Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՆԻՆՈԾՄԻՆԴԱՅԻՑ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՆԻՆՈԾՄԻՆԴԱՅԻՑ

Էլ.փոստ Տպել PDF

altՄերուժան Վլադիմիրի Ստամբոլցյան - Նինոծմինդայի շրջանի համեստ ու երեւելի երիտասարդներից մեկը: Պարթեւահասակ, թիկնեղ, հաճելի արտաքինով, գրավիչ տեսքով: Փորձիր հետը խոսել, հաճույք ես զգում. ցանկացած բնագավառից տեղյակ է, համոզվում ես, որ իսկական մտավորական է: Իր սերնդակիցներից շատերի կենսագրությունն ունի: Ծնվել է 1986-ի մայիսի 26-ին, Բոգդանովկայում (այժմ` Նինոծմինդա): Սովորել է քաղաքի թիվ 2 դպրոցում, միջնակարգը ավարտել Գորելովկայում, 2003 թվականին, գերազանց առաջադիմությամբ: Բոլոր առարկաները սովորել է հավասարապես: Նույն կարծիքին են նրա ուսուցիչները:

- Հաճույքով լսում էի նրա պատմած դասերը,- Մերուժանի հասցեին մի առիթով ասել է ուսուցչուհի Մանանա Սահակյանը, իսկ մաթեմատիկայի դասատու Ռոզա Խոդիկյանը ավելացնում է` ինչպիսի դժվար խնդիր էլ առաջադրեիր, Մերուժանի համար առանձնապես լուրջ դժվարություն չէր ներկայացնի…
Ահա այսպիսի խոր եւ կայուն գիտելիքներով Մերուժանը ոտք դրեց կյանքի շեմին:
Նույն տարում էլ ընդունվեց Երեւանի հայ-ռուսական (սլավոնական¤ պետական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժին: Հինգ տարի սովորեց այստեղ, իր երիտասարդական ողջ եռանդն ու կարողությունները նվիրաբերեց ուսման գործին, շարժելով համակուրսեցիների, ինչու չէ, նաեւ դասախոսների բարի նախանձը: Նրա պրպտող միտքը չէր սահմանափակվում սոսկ դասախոսություններով: Բուհի գրադարանի մշտայցելուն էր, խորանում էր միջազգային հարաբերությունների հարուստ գրականության մեջ: Մերուժանի համար յուրատեսակ ուղեցույց էր գերմանացի հանճարեղ փիլիսոփայի խոսքերը, որ գիտության մեջ լայն ճանապարհ չկա: Եվ միայն նա կարող է հասնել գիտության շողշողուն գագաթներին, ով հոգնելուց չվախենալով մագլցում է նրա ապառաժներով: Ահա այսպես մեր գերազանցիկ ուսանողը տարեցտարի, քայլ առ քայլ բարձրանում էր գիտության արահետներով, համառ ու քրտնաջան աշխատանքով նվաճում նորանոր բարձունքներ: Մասնակցում էր բազմաթիվ գիտական կոնֆերանսների, պատրաստում էր ռեֆերատներ, հանդես գալիս զեկուցումներով:
Ուսման գործընթացը տեւեց 5 տարի: Առաջադիմությունը միշտ գերազանց էր: Այստեղ չի կարելի մի ոչ պակաս կարեւոր հանգամանք նկատի չառնել, որ եթե համակուրսեցիները ուսման վարձ էին վճարում հարյուր հազարներով դրամ, Մերուժան Ստամբոլցյանը, ընդհակառակը, գերազանց առաջադիմության կրթաթոշակ էր ստանում:
Բարձրագույնը ավարտեց, ստանալով միջազգային հարաբերությունների մասնագետի որակավորում: Եղան հրավերներ` դիվանագիտական ոլորտում աշխատելու համար: Բայց նա մնաց համալսարանում, ընդունվեց ասպիրանտուրա, երեք տարի սովորեց, կատարելագործվեց նույն հաստատությունում։
Հարավային Կովկաս, Հայաստան, Վրաստան, աշխարհաքաղաքականություն, աշխարհատնտեսություն, ինչպես նաեւ միջազգային հարաբերություններին վերաբերող դասախոսություններ էր կարդում: Այս թեմաների շուրջն էր կառուցում նա իր գիտական աշխատությունները եւ ապա` թեկնածուական ատենախոսությունը, որը հաջողությամբ պաշտպանեց եւ ստացավ քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Շրջանի պատմության մեջ Մերուժան Ստամբոլցյանը առաջինն էր, որ նման թեմայով գիտական թեզ պաշտպանեց: Միեւնույն ժամանակ դա երիտասարդ գիտնականի կյանքում յուրատեսակ աստեղային ժամ էր, նոր քայլ գիտության գագաթներին հասնելու ճանապարհին: Նրան ցանկանանք առողջություն եւ հետագա հաջողություններ դիվանագիտության ոլորտի բարդ ու դժվարին ասպարեզում:
Մերուժանը ամուսնացել է ասպիրանտուրայում սովորելու տարիներին, արդեն երկու երեխաների (տղա եւ աղջիկ) հայր է:
Չենք կասկածում, որ մինչեւ Մերուժանի զավակները դպրոցական դառնան, նա կպաշտպանի նաեւ դոկտորական ատենախոսությունը:
Վերջում հարկ է ավելացնել, որ Մերուժան Ստամբոլցյանը այն քչերից է, որոնք երկրի սահմաններից դուրս բարձրագույն կրթություն ստանալուց հետո վերադարձել են հարազատ երկրամաս եւ կոնկրետ աշխատանքով մասնակցություն բերում Ջավախեթիի զարգացման գործում։ Գուցե շնորհալի երիտասարդի եւ նմանների կատարածը օրինակ ծառայի այն բազմաթիվ վիրահայ երիտասարդների համար, ովքեր բուհն ավարտելուց հետո չեն վերադառնում հայրենի տուն, եւ հարազատ երկրամասը զրկում են ոչ միայն բարձրագույնավարտ երիտասարդությունից, այլեւ հեռանկարային կադրերից, ովքեր ի վիճակի են տեղերում զբաղեցնել տարբեր պատասխանատու պաշտոններ։

ԷԼԵՈՆՈՐԱ ԴԱՎԹՅԱՆ
Երեւանի հայ-ռուսական (սլավոնական¤ պետական համալսարանի գիտաշխատող

Считай меня предупрежденным, "Замок храпящей красавицы" а я рискну.

Быстро "Тренировка и выездка лошадей" протолкавшись вперед, я вернул беднягам их "Раскраска с накл. для детского сада Насекомые" прежний вид.

И снова дворец "Свадьба от А до Я" Савалла, и очередная трансформация в демонское "Остров сокровищ" обличье.

Линк провел рукой по светлым волосам.

Леди, начал "Тайный дневник девушки по вызову Ч.2. Любовь и профессия" он, обращаясь "Искусство наслаждений Новая камасутра в иллюстрациях" к Корал, ваш глаз всеми силами "Управление персоналом" стремятся заполучить во дворе "Зимушка-зима" Хаоса.

Он сломал еще одну стену, пронзил "Кто я Кто ты?" стволом другую, а потом обрушил дерево на крышу очередной хижины.

 
< Փետրվար 2013 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28