Մարտի 14-ին Ախալքալաքիի մունիցիպալիտետի սակրեբուլոն «Վրացական երազանք-Հանրապետականներ» խմբակցության նախաձեռնությամբ, որոշում ընդունեց «Ազգային փոքրամասնությունների եւ տարածաշրջանային լեզուների վերաբերյալ Եվրոպական Խարտիայի» վավերացման կոչով դիմել Վրաստանի խորհրդարանին։
Սակրեբուլոյի կողմից միաձայն ընդունված որոշման մեջ, պատգամավորները, ընդգծելով երկրի պետական լեզվի ուսուցման անհրաժեշտության հանգամանքը, միաժամանակ հույս են հայտնում, որ Խարտիայի վավերացմամբ, երկրամասում հայոց լեզվին տարածաշրջանային կարգավիճակի շնորհման դեպքում, լայն հեռանկարներ կբացվեն ինչպես պետական լեզվի արմատավորման, այնպես էլ՝ մայրենի հայերենով կրթական, մշակութային ոլորտների զարգացման, տարածաշրջանի հայ բնակչության ինքնության պահպանման համար։Նշենք, որ սակրեբուլոյի նիստում, հարցի քննարկման ժամանակ առանձին պատգամավորներ մտավախություն հայտնեցին ժամանակի առումով նման որոշման ընդունման նպատակահարմարության, տարբեր քաղաքական ուժերի կողմից սույն որոշման շահարկման հնարավորության կապակցությամբ։ Եվ պետք է արժանին մատուցել. իրոք, մտավախությունները անհիմն չէին։
Ախալքալաքիի մունիցիպալիտետի սակրեբուլոյի որոշումը լայն արձագանք է առաջացրել երկրում։ Մի կողմից, վրաց հասարակայնության մի մասը, ընկալումով ընդունելով հարցը, նշում է, որ դեպի Եվրոպա միտված Վրաստանը, վաղ թե ուշ պարտավոր կլինի վավերացնել սույն փաստաթուղթը, թեպետ որոշակի կասկածներ են ծագում ժամանակի առումով Խարտիայի վավերացման նպատակահարմարության հարցում։ Հասարակության ավելի արմատականորեն տրամադրված հատվածը կտրականապես դեմ է անգամ հարցի առաջադրմանը, դա գնահատում է որպես անջատողականության դրսեւորում եւ երկրի, առանց այդ էլ խախտված ամբողջականության վերջնական փուլում։ Որքան էլ տարօրինակ լինի, վերջիններիս թվում են «Միասնական ազգային շարժման» ներկայացուցիչները, որոնք ժամանակին՝ 1999 թվականին, ներկայացնելով «Վրաստանի քաղաքացիների միությունը», հենց իրենք նախաձեռնեցին Եվրախորհրդին անդամակցությամբ պայմանավորված պարտավորությունների ստանձնումը։
Մասնավորապես, Վրաստանի նախագահի խոսքերով, փաստաթղթի վավերացումը սպառնում է երկրի ազգային շահերին, եւ ընդդիմախոսներին մեղադրեց հայկական ազգայնականության թողտվության մեջ։ Իր հերթին, «Միասնական ազգային շարժման» գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին հայտարարեց, որ «Սկսած 1999 թվականից, մինչեւ օրս այդ հարցը երբեք չի առաջադրվել, սակայն այսօր Ախալքալաքիի սակրեբուլոն, «Վրացական երազանքի» նախաձեռնությամբ, այդ հարցով որոշում ընդունեց, ինչը վկայում է, որ իշխանությունները ոչ մի պատկերացում չունեն Ջավախեթիում ընթացող գործընթացների մասին»։
Այդ հարցում քննադատական վերաբերմունքը չի թաքցնում նաեւ «Ազատ Վրաստան» կուսակցության նախագահ Կախա Կուկավան։ Նրա խոսքերով, եթե Վրաստանի խորհրդարանը վավերացնի եվրոպական Խարտիան, ապա դա հավասարազոր է դավաճանությանը երկրին։ Խորհրդարանական մեծամասնության անդամ, «Ժողովրդական կուսակցության» լիդեր Կոբա Դավիթաշվիլին, իր հերթին, հայտարարեց, որ երկրում պետական լեզուն վրացերենն է, եւ ոչ վրաց բնակչության ինտեգրման համար նրանք պետք է ուսուցանեն վրացերենը։
Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը համոզմունք հայտնեց, որ տարածաշրջանային լեզվի մասին Խարտիայի վավերացումը անջատողականության ազդակ չի հանդիսանա, թեպետ ինքը փաստաթղթի հաստատումը առայժմ վաղաժամ է համարում. «Եթե այդ օրենքը խթանում է անջատողականությանը, ապա Եվրոպան թիվ մեկ անջատողականն է։ Իսկ ես չեմ կարծում, որ Եվրոպան անջատողական է։ Թեպետ տվյալ փուլում Խարտիայի վավերացումը ցանկալի չէ, քանի որ դա որոշակիորեն կարգելակի փոքրամասնությունների կողմից պետական լեզվի ուսուցմանը»,- հայտարարեց Վան Բայբուրթյանը։
Ինչ վերաբերում է կառավարող «Վրացական երազանք» կոալիցիային, ապա նրա ներկայացուցիչները հերթական անգամ հիշեցնում են, որ Խարտիային միանալու նախաձեռնությունը պատկանում է ներկայիս նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն. «1999 թվականին Սաակաշվիլին, լինելով խորհրդարանի իրավաբանական կոմիտեի նախագահ, առաջ էր մղում սույն փաստաթղթի վավերացման վերաբերյալ Վրաստանի պարտավորությունը»,- հայտարարեց Վրաստանի վերաինտեգրման պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին։ Նրա խոսքերով, Վրաստանի Եվրոպական միտումը նախատեսում է այն արժեքների ընդունումը, որոնք բացառիկ նշանակալից են Եվրոպայի համար, եւ այդ արժեքների թվում ոչ պակաս կարեւորը ազգային փոքրամասնությունների իրավունքների հարցն է։ Թեպետ, Զաքարեիշվիլու խոսքերով, Խարտիայի հաստատումը չի նշանակում որեւէ լեզվին ավտոմատ կերպով տարածաշրջանային լեզվի կարգավիճակի շնորհում։
Հատկանշական է, որ Խարտիայի վավերացման հակառակորդները փորձում են ուղղակի կապ հաստատել սակրեբուլոյի որոշման եւ «Ջավախեթիում ծավալվող իրադարձությունների» միջեւ։ Այդ հանգամանքը առանձնակի ընդգծվում էր թե՚ երկրի նախագահի, թե՚ Վանո Մերաբիշվիլու, թե՚ նրանց մյուս թիմակիցների ելույթներում։ Ավելին, տարածաշրջանի թեման արծարծվեց նաեւ խորհրդարանական փոքրամասնության հետ Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Ղարիբաշվիլու հանդիպմանը, ինչպես նաեւ դրան հաջորդած մամլո ասուլիսում։ Պատասխանելով հարցին՝ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց, որ տեղ է գտել կեղծիքի նպատակամղված տարածում՝ Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում գործընթացների վերաբերյալ։
«Ոչ մի սպառնալիք Սամցխե-Ջավախեթիում չկա։ Ուզում եմ այդ մասին հայտարարել բացեիբաց։ Ոչ մի սպառնալիք չկա։ Դա մտացածին կեղծիք է»,- հայտարարել է Ղարիբաշվիլին։
ՅՈՒՐԻ ՊՈՂՈՍՅԱՆ
Она "комедии скачать русские" улыбнулась, и тут, словно унесенное внезапно налетевшим ветром, ее покрывало исчезло, открывая "Скачать код давинчи" контуры ее лица и тела.
Я пришел "скачать учебники по кулинарии" сюда по собственной инициативе.
Твоя машина почти готова развалиться, и роботы "Мой первый учебник. Энциклопедия развития ребенка от 1 года до 5 лет" оставят от тебя мокрое место.
Если бы твой отец "краткое содержание шиллер разбойники" позволил тебе получить образование "манипуляции сознанием кара мурза скачать" здесь, как входило в мои намерения, ты знал бы, куда подевался Уоррен Банза.
Расталкивая лениво "бесплатные игры винкс на двоих" бродящих по кораблю мертвецов, Харон подошел к "нагибин краткое содержание эхо" Фаусту.
Гравитация исчезла, и Аззи поплыл в невесомости "аллегрова ирина свадебные цветы скачать" в сияющей пустоте, где уже "решебник алгебре 8 класс мордкович" не существовало материальных космических тел, состоящих из атомов и более мелких частиц.