Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ՄԵՆՔ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆՔ ՀԵՆԶԵԼԻՆ

ՄԵՆՔ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆՔ ՀԵՆԶԵԼԻՆ

Էլ.փոստ Տպել PDF

Այս նամակը «Վրաստան» թերթի խմբագրության համար գրվել էր ավելի շուտ, մինչեւ ընտրությունները, սակայն ես, հատուկ չէի առաքում խմբագրությանը, որ իմ կողմից չստացվեր Հենզել Մկոյանի քարոզարշավի «ջրաղացին ջուր լցնելու» միտում։ Իսկ այսօր, ընտրություններից հետո, երբ նինոծմինդացիները նրան չորրորդ անգամ անընդմեջ վստահության քվե հանձնեցին, գտա, որ նամակի առաքումը տեղին է։ Եվ դա այն առումով, որ առաջիկա չորս տարիներին էլ ժողովրդի ընտրյալը կկարողանա նոր էջեր բացել իր հանրօգուտ գործունեության մատյանում։

Խոսել Հենզել Մկոյանի մասին, մի կողմից շատ հեշտ է, իսկ մյուս կողմից՝ դժվար։ Փորձագետներն ասում են՝ ցանկացած մարդ, ով զբաղվում է քաղաքականությամբ, տարեցտարի կորցնում է իր վարկանիշի 20 տոկոսը, ուստիեւ, մեծ մասամբ կարողանում են դիմանալ ընդամենը 4-5 տարի։
Հենզել Մկոյանի դեպքը առանձնահատուկ է։ Նրա պատգամավորության տարիների ընթացքում վարկանիշն անընդհատ ամրապնդվում է ու տարեցտարի աճում։ Ո՞րն է գաղտնիքը։
Հենզել Մկոյանի հետ աշխատում եմ ընդամենը երկու տարի։ Եվ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն գործերի վրա, որոնց անմիջական ականատեսն ու մասնակիցն եմ։ Դուք չգիտեք, թե ինչ է նշանակում, երբ փետրվար ամսին, սաստիկ բքի եւ առատ ձյան պատճառով, փակվում են Նինոծմինդա-Ծալկա ճանապարհը, Ռադիոնովկա-Փոկա-Գանձա եւ այլն տեղամասեր։ Հ.Մկոյանի անձնական միջոցներից ամեն տարի մեծ գումար է հատկացվում վառելանյութ գնելու համար։ Առայժմ միայն պետական միջոցներով հնարավոր չէ ձմռանը այդ աշխատանքները կատարել։
Հարկ եմ համարում նշել միայն մի դեպքի մասին, որը կարող էր ճակատագրական լինել 50 փոկացիների համար։
2011 թվականի հունվարին էր, երբ ահազանգ ստացանք, որ Ծալկայի շրջանի «Սար» կոչվող տեղամասում, ուժեղ բքի պատճառով ճանապարհը փակվել է, այն էլ՝ գիշերային ժամերին, մեքենաների վառելանյութը վերջանում էր, մարդիկ հայտնվել էին անօգնական վիճակում։ Եվս մի քանի ժամ, եւ օգնությունը կդառնար անիմաստ։ Հ.Մկոյանը Ախալքալաքիից, իր սեփական տեխնիկայով եւ մեծ քանակությամբ վառելանյութով օգնեց, որի շնորհիվ կարողացանք 50 փոկացիների տուն հասցնել։ Գիշերվա ժամը 4-ին մարդկանց տուն վերադարձնելուց հետո, նոր միայն Հենզելը գնաց տուն։ Այդ ամբողջ ընթացքում նա մեզ հետ էր եւ անմիջական մասնակցեց օգնությանը։ Փոկայի բնակչության համար դեռեւս խորհրդային տարիներից խմելու ջրի հարցը լուծված չի եղել, բնակչությունը օգտվել է գյուղամիջի աղբյուրից։ Վերջին երկու տարիների ընթացքում գյուղի տների 90 տոկոսը ապահովվել է խմելու ջրով, այն էլ՝ շուրջօրյա։ Սա աշխատում է էլեկտրական պոմպով, որը առօրյա ծախսում է զգալի քանակությամբ էլեկտրաէներգիա։ Ամսական օգտագործվում է 1000-1200 լարիի էլեկտրաէներգիա։ Գումարը վճարում է պետությունը։
Պատգամավորը կարողացավ ջրմուղը հանձնել պետական կառույցներին, այն հաշվով, որ դրա շահագործման ծախսերը իրականացնի պետությունը։ Արդյունքում՝ գյուղն ապահովվեց շուրջօրյա խմելու ջրով։
Կատարված աշխատանքները շա՜տ-շատ են… Դեռեւս կոլտնտեսությունից մնացած տրանսպորտային կոչվող գյուղտեխնիկան, որը առանց փաստաթղթերի գյուղացիների մոտ էր, վերածվել էր թափոնի։ Շրջանի բնակչությունը դիմեց պատգամավորին, եւ արձագանքը երկար չտեւեց։ Այսօր Փոկա գյուղում շուրջ քառասուն գյուղտեխնիկա ստացան ե’ւ համարանիշ, ե’ւ տեխնիկայի անձնագիր։ Սա մեծ նվեր էր բնակչությանը, ահա այս աշխատանքներն են, որ բարձրացնում են նրա հեղինակությունը։
Վերջին տարիներին գյուղի բնակչությունն անընդհատ տեղափոխվում էր, եւ որի հետեւանքով բնակելի տների եւ տնամերձ հողամասերի մեծ մասը, առանց փաստաթղթերի անցնում էր մեկից մյուսին։ Գործը հասավ նրան, որը գյուղում արդեն 100 տուն չուներ սեփականությունը հաստատող փաստաթուղթ։ Նորից դիմեցինք պատգամավորին, եւ, ինչպես միշտ, արձագանքը չուշացավ։
Այսօր, առանց որեւէ գումար ծախսելու, բոլոր տները եւ տնամերձ հողամասերը ստացան իրենց սեփականության անձնագրերը։
Եվ վերջում. թե ինչու է Հենզելի մասին խոսելը դժվար։ Նա, ով եղել է ընդունելության օրերին նրա մոտ, տեսել է, թե ինչքան բազմամարդ է նրա ընդունարանը, նա ինձ կհասկանա։ Այստեղ բացատրության կարիք չկա, ժողովրդական խոսք է՝ գնում են նրա մոտ, ում հավատում են։
Մարդիկ գիտեն, որ Մկոյանը անպայման կօգնի, կառաջնորդի, հավատում են նրան եւ պահանջում միայն նրանից։

ՎԱՉԱԳԱՆ ԱԼՎԱՆՋՅԱՆ

Նինոծմինդայի շրջ.
գ.Փոկա

Он отвел взгляд, не "Материя" выдержав моего, и я услышал, как он скрипнул зубами.

Однако "Майкл Джексон Триллер" уныния и след простыл, едва я "КН Награда для попугая Кеши" увидел, что стоит "Dreiser Short stories" на полке на том самом месте, куда я ее "Краткий медицинский терминологический словарь" поставил после окончания работы!

Затем она защитила "Средние века Возрождение и реформация Эпоха просвещения" меня от Люка и попыталась определить, "Р Сундучок принцессы Чудесные сны" кто же из нас более подходящая партия.

Последние сто двадцать лет "Про щенков" я потратил на создание "Новый век российской усадьбы" трех желаний почти неограниченной мощности.

Я решил, что буду называть его "Семь веков западноевропейской живописи" двойника Ринальдо, чтобы не путаться.

Я дотянулся до него мгновенно, лишь только открыл Козырь.

 
< Դեկտեմբեր 2012 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31