Տաղանդավոր, ճանաչված երաժիշտ, էստրադային կոմպոզիտոր եւ գործիքավորող Լեւոն Շահբազյանի անունը, որքան էլ զարմանալի է ու պարադոքս, մեզ՝ նրա հայրենակիցներիս, քիչ է ծանոթ։ Մինչդեռ նա այսօր հասուն երաժիշտ է։
Այդ հասունությանը բերող ստեղծագործական խոսուն էտապները թբիլիսցի երաժշտի կյանքում սկսվում են դպրոցական տարիներից, երբ տարված էր հանրահայտ «Բիթլզ» խմբի ձայնագրություններով, ժամանակի ֆրանսիական, իտալական էստրադայի ճանաչված երաժիշտներով, ապա շարունակվում է մասնագիտական ուսումնառությամբ. նախ՝ Թբիլիսիում, ապա՝ Մոսկվայում, որտեղ հրապարակել է իր առաջին, հեղինակային «Քարավանները դեռ ճանապարհին են» դիսկը՝ սեփական կոմպոզիցիաներով եւ հայտնի հայկական երգերի մշակումներով։ 70-ականների կեսերին Լեւոն Շահբազյանը նվագակցում է ճանաչված վրացական ջազային երգչուհի Գիուլի Չոխելուն, հետո ընդգրկվում է հանրահայտ «Բիթլզ» խմբի երգերը մասսայականացնող «Քառանկյուն» մոդայիկ երաժշտական համույթում, մասնակիցն է նշանավոր «Օրերա» համույթի արտասահմանյան հյուրախաղերի, իսկ 1983-ից Վախթանգ Կիկաբիձեի համերգների երաժշտական ղեկավարն ու անգերազանց ստեղնահարն է։ Ինքը՝ Բուբան, միշտ ասում է. «Ես առանց Լեւ-Լեւոնի չեմ երգում»։
Մասնավորապես, վիրահայ ունկնդրին Լեւոն Շահբազյանն առաջին անգամ ներկայացավ Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնում էստրադային նշանավոր երգիչ, դերասան Վախթանգ Կիկաբիձեի մենահամերգի օրը՝ որպես սինթեզահար։ Դա մոտ 10-12 տարի առաջ էր։
Ու հիմա՝ հունվարի 26-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ Լեւոն Շահբազյանի ստեղծագործական երեկոն։ Շնորհակալ նախաձեռնությունը պատկանում էր Արտյոմ Կիրակոզովի գլխավորած Վրաստանի հայ երաժիշտների միությանը։ Երեկոն վարեց երաժիշտ Վետտա Մանուկյան-Իաշվիլին։
Անձամբ Լեւոն Շահբազյանի համար, իր իսկ խոստովանությամբ, այդ երեկոն առանձնահատուկ էջ դարձավ նրա ստեղծագործական կենսագրության ճանապարհին։
Այդ, անշուշտ, գունեղ ու հարուստ հուշամատյանում կար մեծ բեմերի, հաղթական փառատոների տարեգրություն, բայց չկար հարազատ հարկի տակ սեփական ստեղծագործական երեկոյի պարգեւած ուրախությունը։ Այստեղ՝ «Հայարտան» գողտրիկ դահլիճում, երաժիշտը կատարեց իր հորինած երգերը, իր գործիքավորումով հնչեցրեց դեռ մանուկ օրերից մորից լսած հայ ժողովրդական ու ազգային մեղեդիները, սիրված երգերն ու պարերը՝ «Հինգալա», «Կիլիկիա», «Ծաղկեփունջ», «Հայի աչքեր», նաեւ հատված Զ.Փալիաշվիլու «Դաիսի» օպերայից, «Խմիր մինչեւ վերջ», վրացական ժողովրդական երգեր ու ռուսական ռոմանսներ…
Ծանոթ այս մեղեդիները՝ նրա կատարմամբ, զարմանալիորեն նոր ու նույնչափ հարազատ հույզ ու տրամադրություն պարգեւեցին ունկնդրին։
Երաժշտական սեփական ստեղծագործությամբ ներկայացավ նաեւ երեկոյին ներկա Լեւոն Շահբազյանի որդին՝ Գիորգի Շահբազյանը։ Երեկոյին ընդգրկված էին երիտասարդ երգչուհի Աննա Պողոսովան, հայկական ժողովրդական երգ ու պարի, «Ջեյրան» մանկա-պատանեկան համույթի գեղարվեստական ղեկավար ու պարուսույց Սվետլանա Երիցյանը։
Լեւոն Շահբազյանի ստեղծագործական երեկոն պսակվեց գնահատանքի ջերմ խոսքով, որով հանդես եկան բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Գեւորգ Սնխչյանը։ Իսկ տոնական տրամադրությամբ համակված հանդիսատեսը սրահից հեռացավ Լեւոն Շահբազյան երաժշտի հետ նորից հանդիպելու հույսով…
ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Снова раздался "Любимая книжка Чарли Кука" тот же отвратительный стон.
Решено, "flylinkdc скачать с хабами" сказал Аззи, ты будешь ведьмой, "скачать фифа 7" девочка.
Я не знаю, как это "Рассуждай, и решение придёт" может повлиять на вселенную.
Кажется, они "Любовь к истории" направляются к башне, которая стоит возле дороги впереди "Русский язык. 6 класс. Учебник для общеобразовательных учреждений. В 2-х книгах. ФГОС" нас.
Несколько мгновений спустя в "скачать игру на телефон дудл" мою дверь постучали.
Я бы не позволила "Чужой" тебе лечиться "Smd игры скачать" у доктора менее опытного, чем "букварик смешарики скачать" тот, кто пользует наших коней.