Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՀ ԳՈՐԾԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՀ ԳՈՐԾԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ

Էլ.փոստ Տպել PDF

Վերջին տարիներին մեր իրականության մեջ բարերարությունը բարի ավանդույթ Է դարձել։

…Նահապետ Ավագյանն իր աշխատանքային գործունեությունն սկսել է հայրենի գյուղում՝՝ Ախալքալաքիի շրջանի Բուռնաշեթում։ Նա մասնագիտությամբ մանկավարժ էր, բանիմաց ու կիրթ մտավորական, ուսումնադաստիարակչական աշխատանքների երդվյալ զինվոր։ Դպրոցում՝ աշխարհագրության ուսուցիչ, կազմակերպիչ, ապա եւ՝ շրջանային ժողկրթբաժնի տեսուչ,- ահա նրա աշխատանքային տարեգրությունը։
Հայրենի գյուղի հետ նա կապված էր հազար ու մի անտեսանելի թելերով։ Չնայած կյանքի վերջին տարիներին ապրում էր Մոսկվայում, բայց կապը երբեք չկտրեց Բուռնաշեթի հանրային դպրոցից։ Նա հովանավորում էր գյուղի դպրոցը, սատարում, օգնում կարիքավոր համագյուղացիներին։
Նահապետի ձեռնարկած բարեգործությունը շարունակվում է։ Նրա ընտանիքը՝ կինը՝ Սվետլանա Ղարաշչյան-Ավագյանը, որդին՝ Վարդան Ավագյանը, այսօր էլ հովանավորում են գյուղի կրթօջախը։ Բոլորովին վերջերս, ի պատիվ Նահապետ Ավագյանի, դպրոցն ունեցավ նախկին աշխարհագրության ուսուցչի անունը կրող կաբինետ, որի ձեւավորումը՝ տեխնիկայի վերջին խոսքով, ապահովում է Ավագյանների ընտանիքը։
Կաբինետի բացման օրը մարդաշատ էր Բուռնաշեթի հանրային դպրոցը։
Հանդիսավոր արարողությունը սկսված է։ Աշխարհագրության կաբինետը պատող ժապավենը կտրելու պատիվը տրվում է այդ մարդասիրական գործը իրականացնող Նահապետ Ավագյանի զարմիկ Ալեքսան Մսրյանին։
Ծափողջույնների եւ բարեմաղթանքների ներքո՝ բացվում է կաբինետի դուռը, որի բանալին, ավանդական կարգով, հանձնվում է դպրոցի տնօրեն Արեւիկ Աղաբաբյանին։ Նա իր շնորհակալությունն է հղում Ավագյանների ընտանիքին.
- Մոսկվա քաղաքի «Vjc-jnbc» ֆիրմայի տնօրեն Վարդան Ավագյանը, բժշկական գիտությունների թեկնածու, միաժամանակ մեծ մարդ ու հրաշալի բարեգործ, հոր գործի արժանի շարունակողն է։ Նրա աջ թեւն է սիրագորով մայրը՝ Սվետլանա Ավագյանը։ Նրանք նույնիսկ հեռախոսազանգերի միջոցով տեղեկանալով մեր հոգսերի մասին, շտապում են օգնել դրանց լուծմանը։ Նման արձագանքի հետեւանք էր նաեւ այս կաբինետը։ Շնորհակալություն նրանց։
 Ներկաներին ողջունում է Ալեքսան Մսրյանը.
- Այսօրը ինձ համար երկակի իմաստ ունի, տխուր եմ, որ Նահապետ Ավագյանը չկա ֆիզիկապես, բայց եւ հպարտ եմ, որ նա հավերժորեն կապ հաստատեց գյուղի եւ դպրոցի հետ։ Նրա մարդասիրական վեհ գործը ունի իր շարունակողը։ Դա  կլինեմ ես։ Այսուհետեւ խնդիրները մենք՝  կլուծենք Ավագյանների ընտանիքի հետ միասին։ Եվ դա՝ հանուն հասունացող սերնդի արժանի դաստիարակության։
- Կարծում եմ, որ հայ մարդն ու բարեգործությունը լույս աշխարհ են եկել միասին,- այսպես սկսեց իր խոսքը Վազգեն Եսայանը։ - Բարեգործությունը մեծ հոգու տեր մարդու գործ է։ Այդպիսին էր նաեւ Նահապետ Ավագյանը, այդպիսին են նրա հետնորդները՝ Ավագյանների ընտանիքը։
 Ներկաներին ողջունեցին Բուռնաշեթի հանրային դպրոցի նախկին տնօրեն Շ.Աղաբաբյանը, Ախալքալաքիի ժողկրթբաժնի նախկին վարիչ Կ.Սնխչյանը, Ազավրեթի հանրային դպրոցի տնօրեն Ս.Եղիազարյանը, Լոմատուրցխի դպրոցի տնօրեն Հ.Շորաղյանը, գործընկերներ Պ.Հարությունյանը, Ֆ.Խաչատրյանը, մանկության ընկեր Ռ.Մղդեսյանը։ Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Շրջանային վարչության  եւ ժողովի ներկայացուցիչներ։ Միջոցառումն ամփոփեց Ախալքալաքիի շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը։
Ավարտին ելույթ ունեցավ Բուռնաշեթի հանրային դպրոցի երգի ու պարի համույթը (գեղմասվար՝ Անուշ Ավետյան¤։

ՎԱԶԳԵՆ ԵՍԱՅԱՆ
Ախալքալաքիի շրջանի Բավրայի հանրային դպրոցի փոխտնօրեն

Я лишь мельком заметил лицо шофера, прежде чем метнуться прочь инертное, лишенное всякого выражения, словно он был мертвым, загипнотизированным, одурманенным или одержимым чем-нибудь.

На лбу у Хала красовался небольшой синяк.

На этот раз я играл последнюю сочиненную мною песню.

Все это Маусглов видел через дырочку в шторах.

Теперь Ананке вздумалось приказать ему отменить пьесу и он безропотно повиновался.

Я подошел к остальным, крепко обнял Корал.

Я только говорю тебе что "скачать короткую мелодии на телефон" слышал.

Я закурил свою первую за сегодняшний "скачать фильмы элвин и бурундуки 2" день сигарету.

Ты догадалась, где мы, сказал я ей.

Мы будем действовать через ваше начальство.

Я не хочу принять неверное решение.

повторил охранник, который находился почти непосредственно подо мной.

 
< Ապրիլ 2013 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30