Յուրաքանչյուր քաղաքացի իր երկրում իրեն պետք է պաշտպանված զգա, թեեւ դա միշտ չէ, որ համապատասխանում է իրականությանը, եւ օրավուր մարդու իրավունքների ոլորտում իրավիճակը, ցավոք, ավելի լուրջ ու բացասական բնույթ է կրում։ Չնայած Վրաստանը փոքր երկիր է, սակայն մարդիկ, այսուամենայնիվ, պետք է գիտակցեն, որ ունեն իրավունքներ։ Այսօր մենք կխոսենք քաղաքացիական իրավունքների այն կատեգորիայի մասին, ինչպիսիք են սպառողների իրավունքները։ Մեր զրուցակիցն է Վրաստանի սպառողական ֆեդերացիայի նախագահ Մադոննա Քոիձեն։
- Տիկին Մադոննա, որքա՞ն ժամանակ է, ինչ աշխատում եք այս ոլորտում։
- Աշխատում եմ 2000 թվականից, իսկ 2007 թվականից այս կազմակերպության նախագահն եմ։
- Որո՞նք են սպառողների հիմնական իրավունքները։
- Գոյություն ունեն սպառողների ութ հիմնական իրավունքներ, որոնք վավերացվել են ՄԱԿ-ի բանաձեւում։ Դրանք են. անվտանգ միջավայրի իրավունք, նյութական վնասի փոխհատուցման իրավունք, քեզ պարտադիր կարգով ունկնդրելու իրավունք, ձայնի իրավունք, ընտրության իրավունք, առողջապահության իրավունք, վնասի փոխհատուցման իրավունք, կենսականի նվազագույն իրավունք։
- Եկեք մանրամասն խոսենք այդ իրավունքների մասին։
- Երբ սպառողը փող է վճարում, նա պետք է ստանա համապատասխան որակի ապրանք, եւ, բնականաբար, պետք է պահպանվեն անվտանգության պարամետրերը։ Սա վերաբերում է ոչ միայն պարենամթերքին։ Այդ ոլորտին են պատկանում առողջապահությունը, զբոսաշրջությունը, տեխնիկան։ Օրինակ, երբ սպառողը գնում է տեխնիկական ապրանք, ապա այն պարտադիր կարգով պետք է անվտանգ լինի, քանզի տեխնիկան, այս կամ այն անսարքության դեպքում, կարող է հասցնել ոչ միայն տնտեսական վնաս, այլեւ, որոշ պարամետրերի փոփոխության դեպքում, օրինակ, ֆիզիկական, այն կարող է վնասել նաեւ առողջությանը (ճառագայթում կամ մեխանիկական տարբեր ձայներ¤։
- Կարո՞ղ եք բերել կոնկրետ օրինակներ։
- Օրինակ, սովորական կարագը գնելիս, մենք ուշադրություն ենք դարձնում պարենի յուղայնության տոկոսը ցույց տրվող պարամետրի վրա։ Վերջերս մեր ֆեդերացիայի աշխատակիցները ստուգման կարգով գնեցին կարագի տարբեր տեսակներ ինչպես սպառողական շուկայում, այնպես էլ՝ խանութներում, ապա այն ստուգման համար հանձնեցին հավաստագրված լաբորատորիային։ Ինչպես պարզվեց, առանձին նմուշներ չեն համապատասխանում փաթեթների վրա նշված պարամետրերին։ Այսպես, փաթեթի վրա նշված է, որ պարենի յուղայնությունը կազմում էր 82,5 տոկոս, իսկ ստուգման արդյունքներով պարզվեց, որ առանձին նմուշներում յուղայնությունը 22-33 տոկոս էր։ Դա մենք անվանում ենք «որակական կեղծում»։
- Նման դեպքերում, սպառողն ինչպե՞ս կարող է պաշտպանել իր իրավունքները։
- Գոյություն ունի երկու տարբերակ։ Առաջինը, երբ սպառողական իրավունքների ոլորտում կրթված անձը ինքնուրույն պաշտպանում է իր իրավունքները։ Գնելով անորակ կամ ժամկետանց մթերք, սպառողը կարող է դիմել խանութի մենեջերին կամ տնօրենին եւ վերադարձնել իր փողը կամ գնած մթերքը փոխարինել համապատասխան որակի մթերքով։ Երկրորդ տարբերակի դեպքում, երբ մենեջերը կամ ձեռնարկության ղեկավարը չի բավարարում սպառողի իրավունքը, ապա վերջինս կարող է զանգել մեր թեժ գիծ։ Մենք անհապաղ կմիջամտենք եւ բացարձակապես անվճար կպաշտպանենք սպառողի իրավունքները։ Եթե քաղաքացու բողոքը հիմնավորված է, ապա մենք օգնում ենք նրան հետ ստանալ վճարած գումարը կամ ստանալ որակյալ ապրանք։ Գոյություն ունի նաեւ երրորդ տարբերակը, երբ սպառողը հայցով դիմում է դատարանին։ Այդ իրավունքը քաղաքացուն տրված է սահմանադրությամբ։ Սակայն, տվյալ պարագայում մեծ նշանակություն ունի գնված ապրանքի գինը։ Եթե սպառողը գնել է ապրանք 100 լարիի սահմաններում, իսկ փաստաբանի ծառայության համար վճարելու է առնվազն 200 լարի, նաեւ մաքս՝ հայց ներկայացնելու, ապա արդյունքում՝ դա սպառողի վրա շատ թանկ կնստի։ Այդ իսկ պատճառով, սպառողները հաճախ աչք են փակում իզուր ծախսած գումարի վրա, դրանով իսկ ազատ արձակում անբարեխիղճ արտադրողների ձեռքերն է՚լ ավելի շատ անորակ մթերքների իրացման հարցում։
Ինչ վերաբերում է սպառողների իրավունքի պաշտպանության օրենքին, ապա այն մեր երկրում շատ թույլ է եւ մասնակիորեն է պաշտպանում սպառողների իրավունքները։ Սակայն, ամենավատն այն է, որ 2012 թվականի վերջերին այդ մասնակիորեն կարգավորող օրենքն էլ վերացվեց։
Դուք հավանաբար գիտեք, որ սկզբում կասեցվեց, ապա անվավեր ճանաչվեց հակամենաշնորհման մասին օրենքը, թեեւ այսօր արդեն խոսակցություններ կան դրա վերականգնման եւ հակամենաշնորհման ծառայության վերաբացման մասին։ Հուսով ենք, որ կվերականգնվի նաեւ սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքը, աշխարհում չկա պետություն, որտեղ այդ օրենքը չի գործում կամ ավելին՝ գոյություն չունի։
- Ո՞ր մարմինների հետ է համագործակցում ձեր ծառայությունը։
- Մեր կազմակերպությունը համագործակցում է ինչպես պետական, այնպես էլ՝ քաղաքացիական եւ հասարակական կազմակերպությունների ու բոլոր նրանց հետ, ովքեր թեկուզ նվազագույն կապ ունեն սպառողների իրավունքների պաշտպանության հետ։ Պետական կառույցներից դրանք են՝ գյուղատնտեսության նախարարությունը, հավաստագրման եւ չափորոշման գործակալությունը, պարենամթերքի անվտանգության գործակալությունը, առողջապահության, էկոնոմիկայի եւ բնապահպանության նախարարությունները։ Ինչպես ասացի, համագործակցում ենք նաեւ հասարակական կազմակերպությունների հետ՝ գործելով օրենքի շրջանակներում։ Մենք հանդիսանում ենք «Consumers international» միջազգային սպառողական կազմակերպության անդամ։ Այն միավորում է 117 երկրների 220 կազմակերպությունների, նաեւ առաջնորդվում ենք ՄԱԿ-ի «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» 85-րդ բանաձեւով։
- Որո՞նք են գործարարների կողմից ամենատարածված իրավախախտումները։
- Ամենից առաջ մթերքի որակի եւ բաղադրության մասին սպառողներին տրվող մասնակի կամ ոչ բավարար տեղեկատվությունն է։ Սպառողին չի տրվում լիարժեք տեղեկատվություն, որը կարգավորվում է օրենքով, եւ սպառողն իր ընտրության մեջ ազատ չէ։
- Իսկ ո՞ր ոլորտում են հիմնականում տեղի ունենում սպառողների իրավունքների խախտումներ։
- Ցավոք, իրավունքները խախտվում են ամենուրեք եւ շատ հաճախ։ Առանձին ոլորտ նշել չեմ կարող, թեպետ հասարակության ուշադրությունը հիմնականում բեւեռված է պարենամթերքի հարցի վրա։ Թեպետ ոչ պակաս վտանգավոր են կոսմետիկայի, դեղորայքի, կենցաղային ու էլեկտրոնային տեխնիկայի եւ այլնի պատրաստման ու վաճառքի ժամանակ թույլ տված խախտումները։
- Ասացեք խնդրեմ, Վրաստանում ինչպիսի՞ն է մանկական սննդի վիճակը։ Այդ մթերքի վրա առանձնակի ուշադրություն է բեւեռված։ Ձեր ստուգումներով, այդ ոլորտի արտադրողների թվում կա՞ն արդյոք անբարեխիղճ մարդիկ։
- Միանգամից ասեմ, որ Վրաստանում մանկական սննդի ոչ մի արտադրող չկա։ Այդ ոլորտն այնքան էլ հստակ չէ, անհրաժեշտ է հաշվի առնել շատ գործոններ։ Օրինակ, մինչեւ երեք տարեկան երեխաների եւ ավելի բարձր տարիքի համար կաթնային յոգուրտի հարցը։ Չնայած հենց այդ մթերքի շուրջ բողոքներն այնքան էլ շատ չեն։
- Օրենսդրական իշխանությունը ոչ միայն չի պաշտպանում այդ ոլորտում քաղաքացիների իրավունքները, այլեւ չի էլ արձագանքում բողոքներին։ Ի՞նչ կասեիք այդ մասին։
- Ցավոք, դուք իրավացի եք։ Աջակցելով գործարարությանը՝ իշխանությունները բացարձակապես անտեսում են սպառողական իրավունքները։ Հուսով եմ, որ նոր կառավարությունը այլ կերպ կմոտենա այդ հարցին, կքննարկի մատուցվող սպասարկումների եւ ապրանքների անվտանգության ու որակի հարցը։ Այսպիսով, մեր երկրում սպառողների իրավունքները վերջապես պաշտպանության կարժանանան։
- Ի՞նչ կցանկանայիք մեր սպառողներին։
- Կցանկանայի, որ բոլորը լինեն պաշտպանված, իսկ հիմնախնդիրների կամ հարցերի ծագման դեպքում, անհապաղ դիմեն մեզ։ Մեր թեժ գծի համարն է՝ 299-78-57 կամ եկեք կազմակերպության գրասենյակ, որը գտնվում է Ջորջաձե փողոցի 5ա համարում։ Ավելացնեմ նաեւ, որ մոտ ժամանակներս կհիմնենք մեր կայքը՝ CMF.ge։ Իմիջիայլոց, անհրաժեշտության դեպքում, քաղաքացիները կարող են զանգել նաեւ իմ բջջային հեռախոսահամարին՝ 555-25-50-10։
ՅՈՒՐԻ ԽՈՐԵՆՅԱՆ
Иногда мне "игровой автомат super jump" хотелось бы быть в некотором роде "скачать карты для минекрафта" спасителем но не "Чтец" в религиозном смысле.
Ничего лучшего умы "плохая девочка винтаж скачать" человечества придумать пока не могли.
Именно этого момента должен "Чемодан" ждать Идеи.
Можно лишь "Закат" удивляться, как другим действительно "Задорные дроби" умелым удается наработать свои навыки.
Быть может, я "ГИА-2013. Русский язык. 41 типовой вариант экзаменационных работ" даже слышал крики птиц.
Это "музыка соловей скачать" его изумило и оскорбило в "Скачать eset nod32 бесплатный антивирус" одно и тоже время.