Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ԹԲԻԼԻՍԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԸ

ԹԲԻԼԻՍԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԸ

Էլ.փոստ Տպել PDF

Շարունակում ենք ներկայացնել հատվածներ «Թբիլիսի. զբոսաշրջիկի տեղեկատու» անգլերեն եւ ռուսերեն լեզուներով ուղեցույցի՝ մեր քաղաքի պատմական ու մշակութային արժեքավոր հուշարձանների ու կառույցների մասին պատումնաշարից:

ԴՊՐՈՑ N 43, ԱՍԱԹԻԱՆԻ ՓՈՂՈՑ N 50
XIX դարում այս հասցեն նշանավորում էր Բեհբութով իշխանների պալատը, որի գոյությամբ պայմանավորված էր նաեւ նախկինում Այգու անվամբ, իսկ այդ տարիներին՝ Բեհբութովսկայա կոչվող փողոցի անունը:
Կանաչապատ ու գեղատեսիլ այս փողոցի վերեւի մասում գտնվում է N 43 հայտնի դպրոցը, որի ակունքները տանում են դեպի հեղինակավոր «Մանթաշեւի առեւտրի ուսումնարան»: Ուսումնարանը կառուցվել էր 1910-1911 թվականներին (ճարտարապետ՝ Ղազարոս Սարգսյանի նախագծով): Շինարարությունը հովանավորել էր հայտնի նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշեւը (1842-1911թթ. հայ նշանավոր գործարար ու բարեգործ, Գ.Բ.): Դպրոցը բացվել էր 1911 թվականի հուլիսի 1-ին: Այն առանձնանում էր իր հարմարավետ ու կատարյալ գրասենյակներով, արհեստանոցներով եւ մարզադահլիճով: Պղնձե ցուցատախտակին, որ ցավոք տեղահանվել է այսօր, գրված էր. «Սույն առեւտրի դպրոցը 1911 թվականի հուլիսի 1-ին կառուցել է Թիֆլիսի Վաճառականների Ընկերությունը՝ նորին գերազանցություն կոմս Վորոնցով-Դաշկովի ղեկավարման օրոք եւ դպրոցի պատվավոր հոգաբարձու Մանթաշեւի նյութական միջոցներով»: 1913 թվականին այստեղ այցելել էր Նիկոլայ Երկրորդ թագավորը:
Մինչեւ 1922 թվականը նախասրահում դրված էր դպրոցի հիմնադրի ու հոգաբարձուի՝ Ալ.Մանթաշեւի  կիսանդրին: Նրա մահից մի քանի տարի անց նույնիսկ, իր մահվան օրը, ի հիշատակ լուսավորյալ հոգու, դպրոցում հոգեհանգստյան արարողություն էր անցկացվում:
Տարբեր տարիներին ուսումնական այս հաստատությունում ուսանել են աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը (1908-1996թթ., տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը), հանրաճանաչ կինոռեժիսոր Ռուբեն Մամուլյանը (1897-1987թթ. մյուզիկլ ժանրի հիմնադիրնրից մեկը), թենիսիստ Ալեքսանդր Մետրեւելին: Նույն այս դպրոցում սովորել է նաեւ կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիեւը եւ ճանաչում գտած նրա առաջին ստեղծագործությունը հարազատ դպրոցի հիմն է եղել, որը մինչ այսօր հիշում ու երգում են  դպրոցի տարբեր տարիների շրջանավարտները: Այստեղ էլ, ի դեպ մի դրվագ գրանցվեց, որն իր անդրադարձն ունեցավ մաեստրոյի կյանքի վրա, երեւան բերելով մարդկային նրա իրական խառնվածքը. տնօրենը ապտակել էր նրա դասընկերոջը, եւ Միքայելը, ով դպրոցի ուսուցչուհու որդին էր, ելույթ ունենալով կոմսոմոլի ժողովին, դատապարտել էր տնօրենին: Կանչելով տղայի մորը՝ Սաթո Գրիգորեւնային, տնօրենը սպառնացել էր. «Կամ դուք ինքներդ եք տեղափոխում նրան մեկ այլ դպրոց, կամ գայլի տոմսով նա դուրս է թռչում այստեղից»: Իհարկե, մայրն ինքն էր տեղափոխել պատանուն երեկոյան դպրոց, ուր եւ ապագա հանրաճանաչն ավարտել էր միջնակարգ իր կրթությունը:

ԴՐԱՄՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ
ԼԵՈՆԻՁԵ ՓՈՂՈՑ N 3/5

Եթե զրնգուն մետաղադրամի սիրահար եք, ապա, ամենայն հավանականությամբ, ամենահետաքրքիրը ձեզ համար կլինի Վրաստանի Դրամների թանգարանը: Այն հիմնադրվել է 2001 թվականին: Թանգարանի հավաքածուն ընդգրկում է Վրաստանի դրամական բազմադարյա պատմությունը՝ մ.թ. VI դարից մինչեւ մեր օրերը: Ժամանակագրական կարգով այստեղ ներկայացվում են դրամափոխության բոլոր փուլերն ու դրամական նմուշները՝ կոլխուրիից մինչեւ թեթրի: Այստեղ տեղ են գտել նաեւ այլ պետությունների դրամանշաններ՝ մակեդոնյան ստատեր, անտիկ մետաղադրամներ, արաբական դրահմաներ, վենետիկյան դուկատներ... Այցելուներին հնարաավորություն է տրվում նաեւ ձեռք բերել վրացական մետաղադրամների պատմական, ժամանակակից ու առանձնահատուկ նմուշները՝ ներդրումայինները, հոբելյանականներն ու հավաքածուական մետաղադրամները:
Թանգարանի աշխատաժամերն են՝ երկուշաբթի-ուրբաթ, 09.00-18.00, լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ (995 32) 2 406 405։

(Շարունակելի)

Պատրաստեց
ԳԱՅԱՆԵ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ

Совершенно "Триумфальная арка" не ощущалось никакой опоры под ногами, "Песчаный дьявол" и невозможно было что-либо "Французский быстро и легко" различить, оглядываясь по сторонам.

Техники в "Красная валькирия" главном сборочном зале вдували пену "Погладь щенка" в керамический грузовой отсек и устанавливали взрывные крепления.

Он "Руководство по расследованию преступлений" отпустил нас и двинулся к "Парадокс власти" наружной черте Лабиринта.

Жар становился невыносимым, "Человеческое тело" свет все более слепящим.

Прекратите надо "Детские болезни т. 2 / 2 тт" мной потешаться!

Им "Дело пестрых" казалось, что они поднимались много часов.

Он попытался еще вздохнуть, когда понял, что все кости его каким-то образом расплющены.

И по всей этой проплешине бушевала белая живая метель.

Часа через три очнувшись, он все еще обдумывал эту мысль.

Я вернулся на проселок и прошел по нему порядочный "Милые кости" кусок.

Но, как вы знаете, похищены сокровища Дома Синанджу.

Внутренний голос подсказывал ему, что он сейчас совершил ужасную ошибку.

 
< Փետրվար 2013 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28