Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՄԱՍՇՏԱԲՆԵՐՈՎ

ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՄԱՍՇՏԱԲՆԵՐՈՎ

Էլ.փոստ Տպել PDF

altԸնթացիկ տարում նոր թափ կտրվի ճանապարհային շինարարությանը։ Ճանապարհային ենթակառույցների բարեկարգման համար այս տարի նախատեսված է ծախսել ավելի քան կես միլիարդ լարի։

2013 թվականի բյուջեում ճանապարհների կարգավորման նպատակով նախատեսված է 501,740 միլիոն լարի, ինչը 103,830 միլիոնով գերազանցում է անցյալ տարվա բյուջետային հատկացումը։ Նշենք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում, ճանապարհային ենթակառույցների բարեկարգման համար, 2012 թվականին առանձնացված գումարը ամենաքիչն էր։ Հատկանշական է նաեւ, որ, 2010 թվականի համեմատությամբ, ճանապարհների շինարարության համար հատկացված գումարը 2011 թվականին ավելի քիչ էր։ 2011 թվականին ճանապարհային ենթակառույցների բարեկարգման համար հատկացվել էր 525,547 միլիոն լարի, իսկ 2010-ին այդ նպատակով ծախսվել էր 549,875 միլիոն լարի։
Ինչ վերաբերում է ընթացիկ տարվա բյուջետային հատկացումներին, ապա վերոնշյալ 501,740 միլիոն լարիի գրեթե կեսը՝ 245,360 միլիոնը, պետական միջոցներ են, իսկ 256,380 միլիոնը կազմելու են վարկերը։ «Այս տարի ճանապարհների շինարարությունը կշարունակվի, այն էլ՝ աննախադեպ մասշտաբներով»,- հայտարարեց Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի նախագահ Զաքարիա Խունձաղիշվիլին։
Նրա խոսքերով, այս տարի ընդհանուր առմամբ 100 կիլոմետր ճանապարհների վրա կիրականացվեն տարբեր տեսակի վերականգնման աշխատանքներ։ Մասնավորապես, շինարարական աշխատանքներ կտարվեն արեւելքից Թբիլիսի տանող ճանապարհների վրա, կկարգավորվի «Ստեփանծմինդա-Լարս» ճանապարհային կամուրջը։
Զաքարիա Խունձաղիշվիլու խոսքերով, անցյալ տարվա վերջերին առանձին ճանապարհահատվածների կարգավորման ուղղությամբ կոնկրետ պայմանավորվածություն ձեռք բերվեց Համաշխարհային բանկի հետ։ Համաձայնեցված նախագիծն արդեն գործում է, բանկի կողմից հատկացվել է համապատասխան գումար, եւ սկսվել է ճանապարհային շինարարությունը։ Զուգահեռաբար, ընթացքի մեջ է հանրապետական նշանակության մյուս ճանապարհների շինարարության նախագծումը։ «Վստահությամբ կարող եմ ասել, որ մոտ ժամանակներում Արեւմտյան Վրաստանում կունենանք արագընթաց, չորս գոտիանոց միակողմանի երթեւեկության, բարձր չափանիշերին համապատասխանող մայրուղի»,- հայտարարեց ճանապարհային գերատեսչության ղեկավարը։
Բացի այդ, այս տարվա համար ծրագրվում է 250 կիլոմետր ճանապարհների, 30 կամուրջների եւ Կոբի-Գուդաուրի սողանքապաշտպան միջանցի վերականգնումը։
«Ինչպես տեսնում եք, 2013-ը բավականին ծանրաբեռնված տարի է լինելու։ Առանձնակի ցանկանում եմ ընդգծել, որ բոլոր օբյեկտներում աշխատանքները կիրականացվեն բարձր տեխնոլոգիական չափորոշիչների եւ պայմանագրերով նախատեսված ժամկետների խիստ պահպանմամբ։ Առանձնակի խիստ պահանջներ կներկայացվեն իրականացվելիք աշխատանքների որակի հարցում»,- ընդգծեց Զաքարիա Խունձաղիշվիլին։
Անդրադառնալով վերոնշյալ աշխատանքները իրականացնող կամ հեռանկարում ստանձնող ընկերություններին՝ ապա, ինչպես նշեց ճանապարհային դեպարտամենտի նախագահը, բոլոր ընկերությունները իրավասու են անհրաժեշտ շինանյութերի, տեխնիկայի եւ այլնի ձեռքբերման համար, ելնելով իրենց բիզնես-ծրագրերի զարգացման հեռանկարից՝ նաեւ հարաբերություններ հաստատել այլ ընկերությունների ու գործընկերների հետ։ «Մենաշնորհի դարաշրջանն ավարտվել է։ Ճանապարհային ենթակառույցների բարեկարգման նախագծերում ներգրավված բոլոր ընկերությունները գործելու են իրավական մրցակցության պայմաններում»,- հայտարարեց Խունձաղիշվիլին։
Ավելացնենք, որ ճանապարհային ենթակառույցների դեպարտամենտը, Համաշխարհային բանկի համաձայնությամբ, փոփոխություններ է կատարել մրցույթների անցկացման կարգում։ Մասնավորապես, մրցութային ծրարում առկա ֆինանսական փաստաթղթերը, որոնք որոշակի ժամանակահատվածում գաղտնագրված են համարվելու, կպահվեն ոչ թե դեպարտամենտի առանձնասենյակներում, ինչպես դա ընդունված էր նախկինում, այլ բանկի պահեստարանում։
Դեպարտամենտի եւ դրան ենթակա օբյեկտների ավտոմեքենաները կհագեցվեն հատուկ մեխանիզմներով, որոնք թույլ կտան առանձ դեպարտամենտի միջամտության անմիջականորեն ստուգել ինչպես իրականացվող աշխատանքների որակը, այնպես էլ՝ պայմանագրով նախատեսված ժամկետների պահպանումը։
Դեպարտամենտի կողմից իրականացվող նորամուծությունների թվին է պատկանում նաեւ ճանապարհների խնամքի ու պահպանման գործերով զբաղված ընկերությունների հետ կնքվող պայմանագրերի ժամկետների երկարաձգումը։ Դեպարտամենտում չեն բացառում, որ, մեկամյա պայմանագրի փոխարեն, կարող է կնքվել 3 կամ 4 տարվա պայմանագիր։ Նորամուծության նպատակն է տեղական ընկերություններին երաշխավորված միջոցներ տրամադրել իրականացվելիք աշխատանքների համար, եւ ձեռք բերել համապատասխան տեխնիկա ու շինանյութեր։
«Մրցույթին մասնակից բոլոր ընկերություններին կտրվի գործելու ազատություն։ Նրանք ինքնուրույն կորոշեն, թե որ ընկերությունների հետ համագործակցեն, այս կամ այն տեխնիկայի կամ շինանյութի ձեռքբերման համար ում հետ կնքեն պայմանագիր։ Մի խոսքով, առանց պետական գերատեսչության հանձնարարականի, նրանց կտրվի ազատ գործելու հնարավորություն։ Այդ ընկերությունները պայմանագրով ստանձնում են կոնկրետ ժամկետներում պետական գերատեսչության հետ կոնկրետ աշխատանքները նշված որակով անցկացնելու գործը, եւ միայն այդ հարցերում էլ նրանք հաշվետու կլինեն պետության առաջ»,- հայտարարեց Զաքարիա Խունձաղիշվիլին։

ՅՈՒՐԻ ԽՈՐԵՆՅԱՆ

Помимо того, что я был заколдован от страха, были веские причины полагать, что мои шансы не хуже, чем у идущего в огонь пехотинца.

непременно спросит Римо, беседовал ли он уже с Нелли Уилсоном, " " и тогда Римо придумает какое-нибудь нелепое извинение, вроде " " того, что был занят, и Чиун расстроится.

Где-то впереди, за невообразимыми шеренгами почти неподвижных машин, находилось освещенное плато аэропорта.

Радиолюбитель рассчитывал порадовать невесту, во всеуслышание сообщить о грядущем радостном событии.

Чиун опустил взор и призадумался.

Вся территория санатория тщательно укрывалась от посторонних глаз.

Но поверь, эти сведения того стоят.

Он продолжал откапывать "Точка Статуса" и откалывать.

Но я практически не имел с ними дела.

В немногочисленных уцелевших стенах виднелись зияющие дыры, как после артобстрела.

Могущество Повелителей Теней зависело от степени близости Логруса, из которого они черпали свои силы, даже если и не являлись его посвященными.

Он поднялся с как я, наконец, сообразил, края кровати, подобрал зеленую рубашку с длинными рукавами и натянул ее, прикрыв свою коллекцию шрамов.

 
< Փետրվար 2013 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28