Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ՀԵՂԻՆԱԿԸ ՄԵՐԵՆԻԱՑԻ ՈՒՍՈՒՑԻՉՆ Է

ՀԵՂԻՆԱԿԸ ՄԵՐԵՆԻԱՑԻ ՈՒՍՈՒՑԻՉՆ Է

Էլ.փոստ Տպել PDF

Այս պարագայում «նոր գիրք» խորագիրը փոքր-ինչ պայմանական իմաստ ունի։ Իրականում Ախալքալաքիի շրջանի Մերենիա գյուղում բնակվող, դպրոցի ուսուցիչ, ստեղծագործող Գեւորգ Հայասայի «Վերջ ողբին հայոց» բանաստեղծական ժողովածուն, որ Հայաստանի գրողների միության հրատարակությամբ մատուցվեց ընթերցողին, փաստորեն շարունակությունն է նրա «Թափանցիկ վարագույր» (1992թ.) ժողովածուի։

Գրքի հերոսը մեր ժամանակակիցն է, բայց փոքր-ինչ վերապահորեն պետք է մոտենալ այդ ժամանակակցին, որովհետեւ նա սովորական մեկը չէ, այլ՝ «ընկնող փաթիլի դողը» տեսնող բանաստեղծը, որին տրված է նաեւ անձամբ չփորձածը՝ այս պարագայում՝ ցեղասպանություն տեսած իր հայրերի ցավը, զգալու ունակությունը։
Այդ հերոսն ապրում է ժամանակային ու տարածական մի քանի չափումներում. Ընթերցողը նրա կերպարում զգում է՝ տարագիր ծնողների ընտանիքում մեծացող որդու ծանր պատանեկությունը… Եղեռն վերապրած ծնողների վշտալի հուշերի վերապրումը… Տեսնում է նրա ներկա կյանքը, որտեղ ծնվել է ու մասնակիցն է մերօրյա մարտահրավերներին արժանապատվորեն դիմադրող իր ժողովրդի ճակատագրի։
Քնարաշունչ բանաստեղծը  չէր կարող չմորմոքվել իր ժողովրդի չսպիացող ցավից, չէր կարող սոսկ դիտողը լինել եւ լռելյայն հետեւել հայոց միտքն ու հոգին արդեն մեկ դար գրաված Հայոց ցեղասպանության խնդրին։ Արդարության ծարավը նրան մղում է իր ցավի մասին ի լուր ողջ մարդկության աղաղակել. «Լսո՞ւմ եք, մարդիկ, Ու դեռ չե՞ք տեսնում Ձեր քաղաքակիրթ աչքերով այսօր, Այն արնոտ բեմը, Որին վարագույր չի կարող լինել Դեր-Զորի փոշին…»։
«Վերջ ողբին հայոց» ժողովածուն անլուռ ցավ է, բայց այդ ցավը ցավակցության կարոտ ողբ չէ։ Այն արդա՚ր դատի պահանջ է։
1979թ.֊ից մինչ այսօր հայոց լեզու եւ գրականություն առարկան է դասավանդում Մերենիա գյուղի հանրակրթական դպրոցում…
Ուսուցիչ-բանաստեղծը իր աշակերտներին դաստիարակում է՝ այս արեւի տակ ապրել աշխարհին իր վաղնջական մշակույթն իբրեւ մարդասիրության, իբրեւ մարդկային ազնիվ նկրտումների պատգամ բերելով։ Ապրել՝ չարի դեմ «Մի՚ սպանիր» քրիստոնեական իր հավատքը որպես դրոշ պարզած։

ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ

С улыбкой на лице он откупорил пузырек.

У "500 великих путешествий" входа на стоянку их "Кодеры за работой. Размышления о ремесле программиста" остановил охранник в форме и, протянув " " им картонку с прикрепленным к ней списком гостей, попросил пометить "Довлатов Собрание сочинений т.3/3тт Марш одиноких" свои имена.

слабым голосом проговорила она.

Кто он такой неважно, остановить "Основы физики т.1 Калашников" его вы не сможете.

От подножия " " холма, поросшего густым кустарником, парапет отделял почти пятнадцатиметровый склон.

Вереница машин добралась до перекрестка.

 
< Փետրվար 2013 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28