միությանը։ Ինչպես նշեց բացման խոսքում կենտրոնի համակարգող Լեւոն Չիդիլյանը՝ գրքերը տպագրվել էին «Հայարտուն» կենտրոնի միջնորդությամբ եւ Գ.Գյուլբենկյան հիմնադրամի հովանավորությամբ, ինչը, ի դեպ, եզակի իրողություն չէր կենտրոնի գործունեության մեջ։
Շնորհանդեսին, իրենց գեղարվեստական նոր մտասեւեռումներով մեր ընթերցողի դատին ներկայացան 91-ամյա Խաժակ Եփրիկյան, 55-ամյա Սիլվա Սիփանուհի եւ 26֊ամյա Արաքսյա Սնխչյան հեղինակները, եւ ավագ, միջին, կրտսեր սերնդի եռագիծ այս զուգահեռը առանձնահատուկ բովանդակություն հաղորդեց միջոցառմանը։ Երեք սերնդի անցած ճանապարհի հարուստ հետագիծ, երեք սերնդի բարոյահոգեբանական նկարագիր եւ երեք սերունդ միաբանող՝ Մարդու ու Կյանքի հանդեպ սիրո շունչը կար այդ զուգահեռում։
- Այսօր ներկայացնում ենք մեր ավանդական հայ պատմվածքը՝ Խաժակ Եփրիկյանի գողտրիկ արձակում, միջին սերնդի լիրիկական ինքնատիպ աշխարհը՝ Սիլվա Սիփանուհու եւ նոր սերնդի գեղեցիկ ապրումների հոգեբանությունը՝ Արաքսյա Սնխչյանի ավանգարդիստական ոճի չափածոյում,- ասաց «Վերնատուն» միության նախագահ, գրող Գեւորգ Սնխչյանը։ 
Բանասեր, պրոֆեսոր Էմմա Ախտյանը խրախուսման խոսքը հղեց շնորհանդեսի ամենաերիտասարդ հեղինակ Արաքսյա Սնխչյանին. ներկայացնելով նրա «Ծիլեր» ակումբից սկսված գրական ճանապարհը՝ նա նոր ձեռքբերումներ մաղթեց երիտասարդ բանաստեղծուհուն։
Հանդիսույթը ամփոփեց Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Միրզախանյանը։

ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Расторопный и " " предусмотрительный слуга позаботился о том, чтобы в шатре была поставлена удобная походная " " кровать с мягким стеганым одеялом и даже с новейшим "скачать песню король и шут прыгну со скалы" капризом моды пуховой подушкой.

Архитектурные течения и " " стили совсем не обязательно должны быть в двух "песни товарищ песня скачать" мирах одинаковыми, заметил Драм, однако если бы здание находилось в Веритэ, я бы " " сказал, что оно напоминает лестницу.

Когда мы в прошлый раз виделись, я "островского бесприданница скачать" хотел задать тебе один вопрос.

Хорошо, тогда я куплю пиво и " " чего-нибудь вкусненького, " " чтобы покормить вашего Энгуса.

Давай условимся, что это так, маг, " " ответил затем он.

Стол был позади него, затем над ним.

 
< Նոյեմբեր 2012 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30